9 466
订阅者
-524 小时
-477 天
-21730 天
帖子存档
9 466
+2
🔹Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։ Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է
📌Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։
9 466
Իրանը պատրաստվում է Խարկ կղզում ԱՄՆ զինվորականների հնարավոր վայրէջքին. CNN
Իրանական ուժերը ականապատել են ափամերձ գիծը և այնտեղ տեղակայել լրացուցիչ հակաօդային պաշտպանության և հրթիռային համակարգեր, հայտնում են CNN-ի աղբյուրները։
9 466
ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնը փակում են. դրա վարիչը ընդդիմադիր գործիչ Անուշ Սեդրակյանն է
Սեդրակյանը «Հրապարակին» ասել է, որ ռեկտորատից տեղեկացրել են, որ լուծարվում է մայր բուհի արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարևոր ամբիոններից է, և որի ղեկավար, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին` «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով է և քննադատում է Փաշինյանին ու այս իշխանություններին:
Ավելին` ֆակուլտետում հենց այս պահին գործում է «Արտասահմանյան գրականություն» մագիստրոսական ծրագիրը և կան մի շարք ուսանողներ, որոնք ուսանում են այդ ծրագրով:
9 466
🔹Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը
📌Հիշեցնենք, որ քրգործը կապված է Բրյուսովի համալսարանին պատկանող անշարժ գույքի օտարման հետ:
9 466
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտնեցին ՔԿ–ից։
Խոսքը 2019թ–ի այն գործի մասին է, որով այս պահին կալանավորված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
9 466
🔹Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները
9 466
Հայաստանը չեղարկել է վիզաները ՄԱԿ-ի և ԵՄ-ի ծառայողական փաստաթղթեր ունեցողների համար
ՄԱԿ-ի և ԵՄ-ի ճամփորդական փաստաթղթերն իրենց կարգավիճակով հավասարեցվում են ծառայողական (դիվանագիտական) անձնագրերին համաձայն ՀՀ կառավարության այսօրվա որոշման: Մինչ այժմ դրանց սեփականատերերը կարող էին Հայաստան մուտքի անվճար վիզաներ ստանալ պարզեցված կարգով՝ կախված այցի նպատակից և զբաղեցրած պաշտոնից։
9 466
🔹Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի, պատերազմի եռագլուխ կուսակցությունից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի, հայտարարել է Փաշինյանը
9 466
🔹ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին առևանգելու հնարավորությունը. վերջնական որոշումը կախված է Դոնալդ Թրամփից, հայտնել է Փիթ Հեգսեթը
9 466
Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի դիվանագետները մասնակցել են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի 127-րդ ջոկատի կազմավորման 71-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Ռուս դիվանագետները Մեղրիի սահմանապահ ջոկատի անձնակազմի հետ միասին ծաղիկներ են խոնարհել սահմանապահների հերոսների հուշարձանին:
9 466
❗️ Հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի. դատախազություն
Հաշվի առնելով քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից նրա նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության միջնորդությունները, այսօր որոշում է կայացվել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:
9 466
❗️ Հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի. դատախազություն
Հաշվի առնելով քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից նրա նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության միջնորդությունները, այսօր որոշում է կայացվել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:
Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով:
9 466
ԿԸՀ–ն պարզաբանել է, թե ինչու են ընտրողների ցուցակները տարբեր եղել, օրինակ` փետրվարին և հունիսին
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քվեարկության նախորդ օրը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված միայն քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը։
Սակայն, գոյություն ունեն ընտրողների մի շարք այլ ցուցակներ`
✔️քրեակատարողական հիմնարկներում գտնվող ընտրողների,
✔️ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվող ընտրողների,
✔️զորամասերում կազմվող ընտրողների,
✔️քվեարկության օրը տեղամասային կենտրոնում կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների ցուցակները։
Հիշեցնում են, որ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չէ։
9 466
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները ցանկանում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը ներկայացնել իրենց դիրքորոշումը ուկրաինական կարգավորման վերաբերյալ. Լավրով
«Այս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հանդիպում են խնդրել իմ տեղակալի հետ։ Մենք կհանդիպենք նրանց հետ և կլսենք նրանց։ Ես հետաքրքրված եմ տեսնել, թե ինչպես են այս մարդիկ ներկայացնելու այն ամենը, ինչը կարող է կառուցողական մտքերի հանգեցնել», - Կազանում լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
9 466
🔹Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 20 մլն դրամ համակցված գրավով, հայտնել են Դատական դեպարտամենտից
📌Հիշեցնենք, որ Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:
9 466
Գոհար Մելոյանը ընտրախախտումների տեսանյութեր ներկայացրեց։ Հատկանշական է, որ ընտրողների թիվն է պարբերաբար փոփոխության ենթարկվել (լուսանկարում)։
9 466
Պետական մարմինների բաց աղբյուրներից 846 հասցե ենք վերհանել և պարզել, որ մեկ հասցեի վրա ընդհուպ մինչև 303 մարդ է հաշվառված եղել. Գոհար Մելոյան
«Օրինակ` մեկում 174 մարդ է գրանցված, մյուսում` նույնիսկ 183, անգամ 302 և այսպես շարունակ: Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել նաև, որ իրենց բնակարաններում իրենց անծանոթ անձինք են քվեարկած եղել։ Արդյունքում ահռելի թվաքանակ է դառնում։ Այս ամենի վերաբերյալ ոչ մի պատշաճ մեկնաբանություն չի տրվել»,–ասուլիսին ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուն:
Նշեց, որ նաև արձանագրումներ ունեն, որ մարդիկ ընտրատեղամաս են եկել ծոցագրպանում 16 համար քվեաթերթիկով: Նաև, որ բազմաթիվ արցախցիներ, որոնք արդեն իսկ ստացել են ՀՀ քաղաքացիություն ու հաշվառված էին, գնացել են ընտրատեղամաս և պարզել, որ հաշվառման ցուցակներից հանված են, իսկ ոստիկանության անձնագրային բաժինը հրաժարվել է օգնել, արդյունքում մարդիկ զրկվել են ընտրության իրավունքից։
9 466
Պուտին–Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա. Դմիտրի Պեսկով
«Համապատասխան որոշումները կկայացվեն՝ կախված ընտրական գործընթացների ավարտից»,– ասել է ՌԴ նախագահի խոսնակը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք շփումներ նախատեսվում են երկու երկրների ղեկավարների միջև:
«Գիտեք, որ հունիսի 14-ին ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն է սպասվում։ Դուք գիտեք, որ այնտեղ ընտրությունների շատ մասնակիցներ պատրաստվում են բողոքարկել, վերահաշվարկ կլինի և այլն, ասինքն՝ դա բավականին բարդ է և երկար», - հավելել է Պեսկովը։
9 466
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը՝ Բաքվում գտնվող հայ գերիների վերաբերյալ փոփոխություն առաջարկելու մասին։
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը առաջարկել է «Արտաքին ծառայության մասին» օրենքում (H.R. 9086) փոփոխություն, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։
Առաջարկը պաշտպանել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստը։
Այժմ սպասվում է փոփոխության վերաբերյալ անվանական քվեարկություն։ Եթե այն ընդունվի, օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատի նիստ։
«Մենք ողջունում ենք նախագահ Մաստի աջակցությունը Շերմանի առաջարկին և հանձնաժողովի միաձայն դիրքորոշումը, որ այս պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
