en
Feedback
Vardan Voskanyan's Channel

Vardan Voskanyan's Channel

Open in Telegram

Opinion and analysis Կարծիք և վերլուծություն Мнение и анализ

Show more
6 862
Subscribers
-324 hours
-157 days
-3030 days
Posts Archive
Զրադաշտականության սուրբ գիրք Ավեստայում կա հետևյալ տողը՝ yezī... ašā drujəm və̄ṇghaitī - «քանզի... ճշմարտությունը (ašā) ստին (druj) կհաղթի»: Ավեստայի այս միտքը համարվում է զրադաշտական գաղափարախոսության առանցքային հիմնասյուներից մեկը, սակայն, ըստ էության, ունի համամարդկային բարոյական արժեք։ Ավեստայի լեզվի ašā բառը ցեղակից է հին պարսկերենի arta ձևին, իսկ այս երկուսը՝ հայերենի «արդ» - «ձև, կարգուկանոն» արմատին, որից ունենք նաև «արդար» բառը։ Իրանական լեզվական ավանդույթում ašā և arta բառերը բազմիմաստ են, նշանակելով՝ «տիեզերական կարգուկանոն, ճշմարտություն, աստվածային արդարություն»։ Ավեստայի լեզվի druj բառը նույնպես բազմիմաստ է՝ «տիեզերական քաոս, սուտ, խաբեություն, դիվական չարիք» և ցեղակից՝ հյուսիսարևմտաիրանական druž ձևին՝ վկայված նաև հայերենում՝ «դրուժ» - «նենգ(ություն), խարդախ(ություն)», որից նաև ունենք «դրժել», «ուխտադրուժ», «տիրադրուժ» և այլն: Ուստի, եթե փորձենք Ավեստայի նշված տողը թարգմանել նաև գաղափարախոսական լիցք ունեցող հենց «նույնական» հայերեն բառերով, ապա այն կհնչի՝ «քանզի... արդը դրուժին կհաղթի», և այս միտքն արդար է, ճշմարիտ ու հարիր աստվածային կարգուկանոնին։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Ամերիկյան «Foreign Affairs» հեղինակավոր պարբերականը «Ինչո՞ւ Ամերիկան չի կարող խեղդել Իրանին» վերնագրով շատ  արժեքավոր վերլուծություն է հրապարկել, որի հիմնական առանցքը հետևյալն է. ԱՄՆ-ի կողմից հայտարարված «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է այն սխալ ենթադրության վրա, թե Իրանը դեռևս կախված է այն նույն գլոբալ տնտեսական համակարգից, որը Վաշինգտոնը կարող է վերահսկել։ Ըստ հոդվածի. 1. Իրանի դեմ Վաշինգտոնի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը նոր չէ։ ԱՄՆ-ը դեռ 2018թ.-ից փորձում է կտրել Իրանի տնտեսական կապերը, սակայն Թեհրանը ոչ միայն կենսունակ է, այլ նաև զգալիորեն հարմարվել է այդ դժվարին պայմաններին։ 2. ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունը սահմանափակվել է։ Եթե նախկինում դոլարային համակարգից դուրս մնալը գրեթե տնտեսական մահ էր նշանակում, ապա այսօր գոյություն ունեն այլընտրանքային վճարային և առևտրային մեխանիզմներ։ 3. Չինաստանը դարձել է Իրանի գլխավոր տնտեսական փրկօղակը։ Իրանական նավթի զգալի մասը վաճառվում է Չինաստանին՝ հաճախ միջնորդների, վերապիտակավորման և բարդ առևտրային սխեմաների միջոցով։ 4. Պատժամիջոցների շրջանցումը դարձել է համակարգային հմտություն։ Իրանում ձևավորվել են բանկային, լոգիստիկ և առևտրային ցանցեր, որոնք հատուկ նախատեսված են պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։ 5. Իրանի տնտեսությունը փոխել է իր կառուցվածքը։ Այն դարձել է ավելի փակ, ավելի ինքնաբավ և ավելի քիչ կախված արևմտյան շուկաներից։ 6. ԱՄՆ-ի դաշնակիցները միշտ չէ, որ աջակցում են պատժամիջոցներին։ Շատ երկրներ, նույնիսկ ԱՄՆ-ի գործընկերները, սեփական տնտեսական շահերի պատճառով ամբողջությամբ չեն միանում Իրանի մեկուսացման քաղաքականությանը։ 7. Գլոբալ Հարավի երկրների աճող դերը փոխում է խաղի կանոնները։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ավելի անկախ արտաքին տնտեսական քաղաքականություն են վարում և չեն ցանկանում զոհաբերել իրենց շահերը հանուն ամերիկյան քաղաքականության։ 8. Պատժամիջոցները հաճախ ավելի շատ վնասում են հասարակության խոցելի շերտերին, քան իշխանությանը։ Տնտեսական ճնշումը հարվածում է սովորական քաղաքացիներին, բայց չի փոխում է իշխանությունների ռազմավարական որոշումները։ 9. Տնտեսական ճնշումը չի հանգեցրել քաղաքական կապիտուլյացիայի։ Իրանի ղեկավարությունը չի հրաժարվել իր հիմնական արտաքին քաղաքական և անվտանգության նպատակներից՝ չնայած տնտեսական նկատելի դժվարություններին։ 10. Պատժամիջոցները խորացնում են Իրանի կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Վաշինգտոնի ճնշումը հաճախ հակառակ արդյունքն է տալիս՝ արագացնելով ոչ արևմտյան բևեռների միջև ռազմավարական համագործակցությունը։ 11. ԱՄՆ-ի ռազմավարությունը հիմնված է հին աշխարհակարգի պատկերացման վրա։  Վաշինգտոնը դեռ փորձում է գործել այնպես, կարծես կարող է միանձնյա վերահսկել համաշխարհային ֆինանսական համակարգը, մինչդեռ աշխարհն ավելի բազմաբևեռ է դարձել։ 12. ԱՄՆ-ը կարող է նկատելի դժվարություններ ստեղծել Իրանի համար, կարող է դանդաղեցնել նրա տնտեսական զարգացումը, բայց չի կարող ամբողջությամբ «խեղդել» կամ կտրել նրան համաշխարհային տնտեսությունից։ Հետևաբար, տնտեսական պատերազմը չի կարող ապահովել այն քաղաքական արդյունքները, որոնք ակնկալում է Վաշինգտոնը։ 13. Ներկայիս բազմաբևեռ աշխարհում նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել և ստիպել հրաժարվել սեփական կենսական շահերի սպասարկումից: #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, որտեղ ռուսերենը համապետական լեզու էր, բայց հայերեն խոսելիս երբեք «ну» չեմ ասել և հիմա էլ չեմ ասում։ Հայերենի «դե»-ին ի՞նչ է եղել, որ այն փոխարինեմ որևէ այլ լեզվի բառով։ Հիմա մեզանում ինքնիշխանության ծարավից, իբր, տոչորվող, սակայն իրականում աշխարհայացքով մաքուր բոլշևիկներ են հայտնվել, որոնք երկու բառը մեկ «ну» են ասում՝ երևի ընդգծելու համար, թե որքան «ինքնիշխան» են: #չՀայաստանը 🆔 @vardan_voskanian

ԱՄՆ-Իրան փոխադարձ ռազմական հարվածների նոր ալիքը սկսվեց այսօր, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը հարվածներ հասցրեց Իրանի հարավին, իսկ նախագահ Թրամփը սպառնաց, որ պատասխան հարվածների դեպքում էլ ավելի կուժգնանա Իրանի վրա հարձակումը։ Բայց Իրանը Իրան չէր լինի, եթե պատասխանը չլիներ անզուգաչափ։ Ամերիկյան հարվածներից և սպառնալիքից քիչ անց իրանական հրթիռները առաջին անգամ խոցել։են Հորդանանի ծայր արևմուտքում՝ Ակաբայի ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան «Քամփ Թիթին» ռազմակայանը, որտեղ Իրանին ավելի մոտ Հորդանանի արևելյան հատվածներից տեղափոխվել էր ամերիկյան զինուժի լրացուցիչ անձնակազմ։ Չնայած իրանական հրթիռների չեզոքացման նպատակով աշխատել է նաև իսրայելական ՀՕՊ-,ը, այսուհանդերձ իրանական լրատվամիջոցները տարածել են ռազմակայանի հրթիռային խոցման կադրեր։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուսացի իսկ Կալինինգրադի պատմական եկեղեցիները ամենևին էլ գերմանական չեն, այլ պրուսական են, որովհետև դա պարզագույն հիմարություն կլիներ։ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի խորշում պնդել, թե Գանձակեցին կամ Կաղանկատվացին աղվան էր, իսկ Արցախի պատմական տաճարները աղվանական են, այլև նման լկտի կեղծարարությունը դարձրել է իր պաշտոնական պատմագրության և պետական քարոզչության առանցքային գործիք, բայց սա պարզագույն հիմարություն չէ։ Հատկապես մեր տարածաշրջանում հանրային և ոչ միայն հանրային ընկալման մեջ տարածքը տիրապետելու լեգիտիմության կարևորագույն աղբյուր է դիտարկվում տարածքի պատմական տեր լինելու հանգամանքը, կամ ավելի պարզ խոսքերով՝ «եթե այդ տարածքն առաջինը պատկանել է իմ նախնիներին, ապա դա իմ տարածքն է»։ Ուստի Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթումը և մեզ այդ տարածքների նկատմամբ նույնիսկ մեր պատմական հիշողությունից զրկումը։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan

1895-96թթ. Աֆղանստանի էմիրը գրավեց հնդիրանական հինավուրց կրոնական հավատալիքները պահպանող Քաֆիրիստան (թարգմ.՝ «անհավատների երկիր» երկրամասը և տեղի բնակչությանը բռնի կերպով մահմեդականացրեց՝ երկրամասը կոչելով Նուրիստան (թարգմ.՝ «լույսի երկիր»): Երկրամասի մահմեդականցված էթնիկական խմբերից մեկի՝ կատի ժողովրդի, մի հատվածը՝ փախչելով ապաստանեց Չիտրալում, որն այն ժամանակ Բրիտանական Հնդկաստանի մաս էր՝ պահպանելու իր կրոնը։ Այդ գաղթից մոտ 40 տարի անց վերջին հեթանոս կատին 1938թ. ընդունեց իսլամ, և հինավուրց հնդիրանական կրոններից մեկն այլևս դադարեց գոյություն ունենալ։ Չնայած Բրիտանական Հնդկաստանում կատիների բռնի իսլամացման փաստ արձանագրված չէ, բայց պարադոքսալ կերպով այդ ժողովուրդը, փաստացիորեն, ոչ միայն ինքնակամ հրաժարվեց իր կրոնից, այլ նաև դարձավ խիստ մոլեռանդ մահմեդական։ Նման պարադոքսի գիտական հիմնական բացատրությունն այն էր, որ կատիների հինավուրց կրոնը և դրա վրա հիմնված ինքությունը կորցրել էր կապը այն սրբազան աշխարհագրության և կենսաշխարհի հետ, որտեղ ձևավորվել էր և բյուրեղացել։ Բայց այս գրառումը կատիների մասին չէ։ Այն մեր մասին է՝ մեր ինքնության մասին, որին օդի և ջրի պես անհրաժեշտ է առնվազն հոգևոր, իսկ լավագույն հեռանկարում նաև ֆիզիկական կապը մեր իսկ սրբազան աշխարհագրության հետ, ցավոք, որի միայն մի մասի տերերն ենք մենք այժմ։ Մեր ինքնությունը չի կարող ամբողջական և ամրակուռ լինել, եթե մեզ համար մեր իսկ ազգի սրբազան աշխարհագրության և կենսաշխարհի հավասարազոր հոգևոր և զգացական մասեր չլինեն, դիցուք, Օշականը, որտեղ հանգչում է սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Տարոնը, որտեղ ծնվել է նա, Գողթնը, որտեղ քարոզել է նա և Արցախը, որտեղ առաջին դպրոցներից մեկն է հիմնել նա։ Անհնար է առնվազն հոգևոր մակարդակում տարանջատել սրբազան այս Հայաստանը և դրա մի մասը միայն դիտարկել հայրենիք, իսկ մնացյալը՝ ոչ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan

Ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային հում նյութ, որից էլ վերնախավերը համազգային համակարգված ինքնություն, աշխարհայացք և վարքականոն են կերտում՝ վերցնելով բացառապես դրականը և դուրս թողնելով մերժելին։ Այնուհետև այդ մշակված աշխարհայացքը լայն իմաստով քարոզչության միջոցով վերադառնում է նույն այդ հասարակություն և սկսում վերափոխել այն։ Իմ համեստ կարծիքով՝ ներկայիս մեր տխուր իրականության պատճառներից մեկն այն է, որ վերնախավերը ոչ թե հանդես են գալիս նշված հում նյութի մշակողների դերում, այլ ձգտում են հենց այդ հում նյութը դիտարկել ոչ միայն պատրաստի, այլ նաև օրինակելի արդյունք և իրենց հարմարեցնել դրան։ Սա ոչ միայն վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է, այլ նաև պարզունակ ամբոխահաճության ակունք, թե բա՝ «ժողովուրդն այսպես է ուզում»։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին պետք, այսպես կոչված, «անկլավները», բացի Հայաստանի ռազմավարական կարևորության հաղորդուղիները խաթարելուց կամ դրանց նկատմամբ փաստացի վերահսկողություն ստանալուց, իսկ ավելի լայն իմաստով Հայաստանը արհեստածին Ադրբեջանից կախյալ և նոմինալ ինքնիշխանությամբ «պետություն» դարձնելուց։ Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ. շենացրե՞լ է դրանք, նախկին բնակիչներին վերադարձրե՞լ է այդտեղ, զարգացնո՞ւմ է հողագործություն կամ անասնապահություն։ Ոչինչ, բացի այդ տարածքը ռազմականացնելուց։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի խարանն է, իսկ այն որ ծնկաչոք չեն՝ նրանց արժանապատվության բարձրակետը։ Պետք է ազատվել այդ խարանից և ձգտել նրանց արժանապատվությանը, իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ եթե մեր բոլոր գերված և պատանդառված հայրենակիցները վերադարձվեն հայրենիք։ #չՀայաստանը #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն այդ վարչախումբը գերության և պատանդառության մեջ է պահում մի շարք մեր հայրենակիցների՝ նրանց նկատմամբ «դատավարություն» կոչվող կրկեսը փաստացիորեն վերածելով մեր ազգի և պետության դեմ քարոզչական խեղկատակության։ Սա ուղիղ տրամաբանական հակասության մեջ է, ոչ միայն վերջերս այդքան մաշեցված «ինքնիշխանություն» եզրույթի հետ, այլ նաև մեր՝ որպես ազգի և պետության նույնիսկ տարրական արժանապատվության հանդեպ անարգանք է։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջանքներով է հանդես եկել բռնազավթված Նախիջևանում։ Սրան զուգահեռ, սակայն, Բաքվի բռնապետը անդրադարձել է նաև սելջուկյան ծագմամբ և մշակութային իմաստով ամբողջությամբ իրանականացված՝ Ատրպատականի աթաբեկների իշխանության ժամանակաշրջանում՝ 12-13-րդ դարերում, Նախիջևանում գործունեություն ծավալած, իբր, «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին։ Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում չէր կարող գոյություն ունենալ «ադրբեջանցի» ճարտարապետ, քանի որ չկային ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ադրբեջանական էթնիկական և մշակութային ինքնությունը, բայց առավել մեծ լկտիություն է «ադրբեջանցի» հայտարարել մի ճարտարապետի, որի անվան «աջամի» բաղադրիչը տվյալ ժամանակի գրական արաբերենից և պարսկերենից թարգմանաբար ուղղակի նշանակում է «ոչ արաբ, իրանցի»՝ ի հակադրություն «արաբի»։ Բաքվի բռնապետի ղեկավարած պետական կազմավորում կոչեցյալն արհեստածին է ամեն ինչով՝ այդ թվում, տարածքի միջնադարյան մշակույթին իր հավակնությամբ, որը յուրացված է կամ մեզնից կամ իրանցիներից։ Իսկ ինչո՞ւ է Բաքվի բռնապետը հիշել միջնադարյան այս ճարտարապետին և նրա թողած ժառանգությունը։ Պատասխանը շատ պարզ է. նա բոլորից լավ է հասկանում, որ թե՛ պատմական և թե՛ մշակութային առումով Նախիջևանի՝ արհեստածին Ադրբեջանի կազմում լինելն ունի լեգիտիմության անհաղթահարելի պատնեշ, ուստի պետք է հայկական մշակույթի ոչնչացմամբ և իրանական մշակույթի յուրացմամբ «կերտել» այդ լեգիտիմությունը։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքում Սաուդյան Արաբիա-Թուրքիա-Պակիստան եռյակի կնքած դաշինքը առայժմ դեռ թղթի վրա է սակայն ցուցիչ է, որ ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ ունի, իսկ իրանականն՝ ընդհակառակը՝ աճել է։ Հենց սա է այն հիմնական պատճառը, որ սուննիական երեք խոշոր երկրները փորձում են մեկտեղել ջանքերը, այսպես կոչված, «սուննիական ՆԱՏՕ»-ում՝ հակազդելու առաջին հերթին հենց Իրանին, չնայած դրա մասին ուղղակիորեն չի բարձրաձայնվում։ Իրանական կողմի պաշտոնական արձագանք գրեթե չկա, քանի որ իրանցիները հստակ հասկանում են, որ նշված երեք երկրների միջև առկա են ոչ միայն շահերի համընկնումներ, այլ նաև նկատելի հակասություններ, ուստի ինչ-որ փաստաթղթի ստորագրումը և դրա բարձրագոչ ներկայացումը դեռևս ոչինչ չի նշանակում՝ առավել ևս, որ հենց այս պահին Իրանի դաշնակից Եմենի «Անսարալլահը» (հութիները) ստուգում է այդ դաշինքի կենսունակությունը խոցելով սաուդյան պետական նավթային ընկերության ենթակառուցվածքները, իսկ Պակիստանը և Թուրքիան չեն շտապում միջամտել։ Իրանը և նրա դաշնակիցները Լիբանանում, Եմենում ու Իրաքում միմյանց հետ կապված են նախևառաջ խորը գաղափարական կապերով, ինչը շիայական այս դաշինքը դարձնում է առավելագույնս ամուր, իսկ դրա գաղափարական ազդեցությունը տարածում, որքան էլ որ պարադոքսալ թվա, թե՛ Սաուդյան Արաբիայի, թե՛ Թուրքիայի և թե՛ Պակիստանի սահմաններից ներս բնակվող բազմամիլիոն շիայական համայնքների շրջանում, ընդհուպ մինչև այն, որ Սաուդյան Արաբիայի շիաներն ուրախանում են այդ երկրին Իրանի հասցրած հարվածներով, Թուրքիայի Իգդիրի շիաներն անցկացնում Իրանի հոգևոր առաջնորդի նահատակության սգո բազմահազարանոց ցույց, իսկ Պակիստանի շիաները նույն այդ սգո արարողությունները կազմակերպում՝ Իրանի նախկին և ներկա հոգևոր առաջնորդների պատկերների և միայն իրանական ու շիայական դրոշների ներքո, ինչպես դա արվում է Իրանի ներսում։ Լուսանկարները՝ Պակիստանում շիայական սգո վերջին արարողություններից։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian https://ibb.co/fWDQbyt

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինային «Պատրիոտ» հրթիռներ չտրամադրելու խնդիրը, նշել է, որ դրանք պետք են հենց իր երկրին։ Սա անուղղակիորեն հաստատում է հենց ամերիկյան ԶԼՄ-ների և փորձագետների պնդումները, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում և Իսրայելի անվտանգությունն ապահովելիս սպառել է հարձակողական և պաշտպանողական հրթիռային պաշարների կրիտիկական ծավալ, ինչը զգալի ռիսկեր է ի հայտ բերել Չինաստանի և Ռուսաստանի հետ ենթադրյալ պատերազմի առումով։ Այս ամենի ֆոնին Իրանը պատրաստվում է Օմանի հետ միասին առաջիկայում իրավական բնույթ հաղորդել Հորմուզի նեղուցի նկատմամբ իր փաստացի վերահսկողությանը։ Պարզ է, որ Օմանը չունի ոչ ռազմական և ոչ էլ այլ ներուժ Հորմուզի նեղուցի հարցով ԱՄՆ-ին դեմ գնալու, ուստի ակնհայտ է, որ իրանական կողմի հետ համագործակցելու խնդիրը պաշտոնական Մասկատն առնվազն համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, որն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից», նույնիսկ, եթե դրա հետևանքով կամրապնդվեն իրանական դիրքերը։ Հորմուզի խնդիրը, պատկերավոր ասած, այն տեսանելի ցուցափեղկն է, որում երևում է, թե ինչքան նպատակաուղղված է աշխատում իրանական դիվանագիտությունն՝ իր ռազմակաքաղաքական ղեկավարության ռազմական հանդգնությունը և քաղաքական կամքը մեթոդաբար փոխակերպելով իրավական կարգավիճակի, քանի դեռ հակառակ կողմը խիստ զբաղված է իր հրթիռների թվի և բենզինի գնի հաշվարկով։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Իրանի կենսական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից հերթական անգամ խոստացված և այնուհետև չեղարկված ուժգին հարվածի վերաբերյալ տեղեկատվության և տեղեկատվական արտահոսքերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Իրանին «հնազանդողնելու» ոչ մի հաղթաթուղթ գոյություն չունի։ Պարբերաբար բռնկվող և մարող այս զինված հակամարտության իրանական ռազմավարությունը շատ հստակ է։ Այն միտված է ոչ թե ամեն գնով պատերազմը դադարեցնելուն, այլ օգտվելով աշխարհագրական և այլ անզուգաչափ առավելություններից, այդ պատերազմում ավելի ուժեղ հակառակորդին անդառնալիորեն հյուծելուն։ Ընդ որում, որպես այս ռազմավարության վերջնարդյունք իրանական կողմը նաև հռետորաբանության մակարդակում հայտարարում է երկու հիմանական նպատակ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ամբողջական վերահսկողության արձանագրումը և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավորին սահմանափակումը, իսկ լավագույն դեպքում՝ ամբողջական զրոյացումը։ Ըստ այդմ, Թեհրանի համար մնացյալ ամեն ինչ ածանցյալ է այս երկու գլխավոր նպատակից, որովհետև Հորմուզի նեղուցի վերահսկողության և ԱՄՆ-ի ռազմական ներկայության բացակայության պայմաններում Իրանը դառնալու է ողջ Պարսից ծոցի, պատկերավոր ասած, միանձնյա տերը դրանից բխող բոլոր առավելություններով հանդերձ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վա
Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները։ Մեծամասամբ շիա հավատացյալ կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնում նույնիսկ այս անձրևաշատ տարում չկա խմելու ջուր, այն դեպքում, երբ հենց այս թերակղզին է ապահովում Բաքվի բռնապետի անձնական քմահաճույքով տնօրինվող նավթագազային ծագման նշանակալի եկամուտները։ Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, զարգացած և հզոր պետություն, ինչն իրականում նկատելիորեն ուռճացված քարոզչական փուչիկ է, որը կարող է պայթել առաջին իսկ լուրջ փորձության դեպքում։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վա
Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները։ Մեծամասամբ շիա հավատացյալ կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնում նույնիսկ այս անձրևաշատ տարում չկա խմելու ջուր, այն դեպքում, երբ հենց այս թերակղզին է ապահովում Բաքվի բռնապետի անձնական քմահաճույքով տնօրինվող նավթագազային ծագման նշանակալի եկամուտները։ Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, զարգացած և հզոր պետություն, ինչն իրականում նկատելիորեն ուռճացված քարոզչական փուչիկ է, որը կարող է պայթել առաջին իսկ լուրջ փորձության դեպքում։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը իրանական կողմը փաստացիորեն վերափոխել է Հորմուզի նեղուցի համար պայքարի։ Այսինքն Իրանն, ըստ էության, վարում է հարձակողական գործողություններ պահպանելու համար ջրային այս կենսական ուղու ամբողջական վերահսկողությունը, որն իրանական կողմը չի ունեցել մինչև 40-օրյա պատերազմը։ Այսօր իրանական կողմն իրականացրել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին ամենազանգբածային հարավածներից մեկը, իսկ Օմանի մայրաքաղաքի երկինքն ականատես էր եղել իրանական հրթիռների աննախադեպ «հրավառության»։ Իրանը փորձելու է իր ունեցած ողջ ներուժով վերջնականապես ամրագրել Հորմուզի նեղուցի նկատմամբ փաստացի լիարժեք վերահսկողությունը, և այս հարցում որևէ զիջման պատրաստ չէ։ Կադրերում Օմանի մայրաքաղաքի երկինքն է։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։ Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում կառավարության մակարդակով ճանաչումը, որն ինքնին բարոյականության հետ որևէ առնչություն չունի, նկատելիորեն սահմափակել է արհեստածին Ադրբեջանի մանևրի տիրույթը և ստիպել վերջինիս որդեգրել բացահայտ թուրքամետ դիրքորոշում՝ այն արտահայտելով, ոչ ավել, ոչ պակաս, դրա ԱԳՆ կոչեցյալի մակարդակում արված հայտարարությամբ։ Բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի այս մոտեցումը պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ, իբր, «մեկ ազգ, երկու պետություն» լինելու հանգամանքով։ Իրանի դեմ ամերիակա-իսրայելական վերջին անհաջող պատերազմը ևս ազդել է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիրքորոշման վրա, քանի որ Իսրայելի դաշնակիցը լինելը՝ ունենալով տարածաշրջանային իր գերակայությունը նաև հրթիռային հարվածներով հաստատող Իրանի նման հարևան, այժմ չափազանց վտանգավոր է դարձել։ Միևնույն ժամանակ Իսրայելին թիկունքով շրջվելու գործընթացը Բաքվի բռնապետի համար նույնպես հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ այդ նույն բռնապետի իշխանության հարաբերական կայունությունը խարսխված է մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ թուրքական սյուների վրա, որոնցից յուրաքանչյուրի դուրս բերումը միանշանակորեն հանգեցնելու է այդ իշխանության խարխլման։ Արհեստածին Ադրբեջանը ժառանգական իշխանական կլանից սերող երկու բռնապետների իշխանության առանցքի շուրջ ձևավորված պետականության խարխուլ ավանդույթով գոյացություն է, որի ապագան կախված է միայն մեկ անձի՝ Բաքվի ներկայիս բռնսպետի ճակատագրից, որն էլ այժմ կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Հորմուզի նեղուցում այսօր տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը թիրախավորել են Օմանի ափերի մոտով նեղուցով անցնել փորձող բեռնատար նավը և արգելափակել դրա անցումը, իրանական կողմը մեկնաբանել է՝ որպես համարժեք արձագանք։ Ըստ այդ մեկնաբանության՝ Հորմուզի նեղուցով անցումը պետք է տեղի ունենա միայն իրանական կողմի նախանշած հենց նեղուցի իրականան ափի մոտակայքում անցնող միջանցքով։ Նշված հանգամանքը ցույց է տալիս, որ չնայած Հորմուզի նեղուցը բաց է, բայց, փաստացիորեն գտնվում է իրանական լիարժեք վերահսկողության և կառավարման տակ։ Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զորական պատկերացում ունեցողները կարող են հավատալ, որ Իրանը կհրաժարվի Հորմուզի նեղուցի այժմյան փաստացի կառավարումից և հնարավոր կլինի վերականգնել դրանով անցման մինչպատերազմական ստատուս քվոն։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Ամենանողկալի պարադոքսն այն է, որ Հայկազը և նրա նման բազմաթիվ նահատակ տղերք զոհվել են հանուն այն բանի, որ ապրեն նաև նրանց նկար
Ամենանողկալի պարադոքսն այն է, որ Հայկազը և նրա նման բազմաթիվ նահատակ տղերք զոհվել են հանուն այն բանի, որ ապրեն նաև նրանց նկարները ստորաբար ջնջողները... #չՀայաստանը 🆔 @vardan_voskanian