9 294
Подписчики
-724 часа
-537 дней
-20330 день
Архив постов
9 292
🔹Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում, ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի հետ հանդիպման ժամանակ ասել է Իլհամ Ալիևը
9 292
🔹Ռուսաստանը հույս ունի, որ ուկրաինական խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կպսակվեն հաջողությամբ, հայտնել է Դմիտրի Պեսկովը
9 292
Տնտեսական մեծ վտանգ եմ տեսնում․ Կարապետյանը՝ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումների մասին
Իշխանությունների բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, ես այստեղ շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Ծառուկյանը մեր երկրի գլխավոր ներդրողներից մեկն էր»,- ասաց Կարապետյանը։
9 292
«Տիգրան Քեոսայանի» անվան 17-րդ մրցանակը կհանձնվի Կալինինգրադից 71-ամյա թոշակառուի, որը փրկել է պատուհանից ընկած երկու տարեկան տղային, հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Գալինան դրսում ծաղիկներ էր տնկում, երբ լսեց երեխաների ճիչեր և նկատեց երեխային 4-րդ հարկի պատուհանում։ Նրա ձախ ձեռքը վիրահատված էր, և նա ստիպված էր օգտագործել միայն աջ ձեռքը տղային բռնելու համար։ Երեխան փրկվել է, իսկ տիկին Գալինան հոսպիտալացվել է կոտրվածքներով։
Մրցանակը մեկ միլիոն ռուբլի է և տրվում է նրանց, ովքեր կյանքեր են փրկում` անձնական մեծ ռիսկի դիմելով։
9 292
Ռոնալդուն չկարողացավ զսպել արցունքները 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Իսպանիային պարտվելուց հետո
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող, 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի համար սա կարիերայի վերջին աշխարհի առաջնությունն էր։
9 292
Գագիկ Ծառուկյանին և ևս մեկ անձի ձերբակալել են 2022-2024 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման գործի շրջանակներում` ըստ Քննչական կոմիտեի։ 3–րդ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:
Նշվում է, որ խոսքը Իրան-Հայաստան առևտրային առևտրային պալատում ծավալած գործունեության մասին է։ Կոմիտեից պնդում են, թե «ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը։
ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացրել են միաժամանակյա խուզարկություններ։
9 292
🔹Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները, հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը
9 292
🔹Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը, խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
9 292
Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի. դատախազությսան հայցապահանջը մասնակի բավարարվել է
✔️Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,
✔️Երևանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,
✔️Երևանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,
✔️Բանկում ներդրված ընդհանուր՝ 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները
✔️352 միլիոն 438 հազար դրամ:
9 292
+2
Մեր երկիրը բռնապետություն է, որն ունի իր հովանավորները, և նրանցից մեկը Ուրսուլա ֆոն դեր Լյայենն է. ակցիայի մասնակիցները նամակ են ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահին` ներկայացնելով իրենց պահանջները
«Մենք ապրում ենք սահմանադրական ազատություններից զուրկ երկրում։ Գործող վարչապետը խոստանում է սնանկացնել մարդկանց, դատարանները զրկում են մարդկանց խոսքի ազատությունից, վարչապետն է որոշում, թե մարդիկ ինչի են հավատում և այլն։ ԵՄ–ն, որն իրեն դեմոկրատ է անվանում, ոչնչացնում է ժողովրդավարության վերջին մնացորդները ՀՀ-ում՝ իր աշխարհաքաղաքական նպատակների համար», - ասաց քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Ստեփան Դանիելյանը։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Դադարեցրեք քաղաքական հետապնդումները», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ բռնապետությանը»։
9 292
ԵՄ-ն փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ էներգակիրների ներմուծումը դիվերսիֆիկացնելու համար և խոստանում է 80% անմաքս առևտուր։
«Խումբը կժամանի հաջորդ շաբաթ։ ԵՄ-ն ունի «մեծ փորձ այս ոլորտում՝ հիմնված Ուկրաինայի և Մոլդովայի օրինակների վրա», - Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Նշեց` Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետ կապված օգնության փաթեթի շրջանակում ԵՄ–ն շուտով ՀՀ–ին կտա վերջին 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթի 18 միլիոն եվրո տրանշը։
9 292
🔹Փաշինյան-ֆոն դեր Լայեն հանդիպմանը զուգահեռ կառավարության դիմաց ակցիա է անցկացվել՝ «Ոչ բռնապետությանը» կարգախոսով
9 292
🇦🇲🇷🇺🇪🇺 Մենք մեր առջև խնդիր չենք դրել ու չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում․ Նիկոլ Փաշինյան
«Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում, և, բնականաբար, մեր ոչ մի միջազգային գործընկերոջ չենք արհամարհում, բայց և ոչ մի գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ շահերը, և սա, կարծում եմ, տրամաբանական է ցանկացած երկրի համար»,- ասաց Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։Անդրադառնալով երեկ ռուս գործընկեր Միշուստինի հետ հեռախոսազրույցին՝ Փաշինյանը նշեց՝ համաձայնել են շարունակել երկկողմ հրատապ հարցերի քննարկումը։ Փաշինյանը նաև բացառել է, թե կարող է մեկ գիշերում որոշում կայացվել դադարեցնել Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։
9 292
🔹Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները, գրել է Ermeni Haber-ը
📌Այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում: Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։
9 292
🔹Թեհրանը Վաշինգտոնի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների կմտնի միայն իրանա-ամերիկյան հուշագրի մի քանի կետի կատարումից հետո, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային
9 292
🔹Որպեսզի ես կարողանամ հրաժարվել քաղաքացիություններից, պետք է դատարանը ինձ բաց թողնի, ես գնամ դեսպանատները դիմում գրեմ, ասել է Կարապետյանը
📌«Վարդևանյանին ես դիմում գրել եմ, Վարդևանյանը դրանով՝ ինչ կարող է անել, ես չգիտեմ: Բայց ես պետք է գնամ դեսպանատները դիմում գրեմ»,-ասել է Կարապետյանը:
9 292
🔹Փոխըմբռնումը երկկողմանի գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները, գրել է Մասուդ Փեզեշքիանը
📌«Մեր մոտեցումը անհիմն սպառնալիքների և անխոհեմ պարծենկոտության դեմ հիմնված է որոշումներ կայացնելիս ողջամտության և մարդկային արժանապատվության վրա, իսկ գործելիս՝ վճռական և անվախ պաշտպանության վրա»,- գրել է Իրանի նախագահը:
9 292
Գիշերը 419 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ
Կեսգիշերից ի վեր Մոսկվային մոտենալիս ոչնչացված ԱԹՍ–ների թիվը հասել է 50-ի։
9 292
🔹Քիչ առաջ ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
