uk
Feedback

Не попадись на ботовода! Telemetrio знаходить і позначає такі канали мітками 👉 Хочеш бачити мітку, оформляй підписку 👈

Radio Sputnik Armenia

Radio Sputnik Armenia

Відкрити в Telegram

Radio Sputnik Armenia

Показати більше
662
Підписники
Немає даних24 години
+37 днів
+130 днів
Архів дописів
🎙«Անիմաստ է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների մասնակցելը․ ընդդիմադիր այս կամ այն թեկնածուի հաղթանակը որևէ էական ազդեցություն կամ նշանակություն չունի քաղաքական ընդհանուր պատկերի վրա»․ կարծում է «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակից քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով՝ ՏԻՄ մարմինները Հայաստանում երբեք ինքնուրույն կառույցներ չեն եղել և միշտ կախվածության մեջ են գտնվել կենտրոնական իշխանությունից։
«ՏԻՄ մարմիններն ինքնուրույն կառույցներ չեն, և Հայաստանում միշտ էլ այդպես է եղել։ Նրանք միշտ նայում են՝ ով է նստած իշխանական ղեկին։ Երբ իշխում է «իքս» քաղաքական ուժը, բոլորը ստիպված են նրա ձեռքին նայել, որովհետև նրանից են ֆինանսավորում ստանում։ Իրենք ինքնուրույն ֆինանսավորման հզոր տնտեսական աղբյուրներ չունեն», –բացատրում է քաղտեխնոլոգը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տեղական ղեկավարները արագորեն հարմարվում են նոր իշխանություններին։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին քաղաքական առումով անիմաստ է։ Իսկ եթե չեն հարմարվում, գործող կառավարման համակարգում կենտրոնական իշխանությունը ցանկացած պահի կարող է հեռացնել համայնքի ղեկավարին․ օրինակները քիչ չեն։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

«Հեղուկ վառելիքի գները Հայաստանում ավելի շատ են բարձրացել, քան համաշխարհային շուկայում։ Դա պայմանավորված է նրանով, որ հայ տնտեսվարողը, վառելիք ներմուծողը մտածում է, որ կարողանա իրեն ապահովագրել ապագա հնարավոր ռիսկերից։ Այդ պատճառով գնի մեջ մտցնում է այդ մի փոքր ավելի տարբերությունը, եթե, իհարկե, դա «մի փոքր» է»։
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցւմ մեկնաբանել է բենզինի և դիզվառելիքի գնաճի պատճառները և առաջարկել լուծումներ։ Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը պարտավոր է Պետեկամուտների կոմիտեի հետ միասին մշտադիտարկում իրականացնել շուկայում, արձանագրել այն գինը, որով տվյալ վառելիքը ներմուծվել է Հայաստան և այն գինը, որով այն փաստացի վաճառվում է․
«Տնտեսվարողները շատ բան կարող են անել, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում են պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները։ Թվայնացման այս ժամանակաշրջանում նույնիսկ ծիծաղելի է ասել. «Մենք չգիտենք՝ երբ են բերել, ինչ գնով են բերել»։
Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ տնտեսագետն առաջարկում է ոչ միայն տուգանք կիրառել, որն իրականում նրանց ստացած գերշահույթի դիմաց չնչին գումար է կազմում, այլ հաշվարկել իրական գերշահույթը և դրանից հարկեր գանձել։ 📌Հոկտեմբերի 9-ի դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լ–ը վաճառվում է 600 դրամով, «պրեմիումինը»՝ 620, դիզվառելիքիը՝ 710-ով։ Մինչդեռ 1 ամիս առաջ ավռելիքի նշված տեսակների գները համապատասխանաբար 550, 580 ու 650 դրամ էին։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

🎙Երևանը 2808 տարեկան է. նոր բացահայտումներ՝ Երևանի պատմության գիտաժողովում  
«Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական շատ լարված իրավիճակներում, և մեր հարևան երկրներից պարբերաբար հնչում են նոր հավակնություններ Երևանի վերաբերյալ։ Սա մի այնպիսի աղբյուր կարող է հանդիսանալ, որը կփաստագրի և ցույց կտա, որ Երևանը, լինելով 2808 տարեկան և ունենալով իր ազգային ինքնությունը, համայն հայության մայրաքաղաքն է»,- Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը «Ուրիշ նորություններում» ներկայացրել է «Երևան քաղաքը և պատմությունը» միջազգային գիտաժողովը՝ նվիրված թանգարանի 95-ամյակին։ Եռօրյա միջոցառումը համախմբել էր 33 մասնագիտական կառույց և ավելի քան 90 զեկուցողների՝ Հայաստանից և արտերկրից։ Ասում է՝ գիտաժողովը մեծ հաջողություն է ունեցել։
Զեկուցողների համար մասնագիտական հետաքրքրության աղբյուր են եղել Սիլիկյան թաղամասի վաղ շրջանի բրուտագործության բացահայտումները, Երևանյան քարայրի նոր պեղումները, քաղաքային հին դիտահորերը՝ «յլուկերը» 🙂, ինչպես նաև 1920-ականների արխիվային փաստաթղթերն ու հեռախոսագրքերը, 1900-ականների մարդահամարի արդյունքները և այլն։ Լավագույն զեկույցները ընտրվելու և հրատարակվելու են առանձին գրքով, նաև թվայնացվելու են թանգարանի կայքում, որ հասանելի դառնան լայն հանրության համար։   Հոկտեմբերի 9-ին և 10-ին էլ մայրաքաղաքում «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն են: Երևանի կենտրոնը կվերածվի մեծ երաժշտական և մշակութային հարթակի։ Օրբելյանը նաև վաղվա միջոցառման մանրամասներ է ներկայացրել։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

«2027 թվականը շատ կարևոր մրցումների տարի է լինելու բռնցքամարտիկների համար։ Եվրոպական 4–րդ խաղերում և աշխարհի առաջնությունում օլիմպիական վարկանիշ է խաղարկվելու, այնպես որ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ եմ նախապատրաստվելու»։
Մինչև 23 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների մրցումներում՝ դառնալով Սոֆիայում ավարտված Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մինչև կիսաեզրափակիչ հասնելը հայ բնռցքամարտիկը նախորդ երկու մենամարտերում ժամանակից շուտ առավելության հասավ իր մրցակիցների նկատմամբ։ Կիսաեզրափակիչում պարտվելը Էլիդայի համար, ասում է, ուսուցողական է եղել․
«Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում ինձ համար մի փոքր անսովոր էր բռնցքամարտել ձախլիկ բռնցքամարտիկի հետ ու այդ պատճառով էլ չկարողացա լիարժեք իրագործել մենամարտի պլանը։ Բայց հիմա արդեն հասկանում եմ, որ մարզումների ժամանակ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել նաև այդ գործոնին։ Լավ կլիներ, որ սպարինգ մրցակիցներ ունենայի Հայաստանում, դա անկասկած ավելի լավ առաջընթաց կարող է ապահովել։ Հուսով եմ ուսումնամարզական հավաքների ընթացքում լրացնել բոլոր բացերը», – նշել է Էլիդան Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։
🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

«Հայաստանում և Ադրբեջանում կարող է և պետք է լինի այնպիսի առաջնորդություն, որը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և մշակել երկարաժամկետ ու կայուն խաղաղության իրական ճանապարհային քարտեզ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ, վերլուծաբան Կարեն Բեքարյան է։ Նրա խոսքով՝ երկու ժողովուրդներն էլ, ի վերջո, ապրելու են կողք կողքի, իսկ պատերազմներն ու փոխադարձ ոչնչացումը պարունակում են նաև ինքնանոչնչացման վտանգավոր էլեմենտներ։ Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝ իսկական խաղաղության նպատակադրումը ենթադրում է երկկողմ հավասարակշռված գործընթաց, այլ ոչ թե միակողմանի, ասիմետրիկ զիջումներ, դիմացինի քմահաճույքներին անվերապահ ենթարկվել։
«Ադրբեջանի կողմից առաջ մղվող թեզերը, ինչպիսիք են «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը, «Զանգեզուրի միջանցքի» պահանջը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, վկայում են այն մասին, որ տեղի ունեցող գործընթացը որևէ աղերս չունի սիմետրիկ և արդար խաղաղության հետ»։
🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

«Հայաստանի հետ սահմանը Իրանի միակ անվտանգ սահմանն էր, 35 տարի շարունակ՝ մեր վերանկախացումից ի վեր, որևէ վտանգ չէր սպառնում։ TRIPP-ը Թեհրանի համար սպառնալիք է։ Այս նախագծի վերաբերյալ Իրանի հիմնական մտահոգությունները ոչ միայն տնտեսական կամ հաղորդակցային են, այլ առաջին հերթին՝ անվտանգային»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյնաի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանն է։ Նրա գնահատմամբ՝ իրավիճակը կարող է փոխվել TRIPP նախագծի իրականացման և տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներգրավվածության խորացման հետևանքով․
«Հիմա Իրանի համար անընդունելի է, որ իր միակ ապահով, անվտանգ սահմանում միանգամից ականատեսը լինի Արևմուտքի՝ Միացյալ Նահանգների քաղաքական և նաև անուղղակի ռազմական ներկայությանը այս տարածաշրջանում։ Սա իր համար անընդունելի է»։
Շահնազարյանի խոսքով՝ խնդիրը Թեհրանի համար կարևոր է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային առանցքի անվտանգության, անխափան աշխատանքի տեսանկյունից․Հայաստանի տարածքով անցնող ուղղությունը Իրանին հնարավորություն է տալիս Վրաստանի և Սև ծովի միջոցով կապ հաստատել հյուսիսային ուղղությունների հետ՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։
«Հայաստանն այն ամենավստահելի այլընտրանքն էր, որը թույլ էր տալիս շրջանցել Ադրբեջանը և Թուրքիան։ Հիմա Միացյալ Նահանգների ներկայությամբ այդ սահմանում ի՞նչ տեղի կունենա՝ շատ հարցական է»։
Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ Թեհրանում լավ են գիտակցում նախագծի հնարավոր անվտանգային հետևանքները, և դժվար կլինի Իրանին համոզել, որ այն իր համար որևէ վտանգ չի պարունակում։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

🎙"Патмадаран": О том, как армянский дипломат нашёл множество ошибок в документах на арабском языке прямо перед началом церемонии их подписания главами государств во время официального визита президента Армении в Египет, а также как на военной кафедре студенты факультета востоковедения ЕГУ подробно изучали вооружения соседних и ближневосточных стран - в подкасте ПАТМАДАРАН главы представительства Россотрудничества в Ереване Вадима Фефилова рассказал один из первых сотрудников МИД РА, доктор политических наук, председатель Eх Oriente Союза востоковедов Армении Арсен Гаспарян. Он начал службу в рядах армянской дипломатии ещё в декабре 1990 года и в разговоре вспомнил, как формировалось внешнеполитическое ведомство страны в период новейшей истории. После распада СССР Армения была второй вслед за Россией бывшей советской республикой по количеству дипмиссий за рубежом.
«МИД Армении создали три основных людских ресурса. Первый – это факультет востоковедения ереванского Университета, чьи выпускники прекрасно владели английским, арабским, турецким и фарси. Второй кадровый источник – профессиональные советские дипломаты армянского происхождения, а третий – армяне из диаспоры», - говорит Гаспарян.
Зарубежные общины помогли в короткие сроки предоставить здания для посольств Армении на всех континентах. Огромную роль в продвижении интересов Армении также играло зарубежное армянское духовенство. Эту миссию Гаспарян называет церковной дипломатией. В первое время независимости Армения сначала вела сбалансированную внешнюю политику, а затем придерживалась комплементарного вектора. ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

🎙Легко о серьёзном: Елена Асланян о победе в конкурсе, патриотизме и вызовах времени «Недостаток» нужно уметь превращать в достоинство — русскоязычные писатели Армении выходят на международный рынок. Такую мысль высказала в «Других новостях» на радио Sputnik Армения писательница и публицист Елена Асланян, ставшая лауреатом XXI Международного литературного конкурса «Золотое перо Руси» 2026 года в военно-патриотической номинации.
«Я хотела рассказать о войне просто... выбрать такую косвенную форму, приключенческий жанр, специально для того, чтобы это было захватывающе и интересно для молодого читателя», — подчеркивает она.
В этом году конкурс собрал рекордные 30 тысяч участников из 92 стран. Новым триумфом автора стала приключенческая повесть «Золото ария», ранее завоевавшая признание на фестивалях «Славянское слово» в Болгарии и «Открытая Евразия» в Лондоне. 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

🎙Հանրային գրակա շահի անվան տակ մարդկանց պարզապես ունեզրկում են. Աշոտ Նուրիջանյան Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի այս թողարկմանը թեման «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի կիրառման խնդրահարույց դեպքերն են։ Փաստաբան Աշոտ Նուրիջանյանի կարծիքով՝ հանրային գրակա շահով մեր երկրում քողարկում են բիզնես կամ կոռուպցիոն շահերը․ սեփականատետերից օտարված տարածքներում այսօր հիմնականում բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակելի թաղամասեր են կառոցվում, ինչն, ըստ նրա, հակասում է օրենքի տրամաբանությանը․
«Եթե մենք կառուցեինք մայրուղիներ, տրանսպորտային հանգույցներ, մետրոյի կայարաններ, ապա մեծ հաշվով հանրությունն ազատ էր դրանցից օգտվելու։ Բայց բազմաբնակարան նորակառույցներ դեպքում, որտեղ ընդամենը 20-30 անձ է սեփականատեր դառնում, ո՞րն է հանրության շահը»,– ասում է Նուրիջանյանը և, որպես օրինակ, հիշեցնում այս պահին Նորագավիթ թաղամասում իրականացվող քաղաքաշինական նախագիծը, կամ Աջափնյակի Արզումանյան փողոցում արդեն իրականացված գործընթացը։
Անշարժ գույքից բացի, մեր երկրում հանրային գերակա շահը կիրառվում է նաև մասնավոր տնտեսական ակտիվների պետականացման գործընթացներում։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

«Թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում գիտակցում են տնտեսական, քաղաքական, անվտանգային, էներգետիկ և այլ ոլորտներում  այդ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը»:
Sputnik Արմնիայի հետ զրույցում իրանագետ Նվեր Դավթյանը մեկնաբանել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի այցը հարևան երկիր։ Իրանագետը նկատում է՝ Իրանը շարունակում է ծանրակշիռ կարևորություն տալ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անվտանգության լիարժեք վերահսկողությանը TRIPP նախագծի իրականացման համատեքստում՝ որպես իր համար անվտանգության երաշխիք։ Նախագիծը Իրանին նաև ներկայացվել է որպես այդ երկրին ձեռնտու, Իրանի շահերին համապատասխան․
«Խոսքը Ջուղայից մինչև Նախիջևան ելքի հնարավորության մասին է։ Այսինքն` իրենք բավական լուրջ անկալիքներ ունեն դրա հետ կապված` որպես Հյուսիս–հարավի արևմտյան կարևոր զարկերակներից մեկը»,– նշում է Դավթյանը` հիշեցնելով, որ Իրանը ևս պատրաստվում է այս ճանապարհի բացմանը և իր տարածքում ակտիվ շինարարություն իրականացնում։
Այդուհանդերձ, իրանագետը նկատում է, որ Իրանը շարունակում է մեծ կարևորություն տալ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անվտանգության լիարժեք վերահսկողությանը նախագծի իրականացման համատեքստում՝ որպես իր համար անվտանգության երաշխիք։ Միաժամանակ, ըստ Դավթյանի, Իրանը Հայաստանը դիտարկում է որպես ելքի պատուհան` հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրի կարգավիճակն ու Սև ծովի հետ ցամաքային կապը՝ Վրաստանի տարածքով։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

🇮🇳🇦🇲 Индия и Армения — две страны, которые стремительно идут по пути сближения. В чём интерес Индии в контексте углубления отношений с Арменией? Почему Индия считает приоритетным укрепление обороноспособности Армении? Гости подкаста: политолог и ирановед Карине Геворгян и политолог, эксперт по Индии Бишваруп Саньял. Как работает связка Индия — Иран в регионе Южного Кавказа и есть ли вообще точки политического соприкосновения между этими странами? 🇮🇳 Количество граждан Индии в Армении увеличивается. Что необходимо сделать, чтобы избежать миграционного кризиса в Армении? Об этом и многом другом — в подкасте «Абовян ТАЙМ» на радио Sputnik Армения. ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

«Ճգնաժամ ապրող գործիքի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց․ այսօր Հայաստան են ձգտում գալ աշխարհահռչակ երգեհոնահարներ, իսկ տեղացի երիտասարդ հանդիսատեսի մեծ թիվը զարմացնում է նույնիսկ եվրոպացի հյուրերին։ Արդյունքը, որ արձանագրեցինք, մեզ ինքներս զարմացրեց, քանի որ չէինք սպասում այսպիսի կարճ ժամանակահատվածում միջազգային մեծ արձագանքի և հանդիսատեսի հոսքի»։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը «Ուրիշ նորություններում» ներկայացրել է փառատոնը, անդրադարձել հայաստանյան համերգային կյանքին և դասական երաժշտության մարտահրավերներին, հայկական ու համաշխարհային պորդյուսինգային տարբերությանը։
«Նախկինում, երբ Հայաստանից որևէ խումբ գնում էր արտերկիր, որպես կանոն, հանդիսատեսը սփյուռքն էր, մինչդեռ այսօր հրավերները ստանում ենք հենց արտասահմանյան կազմակերպություններից, և օտարազգիները մեծ հետաքրքրությամբ են ճանաչում հայկական մշակույթը»։
Անդրադառնալով հայաստանյան համերգային կյանքի և դասական երաժշտության մարտահրավերներին՝ պրոդյուսերն ընդգծում է՝ մշակութային դաշտի գերհագեցած լինելն ու մեծ մրցակցությունը երբեմն ստիպում են գնալ զիջումների՝ հանդիսատեսին գրավելու համար։
«Մենք ինքներս մեր հետևից ենք ընկել։ Մրցակցությունը սարսափելի մեծ է, և բոլորն ունեն մեկ խնդիր՝ հանդիսատես գրավելու, ինչի համար, այսօր ստիպված տարբեր ծրագրեր են անում, որ երբևէ կարող է չանեին»,— նկատում է պրոդյուսերը։
🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

🎙«Էղածդ ուսուցիչ չի՞»․ կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը անցած տարվա միջադեպն է հիշում՝ ուսուցչի նկատմամբ այսօր ձևավորված վերաբերմունքի մասին հարցին պատասխանելիս։ Օրինակը համատարած չէ, բայց խտացված պատկեր է։
«Անցած տարի Երևանի դպրոցներից մեկում աշակերտները ծեծել էին ուսուցչին, այն էլ տղամարդ ուսուցչի, և հարվածելուց առաջ ասել էին՝ էղածդ ուսուցիչ չէ՞։ Ինձ թվում է՝ ամենադաժան բանն է, որ մարդը կարող է լսել․․․ Իսկ ի՞նչ պետք է լիներ, որ բարձր մակարդակի մարդ համարեին»։
Ուսուցչի օրվա ուղերձների տակ մասնագետը ամուր հենք չի տեսնում՝ «ինչքան ուղերձները ճոռում են հնչում, այնքան իրականությունը ավելի հակառակն է լինում»։ Ասում է՝ այսօր որպես գնահատում իշխանությունները հաճախ նշում են ատեստավորումը, թեև կան ուսուցիչներ, որոնք ատեստավորված են, բայց աշխատավարձը ընդամենը 200000 դրամ է, ներառյալ հարկերը։ Սակայն խնդիրը միայն փողը չէ․ ուսուցիչը ոչ նյութական պարամետրերով էլ գնահատված չէ պատշաճ ձևով և շատ ծանրաբեռնված է․
«Շատ երիտասարդներ այսօր չեն ուզում ուսուցիչ դառնալ․ պատճառը ոչ միայն աշխատավարձն է, այլ այն աշխատանքային պայմանները, որոնցում գտնվում են ուսուցիչները։ Ես այդ հարցերով շատ եմ խոսել շրջանավարտների հետ։ Իրենք ասում են՝ ուսուցիչ եմ ուզում դառնալ, որովհետև տեսնում եմ, տեսնում ենք, թե ինչքան ծանր է ուսուցչի աշխատանքային պայմանները, և խոսքը միայն նյութականի մասին չէ, խոսքը՝ հոգևոր, հուզական․․․ Այսօր դժվար է դասարան կառավարելը, որովհետև մենք երեխաներին տվել ենք շատ ազատություններ, բայց բաց ենք թողել պարտականությունների պահը։ Իսկ ուսուցիչներին էլ ասել ենք՝ դուք չեք կարող հարվածել, դուք չեք կարող վիրավորել, իսկ դրա փոխարեն ի՞նչ գործիքներ ենք տվել։ Իմ կարծիքով, առանձնապես արդյունավետ գործիքներ չենք տվել»։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

🎙Արդիական ու անմահ․ Շառլ Ազնավուրին բնութագրում է երգահան, թարգմանիչ Պերճ Թուրաբյանը:
«Ութ տարի է, ինչ մեծն Շառլ Ազնավուրը մեզ հետ չէ, սակայն նրա հանճարեղ ժառանգությունը շարունակում է ապրել ու շնչել մեր առօրյայում՝ հաղթահարելով ժամանակի սահմանները։ Ի տարբերություն շատ այլ արտիստների, որոնց հեռանալուց հետո լռում են նաև նրանց երգերը, Ազնավուրի ստեղծագործությունները չեն կորցնում արդիականությունը, և նույնիսկ այսօրվա երիտասարդությունը հիացմունքով ու ծայրից ծայր երգում է նրա գործերը»։
  Այս յուրահատուկ կապը ստեղծելու գործում անգնահատելի է հայերեն թարգմանությունների դերը, ինչի մասին վկայում է դերասան և երգիչ Մխիթար Ավետիսյանի խոստովանությունը.
«Ես դաստիարակված եմ Ազնավուրով, մենք լսում էինք նրան մանկուց ֆրանսերենով, բայց երբ հանդիպեցի Պերճին և սկսեցի երգել նրա թարգմանած երգերը, հասկացա, թե իրականում ինչի մասին է գրում Ազնավուրը»։
Հյուրերն ասում են՝ գնալով շատանում են Ազնավուրի երգերը հայերենով կատարել ցանկացողները։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

«Ադրբեջանցի զինված զինծառայողը հատում է հայկական սահմանագիծը, հասնում սահմանագծից հեռու բնակավայր, դեռ մի բան էլ մարտական զենքով վնասներ հասցնում  խաղաղ բակիչներին. սա խոսում է համակարգային տապալման մասին։ Մարդիկ չգիտեն՝ առավոտյան իրենց խոհանոցում փլավ պատրաստող ադրբեջանցի չե՞ն գտնի»։
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի կարծիքով` եթե ՀՀ ԱԱԾ–ն օրեր առաջ ուներ ադրբեջանցու ներթափանցման մասին տեղեկատվություն, պետք է ուժեղացված ծառայություն իրականացներ․ պետք է տեղի բնակչությանը որոշակի կարճ տեղեկատվություն տրվեր, որպեսզի հանրության զգոնությունը բարձրացվեր․
«Եթե օրեր շարունակ որոնողական աշխատանքներով չի հայտնաբերվում և հայտնաբերվում է այն ժամանակ, երբ արդեն հրազենային վնասվածքով ահազանգ է տեղի ունենում... Այս պայմաններում սահմանային բնակավայրերում տեղի է ունենում լարվածության գերակտիվացում։ Մարդիկ չգիտեն` վաղ առավոտյան լույսը բացվի իրենց խոհանոցում չեն գտնի, ասենք, փլավ պատրաստող ադրբեջանցու»։
Վահագն Սարոյանի համոզմամբ՝ այսօր շատ կարևոր հանրային պահանջ է պատշաճ իրավական գործընթացը՝ թափանցիկ և հրապարակային․ դա թույլ կտա նաև որոշ չափով հանդարտեցնել հասարակության մեջ առաջացած էմոցիոնալ ֆոնը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

❗️ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը. ԱԱԾ
«Մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»,-հայտնում են ԱԱԾ-ից:
@ArmeniaSputnik

«Սիրելի՛ երևանցիներ, ձեզ սպասվում են նորանոր թանկացումներ. հաջորդ ամսվանից կսկսվի թանկացումների շքերթը։ Սա մեր երևանցիների համակերպվելու հետևանքն է»:
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը պարզաբանում է իր զգուշացումը՝ Երևանի տարբեր հատվածներում և մայրաքաղաքի մուտքերի մոտ նախատեսվող տեսախցիկների տեղադրումը միայն մեքենաների հոսքը հաշվելու նպատակ չունի․ դրան կարող են հաջորդել Երևան մարզերից եկող ավտոբուսների և միկրոավտոբուսների տեղաշարժի սահմանափակումներ․
«Էջմիածնից, Արմավիրի մարզից մեր բնակիչները, ուսանողները գալու են, հասնեն Երևանի մուտքի մոտ։ Էլ չեն թողնելու գան Պրոսպեկտ։ Կիջնեն, ուրիշ մի ավտոբուս կնստեն՝ արդեն Երևանի, մի հատ էլ այնտեղ պետք է գումար մուծեն»։
Ստեփանյանի պնդմամբ՝ փոփոխությունները կարող են վերաբերել նաև Երևանի Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաներով մուտք գործելուն․
«Ասենք՝ Նոր Նորքից ուզում եք իջնել ձեր ընտանիքով Երևանի կենտրոն՝ տարբեր ժամանցային վայրեր․ դուք կթողնեք Մասիվում ձեր մեքենան ու տրանսպորտով կիջնեք Երևանի կենտրոն։ Չե՞ք ուզում՝ կմուծեք բարձր գումարներ Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործելու համար»։
Երևանի ավագանու ենթադրել է, որ տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի արձանագրել սահմանափակումները խախտող վարորդներին և տուգանքներ կիրառել նրանց նկատմամբ։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

🎙Սա Հայաստանու՞մ բոված սուրճ է. տեղական սուրճն ու բուսական թեյերը զարմացնում են միջազգային փորձագետներին
«Սուրճը հայերի համար զարթուցիչ է․ լինելով սուրճի և թեյի մեծ սիրահար՝ որոշեցինք ստեղծել մի փառատոն, որը միանգամից կսիրվի՝ միավորելով բոլոր նրանց, ովքեր գնահատում են այս բուրավետ ըմպելիքների մշակույթն ու ջերմ մթնոլորտը։ Մենք ունենք լուրջ վերամշակողներ, որոնք շատ լավ որակի սուրճ են ստանում, և միջազգային մրցավարները գալիս ու զարմանում են՝ սա Հայաստանու՞մ բոված սուրճ է», - ասում է միջազգային փառատոնի կազմակերպիչ, Prom Expo ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Զաքարյանը՝ «Ուրիշ նորություններում» ներկայացնելով փառատոնը։
Այս տարիների ընթացքում էապես փոխվել է հայ սպառողի ճաշակը՝ դառնալով ավելի խստապահանջ և որակ որոնող․Զաքարյանն նկատում է՝ հայկական շուկայում արդեն ձևավորվել է բարձրորակ վերամշակման մշակույթ, որը հիացնում է նույնիսկ միջազգային մասնագետներին։ Անդրադառնալով հայկական արտադրությանը՝ կազմակերպիչը շեշտում է մեր լեռնային բույսերից պատրաստվող բուսական թեյերի եզակիությունը․
«Մեր սարերն ու ձորերը լի են հետաքրքիր բույսերով, որոնցից կարելի է հիանալի թեյ ստանալ. թեյի արտադրողները կարողանում են ստանալ աննկարագրելի բուրմունքային փունջ»:
Փառատոնի ամենասպասված և գունեղ իրադարձություններից են բարիստաների մասնագիտական մրցույթները, որոնք զուգորդվում են այցելուների կողմից անչափ սիրված խորհրդանշական արարողություններով։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

🎙«Սեպտեմբերի 27․ համերգ՝ հիշատակի փոխարեն» Սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի տարելիցի օրը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տոնական համերգ հեռարձակեց՝ արժանանալով հանրության սուր քննադատությանը։ Հանրային հեռուստաընկերությունը պետք է գիտակցի, որ սեպտեմբերի 27-ը պարզապես օրացուցային ամսաթիվ չէ, և նման օրը տոնական տրամադրություն ստեղծելու փորձը չի կարող արդարացվել որևէ եթերային կամ խմբագրական որոշմամբ։
Հատկանշական է նաև, որ տեղի ունեցածի համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել կամ հրաժարական ներկայացրել։
«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։ 🔸Հայաստանի նոր ատոմակայանի հարցը կրկին օրակարգում է։ «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ։ Եվ այս առաջարկը պետք է դիտարկել Հայաստանի առաջիկա տասնամյակների էներգետիկ պահանջարկի համատեքստում։
Հայաստանում զարգացող Firebird AI Factory-ն և նման էներգատար տեխնոլոգիական նախագծերը կարող են էապես մեծացնել էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այս պայմաններում մեծ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկը դառնում է ոչ միայն այսօրվա, այլև ապագա տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման հարց։
Միաժամանակ քննարկվում է նաև փոքր մոդուլային ռեակտորների տարբերակը։ Սակայն ԱՄՆ-ում դեռ չկա շահագործվող կոմերցիոն մոդուլային ատոմակայան, իսկ մի շարք նախագծեր բախվել են լուրջ խնդիրների կամ դադարեցվել են։ Այսինքն՝ Հայաստանը պետք է ընտրություն կատարի արդեն փորձարկված տեխնոլոգիայի և դեռևս լայնածավալ կոմերցիոն փորձ չունեցող լուծումների միջև։ 🔸Զրույցի մյուս կարևոր թեմաներից է վառելիքի կտրուկ թանկացումը։ Բենզինի գինը հասել է մոտ 600 դրամի, իսկ դիզելային վառելիքինը՝ 700 դրամի։ Մատակարարումների դիվերսիֆիկացիան անհրաժեշտ գործընթաց է, սակայն այն ուղեկցվել է գների լուրջ աճով։ Այստեղ կարևոր է հասկանալ՝ թանկացումը որքանո՞վ է պայմանավորված մատակարարումների նոր կառուցվածքով և լոգիստիկայով, և որքանո՞վ՝ Հայաստանի ներքին շուկայով։ Հատկապես, երբ հնչում են նաև հնարավոր կարտելային պայմանավորվածության վերաբերյալ կասկածներ։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Քույրս 3 մատերը կորցրել է. Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը, լրագրողներին մանրամասներն է պատմել
«Ադրբեջանցին կոտրել պատուհանը և կողպեքը մտել տուն, թափրտել խոհանոցը, հետո էլ ներս մտած երեխաներից հեռախոսները վերցրել է: Քույրս Սիսիանում է եղել, էրեխեքից մեկն է հեռախոսը մոտը միացրած պահել, ձայները լսել է ու անմիջապես գնացել Շաքի: Հարևանի պատի վրայով է թռել ու անցել, էրեխեքն էլ բղավել են, որ մայրը չմոտենա, քանի որ զինված է եղել»:
Նրա խոսքով` բացի ազդրի հատվածում վիրավորում ստանալուց իր քրոջ 3 մատերն այս պահին չկան, որովհետև ադրբեջանցին էրեխու վրա է պահել զենքը, որ խփի, մայրը ձեռքով պաշտպանել է։ «Այդ պահին պատրոնները վերջացել են, ուզել է կրկին լիցքավորել, հենց այդ պահին քույրս դանակով խփել է գլխին, կրծքավանդակին ու ուշագնաց է եղել: Երեխան բռունցքով հարվածել է նրա գլխին, կոտրվել են մատերը, դրանցից մեկը գիշերը վիրահատել են: Այս պահին երեխան Սիսիանում է, նրա մոտ հայրն է»։ Ի դեպ, Արփի Ավետիսյանի ցանկությամբ ԶԼՄ–ները նրա դեմքը չեն նկարել։ @ArmeniaSputnik