en
Feedback
Oratert.am

Oratert.am

Open in Telegram

📈 Analytical overview of Telegram channel Oratert.am

Channel Oratert.am (@oratert) in the Armenian language segment is an active participant. Currently, the community unites 20 979 subscribers, ranking 11 039 in the News & Media category and 96 in the Armenia region.

📊 Audience metrics and dynamics

Since its creation on невідомо, the project has demonstrated rapid growth, gathering an audience of 20 979 subscribers.

According to the latest data from 07 September, 2026, the channel demonstrates stable activity. Although there has been a change in the number of participants by -331 over the last 30 days and by -7 over the last 24 hours, overall reach remains high.

  • Verification status: Not verified
  • Engagement rate (ER): The average audience engagement rate is 2.17%. Within the first 24 hours after publication, content typically collects 1.63% reactions from the total number of subscribers.
  • Post reach: On average, each post receives 455 views. Within the first day, a publication typically gains 342 views.
  • Reactions and interaction: The audience actively supports content: the average number of reactions per post is 1.

📝 Description and content policy

Channel description not provided.

Thanks to the high frequency of updates (latest data received on 08 September, 2026), the channel maintains relevance and a high level of publication reach. Analytics show that the audience actively interacts with content, making it an important point of influence in the News & Media category.

20 979
Subscribers
-724 hours
-837 days
-33130 days
Posts Archive
Սարգսյանը՝ ԵՄ արտոնությունների արդյունավետության և ՀՀ-ՌԴ ճգնաժամի մասին «Փաստի» հետ զրույցում «Հայաստանը ես եմ» նախաձեռնությա
Սարգսյանը՝ ԵՄ արտոնությունների արդյունավետության և ՀՀ-ՌԴ ճգնաժամի մասին «Փաստի» հետ զրույցում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը նշում է, որ երկու տարով կազատականացվի դեպի ԵՄ հայկական արտադրանքի մոտ 80 տոկոսը՝ արտահանման ճգնաժամը մեղմելու համար։ Նրա խոսքով՝ սա «GSP+» է, որ գործել է շուրջ 10 տարի 10-15 տարի առաջ, բայց այն ժամանակ արտահանումը չէր աճել։ Նա ասում է, որ խնդիրն առավելապես գին-որակ համադրությամբ եվրոպական շուկայում տեղավորվելն է և սպառողական սովորույթները, ուստի ԵՄ շուկա դուրս գալ չենք կարող, իսկ Ծոցի երկրներում ալկոհոլը արգելված է։ Սարգսյանը նաև պնդում է, որ ՀՀ-ՌԴ ճգնաժամը խորանում է, իշխանության ուղերձները կոչելով «Փաշինյանի մանկական աճպարարություն»։ Նրա կարծիքով Ռուսաստանը կարող է չներդնել, բարձրացնել գազի սակագինը և սահմանափակել արտագնա աշխատանքն ու փոխանցումները։

Մայր Աթոռը դատապարտում է Հովհաննավանքում անհարիր խնջույքը Վերջին օրերին շրջանառվում է տեսանյութ, որտեղ ցույց է տրվում, թե ինչ
Մայր Աթոռը դատապարտում է Հովհաննավանքում անհարիր խնջույքը Վերջին օրերին շրջանառվում է տեսանյութ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է սրբավայրը պղծվում՝ վերածվելով «ռաբիս տաշի-տուշի» վայրի։ Կարգալույծ հռչակված և աշխարհիկ անձ Ստեփան Ասատրյանը հայտարարում է, թե «սարքած վիդեոներ են», իսկ տեղացիները փաստում են, որ նման միջոցառումներ եղել են նաև եկեղեցու մերձակայքում։ Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս դեպքում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը և անհանգստություն է պատճառում շրջակայքի բնակչությանը։

«Փաստ». հայ-ռուսական կապերի խզման հնարավոր հետևանքները «Փաստ»-ը մոդելավորում է հայ-ռուսական հարաբերությունների լիակատար խզման
«Փաստ». հայ-ռուսական կապերի խզման հնարավոր հետևանքները «Փաստ»-ը մոդելավորում է հայ-ռուսական հարաբերությունների լիակատար խզման սցենար և մատնանշում անվտանգային ու էներգետիկ ռիսկեր՝ ներառյալ 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումն ու Մեծամորի ԱԷԿ-ի աստիճանական կանգը։ Հնարավոր են սոցիալ-տնտեսական ծանր հետևանքներ՝ գյուղարտադրության ու արտահանման խնդիրներ, տրանսֆերտների կրճատում, արտագնա աշխատողների զանգվածային վերադարձ, գազի մատակարարման դադար կամ 6–7 անգամ թանկացում, ինչից կթանկանան նաև էլեկտրաէներգիան ու ապրանքները, կմեծանան գործազրկությունն ու արժեզրկումը, կսրվեն ցորենի ռիսկերը։ Թերթը նշում է, որ վերադարձների դեպքեր արդեն կան, իսկ «դատարկված տեղը» կարող են փորձել լրացնել Թուրքիան և Ադրբեջանը։

Հայ-վրացական սահմանում ամառային պիկի արդյունքներով արձանագրվել է որակական առաջընթաց Ամառային արձակուրդների շրջանն ավարտվել է,
Հայ-վրացական սահմանում ամառային պիկի արդյունքներով արձանագրվել է որակական առաջընթաց Ամառային արձակուրդների շրջանն ավարտվել է, սահմանային անցակետերում հոսքերը նվազում են, և կյանքը վերադառնում է բնականոն հուն։ Այս տարվա ցուցանիշներն ու փաստացի վիճակը վկայում են ոլորտում որակական փոփոխության մասին։ Բարեփոխումների, ենթակառուցվածքների արդիականացման և թվային համակարգերի ներդրման շնորհիվ սահմանահատումն արագացվել է։ Համակարգված են աշխատում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները, ԱԱԾ սահմանապահ զորքերը և պարեկային ծառայությունը։ Հայկական ծառայությունների արագությունը չի զիջում տարածաշրջանի համանման ցուցանիշներին և որոշ ընթացակարգերով գերազանցում է դրանք։ «Մեկ պատուհան» սկզբունքն ու ձևակերպումների պարզեցումը կրճատել են սպասարկման միջին ժամանակը՝ ապահովելով անխափան թողունակություն։

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» «Փաստ»-ը գրում է, որ 44-օրյա պատերա
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» «Փաստ»-ը գրում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվել և ուղարկվել է ԱԺ առաջին (գաղտնի) բաժին՝ հիմնավորմամբ, թե ներառում է գաղտնի տեղեկություններ։ Ըստ նույն աղբյուրի, խոստացվել է աստիճանաբար հրապարակել այն հատվածները, որոնք պետգաղտնիք չեն պարունակում։ Նշվում է, որ պաշտոնապես հստակ թիվ չի հրապարակվել. տարբեր ժամանակներում հնչել են 4800 (հետո հերքվելով՝ 3755), ինչպես նաև 3833, 4273, 3825, 3815 և 3755։ «Փաստ»-ը հարցադրում է անում՝ ինչու չեն հրապարակվում զոհվածների ու անհետ կորածների անվանական ցուցակները։ Թերթը պնդում է, որ դա կվերացնի կասկածներն ու շահարկումները, և հիշեցնում է շրջանառվող ավելի բարձր թվերի մասին։ Արձանագրվել է նաև Արարատ Միրզոյանի արտահայտությունը. «Տո ստի հերն անիծեմ, թե էդքան զոհ ունենք»։

Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք ո
Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք ուժեր, ներառյալ Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ը և Գուրգեն Սիմոնյանի «Հայաստանի Շնորհապետական»-ը, քարոզարշավային ակտիվությունից հետո գոլորշիացան քաղաքական դաշտից։ Նրանք չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը, բայց հատեցին 2 տոկոսը և օրենքով ստանում են տարեկան բյուջետային ֆինանսավորում՝ շուրջ 30 մլն դրամ։ «Փաստ»-ի գնահատմամբ, այս միավորումների առաքելությունը սահմանափակվեց ընդդիմադիր ձայները փոշիացնելով ու ապահովելով ֆինանսավորում, ինչով էլ, ըստ էության, ջուր լցվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ջրաղացին։ Նշվում է, որ Թաթոյանը լռում է աղմկահարույց ձերբակալությունների ու քաղաքական գործերի ֆոնին, իսկ շարժման էջում նրա անունը գրեթե չի հիշատակվում։ Սիմոնյանն էլ ընտրություններից հետո չի երևում հանրային տիրույթում։ Մանրամասները՝ «Փաստ»-ի այսօրվա համարում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Բիշքեկյան հանդիպումը, ըստ «Փաստ»-ի, ցույց տվեց, որ Ռ
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Բիշքեկյան հանդիպումը, ըստ «Փաստ»-ի, ցույց տվեց, որ Ռուսաստանը դիվանագիտական ձևակերպումներից անցել է կտրուկ քայլերի՝ Հայաստանի իշխանություններին առաջարկելով հստակ կողմնորոշվել։ Թերթը, հղվելով Կրեմլին մոտ աղբյուրներին, գրում է, որ Մոսկվայում ենթադրում են՝ ռուսական շուկայի շուրջ բանակցություններով Փաշինյանը փորձում է 2–3 տարի ժամանակ շահել, մասնակի դիվերսիֆիկացնել արտահանումը և ապա մեկ օրում կտրել կապերը Մոսկվայի հետ՝ Ուկրաինայի օրինակով։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանը նախատեսում է առավել կոշտ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ։ Հնարավոր են արտահանման արգելք, ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների արտաքսում, տրանսֆերտների ու տրանսպորտի սահմանափակում, գազի թանկացում, ինչը կունենա ծանր հետևանքներ երկրի համար։

Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացն
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման պատճառով տարբեր ժամերի ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը Երևանում և մարզերում։ Երևանում անջատումներ են նախատեսված Մաշտոցի, Սայաթ-Նովայի, Լեոյի, Ս. Երևանցու, Պարոնյան, Իսրայելյան, Ներքին Չարբախ, Մուշական, Էրեբունի 3–4-րդ զ/վ, Ավան և Նոր Նորք 8-րդ զանգվածի մի շարք հասցեներում։ Մարզերում կտրվի հոսանքը Արտաշատում ու մի շարք համայնքներում, ինչպես նաև Ջերմուկում, Բալահովիտում, Վերին ու Ներքին Պտղնիում, Նոր Գեղիում, Արզնիում, Սևանում, Վարդենիսում, Նոր Գետաշենում, Ճամբարակում, Զոլաքարում, Վարդենիկում, Խաչաղբյուրում, Ներքին Կարմիր Աղբյուրում, Այգեպարում, Գետահովիտում, Իջևանում, Դիլիջանում, Սպիտակում և հարակից հասցեներում։

Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Իսրայելի անվտանգության կաբինետը նիստ է անցկացրել՝ Ի
Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Իսրայելի անվտանգության կաբինետը նիստ է անցկացրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով՝ ԱՄՆ–Իրան լարվածության ֆոնին։ Նիստը կայացել է նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուի Թեհրանին հղած սպառնալիքներից հետո։ KAN պետական հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով երկրում պատրաստվածության մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Միևնույն ժամանակ անհստակ է, թե արդյոք իրավիճակը կհանգեցնի Իսրայելի մասնակցությամբ Իրանի դեմ հարձակման։ Նիստի ընթացքում Նեթանյահուն հայտարարել է, որ «Իրանի ռեժիմի վերջը մոտենում է» և նշել, որ դա իրենց գլխավոր խնդիրն է։ Քննարկված հարցերի մանրամասները չեն հրապարակվել։

Հոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվել Հուլիսի 16-ին, ժամը 20:55-ին, «Վանաձոր» բժշկական
Հոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվել Հուլիսի 16-ին, ժամը 20:55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց. Հոբարձի գյուղից հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 30-ամյա մի բնակիչ։ Դեպքը տեղի էր ունեցել Հոբարձի գյուղի հյուրատան մոտ, որտեղ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ և փամփուշտներ։ Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, մարդուն առևանգելու և ապօրինի հրազեն կրելու հատկանիշներով։ Պարզվել է, որ մինչ դեպքը Ջրվեժում վեճի ընթացքում 30-ամյակը ծեծի էր ենթարկել համագյուղացու, որն էլ ընկերոջ հետ կազմակերպել էր նրա սպանությունը։ Տեղեկանալով, որ նա հյուրատանն է, հուլիսի 16-ին վերջիններս վարձել էին «Նիսան», զինված մեկնել, բռնությամբ նստեցրել նրա ընկերոջը և տեղափոխել այլ վայր։ Հյուրատան մոտակայքում սկսված փոխհրաձգության հետևանքով տուժածը տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ 30-ամյակի 35-ամյա աբովյանցի ընկերը փորձել էր վրեժ լուծել, ինչը կանխվել է։

ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4% Եվրասիական զարգացման բանկի զեկույցի համաձայն՝ Հայաստանում օգոստոսին տարեկան գ
ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4% Եվրասիական զարգացման բանկի զեկույցի համաձայն՝ Հայաստանում օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 4,4%՝ հուլիսի 4,5%-ի համեմատ։ Գնաճի դանդաղման հիմնական գործոնը պարենային գնաճի նվազումն է՝ 7,4%-ից մինչև 6,4%, ինչը պայմանավորված է գյուղատնտեսական առանձին ապրանքների գների նվազմամբ։ Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2,4%՝ նախորդ ամսվա 2,5%-ի փոխարեն, իսկ ծառայությունների ոլորտում գնաճն արագացել է՝ 1,8%-ից մինչև 2,8%՝ տրանսպորտային ծառայությունների գների աճի արագացման պատճառով։ ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ տարվա վերջում սպառողական գների աճը կլինի 4,4%։

Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր Կամենդատյան Տնտեսագետ Հրայր
Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր Կամենդատյան Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը պնդում է, որ հեղափոխականների իշխանությունը մոտ ժամանակում չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը։ Նրա խոսքով՝ 2018 թվականին այդ ապարատի ստորաբաժանումների հանրագումարը եղել է 34 մլրդ դրամ, իսկ հիմա հասել է 115 մլրդ դրամի և ավել։

Հայկական նոր դիվանագիտության դեմքը. կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում և անսանրված մազեր. Հրայր Կամենդատյան Առաջարկվում է «Արա
Հայկական նոր դիվանագիտության դեմքը. կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում և անսանրված մազեր. Հրայր Կամենդատյան Առաջարկվում է «Արարատ Միրզոյանի անվան Ակադեմիական Դիվանագիտական Ինստիտուտ», որտեղ ընդունելությունն ու դասախոսությունները չեն հետևի ՄԳԻՄՕ-ի կամ Օքսֆորդի չափանիշներին. դիվանագետի կերպարը «էկոլոգիապես ազատ» ու «անփույթ-էլեգանտ» կանոններով։ Դրես-կոդը՝ «լվացքի զամբյուղից», ճմռթված կոստյում և կիսակապ փողկապ։ Կոշիկները՝ փոշով կամ չորացած ցեխով, որպես «դաշտային աշխատանքի» նշան։ Վարսահարդարին այցելությունը կամ սանրն «դավաճանություն» է. մորուքը՝ «անտառային անարխիա», մազերը՝ «հենց նոր արթնացա 50 Հց-ից»։ Ողնաշարը՝ մինչև 45° կուզ, «պետական հոգսերի ծանրության» տպավորությամբ։

Թբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունը Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունն ու տենդերում հաղթած թուրքա
Թբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունը Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունն ու տենդերում հաղթած թուրքական «EYE» (Emre Ray + Yüksel + Erk) համատեղ ձեռնարկությունը ստորագրել են պայմանագիր տրամվայի նախագծման և շինարարության համար։ Կախա Կալաձեն հայտարարել է, որ «գաղափարից և խոստումից անցնում ենք կոնկրետ գործի»՝ շնորհակալություն հայտնելով «Վրացական երազանք»-ին և վարչապետ Կոբախիձեին։ Նա ընդգծել է, որ նպատակը քաղաքում տեղաշարժը դարձնել հարմարավետ, անվտանգ, արագ և բոլորին հասանելի, իսկ տրամվայը կլինի համակարգի կարևոր մասը։ Դիդի Դիղոմի–Դիդուբե նախագիծը նախատեսում է 7,5 կմ գիծ և դեպո։ Այն կիրականացվի «Design-Build» մոդելով, 36-ամսյա ժամկետով։ «Emre Ray»-ի համատեղ ձեռնարկությունն առաջարկել է 287 մլն 654 հազար 321 լարի, ինչը մոտ 129 մլն-ով պակաս է գնման ենթադրյալ 416,6 մլն լարից։

Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կվերականգնվի
Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կվերականգնվի վնասվածքից և պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքին։ Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան հայտնել է, որ նա դեռևս չի մարզվում ընդհանուր խմբի հետ, սակայն պատրաստ կլինի Ռուսաստանի առաջնության հաջորդ տուրի՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը։ Այնուհետև «Ռուբինը» սեպտեմբերի 16-ին կմրցի «Ռոդինայի» հետ, որից հետո Իվուն կմիանա Հայաստանի ազգային հավաքականին։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռուբինի» կազմում խաղացել է 4 հանդիպում, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին երկու խաղերը։ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին Ազգերի լիգայի նոր խաղարկությունը կսկսի Լատվիայի ընտրանու դեմ տնային հանդիպումով։

Հայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնը Սեպտեմբերի 3-ին Լեհաստանի Սիլեզիայի ֆիլհարմոնիայի համերգասր
Հայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնը Սեպտեմբերի 3-ին Լեհաստանի Սիլեզիայի ֆիլհարմոնիայի համերգասրահում հանդիսավոր բացվեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնը։ Բացման համերգին միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը Սիլեզիայի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, կատարեց Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, ինչպես նաև հնչեցին Կշիշտոֆ Պենդերեցկու, Հենրիկ Միկոլայ Գուրեցկու և Ստանիսլավ Մոնյուշկոյի ստեղծագործությունները։ Լեփ-լեցուն դահլիճը կատարումը ընդունեց երկար ոտնկայս ծափահարություններով, ինչի պատասխանը եղավ Կոմիտասի «Շուշիկի»-ն։ Հաճախորդների մի մասի համար համերգը հատվածաբար ուղիղ եթերով հեռարձակվեց TVP3-ով և լուսաբանվեց լեհական առաջատար լրատվամիջոցների կողմից։

Ադրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներ Ադրբեջանական «AzerGold» ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում իր
Ադրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներ Ադրբեջանական «AzerGold» ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ընկերության փոխանցմամբ՝ առաջին վերահսկվող պայթյունը իբր կատարվել է շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում և համարվում է արդյունահանման ակտիվ փուլին անցնելու հերթական քայլը։ 2025 թվականի օգոստոսից «AzerGold»-ը իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական չափումներ և 18 հազար մետր ընդհանուր խորությամբ հորատումներ։ Ընկերությունը պաշարները գնահատել է 1,03 մլն ունցիա՝ JORC ստանդարտով։

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կաս
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ավտոկայանի հրապարակ 21)։ Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են. պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ և չնորոգված, առաստաղում՝ կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն, բացվող ներքին պատուհանները՝ առանց հեշտ հանվող ու լվացվող միջատապաշտպան ցանցերի, սննդի կառույցը՝ առանց սանհանգույցի, ձեռքերի լվացարանի, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքի ու անձնակազմի հանդերձարանի։ Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

Ուիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասին Ուկրաինական հակամարտության կարգավ
Ուիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասին Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել՝ Մոսկվայում և Կիևում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների բանակցություններից հետո, հայտնել է Ուիթքոֆը X-ի իր էջում։ «Զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ լրացուցիչ եռակողմ հանդիպումների անցկացման շուրջ համաձայնության հարցում»,— գրել է նա։ Նրա խոսքով՝ Կիևում բանակցություններին միացել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունները։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության հասնելու համար գործադրում է բոլոր ջանքերը։ Սեպտեմբերի 5-ին Քուշներն ու Ուիթքոֆը Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինի հետ. Յուրի Ուշակովը հայտնել է, որ զրույցը տևել է ավելի քան երեք ժամ և եղել է բովանդակալից, կառուցողական ու չափազանց անկեղծ։ Սեպտեմբերի 6-ին նրանք Կիևում հանդիպել են Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ հայտարարելով, որ ցանկանում են մինչև ձմեռ հասնել առաջընթացի։

Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 35-ամյակը։
Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 35-ամյակը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 17-ից Շիրակում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում կանցկացվեն մեծամասշտաբ համերգներ, իսկ սեպտեմբերի 21-ին տոնակատարությունները կամփոփվեն Երևանում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային հանդիպում՝ տարբեր գերատեսչությունների և միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների մասնակցությամբ։ Ներկա էին Տիգրան Վիրաբյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, քննարկվել են նախապատրաստական աշխատանքները, միասնական բրենդավորումը, լայն իրազեկումն ու համակարգված գործակցությունը։