Oratert.am
前往频道在 Telegram
📈 Telegram 频道 Oratert.am 的分析概览
频道 Oratert.am (@oratert) 亚美尼亚语 语言赛道中的 是活跃参与者。目前社区聚集了 20 710 名订阅者,在 新闻与媒体 类别中位列第 11 143,并在 亚美尼亚 地区排名第 98 位。
📊 受众指标与增长动态
自 невідомо 创建以来,项目保持高速增长,吸引了 20 710 名订阅者。
根据 02 十月, 2026 的最新数据,频道保持稳定运转。过去 30 天订阅人数变化为 -322,过去 24 小时变化为 -8,整体触达仍然可观。
- 认证状态: 未认证
- 互动率 (ER): 平均受众互动率为 1.88%。内容发布后 24 小时内通常能获得 1.39% 的反应,占订阅者总量。
- 帖子覆盖: 每篇帖子平均可获得 390 次浏览,首日通常累积 288 次浏览。
- 互动与反馈: 受众积极参与,单帖平均反应数为 1。
📝 描述与内容策略
尚未提供频道描述。
凭借高频更新(最新数据采集于 03 十月, 2026),频道始终保持新鲜度与高覆盖。分析显示受众积极互动,使其成为 新闻与媒体 类别中的关键影响点。
20 710
订阅者
-824 小时
-787 天
-32230 天
帖子存档
20 710
«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
Հոկտեմբերի 1-ին, ժամը 16։40-ի սահմաններում, Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի «Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի մեքենան և «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, «Hyundai Elantra»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քնճական կոմիտեի Կոտայքի մարզային քնճական վարչության Աբովյանի քնճական բաժին։ Ժամանել է քնճական խումբը, նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների ինքնությունները։
20 710
Չեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմին
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը Լիպնիկ նադ Բեչվոուում կայացած հանրահավաքին ասաց, որ Եվրոպան պետք է միջոցները ուղղի Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե ռազմական հակամարտության երկարաձգմանը։ Նրա խոսքով՝ Եվրոպան հաստատել է Ուկրաինայի համար 377 միլիարդ եվրոյի ֆինանսավորում, որն ավելի լավ է օգտագործել վերականգնման համար, փոխանցում է ՉՏԿ-ն։
Բաբիշը նշեց, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը շփվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մինչ Եվրոպան նման կապ չունի, թեև որոշ առաջնորդներ դրա անհրաժեշտության մասին են խոսում։ Նրա գնահատմամբ՝ ոչ ոք պատերազմ չի ցանկանում, և լավ կլիներ, եթե այն հնարավորինս շուտ ավարտվեր։
Նա հավելեց, որ Ուկրաինայի ռազմական հակամարտության հիմնական շահառուները զենքի ընկերությունները, բանկերը և էներգակիրների արտադրողներն են։ Բաբիշը կոչ արեց, որ համաշխարհային և եվրոպական առաջնորդները գործեն հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։
20 710
Կիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը խուսափել է լուրջ վնասվածքից։ Այդ մասին, ըստ armsport.am-ի, հայտնել է ակումբի հաղորդակցության գծով տնօրեն Կիրիլ Բրեյդոնը։
Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան - Կիպրոս (0:2) խաղում 21-ամյա ֆուտբոլիստը մեկնարկել էր, սակայն 52-րդ րոպեին վնասվածք էր ստացել ու փոխարինվել՝ դաշտը լքելով պատգարակի օգնությամբ։ Խաղից հետո Եղիշե Մելիքյանը նշել էր ոտքի կոտրվածքի կասկած։
Նախնական տվյալներով՝ արված համակարգչային շերտագրությամբ Արտյոմ Բանդիկյանի մոտ չեն հայտնաբերվել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների խզում։ Առաջիկայում նա կմիանա թիմին Մոսկվայում՝ ակումբի բժշկական շտաբի հսկողությամբ անցնելով լրացուցիչ բուժզննում։
20 710
Բաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը
Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ խաղաղության գործընթացի «անվերադարձությունը» ապահովելու համար պետք է վերացնել, ըստ Բաքվի, խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև անհամապատասխանությունը։ Նա նաև ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման «ներկայիս փուլի և ձեռք բերված գործնական արդյունքների» մասին։
Ադրբեջանը պնդում է, որ ապագա համաձայնագրի և Հայաստանի Սահմանադրության միջև «իրավական անհամապատասխանության» վերացումը անհրաժեշտ պայման է «անվերադարձությունը» ապահովելու և ձևավորված «դե ֆակտո խաղաղությունը» կայունացնելու համար։ Քննարկվել են նաև Միջին միջանցքն ու TRIPP-ը, որոնց, ըստ Բաքվի, իրականացումն ու Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ու խաղաղության ամրապնդմանը։
20 710
Մոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել Ուկրաինա
Ռուսաստանի ԱԳՆ-ն հոկտեմբերի 3-ի հայտարարությամբ կրկին նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, Ուկրաինայում գտնվելու և երկիր այցելելու վտանգների մասին։
Ռուսական կողմը ավելի վաղ կոչ էր արել Կիևում գտնվող օտարերկրացիներին ու դիվանագետներին լքել քաղաքը և հրաժարվել Ուկրաինա այցելություններից, իսկ երկրի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական ու վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Նախազգուշացումը ներառված էր 2026-ի մայիսի 25-ի հայտարարությունում ու դիվանագիտական նոտաներում և հնչել էր նաև մայիսի 27-ին Միխայիլ Գալուզինի անցկացրած ճեպազրույցում։
20 710
Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ
Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել, առնվազն 5 մարդ զոհվել է։
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ ևս 6 մարդ ծանր վիրավորվել է։
20 710
Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ուկրաինայի ֆինանսների նախարար Մարչենկոյի խոսքով՝ Բրյուսելը չի օգնի Կիևին գտնել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը։ Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը չի կարողանա ծածկել այդ գումարը, քանի որ այս տարի չունի համապատասխան գործիքներ։
Ավելի վաղ Մարչենկոն նախազգուշացրել էր, որ բյուջեի պակասուրդի պատճառով Ուկրաինայում կարող են ուշացումներ լինել սոցիալական վճարումների հարցում։
20 710
Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 6-ին նշում է Սուրբ Թեկղի, Վառվառա և Պեղագեա կույսերի հիշատակության տոնը։
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ այդ օրը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ ժամը 10:30-ին։
Սուրբ Մասունքը Ծաղկեվանքում կլինի մինչև ժամը 14:00։
20 710
Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»
Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտության 001» խորհրդի գործունեությունը։ Այն ստեղծվել է 1990-ականներին, շուրջ երեք տասնամյակ գործել ԵՊՀ-ում, կազմակերպել թեկնածուական և դոկտորական պաշտպանություններ։ Ավելի քան երկու տասնամյակ խորհուրդը ղեկավարել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը։
Օգոստոսի վերջին ԵՊՀ-ը որոշեց չշարունակել Ղազինյանի աշխատանքը, ինչը նա վիճարկում է դատարանում՝ գնահատելով որպես քաղաքական։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ժամկետը մինչև 2026-ի դեկտեմբեր երկարաձգված խորհրդի դադարեցումն էլ կապվում է նրա անձի հետ։
20 710
Repost from Փաստ
🔥 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱ՞Մ, ԹԵ՞ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ. «ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԻ ԹԻՎ 100 (1660) ՀԱՄԱՐՈՒՄ
🗓 Հոկտեմբերի 3, 2026 / Շաբաթ
📌 Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դադարեցվել է շուրջ 30 տարվա պատմություն ունեցող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը, որը երկու տասնամյակից ավելի ղեկավարում էր ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը: Արդյո՞ք սա վարչական ու քաղաքական ճնշումների շարունակությունն է:
📌 Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի
Ինչո՞ւ են առաջին անհրաժեշտության դեղերը Հայաստանում 2-ից մինչև 4.5 անգամ ավելի թանկ, քան հարևան Վրաստանում, և ինչպես է շուկայի կարգավորման քաղաքականությունը սահմանափակում մրցակցությունը:
📌 Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ
Սյունիքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայողի թափանցման ու տեղի բնակիչներին վիրավորելու միջադեպը ցույց տվեց ՀՀ անվտանգային ու իրավապահ համակարգի անգործունակությունը: Ինչո՞ւ թշնամու կողմից զգուշացված լինելով հանդերձ՝ պատկան մարմինները 2 օր չեն կարողացել հայտնաբերել նրան:
📌 «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի անդրադարձը Սյունիքի միջադեպին, «խաղաղության» քարոզչական փուչիկին, «Թրամփի ուղուն» (TRIPP) և հայ-ռուսական հարաբերությունների խորքային տրանսֆորմացիային:
📌 «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Եկեղեցու դեմ արշավների, արտաքին քաղաքականության անգրագիտության և կառավարման համակարգային լուծումների մասին:
📌 Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում
«Team Holding»-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը՝ ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում:
📌 «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց»
44-օրյա պատերազմում անմահացած Մհեր Գրիգորյանի մոր՝ տիկին Նազիկի հուզիչ հուշերը որդու, նրա երազանքների և անկատար մնացած նպատակների մասին:
📌 Ի՞նչ տվեց Հայաստանի ՄՔԴ-ին միանալը
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո արդյո՞ք արդարացան հանրային սպասումները, թե՞ առկա է լուրջ խզում պաշտոնական հիմնավորումների ու քաղաքական իրական արդյունքների միջև:
🌐 Կարդացեք ավելին past.am կայքում:
20 710
Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը «Հայելի» մամուլի ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում քննադատեց, որ «Հ1»-ը «մեր պարտությունները» նշում է «շատ ուրախ», դա որակելով «ազգային խայտառակություն»։
Նա ասաց, որ բացթողումը սկսվեց Արցախի պարտությունից և չպետք է թույլ տրվեր կապիտուլյացիա։ Քարապետյանի խոսքով՝ Արցախից հայաթափումից առաջ վերջին զրույցում Բակո Սահակյանին և Ռուբեն Վարդանյանին առաջարկել է դուրս գալ, սակայն Սահակյանը հրաժարվել է։
20 710
Հավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետ զրույցում ասել է, որ հերթով բոլոր խնդիրները ցույց են տալու եվրոպացի գործընկերներին։ Նրա խոսքով, կարճ ժամանակում հենց նրանք են օգնելու հեռացնել այս իշխանությանը։
Կարապետյանը նշել է, որ մտադիր են ունենալ նորմալ հարաբերություններ եվրոպացի գործընկերների հետ և բերել խաղաղություն՝ առանց զիջումների, վստահելի խաղաղություն։ Նա հավելել է, որ չի լինելու խաղաղություն, երբ «եվրոպացիներին լսեն՝ ռուսների դեմ, ռուսներին լսեն՝ եվրոպացիների դեմ, ամերիկացիներին լսեն՝ բոլորի դեմ»։
20 710
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքների համար մի շարք հասցեներում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը։
Անջատումները նախատեսված են Երևանի տարբեր փողոցներում (Վերֆելի, Սիսվանի, Աղբյուր Սերոբի, Բագրատունյաց, Նոր Նորք 6-րդ զանգված) և այլ հասցեներում, ինչպես նաև Արտաշատում, Վայքում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Սևանում, Գավառում, Դիլիջանում, Գյումրիում ու մի շարք գյուղերում՝ ըստ հասցեների նշված ժամային միջակայքներով։
20 710
Ցանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ Կարապետյան
«Այսօր փառաբանում են մեր պարտությունները, հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում. սա համարում եմ ազգային խայտառակություն», — հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը՝ վստահեցնելով, որ «շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք»։
Նրա խոսքով, այսօր ցանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, իսկ «չարիքի իշխանությունը» պարտավոր է ամեն ինչ կատարել։
20 710
Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանուն
Հոկտեմբերի 2-ին Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանը Նիկոսիայի GSP-ում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն և պարտվեց։
19-րդ րոպեին հաշիվը բացեց Լեոնիդաս Կոնոմիսը, 31-րդին տարբերությունը կրկնապատկեց Անդրոնիկոս Կակուլիսը։ Նախավարժանքում վնասվածք ստացած Արթուր Ղարիբյանին մեկնարկային կազմում փոխարինեց Արթուր Միրանյանը։ Էդգար Սևիկյանը դեղին քարտ ստացավ, և նա Չեռնոգորիայի հետ առաջիկա հանդիպումը կբաց թողնի։
52-րդ րոպեին Պիլեասը հեռացվեց, սակայն հաշիվը չփոխվեց, և սա Հայաստանի երկրորդ անընդմեջ պարտությունն էր։ Զուգահեռն՝ Լատվիա–Չեռնոգորիա՝ 1–2, Հայաստանը՝ 3 միավորով 3-րդ, Կիպրոսը՝ 4 միավորով 2-րդ, առաջատարը՝ Չեռնոգորիան, հաջորդ խաղը՝ հոկտեմբերի 5-ին, արտագնա՝ Չեռնոգորիայի հետ։
20 710
Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ-53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, ժամը 17:30-ի սահմաններում, Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ-53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում ձևակերպվել են փաստաթղթեր, որտեղ պարզվում են բեռնատարների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
20 710
Հոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր»-ը հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 09:00–21:00, կդադարեցվի ջրամատակարարումը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ Նաիրյան 168-180, Սայաթ-Նովայի 17, 19, 21, 23, 25, 27, Նալբանդյան 44, 61, 63, 65, 42, Շինարարների 3, 5 շենքերում, ինչպես նաև Գործարանային, Խաղաղության, Ս. Սևանցու, Գրիբոյեդով, Կոմիտաս, Բաբաջանյան, Էներգետիկների, Ձկնորսներ փողոցներում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
20 710
«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ
Այսօր, հոկտեմբերի 2-ին, ժամը 18:10-ի սահմաններում «Nissan March» ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին, ապա երթևեկությունը կարգավորող ցուցանակին։
Վթարի հետևանքով 3 անձ ստացել է վնասվածքներ։ Քաղաքացիները առաջինն օգնություն են ցուցաբերել, ապա «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու քննչական խումբը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։
20 710
Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Նիդերլանդների գետերում ջրի չափազանց ցածր մակարդակը բարդացնում է նավարկությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է NOS-ը։
Էյսել, Նեդերեյն և Վաալ գետերի որոշ հատվածներում խորությունն այնքան է նվազել, որ ծառայությունները այլևս չեն կարող լիովին չափել նավուղին։
Նիդերլանդների ենթակառուցվածքների նախարարության ջրային կառավարման վարչության տվյալներով՝ այլևս հնարավոր չէ վստահ որոշել, արդյոք անվտանգ է նավարկել այս գետերի մեծ մասում։ Գործակալության տվյալներով՝ հետազոտական նավերի մեծ մասը չափազանց մեծ խորախորք ունի, ուստի նավավարները պետք է ինքնուրույն գնահատեն անվտանգության մակարդակը։
20 710
Աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ
Հոկտեմբերի 2-ին, ժամը 17:25-ին, ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ-ը։
Նախնական տվյալներով, նա վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության ընթացքում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
