ar
Feedback
Ameriabank CJSC

Ameriabank CJSC

الذهاب إلى القناة على Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

إظهار المزيد
7 559
المشتركون
+424 ساعات
+217 أيام
+5430 أيام
أرشيف المشاركات
👉 Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով ընկերություն գրանցելիս կազմակերպությունը պետք է 2 տիպի անուն մշակի: 👉 Անվանումներից մեկը գրանցվող ընկերության անվանումն է, այլ կերպ` իրավաբանական անձի անվանումը, իսկ մյուսը` այդ ընկերության ֆիրմային անվանումը` պայմանավորված ապրանքի կամ ծառայության բովանդակությամբ: 👉 Իրավաբանական անձի անվանումը և նրա ֆիրմային անվանումը կարող են լինել նույնը: Շատ ցանկալի է, որ ՍՊԸ-ի և իր բիզնեսի անվանումները նույնը լինեն, որպեսզի ընկերությունը խուսափի տարատեսակ շփոթմունքներից: Բացի այդ, ժամանակի ընթացքում ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեության շրջանակը, հետևաբար պետք է ընտրել այնպիսի անվանում, որը հետագայում համապատասխանի գործունեությանը: Սակայն շատ հաճախ անձը ընկերությունը գրանցում է, օրինակ, իր անուն ազգանունով, իսկ ֆիրմային տալիս է այլ անվանում: 👉 Հետաքրքիր անուն ունենալը գործի կեսն է: Պակաս կարևոր չէ անվան իրավաբանական գրանցումը: Հետաքրիր, ստեղծագործ անուն որոշելու ընթացքում պետք է կատարել ստուգում` արդյոք անվանումն ազա՞տ է օգտագործման համար, թե՞ նրա օգտագործման իրավաբանական իրավունքները պատկանում են այլ ընկերության: 👉 Իսկ ինչպե՞ս ընտրել իրավաբանական անձի և ֆիրմային անուններ: Բացի այն, որ անվանումը պիտի լինի հեշտ գրվող և արտասանվող, ունիվերսալ, դրական հույզեր արթնացնող, այն նաև իրավական տեսանկյունից պետք է լինի օրենսդրական կարգավորումներին համապատասխանող: ✔️ Ասոցիատիվ Անվանումը պետք է բխի արտադրանքի կամ ծառայության բովանդակությունից և պարունակի առնվազն 1 տարբերակող անուն` հատուկ, հասարակ, հորինված կամ տառերի կապակցությամբ: ✔️ Թարգմանական Ֆիրմային անվան հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները: ✔️ Հիմնադիրների անուններ Անվան մեջ կարելի է օգտագործել հիմնադիրների անունները, որոնք բարեհունչ են, հիշվող և եզակի: ✔️ Հորինված բառեր Կարելի է օգտագործել երևակայությունն ու ստեղծել օրիգինալ տարբերակներ:

«Սկզբում դու աշխատում ես անվան վրա, իսկ հետո անունն է աշխատում քեզ համար»:👌🏻 Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն
«Սկզբում դու աշխատում ես անվան վրա, իսկ հետո անունն է աշխատում քեզ համար»:👌🏻 Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն է, առաջնայինը` նեյմինգը` այն անունը, որով ապրանքը կամ ծառայությունը հանդես է գալու շուկայում:

1. Ճանաչի´ր քո լսարանը: Փոքր բիզնեսի համար սոցմեդիան լավ հնարավորություն է հետևորդ-հաճախորդի հետ խոսելու, հասկանալու նախասիրություններն ու հետաքրքրությունները: 2. Գծի´ր քո գնորդների ընդհանրական կերպարը: Քանի՞ տարեկան են նրանք, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, որտե՞ղ են բնակվում: 🤔 Սա կօգնի հասկանալ քո լսարանի հետ խոսելու ճիշտ հարթակը: Կարող ես օգտագործել տարբեր սոցիալական հարթակներ տարբեր լսարանների կամ նպատակների հասնելու համար, օրինակ` facebook-ը` 35-50, իսկ Instagram–ը` 18-35 տարեկանների համար: 3. Պլանավորի´ր անելիքները: Առանց պլանի չկա հստակ նպատակ, և հնարավոր չէ հասկանալ արդյունավետության մակարդակը: Իսկ ինչպե՞ս կազմել սոցմեդիայի պլան: ✔️ Գրի´ր հրապարակվելիք նյութերի, գովազդի ժամանակացույցը և բովանդակությունը: ✔️ Ստեղծի´ր հստակ չափելի նպատակներ, օրինակ`1 ամսում 10%-ով ավելացնել հաճախորդների քանակը: ✔️ Ուսումնասիրի´ր մրցակիցներին ոչ թե կրկնօրինակելու, այլ աշխատող տարբերակներ գտնելու համար: ✔️ Ուսումնասիրի´ր նաև այլ ոլորտի բիզնեսների հաջողության պատմությունները ու գտի´ր քո մոտիվացիան: 4. Ստեղծի´ր վիզուալ բովանդակություն: Վիզուալ պատկերը ուշադրություն գրավելու յուրահատուկ ձև է, քանի որ մարդիկ դիտում են այն, ինչ գրավում է իրենց աչքը: 5. Կոնտենտը կառուցի´ր 80-20 հարաբերակցությամբ: Քո նյութերի 80%-ը կարող է լինել ինֆորմատիվ, կրթական, ուսուցողական, իսկ 20%-ը` քո արտադրանքի կամ ծառայության, գովազդի մասին:

Այսօր սոցցանցերից ակտիվ օգտվում է շուրջ 4.2 միլիարդ մարդ, որոնք օրական մոտ 3,5 ժամ անցկացնում են համացանցում: 🌐 Եթե դու ունե
Այսօր սոցցանցերից ակտիվ օգտվում է շուրջ 4.2 միլիարդ մարդ, որոնք օրական մոտ 3,5 ժամ անցկացնում են համացանցում: 🌐 Եթե դու ունես սկսնակ կամ զարգացող բիզնես, ապա ամեն օր ունես 3,5 ժամ, որպեսզի իրազեկես քո արտադրանքի մասին, գրավես նոր հաճախորդների և ապահովես ավելի շատ վաճառք:

📚 Սթիվեն Քովին «7 habits of highly effective people» 2011թ. Times ամսագիրը այս գիրքը ներառել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործություն ունեցող 25 գրքերի» ցանկում: Ըստ Սթիվեն Քովինի` հաջողակ բիզնեսմենը պիտի ունենա այս 7 սովորություն` լինել նախաձեռնող, պատկերացնել վերջնարդյունքը, սահմանել առաջնահերթությունները, զինվել լավատեսությամբ, հասկանալ և հասկացվել, համագործակցել, պահպանել ու զարգացնել արժեքները: 📚 Դանիել Կանեման «Thinking, fast and slow» 2002թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Դանիել Կանեմանի դրույթները հայտնի են թե´ սկսնակ, թե´ փորձառու ձեռնարկատերերին: «Thinking, fast and slow» գիրքն անփոխարինելի է բոլոր նրանց համար, ում որոշումներն ազդում են իրենց և այլոց բարեկեցության վրա: Օրինակ` բիզնեսմենների համար, որոնք իրենց ենթակայության տակ ունեն աշխատող մարդիկ: Այն նաև պարտադիր ընթերցանության նյութ է ներդրումային շուկայում գործունեություն ծավալողների համար: 📚 Չան Կիմ, Ռենե Մոբորն «Blue Ocean Strategy» Հեղինակներն առաջ են բերում 2 արտահայտություն` «կարմիր օվկիանոս» և «կապույտ օվկիանոս»: «Կարմիր օվկիանոսը» մրցակցային հարաբերություններն են, որոնք վերածվում են մոլուցքի: Մրցավազքի մեջ ամեն բիզնես մտածում է մյուսին գերազանցելու մասին, և որակը շատ հաճախ մղվում է ետին պլան: Հեղինակներն ամեն բիզնեսի համար կարևոր են համարում «կապույտ օվկիանոսի» գաղափարը, որի մեջ ներառված են այն բիզնեսները, որոնք «աղտոտված չեն» մրցակցությունից, որոնք ստեղծում են որակ և պահանջարկ, ոչ թե անդադար «կռվում ու պայքարում են»: Գրքում կգնես հստակ ցուցումներ նոր բիզնես մոդել ստեղծելու ու խաղի կանոնները ինքդ սահմանելու մասին: 📚 Նապոլեոն Հիլ «Think and grow reach» «Ճշմարիտ է, որ «մտքերն առարկաներ են» և զորեղ առարկաներ, երբ նրանք միախառնվում են նպատակի որոշակիության, հաստատակամության և դրանք հարստության կամ այլ նյութական արժեքների վերափոխելու բուռն ցանկության հետ»: Գիրքը Հիլի 20 տարվա հետազոտությունների արդյունքն է` հիմնված տարբեր մարդկանց հաջողության պատմությունների վրա: 📚 Ջորջ Քլեյսոն «The Richest Man in Babylon» Պատահական չէ, որ այս գիրքը Ռոբերտ Կիյոսակիի («Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» բեսթսելլերի ամերիկացի աշխարհահռչակ ձեռնարկատեր, գրող և հռետոր) ամենասիրելի գրքերից է: Այն օգնում է աշխարհին և քո առջև բացված հնարավորություններին նայել նոր տեսանկյունից և իմանալ փողի շարունակական հոսք ունենալու հմտությունները: 📚 Քերոլ Դուեկ «The New Psychology of Success» Սա 21-րդ դարում ձեռներեցների և բիզնես մենեջերների հոգեբանությունը վերլուծող լավագույն գրքերից է: Ըստ Դուեկի տեսության` մարդիկ բաժանվում են 2 խմբի` մարդիկ, որոնք ունեն հստակ մտածելակերպ (fixed mindset), ըստ որի` բոլոր կարողությունները տրվում են ի ծնե, և ճկուն գիտակցությամբ մարդիկ (growth mindset), որոնց կարծիքով ամեն հմտություն հնարավոր է զարգացնել: Գիրքը համոզիչ կերպով ապացուցում է, որ 2-րդ խմբի մարդիկ ավելի հակված են հաջողության հասնելու: 📚 Ջոն Մաքսվել «The 21 Irrefutable Laws of Leadership» Գիրքը հեղինակի 20 տարվա փորձի և հմտությունների հանրագումարն է: Իր գրքում Մաքսվելը բացահայտում է առաջնորդության 21 համընդհանուր ճշմարտությունները, որոնք յուրաքանչյուրին կօգնեն լավ առաջնորդ դառնալ: «Business Insider» ամսագիրը Մաքսվելին համարել է առաջնորդության ամենաազդեցիկ փորձագետն աշխարհում: Նրա հիմնած կազմակերպություններն աշխարհում վերապատրաստել են 2 միլիոն առաջնորդի: Այս գրքերը կօգնեն վերափոխել բիզնեսի մասին քո պատկերացումներն ու իմանալ գործնական տարբեր սկզբունքների մասին:

photo content

🟩 Արժեթուղթ Արժեթուղթը ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք է, որ կարող է շատ շահավետ լինել: Արժեթղթի մի քանի տեսակներ կան, որոնցից են. ▪️ Բաժնետոմսեր Արժեթղթի այս տեսակով կարող ես բաժնետիրական ընկերության շահույթից ստանալ քո բաժինը: Միայն պատկերացրո´ւ, թե ինչքա~ն կմեծանա գումարդ, եթե ընկերությունը մեծ հաջողությունների հասնի: ▪️ Պարտատոմսեր Դու գնում ես պետության կամ որևէ ընկերության թողարկած պարտատոմս, գումարը նշված ժամկետում ետ է վերադարձվում պարտատիրոջ կողմից` իր անվանական արժեքով և տոկոսագումարով: Այլ կերպ ասած` գումարդ աշխատում է քեզ համար: 🟩 Ավանդներ Ներդրում կատարելու պասիվ, բայց շահութաբեր եղանակներից մեկը ավանդն է: Ծանոթացի´ր «Ամերիա ավանդ»-ի առավելություններին այստեղ: 🟩 Անշարժ գույք Բնակարան 🏠 ձեռք բերելը դրամական կայուն հոսք ապահովող ամենահուսալի միջոցներից մեկն է: Գիտե՞ս, որ բնակարան կարող ես ձեռք բերել ու ստանալ հիփոթեք օնլայն` առանց բանկ գալու: estate.ameriabank.am-ը Հայաստանում տուն գնելու և հիփոթեք ստանալու միակ օնլայն հարթակն է:

Մտածո՞ւմ ես որևէ ոլորտում գումար ներդնելու մասին: Դա պիտի անել ոլորտն ուսումնասիրելուց ու ռիսկերը գնահատելուց հետո: Արի´ տեսն
Մտածո՞ւմ ես որևէ ոլորտում գումար ներդնելու մասին: Դա պիտի անել ոլորտն ուսումնասիրելուց ու ռիսկերը գնահատելուց հետո: Արի´ տեսնենք, թե ներդրումային այս եղանակներից որը կհետաքրքրի քեզ:✌️

Լավ բիզնեսը հաճախորդների հետ լավ հարաբերություններն են ✔️ Առողջ հարաբերությունները կազմակերպության առաջընթացի բանալին են: Քո բիզնեսում առաջին տեղում միշտ պետք է լինեն մարդն ու մարդկային հարաբերությունները: Ցանկացած իրավիճակում դու և քո թիմը պետք է փորձեք գտնել այնպիսի լուծումներ, որոնք կգոհացնեն ձեր հաճախորդներին, ու նրանք դռնից դուրս կգան նորից վերադառնալու ցանկությամբ: ✔️ Բիզնեսը պետք է ճկուն լինի և օգտագործի իրավիճակային մարքեթինգի տարրեր, որ ամեն հաճախորդ իրեն զգա կարևոր ու գնահատված: Ահա այդպիսի մի օրինակ: Մի լրագրող KFC արագ սննդի կետերից մեկում ականատես է լինում ամուսնության առաջարկի ու հոդված է գրում այս վերնագրով` «Հարավաֆրիկյան Հանրապետությունում տղամարդիկ այնքան աղքատ են, որ ամուսնության առաջարկ են անում KFC–ում»: Հոդվածը հակառակ ազդեցությունն է ունենում, այն տարածվում է #KFCProposal հեշթեգով, Huawei ապրանքանիշը զույգին հեռախոս է նվիրում, McDonald’s-ը Թոնի Բրենքսթոնի համերգի տոմս, և շատ այլ բրենդեր իրենց աջակցությունն են ցուցաբերում զույգին: Արտահայտելով իրենց մարդասիրությունը` բիզնեսները ձեռք են բերում հեղինակություն ու սիրվում են: Լավ բիզնեսը աշխատակիցների հետ լավ հարաբերություններն են Յուրաքանչյուր գործատու պետք է ստեղծի հարմար պայմաններ իր աշխատակիցների համար, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն ամեն օր 💚 սիրով ու հաճույքով կատարի իր աշխատանքը: Գոհ ու բավարարված մարդկանց աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա: Google-ը, օրինակ, մեկն է այն ընկերություններից, որն իր աշխատակիցների համար ստեղծել է լավագույն պայմանները: Օրինակ` ընկերության ճաշարանում աշխատում է 3 Micheline աստղի արժանացած 👨‍🍳 խոհարար, իսկ աշխատակիցներն աշխատանքի կարող են գալ իրենց տնային կենդանիների հետ: 🐕🐱

Աստվածաշնչյան ոսկե կանոնն ասում է. «Այն, ինչ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու արա նրանց համար»: Իսկ ինչպե՞ս է գործու
Աստվածաշնչյան ոսկե կանոնն ասում է. «Այն, ինչ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու արա նրանց համար»: Իսկ ինչպե՞ս է գործում այս կանոնը բիզնեսում: 😎 21-րդ դարում, երբ աշխարհը գնում է ավտոմատացման ճանապարհով, թվում է, թե սպասարկման արվեստը ետին պլան է մղվում և արժեզրկվում է: Սակայն իրականությունն այլ է: Այն այսօր էլ արդիական է բոլոր այն բիզնեսների համար, որոնք առաջարկում են սպասարկման ծառայություններ: Ահա, թե ինչպես կարող է Ոսկե կանոնն օգնել քո բիզնեսին: 👇

🗯️ Որոշ երկրներ այլևս չեն թողարկում թղթային գումար Ավստրալիան, Պապուա Նոր Գվինեան, Նոր Զելանդիան, Ռումինիան, Վիետնամը, Կանադան և մի շարք այլ երկրներ թղթայինի փոխարեն սկսել են թողարկել պլաստիկ թղթադրամներ: 🤗 🗯️💲 նշանը եղել է դոլարից և նույնիսկ ԱՄՆ-ից առաջ Նախքան դոլարի հայտնվելը Ամերիկայում օգտագործվում էր մեքսիկական պեսոն, որի նշանը` $-ը, առաջացել էր P և S տառերի միացումից: Սեփական արժույթի ծնունդից հետո այն շարունակեց օգտագործվել որպես դոլարի նշան: 🗯️ Աշխարհի ամենամեծ մետաղադրամը🪙 կշռում է 1 տոննա Այն պատրաստված է 99,99% մաքուր ոսկուց, տրամագիծը` 80սմ, հաստությունը` 12սմ: Մետաղադրամների հսկայի արժեքը ստեղծման պահին գնահատվել է 57,34 մլն դոլար: Նրա ստեղծման համար պահանջվել է 18 ամիս: 🗯️ 100 յուանը ամենակեղտոտ թղթադրամն է Ըստ Օքսֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրության` ամենակեղտոտ թղթադրամը 100 յուանանոցն է, որի վրա «ապաստան է գտնում» 180.000 🦠բակտերիա: Հետաքրքիր է, որ եվրոյի վրա հայտնաբերվել է ընդամենը 11.000 բակտերիա, քանի որ եվրոն մշակվում է հատուկ մանրէասպան միացությամբ: 🗯️ Կանաչը դոլարի գույնն է Դոլարի 💵 համար ընտրվել է կանաչ գույնը, քանի որ այն ամենադիմացկունն է խամրելու և գունաթափվելու հարցում: 🗯️ ԱՄՆ-ում նախագահը կենդանության օրոք չի կարող լինել թղթադրամի վրա Ի դեպ, Մարթա Վաշինգթոնը եղել է միակ ամերիկուհին, որ հայտնվել է թղթադրամի վրա:

Աշխարհի դրամները հետաքրքիր փաստեր են պահպանում: Իսկ դու գիտեի՞ր, որ ... 👇
Աշխարհի դրամները հետաքրքիր փաստեր են պահպանում: Իսկ դու գիտեի՞ր, որ ... 👇

🪙 Պատուհանի հարկ Այս հարկատեսակը գործում էր 🇬🇧 Անգլիայում 17-18-րդ դարերում: Մարդիկ վճարում էին պատուհան ունենալու, արևի լույսից օգտվելու համար: Որքան շատ լուսամուտ ուներ տունը, այնքան մեծ էր հարկը: Սա է պատճառը, որ այդ երկրում կարելի է հանդիպել բազմաթիվ նեղ շենքերի` քիչ թվով 🪟 լուսամուտներով: 🪙 Գլխարկների հարկ 1784-1811թթ. Մեծ Բրիտանիայի բյուջեն մեծապես ձևավորվում էր գլխարկների 🎩 հարկից: Այն բավականին շահավետ էր, քանի որ անգամ ամենաաղքատ քաղաքացին չէր հարգի իրեն, եթե գլխարկ չկրեր: Հարկը մեծապես ազդում էր մեծահարուստների վրա, ովքեր մեկի փոխարեն կարող էին մի քանի գլխարկ կրել: 🪙 Մորուքի հարկ Հարկը սահմանել էր ռուս Պետրոս I կայսրը, ով 🧔 մորուքը համարում էր հնացած տարր: Նա ցանկանում էր նաև ռուս հասարակության արտաքինը տարբերել արևմտականներից: Նրանք, ովքեր ցանկանում էին մորուք պահել, պետք է հարկ վճարեին, որից հետո տրվում էր հատուկ նշան: Նշանի մի կողմում գրված էր «գումարը վճարված է», իսկ դարձերեսին` «մորուքը բեռ է»: Այս հարկը հանվեց միայն 1772թ: 🪙 Մեթան գազի հարկ Ուսումնասիրությունները պարզել են, որ Եվրոպայում մեծ քանակի մեթան գազ է արտազատվում այն ընթացքում, երբ կովերը մարսում են կերած խոտաբույսերը: Ցուցանիշները նվազեցնելու նպատակով ԵՄ մի քանի երկրներում հարկեր են սահմանվել յուրաքանչյուր կովի համար: Ամենաբարձրը 🇩🇰 Դանիայում է, ուր 1 կովի համար հարկը հասնում է մինչև 110 դոլարի: 🪙 Անվան հարկ Շվեդիայում նորածնի անունը որոշելիս միայն հոր և մոր կարծիքը բավարար չէ, այն պետք է դուր գա նաև Շվեդիայի հարկային 🫣 գործակալությունը: Մինչև երեխայի 5 տարեկան դառնալը ծնողները պետք է դիմեն անվան հաստատման համար, այլապես կտուգանվեն 770 դոլարով: Այս օրենքը գործում էր 1982թ., որպեսզի արգելեր մարդկանց օգտագործել թագավորական անունները, իսկ այսօր նպատակը երեխաներին վիրավորական անուններից պաշտպանելն է: Չնայած դրան` վերջերս թույլատրվել են «Google», «Lego» անունները: 🪙 Տիբեթյան հարկեր XX դարի սկզբում Տիբեթում գոյություն ուներ 👂 ականջների հարկը, իսկ հետո էլ` քթի 👃 հարկը: Ականջների հարկը վճարվում էր յուրաքանչյուր ականջի համար, իսկ չվճարելու համար պատիժը ականջները կտրելն էր: Քթի հարկը վճարվում էր` ըստ քթի երկարության. ինչքան քիթը երկար էր, այնքան մեծ էր հարկը: 🪙 Շուն պահելու հարկ Ճապոնիայում տանը շուն պահելու համար մինչև օրս հարկ են վճարում: 🪙 Աղմուկի հարկ Ժնևի և Ցյուրիխի օդանավակայաններում, սկսած 1980թ., յուրաքանչյուր ✈️ ինքնաթիռ հարկվում է բարձրացրած աղմուկի համար: 🪙 Խորովածի հարկ Այս հարկատեսակը շատ ծանր կլիներ մեզ համար: 2007թ. սկսած` Բելգիայի որոշ շրջաններում 🍖 խորոված անելու համար պետք է վճարել հարկ 20 եվրոյի չափով: Սա ունի բնապահպանական նպատակներ, քանի որ փորձագետների հաշվարկներով` խորոված անելու ընթացքում 50-100 գրամ ածխաթթու գազ է արտանետվում:

Այսօր պատմելու ենք աշխարհի ամենաանհեթեթ հարկերի մասին: 🤗
Այսօր պատմելու ենք աշխարհի ամենաանհեթեթ հարկերի մասին: 🤗

Եթե ունես գաղափար, կազմել ես բիզնես պլանն ու կատարել ծախսերի կանխատեսումներ, ուրեմն պետք է մտածել ֆինանսավորում գտնելու մասին: Ամենից առաջ դու պետք է ունենաս 4 ❓ հարցի պատասխան` ինչի՞ համար, ինչքա՞ն, որտեղի՞ց և ինչպե՞ս: ✔️ Ինքնաֆինանսավորում Առաջին տարբերակը սեփական կապիտալի կամ խնայողությունների 🪙 օգտագործումն է: Այս կերպ դու կարող ես պահպանել լիակատար վերահսկողություն և ինքդ կրել հնարավոր բոլոր ռիսկերը: ✔️ Ներդրումներ Վենչուրային հիմնադրամներ Հիմնադրամները հիմնականում միջոցներ են ներդնում բիզնեսի սկզբնական փուլերում և նորարարական նախագծերում` գիտություն, ՏՏ, հեռահաղորդակցություն, էներգախնայող համակարգեր: Այստեղից է ծագել անվանումը` «venture» անգլերեն նշանակում է ռիսկային նախաձեռնություն, այնպիսին, որը կարող է կա´մ գերշահույթ ունենալ, կա´մ վնասներ կրել: Ի տարբերութուն սովորական վարկերի` այս եղանակով ներդրում անելիս չի պահանջվում գրավ կամ ապահովություն, առկա է ներդրվող գումարի մեծ չափ, և ներդրողը կարող է մասնակցել որոշումների կայացմանը: ✔️Տեղական և միջազգային կազմակերպություններ Դու կարող ես դիմել տեղական և միջազգային 🌍 տարբեր կազմակերպությունների, որոնք ունեն բարեգործական, սոցիալ-հասարակական ուղղվածություն, դրամաշնորհային ծրագրեր: Ներկայացնելով քո բիզնես պլանն ու նպատակները` գուցե հենց քո ձեռնարկությունը հաղթի դրամային մրցանակը: ✔️ Վարկավորում և ֆինանսավորման գործիքներ Կախված ֆինանսավորման նպատակից` դու կարող ես օգտվել բանկային կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարկերից, ֆինանսավորման տարաբնույթ գործիքներից, որոնք առաջարկում են բանկերը: 🏦 Ավելին իմանալու համար սեղմի՛ր այստեղ:

Յուրաքանչյուր բիզնես սկսվում է հետաքրքիր 🗨️ գաղափարից: Սակայն միշտ չէ, որ բոլոր հանգամանքները հօգուտ մեզ են դասավորվում: Օրի
Յուրաքանչյուր բիզնես սկսվում է հետաքրքիր 🗨️ գաղափարից: Սակայն միշտ չէ, որ բոլոր հանգամանքները հօգուտ մեզ են դասավորվում: Օրինակ`ֆինանսական ոչ բավարար միջոցներ, շուկայի փոփոխություններ և այլն:

🎙️ ChooseFI Փոդքասթը ունկնդրին տալիս է 💸 ֆինանսական անկախություն: Արդեն հասանելի 160 եթերներից յուրաքանչյուրը լսելուց հետո մտածում ես. «Ես ևս կարող եմ այսպես անել»: 🎙️ Millennial investing Այս փոդքասթի նպատակն է գրագիտություն տարածել ֆինանսական աշխարհի մասին: Ռոբերտ Լիոնարդը հարցազրույցներ է 🎤 անցկացնում ոլորտի առաջատարների հետ` օգնելով ունկնդրին ֆինանսական որոշումներ կայացնելիս: 🎙️ Ditch the suits 25 րոպե տևողությամբ եթերներում հեղինակը խոսում է 👩‍💼 բիզնեսի հաջողության բանաձևերի մասին` բերելով օրինակներ իրական կյանքից, որոնք ոգևորում են ու մղում ներդրումներ անելու: 🎙️ DIY Money Հեղինակները 15 րոպեում խոսում են անձնական հաշիվներին առնչվող բոլոր ոլորտների մասին` հարկային պարտականություններ, ամուսնություն, պարտքեր, ապահովագրություն: Անմիջական զրույցի ֆորմատի շնորհիվ դու քեզ զգում ես զրույցի մասնակից: 🎙️ Radical personal finance Ջոշուա Շիթսը ֆինանսների պլանավորման ոլորտում առաջատար հեղինակություն է, ում խորհուրդներն օգնում են բարելավել ֆինանսական վիճակը խելամիտ💱 ներդրումներից ստացած եկամուտներով: Իրենց ֆինանսական ապագան վերահսկել ցանկացողները պետք է լսեն այս փոդքասթը: 🎙️ Money for the rest of us Հեղինակը ներդրումների ավագ մասնագետ է, ով ամենապարզ եղանակներով ներկայացնում է 🌍💲 ֆինանսական աշխարհի ամբողջ էությունը: 🎙️ Smart passive income Այս մեկը տարբերվում է մյուսներից: Հեղինակ Թեփ Ֆլինը բլոգեր է, ինֆլուենսեր և փորձված ներդրող: Նա կիսվում է գիտելիքներով ու վերացնում 💸 ֆինանսների հետ կապված բոլոր վախերը:

Նոր սերնդի ռադիոն` փոդքասթը, ստեղծվել է, որպեսզի երբ, որտեղ և ինչպես ցանկանաս, 🎧 լսես քեզ հետաքրքրող թեմաների մասին զրույցնե
Նոր սերնդի ռադիոն` փոդքասթը, ստեղծվել է, որպեսզի երբ, որտեղ և ինչպես ցանկանաս, 🎧 լսես քեզ հետաքրքրող թեմաների մասին զրույցները: Մեքենա վարելիս, մարզվելիս, աշխատելիս կամ հանգստանալիս լսի´ր այս հաղորդումներից որևէ մեկը ու զինվի´ր ֆինանսական գիտելիքներով: 🎓💲

Ըստ տարածքային կիրառման` քարտերը լինում են` 👉 Տեղական Օգտագործվում են միայն թողարկող երկրի տարածքում (Հայաստան`ARCA, Ռուսաստան` MIR և այլն): 👉 Միջազգային Միջազգային վճարային համակարգերի քարտեր են, սպասարկում են ամբողջ 🌎աշխարհում, որոնցից ամենատարածվածներն են VISA-ն և MasterCard-ը: 👉 Վիրտուալ Այն գոյություն ունի միայն էլեկտրոնային տեսքով, չունի ֆիզիկական կրիչ և հարմար է հատկապես օնլայն 🌐տիրույթում վճարումներ և գնումներ կատարելու համար: Ըստ նշանակության և գործառույթի` աշխարհի քարտերը լինում են` ✔️ Դեբետային Քարտը կցվում է անձի բանկային 🏦 հաշվին և թույլ է տալիս տնօրինել դրամական միջոցները: Միջոցները կարելի է և´ կանխիկացնել, և´ վճարումներ կատարել: ✔️ Կրեդիտային (վարկային) Սրանք վարկային միջոցներ են: Գումարը կարելի է 🏧կանխիկացնել, կատարել վճարումներ և գնումներ, կուտակել միավորներ, ստանալ քեշբեքեր և այլն: ✔️ Կանխավճարային Տրվում են որոշակի գումարով, սակայն քարտի ծախսերը սահմանափակվում են այն թողարկող բանկի կողմից, օրինակ` քարտը տրամադրվում է միայն վառելիքի 🛢️դիմաց վճարելու համար, կամ միայն որոշակի խանութներում վճարելու համար: Դրանք տրվում են սահմանափակ ժամկետով: ✔️ Նվեր քարտ Նվեր քարտի 🎁 միջոցները սպառելուց հետո համալրել և կրկին օգտագործել հնարավոր չէ, դրանք տրվում են ավելի կարճ ժամկետով և կոնկրետ վայրերում օգտագործելու նպատակով:

Աշխարհում տարբեր տեսակի բանկային քարտեր 💳 կան: Բոլոր քարտերն ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ, օրինակ` ստանդարտ չափ, քարտ
Աշխարհում տարբեր տեսակի բանկային քարտեր 💳 կան: Բոլոր քարտերն ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ, օրինակ` ստանդարտ չափ, քարտի համար (14,15, 16 նիշ), վավերականության ժամկետ, թողարկողի լոգո (Visa, MasterCard, American Express և այլն): Բայց դրանք նաև տարբերվում են: