Ameriabank CJSC
Відкрити в Telegram
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio
Показати більше7 736
Підписники
-524 години
-37 днів
+230 днів
Архів дописів
7 735
🚀 Digitec. Օր 3-րդ
💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփեյսից՝ /\ կետից 😊
Տեխնոլոգիական այս տոնը իրականություն դարձավ առաջին հերթին ձեր շնորհիվ։
💚 Շնորհակալություն մեր բոլոր խոսնակներին, որ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով։
💚 Շնորհակալություն ձեզ, որ միացաք Zleenk նախագծին աջակցելու մեր նախաձեռնությանը։ 🚴
💚 Շնորհակալություն, որ մեր 🚀 𝑨 𝑺𝒑𝒂𝒄𝒆 սենյակը օրվա բոլոր ժամերին այդքան մարդաշատ էր, ու այն ոգեշնչեց ձեզ նույնքան, ինչքան մեզ՝ այն ստեղծելիս։
💚 Շնորհակալություն մեր աստղային հաղորդավարներին՝ Անիին, Գարիկին ու Սոսին։
📸 Իսկ հիմա վայելեք օրվա տրամադրությունն ու լավ պահերը մեր լուսանկարիչների աչքերով։
7 735
✅ Գևորգի հետ անցանք տուն գնելու առաջին օնլայն ճանապարհով՝ estate.ameriabank.am հարթակով, իսկ հետո իմացանք, որ Ամերիաբանկի automarket.ameriabank.am հարթակի միջոցով հնարավոր է մեկ օրում մեքենա գնել ու ավտովարկ ստանալ՝ առանց բանկ գալու։
✅ Շավարշը խոսեց տվյալների անվտանգության կարևորության մասին, իսկ Արտուշը ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների դերը ներդրումներ կատարելիս։
🤝 Մեր A Talks-ում այսօր հարթակ էինք տրամադրել նաև մեր գործընկերներին, որովհետև համոզված ենք, որ միայն համախմբման շնորհիվ կարող ենք փոփոխություն բերել։
🚴 Շնորհակալոււթյուն, որ միացել էիք մեզ նաև A Motion-ի գոտում։ Հեծանիվները վարելով՝ դուք լուսավորում էիք համաստեղությունները ու կուտակում միավորներ, որոնք մենք կվերածենք գումարի ու ձեր անունից կփոխանցենք «ռեԱրմենիա» հարթակում ներկայացված Zleenk նախագծին։
👋 Կհանդիպենք վաղը նույն վայրում՝ մեր A Space-ում։
Մենք ուզում ենք, որ դուք էլ մասնակցեք մեր խաղարկություններին։
📱 Մինչ վաղը, իսկ հիմա դիտեք մեր տաղավարի բազմաթիվ այցելուների սթորիները, որոնցով մենք կիսվել ենք մեր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում։
7 735
Մեր A Space-ի 2-րդ օրվա պտույտը Digitec-ում
💚 Մեր տաղավարն այսօր այնքան այցելու ուներ, որ, թվում է, դուք բոլորդ մեզ հյուր էիք եկել՝ լսելու մեր խոսնակներին ու Գարիկ Պապոյանին, հեծանիվ վարելու ու միանալու մեր ԿՍՊ ծրագրերին և հիացական հայացքով դուրս գալու մեր A Space տիեզերական գոտուց: 😍
Եթե ամեն դեպքում դուք մեր այցելուների թվում չէիք, ամփոփենք Digitec-ի երկրորդ օրը։
✅ Գայանեն պատմեց, թե ինչպես է իր ամենօրյա աշխատանքում բացահայտում հաճախորդների կարիքները, օգնում գտնել ծառայություններ, որոնք բարելավելու են նրանց կյանքի որակը։
✅ Ինչպես պաշտպանել տվյալներն ու ինֆորմացիան. այս մասին պարզ բառերով ու շատ նկարագրական պրեզենտացիայով ներկայացավ մեր թիմակից Արմենը։
7 735
🚴 A Motion-ի հատվածում այսօր հեծանիվ վարողների, համաստեղությունները լուսավորողների ու դպրոցականների համար ստեղծված «Զլինկ» անվճար կրթական հարթակի համար նվիրաբերություն անողների պակաս չկար:
🌍 Հիշո՞ւմ եք, որ ասում էինք, թե A Space հատվածի մասին բառերով պատմել չենք կարող: Մենք այցելուների տպավորությունները տեսնելու համար հետևեք @Ameriabank ու @Aspace ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերին:
Նրանք կիսվել են իրենց տպավորություններով, մենք՝ նրանց:
📱⌚️Ի դեպ, չմոռանաք մեր սփեյսի խաղարկությունների մասին: Դուք ունեք երկու օր՝ մեր սփեյս գալու և խաղարկությունների մասնակիցը դառնալու համար:
Պայմանները թողնում ենք այստեղ`
🔗 https://ameria.me/3Jb01hq
🔗 https://ameria.me/3F2C3lW
7 735
A Space-ը Digitec-ում 💚
Եկեք ամփոփենք թեք տոնի 1-ին օրը
Բոլոր նրանց համար, ովքեր այսօր չէին եկել A Space
Ի՞նչ էր այսօր կատարվում Digitec-ի մեր ֆինտեք միջավայրում:
Նախ ասենք, որ սփեյսը բաղկացած է 4 գոտուց` MyAmeria, A Talks, A Space ու A Motion:
Այսօր A Talks-ում ելույթներով հանդես էին գալիս Ամերիացիներն ու մեր գործընկերները:
🎤 Գևորգ Պողոսյանը, ով ներկայացնում է «ռեԱրմենիա» հարթակը, պատմեց, հարթակի ու Ամերիաբանկի հետ համագործակցության մասին:
Եթե ավելին եք ուզում իմանալ հարթակի մասին, այստեղ թողնում ենք հղումը, մտեք, կարդացեք և ոգեշնչվեք այն նախագծերով, որոնք իրականություն են դառնում Հայաստանում մեր բոլորի համախմբման շնորհիվ` https://rearmenia.com/hy/
🎤 Մեր գործընկերուհի Ռուզաննան ներկայացրեց, թե ինչպես է հնարավոր ստեղծել պրոդուկտ, որ իրապես քոնն է, Նարեկը պատմեց թվային փոխակերպման մարտահրավերների մասին, Կարենն անդրադարձավ թվային ծառայություններին` որպես ՓՄՁ արդյունավետ կառավարման գործիք, իսկ այսօրվա A Talks-ի մեր վերջին խոսնակը` Կարեն Մխիթարյանը կոտրեց բանկի IT–ի մասին ստեղծված բոլոր կարծրատիպերն ու միֆերը:
7 735
🍏 A Space-ում կընկնի երկու խնձոր: Մեկը` MyAmeria-ից օգտվողներին, մյուսը` A Space-ում նկարվողներին 🎁
🔗 Պայմաններին ծանոթանալու համար անցի՛ր հղումով` https://ameria.me/3IXHfsq
7 735
📱 𝑴𝒚𝑨𝒎𝒆𝒓𝒊𝒂
Մեր առաջին անակնկալը MyAmeria-ի օգտատերերի համար է։
Թո՛ղ քո տվյալները Ամերաբանկի տաղավարում, մարտի 3-ից 25-ը ներառյալ MyAmeria-ով կատարի՛ր առնվազն 1 գործարք ու մասնակցի՛ր iPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը։
Սպասի՛ր վիճակախաղի մասնակցության քո անհատական կոդին և արդյունքների ամփոփման մանրամասներին:
🚀 𝑨 𝒔𝒑𝒂𝒄𝒆
Մենք ենք մեր A կետը:
Մեր տաղավարի այս հատվածի մասին բառերով պատմել չենք կարող: Սա պետք է տեսնել ու զգալ:
🎤 𝑨 𝒕𝒂𝒍𝒌𝒔
Մեր սփեյսի այս հատվածը քննարկումների ու զրույցների համար է: Օրվա բոլոր ժամերին կարող ես միանալ մեզ ու լսել ոլորտի էքսպերտներին` մեր խոսնակներին:
🚴 𝑨 𝑴𝒐𝒕𝒊𝒐𝒏
Այստեղ երկու էլեկտրական հեծանիվ կտեսնես: Նստի՛ր ղեկին, միացի՛ր մեր սփեյսի պտույտին: Հեծանիվները վարելով՝ դու կկարողանաս լուսավորել համաստեղությունները ու միանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող մեր ծրագրերին:
Բա որ մեր սփեյսի դեսպաններին տեսնես 😍
Փոքրիկ հուշում, դու նրանց շատ ես սիրում 😉
Հիմա ի՞նչ, գալի՞ս ես #DigiTec
Անպայման արի՛ ու գտի՛ր մեր տաղավարը:
Թեքը լեռներում, ֆինթեքը` A space-ում 💚
7 735
📆 Մարտի 10-12-ն արի Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:
Նե՛րս մտիր:
Նայի՛ր շուրջդ:
Տեսնո՞ւմ ես A Space-ը 🌌
Արի՛, դա մեր տաղավարն է, մեր ֆինտեխ միջավայրը:
Արի՛ պատմենք, թե ինչ է կատարվելու մեր A Space-ում:
7 735
🤷🏻♀️ Ո՞րն է անվանական տոկոսադրույքը
Վարկ վերցնելիս մենք գումարը վերադարձնում ենք ֆինանսական կառույցին՝ վճարելով նաև կուտակված տոկոսները: Տարեկան անվանական տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում է տոկոսային վճարումների չափը: Վարկի անվանական տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է կազմում վարկի տարեկան տոկոսագումարը, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ:
🤷🏻♂️ Ո՞րն է փաստացի տոկոսադրույքը
Բացի գումարի վրա հաշվարկվող տոկոսներից, բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները վարկ տրամադրելիս սահմանում են նաև տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ, որոշ վարկերի դեպքում նաև կատարում են գրավադրվող գույքի գնահատում, ապահովագրություն և այլն, որոնք լրացուցիչ ծառայություններ են և ենթական են պարտադիր վճարման: Ահա տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Մնա՛ մեր ալիքում, քանի որ մեր հաջորդ նյութերում ներկայացնելու ենք տոկոսագումարների վճարման կարգը 🤩
7 735
☺️ Ասա՛, որ վերնագիրը կարդալիս ուրախացար, քանի որ հիմա վերջապես կկարողանաս տարբերակել անվանականը փաստացիից ու վարկ վերցնելիս մանրամասն կուսումնասիրես առաջարկը:
Վարկերի առաջարկի մեջ հրապարակվում է երկու տոկոսադրույք՝ անվանական տոկոսադրույք և փաստացի տոկոսադրույք:
7 735
✅ Անվտանգություն. ի տարբերություն ֆիզիկական քարտերի՝ թվային քարտը կորցնելու ռիսկը ցածր է։ Թվային քարտերն օգտագործում են գաղտնագրման առաջադեմ տեխնոլոգիաներ՝ տեղեկատվությունը պաշտպանելու համար։ Նույնիսկ սմարթֆոնի կորստի դեպքում երկքայլ անվտանգության և թոքենիզացիայի տեխնոլոգիաները գրեթե անհնար է շրջանցել:
✅ Էկոլոգիապես մաքուր. թվային քարտերը էկոլոգիապես մաքուր են, քանի որ չեն պահանջում ֆիզիկական կրիչներ, տպագրություն և առաքում:
✅ Հիգիենա․ անհպում վճարումները թույլ են տալիս նվազեցնել ֆիզիկական կոնտակտն ու վարակների տարածման հավանականությունը։
✅ Հեշտ տրամադրում. նոր թվային քարտի տրամադրումը տևում է առավելագույնը 1 օր՝ ի տարբերություն պլաստիկ քարտերի՝ 3-5 աշխատանքային օր։
✅ Խնայող. թվային քարտերը չեն պահանջում քարտերի տպագրության և փոստային առաքման ծախսեր: Ի դեպ, MyAmeria հավելվածով թվային քարտ պատվիրելն անվճար է և չունի սպասարկման վճար։
Շտապի՛ր պատվիրել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով քո թվային քարտը MyAmeria հավելվածով:
🔗 MyAmeria հավելվածը կարող ես ներբեռնել այստեղ՝ https://ameria.me/3KMHPMo
👩💻 Քանի որ ավելի ու ավելի շատ բիզնեսներ ու ծառայություններ են տեղափոխվում առցանց միջավայր, հավանական է, որ մոտ ապագայում թվային քարտերը կշարունակեն մեծ տարածում ստանալ:
7 735
Թվային քարտի առավելությունները
Բլոգի հեղինակ` ChatGPT 🤖
AI-ին հարցուփորձ անողն ու թարգմանողը` Ամերիա թիմ 💚
💳 Թվային կամ #digital քարտերը վերջին շրջանում մեծ տարածում են ստացել բազմաթիվ առավելությունների շնորհիվ:
✅ Հարմարավետություն. թվային քարտերը կարող ես պահել հեռախոսում կամ համակարգչում: Սա հատկապես հարմար է ճանապարհորդելիս կամ միջազգային վճարումներ կատարելիս, երբ մի քանի արժույթով քարտեր պահելու անհրաժեշտություն կա։ Իսկ անհպում վճարման տեխնոլոգիաները ընդհանրապես նվազեցնում են ֆիզիկական քարտի անհրաժեշտությունը։
7 735
🌏 Մակաո (64.3%) 🇲🇴
Մակաոն պորտուգալական նախկին գաղութներից մեկն է և գտնվում է Հոնկոնգի մոտակայքում: Չինաստանի հարավ-արևելքում գտնվող հատուկ կարգավիճակով կառավարվող այս քաղաքում տարեկան միջին եկամուտը կազմում է մոտ 💵 129 000$ և մարդիկ միջինում խնայում են այդ եկամուտի մոտ 64.3%-ը:
🌏 Կոնգոյի Հանրապետություն (61.4%)🇨🇬
Այս պետությունը պետք չէ շփոթել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ: Կոնգոյի Հանրապետությունում մեկ շնչին բաժին ընկնող միջին ՀՆԱ-ն կազմում է մոտ 3400$ ՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության 1100$-ի համեմատությամբ: Կոնգոյի Հանրապետությունը նավթի 🛢️ զգալի արտահանում ունի, ինչն օգնում է բացատրել թե՛ նրա` մեկ շնչին բաժին ընկնող բարձր եկամուտը, թե՛ խնայողությունների ավելի բարձր մակարդակը, քան ԿԺԴՀ-ում:
🌏 Կատար (58.1%)🇶🇦
Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է ինչպես բարձր միջին եկամուտով` 96,000$, այնպես էլ նավթի արտահանմամբ:
🌏 Իռլանդիա (57.6%) 🇮🇪
Իռլանդիայի համախառն ներքին խնայողությունները, որոնք կազմում են ՀՆԱ-ի 57,6%-ը, տպավորիչ են` նույնիսկ հաշվի առնելով երկրի մեկ շնչին բաժին ընկնող բարձր ՀՆԱ-ն՝ մոտ 88,000 ԱՄՆ դոլար:
🌏 Բրունեյ (54.5%)🇧🇳
Բրունեյը Ինդոնեզիայի և Մալազիայի մերձակայքում գտնվող նավթով հարուստ փոքր երկիր է: Բրունեյն ունի մոտ 65,000 ԱՄՆ դոլար միջին եկամուտ գնողունակության հավասարության պայմաններում, ինչն էլ ապահովում է խնայողությունների բարձր մակարդակը՝ 54,5%: Այս խնայողությունների մի մասն իրականացվում է Բրունեյի ներդրումային գործակալության կողմից, որը պատասխանատու է երկրի ինքնիշխան հարստության հիմնադրամի (SWF) կառավարման համար:
Այս շարքում հաջորդ պետություններն են Սինգապուրը (53.8%), Լյուքսեմբուրգը (53.4%), Գաբոնը (52.2%), ԱՄԷ-ը (47.8%), Չինաստանը (44.9%):
Եթե ամփոփենք, կարող ենք նշել, որ. 👇
✔️ Կապ կա տնտեսական աճի, եկամուտների և խնայողությունների տեմպերի միջև։
✔️ Նավթային հարստությունը ևս պայմանավորում է խնայողությունների ավելի բարձր ցուցանիշներ:
✔️ Համեմատաբար ցածր հարկերը ևս իրենց ազդեցությունն են թողնում համախառն ներքին խնայողությունների բարձր ցուցանիշի վրա:
7 735
💰 Որո՞նք են խնայողության բարձր ցուցանիշ ունեցող թոփ երկրները
Երբևէ մտածե՞լ ես, թե որ երկիրն է համարվում առաջատարը` ըստ խնայողությունների ցուցանշի: Ի դեպ, խոսքը ամենևին էլ բարձր եկամուտ ունեցող երկրների մասին չէ: ❗ Օրինակ` մի երկիր, որտեղ մարդը տարեկան միջինում վաստակում է $10,000 և խնայում $2,000, կունենա 20% խնայողության ցուցանիշ: Մեկ այլ երկիր, որտեղ մարդիկ տարեկան $100,000 եկամուտից խնայում են $20,000-ը, նույնպես կունենա 20% խնայողության ցուցանիշ:
7 735
1. «Finance for the people», Պակո դե Լեոն
«Ֆինանսները մարդկանց համար» գրքում ֆինանսների պլանավորման նախկին մասնագետ Պակո դե Լեոնը բացատրում է, թե ինչպես է ինքը պատասխանատվություն ստանձնել և սովորել է խելամիտ տնօրինել իր ֆինանսական միջոցները, 💸 ներկայացնում է մի շարք գործիքներ, որոնք կօգնեն ստեղծել ֆինանսական ամուր հենարան:
2. «The Automatic Millionaire», Դավիթ Բախ
Հեղինակն իր գրքում խորհուրդ է տալիս առաջնորդվել մի հասարակ սկզբունքով` ավտոմատացնել ֆինանսները: ✅Գիրքը պնդում է, որ ֆինանսների ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է հասնել ֆինանսական բարեկեցության և հարստության: Այն առաջարկում է պլան, որը կիրառելու դեպքում հնարավոր է հասնել երկարաժամկետ հաջողության:
3. «Get Good With Money: Ten Simple Steps To Becoming Financially Whole», Թիֆանի Ալիշե
Հեղինակը, որը հայտնի է The Budgetnista կեղծանվամբ, պատմում է, թե ինչպես է ազատվել պարտքերից և հաղթահարել ֆինանսական անկայունությունը: 😎Գրքում ներառված են նաև մի շարք ուղեցույցներ, որոնց շնորհիվ կկարողանաս գնահատել քո ֆինանսական վիճակը:
4. «The Millionaire Next Door», Թոմաս Սթենլի
Հեղինակն ուսումնասիրել է հարուստ ամերիկացիներին և հանգել այն եզրակացության, որ նրանք ավելի շատ նման են իրար, քան տարբեր: 😉Թոմասն առանձացրել է 7 սովորություն, որոնք ընդհանուր են բոլորի համար:
5. «Spend Well, Live Rich: How to Get What You Want with the Money You Have», Միշել Սինգլետարի
Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է իր տատիկը 👵🏼համեստ եկամուտով մեծացրել հինգ երեխաներին` ներառյալ իրեն: Նա ուսումնասիրում է այն սկզբունքները, որոնք կիրառել է տատիկը ֆինանսները տնօրինելիս:✅
7 735
Այսօր պատմելու ենք աշխարհի խոշորագույն ընկերությունների ֆեյլերից մի քանիսի մասին.
🟩 Դեռ 1999թ.-ին Excite-ը կարող էր ընդունել Լարի Փեյջի առաջարկն ու մոտ 750 000$-ով գնել Google-ը: Բայց ընկերությունը չգնաց այդ քայլին: Հետո Ask.com-ը գնեց Excite-ը, որն այս պահին որոնման շուկայում ունի 2%-ից էլ քիչ մասնաբաժին: 🙈
Հիշեցնենք, որ ԱՄՆ որոնման շուկայի ավելի քան 60 տոկոսը պատկանում է Google-ին, իսկ աշխարհի մակարդակով այն ունի շատ ավելի մեծ մասնաբաժին: Ընկերությունն ունի ավելի քան 130 միլիարդ դոլար ակտիվներ, ուստի այն 173,333 անգամ ավել արժե, քան Excite-ը կվճարեր դրա համար:
🟩 Ամեն անգամ, երբ տեխնոլոգիան փոխում է արդյունաբերության ոլորտը, կան ձեռնարկություններ, որոնք ադապտացվում են նոր իրականությանը և զարգանում, և կան ընկերություններ, որոնք պարզապես շարունակում են շարժվել իրենց հունով: 🤷🏼Առաջին թվային տեսախցիկը 1977 թվականին ստեղծել է Kodak ընկերությունը, դիմել է արտոնագիր ստանալու համար, սակայն կենտրոնացած լինելով ֆիլմարտադրության ոլորտում, այն ժամանակին չի ներկայացրել հանրությանը: 🤦🏼Ընկերությունը շարունակում էր շեշտը դնել ավանդական տեսախցիկների արտադրության վրա, նույնիսկ այն ժամանակ, երբ պարզ էր, որ շուկան անցում է կատարում թվայինին: Այդ պատճառով, երբ սկսվեց նաև թվային տեսախցիկների վաճառքը, Kodak-ն աշխատում էր վնասով և դժվարությամբ էր կարողանում մրցել ոլորտի մյուս արտադրողների հետ:
🟩 Դժվար է պատկերացնել, բայց ոչ այդքան հեռավոր անցյալում կինովարձույթի կետերը ֆիլմեր դիտելու միակ աղբյուրն էին: 😅Կինովարձույթի այդպիսի սրահներից էր նաև ամերիկյան Blockbuster ընկերությունը: ԱՄՆ-ում այս ոլորտը ամբողջովին փոխվեց, երբ ի հայտ եկավ Netflix-ը:
Netflix-ը համագործակցության առաջարկ էր արել Blockbuster-ին, որպեսզի իրենք մատուցեն ընկերության օնլայն ծառայության կոմպոնենտը, սակայն վարձույթի այս ցանցը մերժել էր համագործակցության առաջարկը և, ինչպես նշում է Netflix-ի նախկին ֆինանսական տնօրենը, քիչ է մնում իրենց ծիծաղելով դուրս հրավիրեին ընկերությունից: Ի դեպ, Blockbuster-ը արդեն մոտ 9 տարի է դադարեցրել է իր գործունեությունը:🥲
7 735
🔔Բիզնես աշխարհի 3 խոշոր ֆեյլերը
Ասում ենք, որ մտածող մարդը սեփական սխալներից ոչ պակաս գիտելիքներ է քաղում, քան հաջողություններից։ Սակայն կան ձախողումներ, որոնք երբեմն անդառնալի հետևանքներ են ունենում: 🤫
