uz
Feedback

Firibgarlarga uchmang! Telemetrio bunday kanallarni topadi va belgilaydi 👉 Belgini ko‘rmoqchi bo‘lsangiz, obuna bo‘ling

Oratert.am

Oratert.am

Kanalga Telegram’da o‘tish

📈 Telegram kanali Oratert.am analitikasi

Oratert.am (@oratert) Arman til segmentidagi kanali faol ishtirokchi. Hozirda hamjamiyat 20 516 obunachidan iborat bo'lib, Yangiliklar & Media toifasida 11 322-o'rinni va Armaniston mintaqasida 100-o'rinni egallagan.

📊 Auditoriya ko‘rsatkichlari va dinamika

невідомо sanasidan buyon loyiha tez o‘sib, 20 516 obunachiga ega bo‘ldi.

24 Oktabr, 2026 dagi oxirgi ma’lumotlarga ko‘ra kanal barqaror faollikka ega. Oxirgi 30 kunda obunachilar soni -286 ga, so‘nggi 24 soatda esa -8 ga o‘zgardi va umumiy qamrov yuqori darajada qolmoqda.

  • Tasdiqlash holati: Tasdiqlanmagan
  • Jalb etish (ER): Auditoriya o‘rtacha 1.81% darajada jalb etiladi. Nashrdan keyingi dastlabki 24 soatda kontent odatda umumiy obunachilar sonining 1.33% ini tashkil etuvchi reaksiyalarni to‘playdi.
  • Post qamrovi: Har bir post o‘rtacha 371 marta ko‘riladi; birinchi sutkada odatda 273 ta ko‘rish yig‘iladi.
  • Reaksiyalar va o‘zaro ta’sir: Auditoriya faol: har bir postga o‘rtacha 1 ta reaksiya keladi.

📝 Tavsif va kontent siyosati

Kanal uchun tavsif kiritilmagan.

Yuqori yangilanish chastotasi (oxirgi ma’lumot 25 Oktabr, 2026 da olingan) sababli kanal doimo dolzarb va katta qamrovli bo‘lib qoladi. Analitika auditoriya kontent bilan faol hamkorlik qilishini, uni Yangiliklar & Media toifasidagi muhim ta’sir nuqtasiga aylantirishini ko‘rsatadi.

20 516
Obunachilar
-824 soatlar
-657 kun
-28630 kun
Postlar arxiv

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ը
+1
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության վերաբերյալ, քաղաքական դաշտում ստեղծել է որակապես նոր իրավիճակ: Իշխանության կողմից նման սցենարի ակնարկն անմիջապես արժանացավ ընդդիմադիր ուժերի կոշտ ու միանշանակ արձագանքին: Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հրապարակային հայտարարությունը՝ «Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ», ըստ էության, նշանակում է, որ ընդդիմությունն ընդունում է նետված ձեռնոցը և պատրաստ է քաղաքական հանգուցալուծումը փնտրել ընտրական գործընթացների միջոցով: Այս զարգացումն իր մեջ պարունակում է երկու առանցքային ուղերձ, որոնք էապես փոխում են քաղաքական օրակարգը: Առաջին հերթին, ընդդիմությունը վերջնականապես մերժում է որևէ տեսակի բանակցություն կամ քննարկում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցում: Ընդդիմադիր մյուս խոշոր՝ «Հայաստան» խմբակցությունից ևս հնչել է նույն դիրքորոշումը՝ իշխանությունների հետ օրակարգում գտնվող սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկելու ոչինչ չկա: Սա նշանակում է, որ Սահմանադրության շուրջ քաղաքական կոնսենսուսի հասնելու իշխանության փորձերը լիովին ձախողված են, և հարցը դուրս է գալիս խորհրդարանական երկխոսության տիրույթից: Երկրորդ կարևոր ուղերձն այն է, որ ընդդիմադիր դաշտը պատրաստ է գնալ խորհրդարանի լուծարմանն ու արտահերթ ընտրությունների նշանակմանը՝ գործընթացը տեղափոխելով ժողովրդի վստահության քվեի հարթակ: Հրաժարվելով իշխանության հետ փոխզիջումային քննարկումներից՝ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և առաջարկում է հանրությանը գնահատական տալ դրան հենց քվեատուփերի մոտ: Այսպիսով, խոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարի այս հայտարարությունից հետո ակնհայտ է դառնում, որ երկրում մեկնարկում է նոր քաղաքական փուլ: Հենց իշխանությունների վարած անվերջանալի զիջողականության քաղաքականությունն է իրավիճակը հասցրել այն կրիտիկական կետին, որտեղ միակ հնարավոր ելքը դառնում է արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծումը, ինչը մոտ ապագայում կարող է արմատապես վերաձևել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը:

Խզումն անցնում է «կարմիր գծերը»․ Փաշինյանի և Արևմուտքի խոսափողների հեռակա «պատերազմը» Մամուլն արդեն իսկ արձանագրել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և արևմտյան դրամաշնորհներով ֆինանսավորվող քաղհասարակության միջև ծավալված հրապարակային «փոխհրաձգությունը» լոկ տեղական վեճ չէ, այլ Արևմուտքի կողմից Հայաստանի գործող իշխանություններին հղվող հստակ քաղաքական մեսիջների արդյունք։ Սակայն իրադարձությունները ցույց են տալիս, որ կողմերի միջև ոչ միայն հրադադար չի հաջողվում հաստատել, այլև հակասություններն անցնում են որակապես նոր, շատ ավելի սուր և անհաշտ փուլ։ Իշխանության և արևմտյան կենտրոնների հիմնական ծրագրերն իրականացնող տեղական դերակատարների միջև քաղաքական «մեղրամիսն» վերջնականապես ավարտված է, և կողմերն արդեն հանդես են գալիս միմյանց բացահայտ դատապարտող ու պիտակավորող հայտարարություններով։ Իրավիճակն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղհասարակության ներկայացուցիչների գնահատականներն անվանեց «պրիմիտիվ»։ Դրան ի պատասխան՝ Արևմուտքի առանցքային ծրագրերի (այդ թվանցում՝ Ոստիկանության բարեփոխումների) տեղական վերահսկող, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը հանդես եկավ նոր, էլ ավելի կոշտ հակադարձմամբ։ Արձագանքելով Փաշինյանին՝ Իոաննիսյանը նշել է, որ եթե վարչապետը ընտրական ճնշումների ենթարկված քաղաքացիներին հորդորում է դիմել իրեն, դրանով նա ինքն է արձանագրում իրավապահ համակարգի չկայացվածությունը և քաղաքացիների շրջանում վստահության պակասը։ Նա ընդգծել է, որ կարող էր պրիմիտիվ անվանել Փաշինյանին, որովհետև վերջինս ՏԻՄ ընտրություններում մրցակցայնության դեֆիցիտի հարցը հատուկ վերածում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության հարցի՝ նրանց տալով մոնոպոլ ընդդիմադիր դեր, կամ առաջարկում է տեղական «տասովշիկներից» ճնշվածներին ցույցեր անել՝ շատ լավ իմանալով, որ դա անհնար է։ Իոաննիսյանի խոսքով՝ Փաշինյանը փորձում է դիստանցավորվել «տասովշիկական» մեթոդներից, երբ իր գլխավորած ուժն է շատ համայնքներում հենց այդ նույն «տասովշիկներին» առաջադրում՝ փորձելով կիրառել «բարի ցարի և չար բոյարների» հնացած թատրոնը։ Այս երկրորդ գրառումն արդեն բացահայտում է հիմնական հակասության էությունը։ Արևմուտքում և նրանց տեղական խոսափողների շրջանում վերջնականապես համոզվել են, որ Փաշինյանի իշխանությունը ոչ թե պատահականորեն է աչք փակում վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրական «տասովշիկների» կիրառման վրա, այլ դա անում է միտումնավոր՝ քաղաքական դաշտում սեփական մենաշնորհը պահպանելու համար։ Փաշինյանի փորձերը՝ արդարանալ, թե ինքը տեղյակ չէ, կամ հանրությանը հորդորել «ցույցեր անել տեղական ճնշողների դեմ», արդեն ոչ միայն անլուրջ են ընկալվում, այլև դիտվում են որպես էժանագին քաղաքական մանիպուլյացիա։ Այսպիսով, եթե առաջին փուլում արևմտյան կողմը հանձնաժողովների և ինստիտուտների մակարդակով էր ահազանգում ընտրական համակարգի քայքայման մասին, ապա այժմ հարվածն ուղղվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Արևմտյան գործընկերները, հավանաբար, այլևս չեն նյարդայնանում, այլ անցնում են գործնական հակազդեցության։ Փաշինյանի՝ դեպի Մոսկվա ռևերանսներ անելու և երկրի ներսում ավտորիտար մեթոդներով իշխանություն պահելու երկդիմի քաղաքականությունն այլևս չի ներվելու։ Իշխանության ու արևմտյան ռեսուրսներով սնվող «խոսափողների» միջև սկսված այս փոխադարձ մեղադրանքների պատերազմը վկայում է մեկ բանի մասին․ Արևմուտքը պատրաստվում է Փաշինյանին վերջնականապես զրկել «ժողովրդավարի» քաղաքական լեգիտիմությունից։

ԸՆՏՐԱՐՇԱՎԱՅԻՆ «ԽԱԲԿԱՆՔՆԵՐՆ» ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ Քաղաքական պատասխանատվությունն ու նախընտրական խոստումների իրական արժեքը շարունակում են մնալ հասարակական լուրջ քննարկումների կիզակետում։ Երբ խոսքն ու գործը կտրուկ հակասում են իրար, իսկ պետական վարչական լծակները ծառայեցվում են բացառապես նեղ քաղաքական շահերին, ի հայտ են գալիս լուրջ հարցադրումներ իշխանությունների իրական մտադրությունների վերաբերյալ։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից նախընտրական շրջանում տրվող խոստումներն ու դրանց հետագա մոռացությունը վաղուց արդեն դարձել են կառավարող թիմի յուրօրինակ «ձեռագիրը»։ Դրա հերթական ցցուն ու անհերքելի ապացույցն է Վաղարշապատ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արգիշտի Մեխակյանի գործելաոճը։ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ դեռևս ապրիլի 23-ին, վերջինս սոցիալական ցանցերի իր էջում հրապարակային տեսանյութ էր տարածել՝ մեծ ոգևորությամբ ու վստահությամբ խոստանալով, թե Զվարթնոցի կամրջից դեպի Մարգարայի սահմանային հատված տանող ճանապարհի հիմնանորոգման նախագիծն արդեն ավարտական փուլում է, և շինարարական լայնածավալ աշխատանքները կմեկնարկեն ընդամենը 1-2 ամսից։ Սակայն իրականությունը դաժանորեն տարբերվում է սոցցանցային գեղեցիկ էջերում տրված խոստումներից։ Այսօր՝ տրված խոստումից ավելի քան կես տարի անց, այդ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհահատվածը շարունակում է մնալ ծայրահեղ անմխիթար, փոշու մեջ կորած և քանդված վիճակում, իսկ աշխատանքների մեկնարկի կամ որևէ տեղաշարժի մասին հիշող անգամ չկա։ Ակնհայտ է, որ ընտրություններից առաջ արված նմանատիպ շնորհանդեսային հայտարարություններն ունեն միայն մեկ՝ հստակ քաղաքական նպատակ՝ խաբելու և մոլորեցնելու միջոցով կորզել քաղաքացիների քվեները։ Երբ պետական և համայնքային ռեսուրսներն ու վարչական լծակները ծառայեցվում են բացառապես քաղաքական շահերին, դա այլ կերպ, քան պետական մակարդակով իրականացվող ընտրակաշառք, որակել հնարավոր չէ։ Հասարակությանը կեղծ հույսերով կերակրելն ու սեփական անհետևողականությունը լռությամբ կծկելը ոչ միայն անընդունելի է, այլև հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես են իշխանավորները պատրաստ ամեն ինչի՝ սեփական աթոռներն ու դիրքերը պահպանելու համար։ Կարդացեք @oratert

Տոլեդոյում (ԱՄՆ, Օհայո) վտանգավոր նյութերի արտահոսքի պատճառով տարհանում է իրականացվել ԱՄՆ Օհայո նահանգի Տոլեդո քաղաքում նախօր
Տոլեդոյում (ԱՄՆ, Օհայո) վտանգավոր նյութերի արտահոսքի պատճառով տարհանում է իրականացվել ԱՄՆ Օհայո նահանգի Տոլեդո քաղաքում նախօրեի երեկոյան տարհանում է իրականացվել արդյունաբերական շրջանի հարակից 1,6 կմ շառավղով տարածքից՝ արդյունաբերական շրջանում արձանագրված վտանգավոր նյութերի արտահոսքի հետևանքով։ Իշխանությունները դեռ չեն պարզաբանել արտահոսած նյութերի քիմիական կազմը, որոնք հայտնվել են շրջակա միջավայրում։ Տեղում հերթապահում են վտանգավոր նյութերի հետ աշխատելու փորձ ունեցող մասնագիտական խմբերը, իսկ քաղաքի մնացած բնակիչներին հորդորել են մնալ տներում, ամուր փակել դռներն ու պատուհանները և անջատել հովացման համակարգերը։

Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետ
Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Մասնակցել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա Մաթևոսյանը։ Վարդևանյանը շեշտել է արտաքին քաղաքականության բալանսավորումն ու եվրաինտեգրման կարևորությունը երկրի կայուն զարգացման, ժողովրդավարության, բարեփոխումների և տարածաշրջանային անվտանգության համար։ Նա ներկայացրել է ներքաղաքական իրավիճակն ու իրավունքի գերակայության մարտահրավերները՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ի հրապարակած զեկույցի հիմնարար իրավունքների խախտումներին։

ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ձևավորվում է կորպ
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ՝ Կորպորատիվ անվտանգության դեպարտամենտի ստեղծմամբ, նոր գործառույթներով և միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարմամբ։ Ընկերությունը կարևորում է աշխատակիցների նախապատրաստումը նոր համակարգին։ Գլխավոր տնօրենի որոշմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին կմեկնարկի դեպարտամենտի հաստիքներին հավակնող գործող աշխատակիցների ուսուցումը՝ հեղինակավոր միջազգային ընկերությունների փորձագետների ներգրավմամբ, որի ժամանակացույցի և նյութերի մասին անվտանգության դեպարտամենտի բոլոր աշխատողները կծանուցվեն 23.10.2026-ին։

Մարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը Մարս
Մարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը Մարսելում, գրում է «La Provence»-ը։ Արգելքը վերաբերում է նաև ամբողջ դեպարտամենտին։ Մարսելում շաբաթից կիրակի և կիրակիից երկուշաբթի գիշերները կգործի պարետային ժամ՝ 23:00–05:00, իսկ շաբաթ օրը կարգելվի վառելիքի փոխադրումը։ Ավելի վաղ ցույցերը արգելվել էին Հավրում, Լիոնում և Նիցցայում, իսկ Փարիզում թույլատրվել է միայն արհմիությունների ցույցը՝ նախապես համաձայնեցված երթուղով։ Հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում անցկացված ակցիաներին մասնակցել է 800 հազար մարդ, նախարարության տվյալներով՝ 550 հազար՝ կրկնակի բարձր, քան կանխատեսվում էր։ Մի շարք քաղաքներում դրանք վերածվել են անկարգությունների, և Լորան Նունյեսը հայտարարել է, որ մասնակիցները կհետապնդվեն։

Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի Վարչապետ Իրակլի Կոբաձեն հայտնել է, որ մինչև 2031-ը կավարտվեն բոլո
Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի Վարչապետ Իրակլի Կոբաձեն հայտնել է, որ մինչև 2031-ը կավարտվեն բոլոր ավտոմայրուղիները, որոնց բաղկացուցիչն է նաև Թբիլիսիի շրջանցիկը։ Նրա խոսքով՝ մինչև 2030-ը Սարփի–Կարմիր կամուրջ–Սադախլո ուղղությամբ կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի, որը կշրջանցի Թբիլիսին ու կնվազեցնի ծանրաբեռնվածությունը, ներդրումն անպայման կիրականացվի։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը China Railway Tunnel Group ընկերության հետ պայմանագիր է կնքել Ծիծամուրի–Ավճալա 7,3 կմ հատվածի շինարարության համար՝ 499 միլիոն լարի։ Միաժամանակ, նախարար Ռևազ Սոխաձեի խոսքով՝ շուտով հայտնի կլինի շրջանցիկ ճանապարհի Ավճալա–օդանավակայան 22,5 կմ հատվածի շինարարության միջազգային մրցույթի հաղթողը։

Ստեփանավան–Վանաձոր ճանապարհին տապալված ծառը փակել էր երթևեկությունը Այսօր, հոկտեմբերի 22-ին, ժամը 17։10-ի սահմաններում, ՀՀ ՆԳ
Ստեփանավան–Վանաձոր ճանապարհին տապալված ծառը փակել էր երթևեկությունը Այսօր, հոկտեմբերի 22-ին, ժամը 17։10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ 112 կենտրոնը ահազանգ ստացել է, որ Ստեփանավան–Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառ է տապալվել և փակել ճանապարհը։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը, որի հետևանքով վնասվել են նաև երկաթե արգելապատնեշները։

Մոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մի շարք վրացական խմ
Մոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մի շարք վրացական խմիչքների ներմուծման ու վաճառքի սահմանափակումները կապված են բացառապես որակի և անվտանգության հետ։ Մոսկվան դա որակում է սանիտարական գերատեսչության սովորական աշխատանք և հերքում քաղաքական դրդապատճառները։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում լիովին սովորական ընթացակարգը վերածել ինչ-որ քաղաքական գործոնի, շահարկել այս հարցը: Այստեղ ոչինչ փնտրելու կարիք չկա: Քաղաքական դրդապատճառ չկա», — ասաց նախարարության խոսնակ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։ Նրա խոսքով, որոշումն ընդունել է «Ռոսպոտրեբնադզորը», որը ստուգում է ներմուծման անվտանգության պահանջներին համապատասխանությունը։ Զախարովան նշեց, որ խախտումներ են հայտնաբերվել մի քանի վրացական ընկերություններում, մինչդեռ մյուս մատակարարները շարունակում են գործել առանց սահմանափակումների։

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցութ
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով։ Հոկտեմբերի 22-ին նրանք քննարկել են համագործակցության զարգացումը, իրավական փոխօգնությունը և անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը։ Վարդապետյանը կարևորել է ձևավորված սերտ կապերն ու փոխադարձ վստահությունը՝ շեշտելով անմիջական, օպերատիվ և կառուցողական հաղորդակցությունը, ինչպես նաև արագ արձագանքման կարողությունը։

Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում Վայք քաղաքում «Վեոլիա Ջուր»-ը իրա
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում Վայք քաղաքում «Վեոլիա Ջուր»-ը իրականացնում է ջրամատակարարման ենթակառուցվածքների լայնածավալ վերակառուցում։ Մ-2 միջպետական ճանապարհի՝ քաղաքային հատվածում փոխարինվում է 1970-ականներին կառուցված և պարբերաբար վթարվող մայրուղային ջրատարը։ Վերակառուցվում է շուրջ 2300 մ ջրատար, որի թողունակությունը կհասնի մինչև 150 լ/վրկ։ Զուգահեռ կառուցվում է մոտ 1.5 կմ նոր ցանց՝ 13 բազմաբնակարան շենքերի և առանձնատների թաղամասերի համար։ Արդյունքում նախատեսվում է ջրակորուստների նվազեցում՝ շուրջ 10 լ/վրկ, վթարների ռիսկի կրճատում և շուրջօրյա մատակարարման հուսալիության բարձրացում։

«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջ
«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի երրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի է խաղացել Լոնդոնի «Արսենալի» հետ (2-2): Զուգահեռաբար տեղի ունեցած խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․ «Ասթոն Վիլա» — «Վիկինգ»՝ 3-1, «Բրյուգե» — «Լանս»՝ 3-0, «Բետիս» — «Ֆեյենորդ»՝ 1-0, «Սպորտինգ Լիսաբոն» — ԼԱՍԿ՝ 2-3։

Oratert.am - Telegram kanali @oratert statistikasi va tahlili