en
Feedback
ArmInfo

ArmInfo

Open in Telegram

Լուրեր Հայաստանից և աշխարհից

Show more
8 916
Subscribers
-524 hours
-427 days
-17030 days
Posts Archive
ArmInfo
8 915
Ավերածություններ Սարատովում և վիրավորներ ԴԺՀ-ում. գլխավորը ՌԴ տարջաններին Ուկրաինայի ԶՈւ-ի հասցրած հարվածների մասին ▪️Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով Սարատովում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք ▪️ԴԺՀ-ի 13 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1 դեռահաս, սեպտեմբերի 7–ի երեկոյան տուժել են Ուկրաինայի զինված ուժերի հարվածային անօդաչուների հարձակումների պատճառով: Տուժածների թվում են էլեկտրագնացքի ուղեկցորդը և տրոլեյբուսի վարորդը: ▪️Ռոստովի մարզում գիշերը խոցվել է շուրջ 100 ԱԹՍ:

ArmInfo
8 915
Երևանի բնակչուհին սեռական շահագործման է ենթարկել 2 կնոջ. նա տնային կալանքի տակ է Տուժողներին հաջողվել է շահագործումից դուրս գալ միայն իրավապահ մարմիններին դիմելուց հետո, հայնում է ՔԿ–ն։

ArmInfo
8 915
«Իմ երեխաները ամառվա կեսն անցկացրել են Սոչիի հանդերձարանում, և ոչ միայն իմը․ հասկանալի է՝ ծանր է. Մարգարիտա Սիմոնյան «Սոլովյով Live» հաղորդման եթերում «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիրը հիշեցրել է Զելենսկու հեռուն գնացող պլանների և այն մասին, որ այժմ ռազմաճակատում տեղի ունեցողը անհրաժեշտություն էր։ «Մարդիկ, հատկապես կանայք, հարց են տալիս` իսկ հնարավոր չէ՞ր առանց դրա յոլա գնալ։ Իսկ հնարավոր չէ՞ր չսկսել։ Չէ՞ որ այն ժամանակ կարծես թե ոչինչ, ապրում էինք։ Այո՛, չէր կարելի»։

ArmInfo
8 915
Կոռնիձորում Հակարիի կամրջի մոտ սահմանը դեռ վեճի առարկա է Սյունիքի Կոռնիձորում 4 տարուց ավելի է՝ կրակոցներ չկան, մարդիկ մշակու
+2
Կոռնիձորում Հակարիի կամրջի մոտ սահմանը դեռ վեճի առարկա է Սյունիքի Կոռնիձորում 4 տարուց ավելի է՝ կրակոցներ չկան, մարդիկ մշակում են հողն ու շարունակում ապրել իրենց առօրյայով։ Բայց գյուղից ոչ հեռու՝ Հակարիի կամրջի մոտ, սահմանը դեռ վեճի առարկա է․ ադրբեջանական կողմը փորձում է առաջանալ՝ պնդելով, թե տարածքն իրենն է, իսկ հայ սահմանապահները թույլ չեն տալիս, Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը Կոռնիձորում հայ–ադրբեջանական սահմանի 18 կիլոմետրն է անցնում, ինչը, նրա խոսքով, Հայաստանի որևէ այլ բնակավայրի դեպքում այդքան երկար չէ։ Իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների վերադարձի հարցը արդեն համայնքային իշխանության լուծելիք խնդիրը չէ։ «Օկուպացված տարածքների հարցը պետության, կառավարության պրոբլեմն է»,– նշեց նա։

ArmInfo
8 915
🔹Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այսօր ավանդական պատարագ է մատուցվել 📌Վանա լճի Ախթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը մատուցվում է տարին մեկ անգամ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։

ArmInfo
8 915
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում։ Փրկարարները տարհանել են բնակիչներին, հայտնում են ՆԳՆ–ից։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։26-ին, մարվել՝ 08։37-ին։ Այրվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկի մոտ 8 քմ հատվածը և մոտ 10 գմ մալուխ։

ArmInfo
8 915
Հայաստանն ունի տարածաշրջանային թվային կենտրոն դառնալու ներուժ։ Զրույցում նման կարծիք հայտնեց Ղազախստանի «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» ընկերության Open Source Solutions դեպարտամենտի տնօրեն Կասիմ Մաժենը։ Նրա խոսքով՝ նման կենտրոնի զարգացման գործոններից կարող է դառնալ հզոր և արագ (low latency) հաշվողական ռեսուրսների նկատմամբ աճող պահանջարկը հարևան երկրների կողմից։ Նա նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանում ՏՏ մասնագետների ներգրավման մասով օրենսդրության զարգացման վրա։ Նրա կարծիքով` երկրի լրացուցիչ առավելություններից են Եվրոպային աշխարհագրորեն մոտ լինելը, կլիման և մասնագետների համար Երևանի գրավչությունը։

ArmInfo
8 915
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, հիմա ապրում եմ «լայֆ» ռեժիմով. Ալեն Սիմոնյան «Եղել է շատ երկար ժամանակ, երբ ես ինձ երջանիկ չեմ զգացել. երբ կյանքը կտրուկ փոխվել է։ Հետ նայելով կարող եմ ասել, որ մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի հանգիստ էի ապրում»,– Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին` հայտարարեց ԱԽ քարտուղարը։

ArmInfo
8 915
Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1344–ի Տեղական ոստիկանությունը հայտնում է, որ անհետ կորած է համարվում 4887 մարդ։

ArmInfo
8 915
❗️🇦🇲🇺🇸🇦🇿ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ Հղում անել
❗️🇦🇲🇺🇸🇦🇿ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ Հղում անելով բանակցությունների մասնակիցների շրջանում իր աղբյուրներին` լրատվամիջոցը պնդում է, որ Երևանի համար խթաններից մեկը դարձել են Հրազդանում Firebird տվյալների կենտրոնի համար չիպեր ձեռք բերելու ընդլայնված թույլտվությունները։ Ամերիկացի բանակցողները համարել են, որ Հայաստանն ավելի մեծ հավանականությամբ կհամաձայնի խաղաղ կարգավորմանը, եթե նրան առաջարկվեն ավելի սերտ տնտեսական կապեր ԱՄՆ-ի հետ։ Այս տեղեկությունը հրատարակությանը փաստացիորեն հաստատել է նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը՝ հայտարարելով. «Nvidia ընկերությունը այս գլուխկոտրուկի շատ կարևոր դետալ էր»։

ArmInfo
8 915
«Թրամփի ուղու» հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին, ամերիկյան Semafor պորտալին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։ «TRIPP նախագիծը առաջ է շարժվում։ Այս տարվա վերջին նախատեսվում է ավարտել իրագործելիության ուսումնասիրությունը»։ Դեսպանը նշել է, որ Հայաստանն ընդգծում է իր հանձնառությունը TRIPP տարանցիկ և էներգետիկ միջանցքին՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ։ @

ArmInfo
8 915
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ Զելենսկին ավելի ուշ հայտն
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ Զելենսկին ավելի ուշ հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է ուղիղ ԱԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակի վրա։ Հաղորդվում է հինգ վիրավորի մասին։

ArmInfo
8 915
Արևմուտքի կողմից Կիևի ռազմականացումը գլխացավանք կդառնա ուկրաինացիների համար. Պեսկով 🔹ՌԴ-ն լսել է Ուկրաինայում հեռահար հրթիռների արտադրություն հիմնելու Գերմանիայի, Անգլիայի և Ֆրանսիայի պլանների մասին, Մոսկվան ստուգում է այդ տեղեկատվությունը։ Ցանկացած նման օբյեկտ կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: 🔹Կրեմլում վաղաժամ են համարում խոսել այն մասին, որ ուկրաինական կարգավորման գործընթացում նոր լուծումներ են ի հայտ եկել։

ArmInfo
8 915
Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է․ իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ «Այստեղ խախտված են ոչ միայն իրավական, բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության և բանականության սահմանները․․․ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, դրանցից մեկում նշվում է, որ 2021թ․ նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա, և այս հարձակումներին հակազդելու հետևանքով եղել են զոհեր, կան տուժածներ։ Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին, և նա քրեական պատասխանատվության է ենթարկվում նաև այս իրադարձության համար»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։ Նա հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվել է 2022թ․ նոյեմբերի 4-ին, ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ հրամանատարական որևէ լիազորություն չի ունեցել և որոշումների կայացման որևէ շղթայում ներգրավված չի եղել։

ArmInfo
8 915
🇦🇲🇷🇺Հայկական բիզնեսը կազմում է Ռուսաստանում օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր թվի 3%-ից պակասը «Ներկայում Ռուսաստանում գործում է Հայաստանից հիմնադիրների կողմից գրանցված 1736 ընկերություն, որոնց թիվը վերջին 5 տարում աճել է 2,3 անգամ: Դրանք հիմնականում ներկայացված են առևտրի, շինարարության և փոխադրումների ոլորտներում»,– հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Rusprofile գործընկերների ստուգման ծառայության հետազոտությանը։

ArmInfo
8 915
ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել. ՌԴ ՊՆ Դրանցից 120 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Մոսկվայի մերձակայքում, հայտնել Է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

ArmInfo
8 915
🔹Մենք ունենք միջինից բարձր որակի զինամթերքի գրեթե անսահմանափակ մատակարարում, շատ ավելին, քան երբևէ կկարողանանք օգտագործել։ Մ
🔹Մենք ունենք միջինից բարձր որակի զինամթերքի գրեթե անսահմանափակ մատակարարում, շատ ավելին, քան երբևէ կկարողանանք օգտագործել։ Մենք զինամթերք ենք արտադրում նախկինում չտեսնված մասշտաբով: Դաշնակիցներին վաճառքը շուտով կվերսկսվի, գրել է Թրամփը 📌«Բայդենի վարչակազմը Ուկրաինային տվել է շատ ավելի շատ զինամթերք՝ ամբողջովին անվճար, քան մենք օգտագործել ենք Իրանում։ Ուկրաինային և ՆԱՏՕ-ին միլիարդավոր դոլարների զենք են տվել՝ անվճար, որոնց համար Եվրոպան կվճարեր, եթե միայն նրանցից պահանջեին, բայց մենք կպահանջենք այս գումարը, թեև ուշացումով»,-գրել է նա։

ArmInfo
8 915
❗️Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս
❗️Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս

ArmInfo
8 915
🔹Այն տեղերում, որտեղ, միգուցե, մենք ենք առաջ, մենք հետ կգնանք, որտեղ Ադրբեջանը, իրենք հետ կգնան, լրագրողներին ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը

ArmInfo
8 915
Երեք ադրբեջանցիներ են ձերբակալվել ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի» իշխանությունների կողմից վերջերս նավի խորտակման գործով, գրում են տեղական ԶԼՄ-ները Ձերբակալվածներ Վալեխ Գումբատովը, Ռաշադ Իբրահիմովը և Գադիր Գուլիևը աշխատել են նավի վրա։ Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։ Թուրքական լաստանավում եղել է 267 ուղևոր, 8 մարդ զոհվել է, ևս 20-ը համարվում են անհետ կորած: