ar
Feedback
Vardan Voskanyan's Channel

Vardan Voskanyan's Channel

الذهاب إلى القناة على Telegram

Opinion and analysis Կարծիք և վերլուծություն Мнение и анализ

إظهار المزيد
6 926
المشتركون
-224 ساعات
-117 أيام
-5830 أيام
أرشيف المشاركات
Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վա
Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները։ Մեծամասամբ շիա հավատացյալ կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնում նույնիսկ այս անձրևաշատ տարում չկա խմելու ջուր, այն դեպքում, երբ հենց այս թերակղզին է ապահովում Բաքվի բռնապետի անձնական քմահաճույքով տնօրինվող նավթագազային ծագման նշանակալի եկամուտները։ Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, զարգացած և հզոր պետություն, ինչն իրականում նկատելիորեն ուռճացված քարոզչական փուչիկ է, որը կարող է պայթել առաջին իսկ լուրջ փորձության դեպքում։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վա
Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները։ Մեծամասամբ շիա հավատացյալ կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնում նույնիսկ այս անձրևաշատ տարում չկա խմելու ջուր, այն դեպքում, երբ հենց այս թերակղզին է ապահովում Բաքվի բռնապետի անձնական քմահաճույքով տնօրինվող նավթագազային ծագման նշանակալի եկամուտները։ Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, զարգացած և հզոր պետություն, ինչն իրականում նկատելիորեն ուռճացված քարոզչական փուչիկ է, որը կարող է պայթել առաջին իսկ լուրջ փորձության դեպքում։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը իրանական կողմը փաստացիորեն վերափոխել է Հորմուզի նեղուցի համար պայքարի։ Այսինքն Իրանն, ըստ էության, վարում է հարձակողական գործողություններ պահպանելու համար ջրային այս կենսական ուղու ամբողջական վերահսկողությունը, որն իրանական կողմը չի ունեցել մինչև 40-օրյա պատերազմը։ Այսօր իրանական կողմն իրականացրել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին ամենազանգբածային հարավածներից մեկը, իսկ Օմանի մայրաքաղաքի երկինքն ականատես էր եղել իրանական հրթիռների աննախադեպ «հրավառության»։ Իրանը փորձելու է իր ունեցած ողջ ներուժով վերջնականապես ամրագրել Հորմուզի նեղուցի նկատմամբ փաստացի լիարժեք վերահսկողությունը, և այս հարցում որևէ զիջման պատրաստ չէ։ Կադրերում Օմանի մայրաքաղաքի երկինքն է։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։ Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում կառավարության մակարդակով ճանաչումը, որն ինքնին բարոյականության հետ որևէ առնչություն չունի, նկատելիորեն սահմափակել է արհեստածին Ադրբեջանի մանևրի տիրույթը և ստիպել վերջինիս որդեգրել բացահայտ թուրքամետ դիրքորոշում՝ այն արտահայտելով, ոչ ավել, ոչ պակաս, դրա ԱԳՆ կոչեցյալի մակարդակում արված հայտարարությամբ։ Բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի այս մոտեցումը պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ, իբր, «մեկ ազգ, երկու պետություն» լինելու հանգամանքով։ Իրանի դեմ ամերիակա-իսրայելական վերջին անհաջող պատերազմը ևս ազդել է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիրքորոշման վրա, քանի որ Իսրայելի դաշնակիցը լինելը՝ ունենալով տարածաշրջանային իր գերակայությունը նաև հրթիռային հարվածներով հաստատող Իրանի նման հարևան, այժմ չափազանց վտանգավոր է դարձել։ Միևնույն ժամանակ Իսրայելին թիկունքով շրջվելու գործընթացը Բաքվի բռնապետի համար նույնպես հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ այդ նույն բռնապետի իշխանության հարաբերական կայունությունը խարսխված է մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ թուրքական սյուների վրա, որոնցից յուրաքանչյուրի դուրս բերումը միանշանակորեն հանգեցնելու է այդ իշխանության խարխլման։ Արհեստածին Ադրբեջանը ժառանգական իշխանական կլանից սերող երկու բռնապետների իշխանության առանցքի շուրջ ձևավորված պետականության խարխուլ ավանդույթով գոյացություն է, որի ապագան կախված է միայն մեկ անձի՝ Բաքվի ներկայիս բռնսպետի ճակատագրից, որն էլ այժմ կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Հորմուզի նեղուցում այսօր տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը թիրախավորել են Օմանի ափերի մոտով նեղուցով անցնել փորձող բեռնատար նավը և արգելափակել դրա անցումը, իրանական կողմը մեկնաբանել է՝ որպես համարժեք արձագանք։ Ըստ այդ մեկնաբանության՝ Հորմուզի նեղուցով անցումը պետք է տեղի ունենա միայն իրանական կողմի նախանշած հենց նեղուցի իրականան ափի մոտակայքում անցնող միջանցքով։ Նշված հանգամանքը ցույց է տալիս, որ չնայած Հորմուզի նեղուցը բաց է, բայց, փաստացիորեն գտնվում է իրանական լիարժեք վերահսկողության և կառավարման տակ։ Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զորական պատկերացում ունեցողները կարող են հավատալ, որ Իրանը կհրաժարվի Հորմուզի նեղուցի այժմյան փաստացի կառավարումից և հնարավոր կլինի վերականգնել դրանով անցման մինչպատերազմական ստատուս քվոն։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Ամենանողկալի պարադոքսն այն է, որ Հայկազը և նրա նման բազմաթիվ նահատակ տղերք զոհվել են հանուն այն բանի, որ ապրեն նաև նրանց նկար
Ամենանողկալի պարադոքսն այն է, որ Հայկազը և նրա նման բազմաթիվ նահատակ տղերք զոհվել են հանուն այն բանի, որ ապրեն նաև նրանց նկարները ստորաբար ջնջողները... #չՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Թիկունքիս Հայաստանի սրբազան հողի քաղաքակրթական գողտրիկ անկյուններից մեկն է՝ Վայոց ձորի Բոլորաբերդ գյուղատեղիի (պատմական Ծուկր
Թիկունքիս Հայաստանի սրբազան հողի քաղաքակրթական գողտրիկ անկյուններից մեկն է՝ Վայոց ձորի Բոլորաբերդ գյուղատեղիի (պատմական Ծուկրիկ գյուղն է) Թուխ Մանուկ խոնարհված եկեղեցին։ Երկար քայլից հետո հասնելով այստեղ, մի փոքր հանգիստ եմ առնում մինչև հուշարձանի և տարածքի հետ մանրամասնորեն ծանոթանալը։ 19-րդ դարում այստեղ այցելած Քաջբերունին ցավով գրում էր, թե ինչպես էր այս սրբազան տարածքը գաղութացրած և դեգրադացրած ինչ-որ վաչկատուն բարբարոս հանգիստ խոտ դարսում այս եկեղեցու ներսում՝ մեր նախնիների քաղաքակրթությունը բառացիորեն վերածելով գոմի։ Իսկ հիմա այդ բարբարոսների ժառանգները լկտիաբար խոսում են նաև հինավուրց հայկական այս գյուղ իրենց «վերադարձ» կոչեցյալի մասին, որը, Աստված մի արասցե, վերադարձ է լինելու քաղաքակրթությունից բարաբարոսության, մեր նախնիների հավատքի և քաղաքակրթական ջանքի արգասիք հոյակերտ այս եկեղեցուց՝ անասնագոմ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից այս անգամ արդեն Գանձակի տարածաշրջանում անցկացված՝ երբևիցե գոյություն չունեցած «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված հերթական «փառատոնը», իր մակարդակով կրկին կոլխոզի միջոցառում էր հիշեցնում։ Իսկ Հայաստանի Արալեզ գյուղում ծնված, արհեստածին Ադրբեջանի խորհրդարան կոչեցյալի պատգամավոր և նույնքան արհեստածին ինչ-որ «արեմտյան ադրբեջանցիների», իբր, «վերադարձի» հարցերով զբաղվող կազմակերպություն կոչեցյալի ղեկավար ոմն Ազիզ Ալաքբարլին, որն, ի դեպ, ադրբեջաներենի ուսուցիչ է աշխատել, ուղղակի շողշողում է անգրագիտության մակարդակով։ Սույն կիսագրագետը «աուդիտորիա» («լսարան») բառի արտասանությունն իր իսկ մայրենի լեզվով չգիտե (ասում է՝ «այդըթորյա», մինչդեռ պետք է լինի՝ «աուդիթորիա»), բայց իր իսկ խոսքերով՝ «այս փառատոններով լսարաններից դեպի շրջաններ է դուրս գալիս»: #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կամաց-կամաց սովորում է ճշգրիտ հայկական բնիկ տեղանունները, ճիշտ է նվաստիս «ռևանշիս
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կամաց-կամաց սովորում է ճշգրիտ հայկական բնիկ տեղանունները, ճիշտ է նվաստիս «ռևանշիստ» անվանելով, բայց դե կարևորը, որ հենց վերնագրում «Օրդուբադի» փոխարեն գրել են Որտուատ՝ հենց այնպես ինչպես հայերենի դասական ուղղագրության կանոնով է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հո
Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։ Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի միջոցով իսրայելական կողմը կարողանում էր Իրանի ներսում ազդել հասարակական տրամադրությունների վրա, ապա ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջին պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Իրանական հաջող անզուգաչափ գործողությունները թե՛ մարտադաշտում, թե՛ դիվանագիտության տիրույթում ստեղծել են չափազանց դժվարին իրավիճակ հենց Իսրայելի ներսում Նեթանյահուի կառավարության համար, ինչն ինքնին կարելի է դիտարկել նաև Իրանի քարոզչական հաղթանակ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյսն Ադրբեջան» «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ Նախիջևանում Բաքվի բարբարոսական վարչախմբի
Երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյսն Ադրբեջան» «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ Նախիջևանում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված, իբր, «փառատոն-համաժողովը» հիշեցնում էր փոքր-ինչ ճոխ և ավելի փայլփլուն կոլոխոզի միջոցառում, որի մասնակիցներն իրենց ինտելեկտուալ մակարդակով կոլխոզից անդին չէին անցել։ Չնայած սրան, լկտիության մակարդակը գերազանցում էր ցանկացած «ակնկալիք»։ Հայաստանի Արալեզ գյուղում ծնված և արհեստածին Ադրբեջանի խորհրդարան կոչեցյալի պատգամավոր ու «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, կիսագրագետ հոխորտանքով «պահանջում էր» Հայաստանից ապահովել «վերադարձը»: Սա է սրանց մակարդակը, և մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ, այն էլ բռնազավթված հինավուրց հայկական Որտվատ քաղաքում, որը բարբարոսներն աղավաղելով անվանում են «Օրդուբադ»։ Կից՝ «Մշակ» թերթի՝ 20-րդ դ. մի էջ է, որտեղ երևում է, հայերենով հենց Որտվատ ձևը։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Իրանական ԶԼՄ-ները տարածել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագրի՝ նախագահ Փեզեշքիանի կողմից հեռավար ստորագրությա
Իրանական ԶԼՄ-ները տարածել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագրի՝ նախագահ Փեզեշքիանի կողմից հեռավար ստորագրության լուսանկարներ։ Մինչև հուշագրի կետերին անդրադառնալը, որոնցում, ըստ էության, արձանագրվել է նաև Հորմուզի նեղուցի իրանական փաստացի կառավարումը, ուշագրավ է նշել, որ դրանում պաշտոնապես օգտագործվել է նաև «Պարսից ծոց» աշխարհագրական անվանումը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում սովորաբար պաշտոնապես այն կոչում էին «Ծոց»: Հետաքրքրական էր նաև, որ Իրանի պահանջով հուշագիրը կազմվել է որ միայն անգլերենով, այլ նաև այդ երկրի պաշտոնական լեզու պարսկերենով։ Նման ուշադրությունը սեփական լեզվի և տեղանունների հանդեպ, անշուշտ, արժանի է առանձին հարգանքի։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում այդ երկրի ԱԳՆ խոսնակ Բաղային, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետագա փուլերին նշել է՝ «Իրանի հրթիռները նախատեսված են բացառապես արձակվելու, այլ ոչ թե բանակցությունների առարկա դառնալու համար։ Իրանի պաշտպանական կարողությունների վերաբերյալ որևէ գործընթացի շրջանակում և որևէ կողմի հետ բանակցություններ չեն վարվելու»։ Ինչ խոսք, թևավոր և խոսուն այս ձևակերպումն արտահայտությունն է Իրանի կոշտ պաշտոնական դիրքորոշման, ըստ որի՝ երկրի հրթիռային և պաշտպանական ծրագրերը բանակցությունների առարկա չեն և համարվում են ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բացադրիչ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Րոպեներ առաջ Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի տեքստ իր խոսելու ընթացքում հեռավար կերպով
Րոպեներ առաջ Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի տեքստ իր խոսելու ընթացքում հեռավար կերպով ստորագրվելու է երկու երկրների նախագահների կողմից։ Ըստ նրա՝ Շվեյցարիայում ստորագրման առանձին ստորագրման արարողություն չի լինելու։ Շուտով հուշագրի պաշտոնական տեքստը ևս հասանելի կդառնա, բայց արտահոսքերից արդեն իսկ պարզ է, որ Իրանը գրանցել է լրջագույն հաջողություն։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրին ընդառաջ հնչում են երեսպաշտ հայտարարություններ, թե ինչպիսի առաջընթաց կարող է ապահովել դիվանագիտությունը։ Դրանք բոլորը կեղծ են, քանի որ առաջընթացը դիվանագիտական հարթության մեջ ապահովել են Իրանի ԶՈւ-երն իրենց հրթիռներով, ԱԹՍ-ներով, ռազմական մոտորանավակներով և այդ երկրի ռազմաքաղաքական վերնախավն ու ժողովուրդն իրենց անսասան կամքով և ոգով։ ԱՄՆ-ը չափազանց հզոր գերտերություն է, որպեսզի խոսք գնա կոնկրետ մի հակամարտության մեջ անհաջողությունից հետո այս երկրի թուլացման մասին։ Սակայն ակնհայտ է, որ վերջին պատերազմում Իրանի ռազմավարական աներկբա հաջողությունը նկատելիորեն նվազեցրել է ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում և ընդհակառակը՝ աննախադեպ կերպով ամրապնդել Իրանի դիրքն ու հեղինակությունը և հետևաբար նաև իրանական ուժի պրոյեկցիայի տիրույթը, որը նկատելի է դառնալու նաև Հարավային Կովկասում։ Այժմ կարծես ոչ մի կասկած չի մնացել, որ Իրանն իրապես արժանի է «մերձավորարևելյան առյուծ» այլաբանական կոչմանը։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Երեկ Վայոց ձորի Խաչիկ գյուղում սրբության մեծ ուժ ունեցող Հազարափրկիչ մատուռի մոտ լրիվ պատահաբար ծանոթացանք Խաչիկի հետ, որը մնացյալ ամբողջ օրվա ընթացքում ուղեկցեց մեզ՝ սիրով և ոգևորությամբ ցույց տալով հինավուրց այս գյուղի գրեթե բոլոր հուշարձանները և հյուրընկալելով իր ջերմ հարկի տակ։ Խաչիկ գյուղի այգիներում կա քիչ հայտնի, 2 մետրից ավելի բարձրությամբ մի խաչքար, որի պատմությունը շատ ուշագրավ է։ Խաչիկցիները պատահաբար գտնում են հողի տակ թաղված այս միջնադարյան խաչքարը, հանում այն և տեղադրում իր ներկայիս տեղում։ Հարևան գյուղի ադրբեջանցիները գիշերը այն հանում են և տեղափոխում հայկական գյուղին ավելի մոտ տարածք, համարելով, որ հայության խորհրդանիշ այս խաչքարը իրենց հողերում է, մյուս օրը խաչիկցիներն այն կրկին տեղադրում են իր տեղում՝ գյուղից հնարավորին հեռու այգիների տարածքում, ցույց տալով թե ումն է այդ հողը և ով է այստեղ քաղաքակրթություն ստեղծել։ Այժմ այս հոյակերտ խաչքարը ամուր և հիմնավոր կանգնած է մեր իսկ սրբազան հողում՝ խորհրդանշելով դրա քաղաքակրթական արժեքը և սրբությունը։ Խաչիկը մշակում է իր խաղողի այգին, տրակտորով հարթում գյուղի սարերի ճանապարհները և մոր՝ տիկին Աստղիկի, հետ զբաղվում իր հյուրատան հարցերով։ Հենց երեկ Խաչիկցի Խաչիկին խորհրդանշական առումով մտովի նմանեցրի այս հզոր խաչքարին՝ համեստ ու պարկեշտ մարդ, հզոր ազգային համոզմունքով, ամուր արմատներով կառչած Հայաստանի սրբազան հողի իր նախնիների այս գողտրիկ կտորին, ինչպես այս սահմանապահ խաչքարն է։ Հա, Խաչիկ այցելելուց էլ չմոռանաք այցելել

Կյանքումս առավել նողկալի և անարժանապատիվ տեսարան, քան բանտերում բազմաթիվ հայորդիների պահող և բարոյահոգեբանական բռնության ենթարկող Բաքվի բարբարոսական վարչախմբի ներկայացուցիչ ինչ-որ Հիքմեթ Հաջիև կոչեցյալի և նրան ուղեկցողի «ժպիտներով լի զբոսանքն» էր Դիլիջանում չեմ տեսել։ Ցանկացած նվաստացում, ի վերջո, պետք է սահման ունենա։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի բովանդակության շուրջ կողմերի պատումների պատերազմի խորապատկերին, Իրանի ԱԳ նախարար Արաղչին ընդհանուր բնույթի մանրամասներ է բացահայտել համաձայնագրի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ բանակցություններում նախատեսվել է երկու փուլ․ առաջինը՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, իսկ երկրորդը՝ վերջնական համաձայնագրի կնքում։ Միջուկային հիմնախնդրին վերաբերող հարցերը մենք թողվել են վերջնական համաձայնագրի փուլին։ ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պատերազմ չսկսել, չդիմել սպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին։ Համաձայնության հիման վրա պատերազմի ավարտը ենթադրում է Իսրայելի ամբողջական ելքը Հարավային Լիբանանում օկուպացված տարածքներից, և իրանական կողմն այս պահանջը հստակորեն փոխանցել է ամերիկացիներին։ Իրանը վճռական որոշում ունի առ այն՝ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու։ Առաջիկայում Իրանը և Օմանը համատեղ հայտարարություն կհրապարակեն Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ։ Բանակցությունների բոլոր փուլերի ավարտին համաձայնագիրը կստորագրվի և կհրապարակվի։ Սկզբնապես ստորագրումը կկատարվի հեռավար եղանակով։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա առաջիկա մի քանի օրերի ընթացքում #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Հայաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունն առ այն, որ Հայստանում հնարավոր չի լինելու փոխել սահմանադրությունը։ Սա, ըստ էության, փոփոխում է Բաքվի բռնապետի վարչախմբի և Հայաստանի միջև հարաբերությունների հեռանկարը, որովհետև Բաքվում ենթադրում էին, որ մի կողմից այդ վարչախմբի առաջ քաշած պահանջների բավարարման, իսկ մյուսից՝ Հայաստանը ադրբեջանա-թուրքական հաղորդակցային և տնտեսական կախման մեջ դնելու հեռագնա հակահայկական ծրագրերի միջոցով հնարավոր է' լինելու հասնել Հայաստանի որպես աշխարհաքաղաքական գործոնի ամբողջական չգոյությանը, ինչ այժմ խոշոր հարցականի տակ է հայտնվում։ Ընդ որում, որքան էլ պարադոքսալ թվա, թշնամական պահանջների ճնշմանը դիմակայելու և դրանք չկատարելու համար խորհրդարանում սահմանադրական մեծամասնության կորուստը Հայաստանում իշխող ուժի համար ստեղծել է նպաստավոր պայմաններ, որովհետև ձևավորվել է մի իրավիճակ, երբ սահմանադրությունը փոփոխելն օբյեկտիվորեն անհնարին է դառնալու, այսինքն դա չանելու մեջ այդ իշխանությանը մեղադրելն անհնարին է լինելու։ Բաքվի բարբարոսկան վարչախմբի համար նկատելիորեն սահմանափակվել է նաև ուժի սպառնալիքի կամ կիրառության հեռանկարը մի քանի պատճառներով։ Դրանցից մեկն այն է, որ, դիցուք, սահմանադրությունը փոխելու՝ Հայաստանի «տնային աշխատանքի» (Վաշինգտոնում հնչած խիստ վիրավորական արտահայտության մեջբերումն է) չկատարումը չի կարող դիտարկվել ուժի կիրառության առիթ (casus belli), դրա կատարման օբյեկտիվ անհնարինության պատճառով։ Մյուս կողմից տարածաշրջանային իրավիճակը, արհեստածին Ադրբեջանում հասարակական աննպաստ տրամադրությունները, հայկական բանակի թեև թուլացած, բայց դեռևս պահպանվող ռազմական ներուժը Բաքվի բարբարոսկան վարչախմբի կողմից Հայաստանի դեմ սանձազերծվելիք հնարավոր պատերազմը կարող են վերածել անկանխատեսելի հետևանքներով խիստ ռիսկային արկածախնդրության, որին Բաքվի բռնապետը կգնա միայն սեփական իշխանության կորստի վտանգի դեպքում։ Սա Հայաստանի պատմության այն դեպքերից է, երբ նույնիսկ սպառողականության, հուսալքության և ապազգայնացման քարոզչական հսկայական մամլիչի տակ գտնվող մեր ազգն իր խոշոր մի հատվածի պարզ գործողության՝ ընտրության գնալու, շնորհիվ փոխում է թե ներքին, թե արտաքին իրավիճակը, որից ի նպաստ մեր ազգի և պետության օգտվելն արդեն քաղաքական վերնախավերի պատասխանատվության տիրույթում է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ամերիկյան ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպից հետո։ ԱՄՆ-ի ԶՈւ-երը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի տարածքում իրանական ՀՕՊ համակարգերին։ Պաշտոնական Վաշինգտոնը հարձակումը անվանել է «նախազգուշական» և հույս հայտնել, որ դա չի խանգարի բանակցություններին։ Իրանի ռազմական պատասխանը եղել է շատ արագ, և ԻՀՊԿ-ն ԱԹՍ-ներով և հրթիռային հարձակում է իրականացրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանների վրա՝ ներառյալ Բահրեյնում տեղակայված ամերիկյան նավատորմի շտաբը։ Իրանական կողմը տարածել է նաև Իրանի վրա գիշերային հարձակման ընթացքում 30 միլիոն դոլար արժողությամբ MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ-ի խոցման կադրեր։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian