cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Vardan Voskanyan's Channel

Opinion and analysis Կարծիք և վերլուծություն Мнение и анализ

Show more
Advertising posts
4 794
Subscribers
-324 hours
-117 days
+27030 days
Posting time distributions

Data loading in progress...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
Publication analysis
PostsViews
Shares
Views dynamics
01
Հայաստանում վերջին տասնամյակներում տեղի է ունեցել մի չափազանց կարևոր տրանսֆորմացիա, որն, ըստ էության, աննկատ է մնացել այս տարիների ընթացքում, սակայն այժմ դարձել է կարևորագույն գործոն։ Դա հայկական քրիստոնեության և եկեղեցու վերածնունդն է հետաթեիստական Հայաստանում, որը հանգեցրել է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծոցում գրագետ, պատրաստված և հարգանք վայելող հագևորականների նկատելի փաղանգի ձևավորմանը։ 2018թ.-ից ի վեր եկեղեցու դեմ պարբերական հարձակումներն ի հայտ են բերել հետանկախության շրջանի Հայաստանի համար բոլորովին նոր մի միտում՝ քաղաքական քրիստոնեության սաղմերի ձևավորում և առաքեալական մեր դավանանքի հիմնական պատվար եկեղեցու քաղաքականացում, որն այլևս անհերքելի հանգամանք է։ Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումն առայժմ հստակ կանխատեսելն առայժմ անշնորհակալ գործ է Փաստ է սակայն, որ եկեղեցին որպես 1700-ամյա անընդմեջ տևականության ավանդույթ ունեցող միակ հայկական ազգային կառուցակարգ, հստակորեն գիտակցել է, որ քաղաքականությամբ չզբաղվելն անհնար է, որովհետև քաղաքականություն արդեն իսկ զբաղվում է եկեղեցով։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 0456Loading...
02
Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը, թերևս, այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։ Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմբկահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու հնարավորության մասին։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
2 4447Loading...
03
Մեր տարածշրջանի մի քանի լեզուներում «հայ» էթնիկական նշանակյալն իմաստի ընդլայնման արդյունքում ստացել է նաև «քրիստոնյա» իմաստն ընդհանրապես։ Այդպես է պարսկերենում ارمنی [արմանի] «հայ; քրիստոնյա», քրդերենում file [ֆըլա] «հայ; քրիստոնյա», ադրբեջաներեն erməni [էրմանի] «հայ; քրիստոնյա» և այլն։ Սա ցույց է տալիս նաև, թե ինչպիսի դեր ու նշանակություն ունենք հայերս հին արևելյան քրիստոնեական աշխարհում, և դա նաև մեր հինավուրց եկեղեցու վաստակն է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 63310Loading...
04
1918թ.-ի մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է այն բանի, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն, եթե որպես ելակետ առկա է կամք ոչ ձեռնտու իրողությունները փոխելու, այլ ոչ թե դրանց հետ հաշտվելու և հանձնվելու։ Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ պատմականն իրական դարձնելու մասին ասք է, անհաշտ և առանց հանձնվելու պայքարով իրողությունները փոխելու պատմություն։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 0071Loading...
05
Համառոտակի վերլուծելով Սրբազան պայքարի նախորդ փուլը և հատկապես վերջին երկու օրերը, պետք է արձանագրել, որ այն կարողացել է հասնել լուրջ հաջողության հանրության լայն շերտերին և քաղաքական ուժերին համախմբելու գործում։ Սկսելով զրոյական կամ նույնիսկ զրոյից ներքև կետից, Սրբազան շարժմանը և նրա առաջնորդին հաջողվել է այս պահին հաստատել առնվազն պարիտետային իրավիճակ, որտեղ առաջիկա օրերին կողմերից յուրաքանչյուրի հաջողության հասնելու շանսերը հավասարվել են։ Անշուշտ իշխանական համակարգը փողոցում ունի կոշտ ուժի կիրառության լայն գործիքակազմ, սակայն սրան զուգահեռ Սրբազան շարժումն ապացուցել է, որ կարող է մայրաքաղաքի սրտում՝ մեկ վայրում կենտրոնացնել խաղաղ ցուցարարների այնպիսի հսկա քանակ, որը թույլ չի տալիս ուժային լծակների կիրառություն՝ դրանց անարդյունավետության բարձր ռիսկի պայմաններում։ Փողոցում Սրբազան շարժման հիմնական խնդիրն ապակենտրոն պայքարի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության իրենց իրավունքն իրականացնող մարդկանց ակնհայտ պակասն է և թույլ կազմակերպված բնույթը, ինչը հնարավորություն է տալիս ուժային կառույցներին թեև ռեսուրսների որոշակի լարումով, բայց, այսուհանդերձ, դրանք չեզոքացնել։ Այս պայամաներում փողոցում Սրբազան պայքարի մարտավարությունը ցանկացած պահի կարող է փոխվել ապակենտրոնությունից դեպի կենտրոնացվածություն, իսկ մինչ այդ կողմերը դեռևս «շոշափում են» միմյանց հնարավորությունները։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 7254Loading...
06
«Հայրենիքը սկսվում ա ընտեղ, որտեղ պապս տոմբի (բրբռ.՝ «այգու ցանկապատի սյուն») ա տնկել», - երեկ այսպիսի բանաձևում տվեց կիրանցեցի տղամարդը հայտնի բանավեճի ընթացքում։ Խորքային իմաստով սա հենց իրական ինքնիշխանության հայկական ժողովրդական բանաձև է, որովհետև տասնվեց տարեկանից թշնամու հետ կռիվ տված և պատվո նշանների արժանացած այս տղամարդը մեր հայրենիքի ինքնիշխան տարածքի սահմանը պատկերացնում է ոչ թե բոլշևիկների գծած քարտեզով և Բաքվի բռնապետի անսանձ պահանջներով , այլ իր իսկ պապի տնկած այգով։ Հենց այս, թող թույլ տրվի ասել, ինքնիշխան այգին է, որը խորթ է եղել տափաստանային վաչկատուն տարերքին, այգին, որի տոմբին է իրական սահմանասյունը, այլ ոչ թե խոտերի մեջ կորած հիշողությունից ու ժառանգականությունից զուրկ «սահմանային ստոլբեն», որը դարձվում է կեղծ պաշտամունքի առարկա։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
6 5799Loading...
07
Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին նախանշված հանրահավաքը լինելու է մարդաշատ։ Դրա համար կան գրեթե բոլոր օբյեկտիվ նախադրյալները, որոնցից կարևոր է ոչ միայն պայքարի խարիզմատիկ առաջնորդի առկայությունը, ինչն ակնհայտ ձեռքբերում է նման գործընթացների համար, այլ նաև իշխանության վարած հատկապես անվտանգային քաղաքականությունից հայաստանցիների խոշոր և ակտիվ հատվածի անթաքույց դժգոհությունը։ Այս առումով Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին բազմամարդ հրապարակ ունենալն, ըստ էության, այլևս գերխնդիր չի լինելու, ուստի՝ որպես հիմնական խնդիր, պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 8144Loading...
08
Հայաստանում մեր օրերի ամենամեծ աբսուրդներից մեկն այն է, երբ օրնիբուն «ինքնիշխանություն» բառը թմբկահարող, մեր պատմությունն, իբր, օտար կայսրության կողմից գրված հռչակող, այդ կայսրությունն արհեստածին Ադրբեջանի, իբր, իրական դաշնակից համարողներն իրենց համար «սուրբ գիրք» են դարձրել նույն այդ կայսրության բանակի Գլխավոր շտաբի ինչ-որ քարտեզ, որով էլ որոշում են Հայաստանի «ինքնիշխան» աշխարհագրությունը և բոլորիս ու մեր սերունդների ճակատագիրը։ Այս ամենն ուղղակի զավեշտալի կթվար, եթե իրականության մեջ այսքան ողբերգական չլիներ։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
4 3889Loading...
09
Հա՛, ի դեպ, Մեծ Հայքի Պապ թագավորի կարծիքով և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ջանքով Հայաստանի արևելյան սահմանն այսպիսին էր (տե՛ս Փավստոս Բուզանդ, «Պատմություն Հայոց»)՝ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
5 62923Loading...
10
Ամեն ինչից բացի, Իրանը պետականության հազարամյակների տևակսն ավանդույթ և փորձառություն ունեցող հինավուրց երկիր է, որի բյուրոկրատիան աշխարհում ամենակայացածներից է։ Նաև հենց այդ բյուրոկրատիան է, որն այս երկրի պետական համակարգն ունակ է լավագույնս դուրս բերելու ամենաբարդ փորձություններից և մարտահրավերներից, ինչպես դա հաջողությամբ արել է դարեր շարունակ։ Հետևաբար, թեև Իրանը Մերձավոր Արևելքում է, սակայն բյուրոկրատիայի կայացածությամբ այս երկիրն ամենևին էլ համեմատելի չէ միջին վիճակագրական որևէ այլ մերձավորարևելյան պետության հետ։ Ուստի, նույնիսկ նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը, նաև նշված գործոնը հաշվի առնելով, չի կարող սասանել այս երկրի դիրքերը որպես տարածաշրջանային գերտերություն։ #ճանաչիր_հարևանիդ 🆔 @vardan_voskanyan
7 9119Loading...
11
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում այժմ աշխատող մասնագիտացված խումբը։ Սակայն առավել ուշագրավ զարգացումներ են տեղեկատվական տիրույթում, որտեղ Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման այս պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից։ Եթե Բաքվի բարբարոսսկան վարչախումբը ակնհայտորեն վախենում է սեփական «խոսող գլուխների» մակարդակում թիրախավորել Իրանը, ապա հենց վերջինիս և իսրայելական ծպտյալ աջակցությամբ նկատելիորեն ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում՝ փորձելով ազդել հասարակական տրամադրությունների վրա և սերմանել ներքին անկայունության ու խառնաշփոթի մթնոլորտ։  Իզուր չէ, որ Իրանի ազգային շահերի տիրույթում գործող կարծիքի առաջնորդ վերլուծաբաններից նաև ուղղակի կոչ է հնչում, այս ամենը հաշվի առնելով, չեզոքացնելու հակաիրանական այդ ցանցը, որն, ի դեպ, ըստ կրավիճակի գործում է նաև հակահայկականության տիրույթում։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan
3 9128Loading...
12
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում այժմ աշխատող մասնագիտացված խումբը։ Սակայն առավել հետաքրքրական զարգացումներ են տեղեկատվական տիրույթում, որտեղ Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման այս պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից։ Եթե Բաքվի բարբարոսսկան վարչախումբը ակնհայտորեն վախենում է սեփական «խոսող գլուխների» մակարդակում թիրախավորել Իրանը, ապա հենց վերջինիս և իսրայելական ծպտյալ աջակցությամբ նկատելիորեն ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում՝ փորձելով սերմանել հասարակական ներքին անկայունության և խառնաշփոթի մթնոլորտ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan
10Loading...
13
Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ենթարկվելու առնչությամբ Թեհրանի համալսարանի Համաշխարհային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս դոկտոր Ֆոադ Իզադին իրանական պետական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է՝ «Երբ որևէ ուղղաթիռ վթարի է ենթարկվում, հնարավոր է, որ դա լինի տեխնիկական խնդրի կամ եղանակային վատ պայմանների հետևանքով։ Սակայն այլ պատճառներ էլ լինում են։ Մենք առերեսվում ենք Ադրբեջանական Հանրապետությունում սիոնիստական և «Մոսադի» ներկայության հետ։ Հուսով ենք՝ նախագահն անվնաս կլինի, սակայն այս պատահարի պատճառները կուսումնասիրվեն։ Չնայած հարևանների նկատմամբ հարգանքին, նրանք չպետք է վերածվեն Իրանին հարված հասցնելու միջավայրի, և Բաքվի իշխանություններն էլ պետք է այս հանգամանքին ուշադրություն դարձնեն»։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan
4 93829Loading...
14
Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մոտավոր վայրը քարտեզի վրա նշել եմ սլաքով։ Այս անտառապատ լեռնային պատմաաշխարհագրական տարածքը, որը պարսկերենով հայտնի է Արասբարան, հայերենով՝ Պարսպատունիք, թյուրքերենով՝ Ղարադաղ կամ Ղարաջադաղ, պատմականորեն բնակեցված է եղել իրանցիներով և հայերով։ 16-րդ դարից սկսած, տեղի ատրապատականյան իրանական բարբառներն աստիճանաբար զիջել են դիրքերը թյուրքերենին, չնայած մինչև այժմ էլ իրանալեզվության առանձին կղզյակներ գոյություն ունեն, իսկ հայությունը սկսել է արտագաղթել տարածքից 1828թ.-ից ի վեր՝ հաստատվելով Հարավային Կովկասում, իսկ այնուհետ՝ Իրանի քաղաքային բնակավայրերում։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan
4 84423Loading...
15
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհավստություն հայտնել։ Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազվթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում են գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը։
7 61927Loading...
16
Իրանի նախագահի ուղղաթիռն այսօր ժամեր առաջ ռադարներից կորել է այս երկրի հյուսիսում՝ Արևլյան Ատրապատական նահանգի Արասբարանի անտառապատ լեռնսյին շրջանում։ Իրանական աղբյուրները խոսում են վատ եղանակային պայմանների և մշուշի պայմաններում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրեջքի մասին, սակայն հստակ է, որ առայժմ աղետի պատճառը չի բացահայտվել, քանի որ փրկարարներին դեռևս չի հաջողվում կապ հաստատել ուղղաթիռի հետ և հասնել դրա վթարման վայր։ Ուղղաթիռում, բացի Իրանի նախագահից, կան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, մասնավորապես՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի նախագահի ուղղաթիռն ուղեկցող երկու այլ ուղղաթիռների հետ թռիչքը սկսել է Արաքսի հովտից, որտեղ արհեստածին Ադրբեջանի հետ համատեղ շահագործման է հանձնվել տարիներ շարունակ կառուցվող Խուդափերինի սահմանային հիդրոհանգույցը։ Թռիչքային խմբում ընդգրկված մյուս երկու ուղղաթիռները հաջողությամբ հասել են նախատեսված վայր, և խնդիր է առաջացել միայն նախագահական ուղղաթիռի հետ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan
4 59823Loading...
17
Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից։ Սա նկատելիորեն նվազեցնում է պայքարի արդյունավետությունը, որովհետև իշխանության վրա, դիցուք, երևացող ու չերևացող արտաքին ճնշումներ չկան, և ստիպում պայքարի առաջնորդությանը փնտրել այս հանգամանքը կոմպենսացնելու հավելյալ գործիքակազմեր։ Որպես այդպիսին կարող է լինել պայքարին գերկազմակերպված կառուցակարգային բնույթ հաղորդելը, այսինքն արտաքին աջակցության բացը ներքին համախմբման և ռեսուրսների կենտրոնացման ու ճիշտ կառավարման միջոցով լրացնելը։ Սա, անշուշտ, պահանջելու է զգալի լրացուցիչ ջանքեր և աշխատանք, սակայն հաջողության պարագայում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությանը դարձնելու է իրապես անկախ և ամբողջովին հայաստանակենտրոն, ինչը միանշանակորեն ամրապնդելու է մեր պետության դիրքերը միջազգային ասպարեզում։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
4 74618Loading...
18
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը րոպեներ առաջ հստակորեն ցույց տվեց, որ ոչ միայն ունակ է խաղաղ կառավարելու բազմահազար մարդկանց, այլ նաև անզիջում, բայց հաջողությամբ բանակցելու ոստիկանական ուժերի հետ։ Առաջնորդության նման որակները նրան անշուշտ դարձնում են կարեորագույն հանրային դերակատար ոչ միայն ներհայաստանյան ակնդրի աչքերում, այլ նաև, որ շատ կարևոր է, արտաքին լսարանների առջև։ Այս հանգամանքը ոչ միայն կարևոր է Սրբազան պայքարի առումով, այլ նաև արտաքին աշխարհում սնանկ է դսրձնում այն ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
4 3696Loading...
19
Գիտե՞ք, նաև թե ինչո՞ւ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց։ Որովհետև հենց հայատյացությունից է սնվում այս վարչախմբի իշխանության շարունակականության ապահովումը։ Հայերիս և Հայաստանի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քարոզչության դադարեցումը, բերելու է նրան, որ ուղեղի հայատյաց լվացում անցած ադրբեջանական հասարակության զգալի մասը հանկարծ հիշի, որ իր խնդիրների պատճառը ոչ թե հայերն և Հայաստանը, այլ հենց անձամբ Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբը։ Ուստի թշնամանքի, իբր, հաղթահարման վերաբերյալ բոլոր ներհայաստանյան «զրույցները» պարզունակ պատրանքներ են, քանի որ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ մի պարագայում չի գնա իր իսկ մահվան ուղով։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
7 3276Loading...
20
Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով երեկվա հրապարակը կոտրել է կարևոր հոգեբանական կարծրատիպ երկրորդ անգամ հրապարակը լցնելու, իբր, անհնարինության մասին։ Փաստն այն է, որ դա հաջողվել է, ընդ որում՝ դրան նախորդած տեսանելի նահանջից հետո, որի մասին գրել եմ։ Երկրորդ հաջողությունն այն է, որ նույն հանրահավաքում ամբողջովին կոտրվել է նաև արհեստականորեն ուռճացվող՝ հրապարակի առաջնորդության ծրագիր չունենալու մասին դրույթը։ Ներկայացված ծրագրային դրույթները կարելի է համարել կարևոր, անթերի, ընդունելի, վիճելի, առարկելի, խոցելի, անընդունելի և այլն, սակայն «ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 8333Loading...
21
Իրանից փորձագիտական մակարդակով սկսեցին հնչել առաջին արձագանքները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հայաստանում ընթացող Սրբազան պայքարին։ Իրանցի գիտնական և ճանաչված վերլուծաբան Ահմադ Քազեմին «X»-ի միկրոբլոգում հրապարակել է Երևանի Հանրապետության հրապարակի բազմահազարանոց հանրահավաքի լուսանկար հետևյալ պարսկերեն գրառմամբ՝ «Հայաստանի ժողովրդի տասնյակ հազարներերով ցույցը։ Իրանը չի միջամտում ոչ մի երկրի ներքին գործերին, սակայն կտրականապես չի թույլատրելու Բաքվի, Անկարայի և այլոց միջամտությունը Հայաստանում։ Հարատևության և մասնատման միջև այս պատմական հոլովույթում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի քաղաքացիական եղանակներով որոշելու իր ճակատագիրը»։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan
3 56911Loading...
22
Հուսահատվելը կամ հուսալաքվելը շատ մարդկային է և նորմալ։ Ի վերջո, մարդը զգացմուքնային էակ է, բայց միևնույն ժամանակ՝ բանական։ Իսկ բանականությունը պնդում է, որ հուսալքությամբ ոչինչ չես փոխում և ոչնչի չես հասնում նույնիսկ սովորական կյանքում։ Այս լուսանկարը հենց չհուսալքվելու և պայքարով, ի վերջո, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 1661Loading...
23
Այս օրերին արձանագրվել է նաև շատ հետաքրքրական լեզվաբանական մի փաստ։ Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն՝ համալրելով այս լեզվում հայերենից փոխառությունների առանց այն էլ շոշափելի շերտը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 9147Loading...
24
Հընթացս վերլուծելով Ճշմարտության երթը և Սրբազան պայքարի վերջին երկու օրը, կարծում եմ՝ պետք է արձանագրել, որ գրանցվել են և հաջողություններ և անհաջողություններ, որոնցից կթվարկեմ մեկական բաղադրիչ։ Ակնհայտ հաջողություն է, որ Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ և որի խոսքն ու գործն սյս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։ Այս առումով 2018 թվականին նրա նետած մարտահրավերը պսակվել է լիակատար հաջողությամբ կամ, պատկերավոր ասած, դրա «դարաշրջանի» ավարտն այլևս փաստ է՝ անկախ նրանից այդ հանգամանքը կբարձրաձայնվի դերակատարներից որևէ մեկի կողմից, թե ոչ։ Մայիսի 9-ի բարձրակետից հետո Սրբազան պայքարի երկրորդ օրվա որոշակի նահանջն, անշուշտ, անհաջողություն է, բայց ամենևին ոչ հուսահատեցնող վերջնարդյունք կամ, որ ավելի վատ է, իբր, դատավճիռ։ Պայքարի հաջորդ փուլերում հատկապես դրա քաղաքական բաղադրիչի հստակեցումը՝ նաև ներքին և արտաքին լսարաններին տրվող ուղերձների մակարդակում, քաղաքական գործընթացին բնորոշ ջենտլմենական պայմանավորվածությունների ձեռքբերումը ներհայաստանյան մակարդակում և այլ հստակորեն ծրագրված քաղաքական քայլեր ոչ միայն կարող են կոմպենսացնել նահանջը, այլ նաև դուռ բացել հետագա հաջողությունների համար։ Այս ամենը սակայն պետք է մշակի և իրականացնի Սրբազան պայքարի քաղաքական և փորձագիտական թիմը՝ Բագրատ Սրբազանին թողնելով հիմնականում հրապարակի հետ հաղորդակցման և դրա ոգին ու գործողությունները կառավարելու գործառույթը, որն, ի դեպ, նա անում է շատերի համար նույնիսկ անսպասելի անթերի հաջողությամբ և անսահման անկեղծությամբ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 9746Loading...
25
Հայաստանը դրել են այնպիսի անարգ վիճակում, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան լկտիորեն համարձակվում է սպառնալ «կարգուկանոն հաստատել» մեր իսկ երկրում, եթե այստեղ տեղի ունենա իշխանափոխություն։ Ի դեպ, նույնիսկ թշնամու քարոզչամեքենան է խուսափում Առաքելական մեր եկեղեցու արքեպիսկոպոսին փորձել թիրախավորել, նրան կոչելով ավազանի անունով, և կիրառում է նաև հայերեն Սրբազան տիտղոսը։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
10 01341Loading...
26
«Մենք հավատում ենք՝ Գողգոթայից հետո Հարություն կա: Եվ արդար է մեր հավատքը: Մենք զգում ենք մեծ ապագան հայ Հայրենիքի, և երկյուղածորեն ծնրադրում նրա աստվածային տեսիլքի առջև: Մենք նախաճաշակում ենք նրա գալիք երջանկությունը: Եվ յոթնիցս հպարտ ենք, որ հայ ենք: Համբու՛յր ձեր անարգած Հայաստանին»: Գարեգին Նժդեհ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 2113Loading...
27
Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին առ այն, որ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ։ Սբ. Մեսրոպի քաղաքակրթական ճիգով դեռևս 1600 տարի առաջ վերընձյուղված մեր ազգը պայքարում է իր արժանապատիվ հայրենիքի ու ինքնության համար Աստծո կամոք և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 1291Loading...
28
Զրույցի ձևաչափով փորձել ենք ներկայացնել Իրանը՝ հազարամյակների պատմություն և քաղաքակրթություն, որը բազմաթիվ հատվածներով սերտորեն միահյուսված է մեր պատմության և քաղաքակրթության հետ։ #գիտահանրամատչելի 🆔 @vardan_voskanyan
3 2406Loading...
29
Միմյանց պատվի արժանացնելու և համեստության ամենավեհ օրինակներից՝ մեր Վարպետն ու Սրբազանը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 0488Loading...
30
Հայ կամավորականների կողմից հայկական բնակավայրերի անվտանգության ապահովման նպատակով թշնամական նախկին հենակետերի չեզոքացումն, իբր, «ադրբեջանական գյուղերի օկուպացիա» և «բնակիչներից դատարկում» անվանողների վրա պետք է դրվի նրանց, մեղմ ասած, անպատասխանտու հայտարարությունների հետևանքով թշնամու կողմից պոտենցիալ առաջ քաշվելիք, դիցուք, ռազմատուգանքի ողջ բեռը։ Այսպիսի «խոսույթը» հայկական դաշտ բերելը Հայաստանի դեմ անթաքույց թշնամական գործողություն է, ուստի պետք չէ զարմանալ, երբ նման «հանճարեղ մտքեր» տարածողներին սկսեն պիտակավորել հայերենում նաև ածականաբար կիրառվող «թուրք» բառով։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 3033Loading...
31
Ճշմարտության երթն արդեն չորրորդ օրն առաջնորդող Բագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը։ Ընդ որում, Սրբազանի հենց պարզ և անկեղծ խոսքն էլ նրա հիմնական զենքն է, որովհետև, դիցուք, միջին վիճակագրական հայաստանցու համար շատ հասկանալի և ընկալելի է, ասենք, «ճշմարտություն» բառը, բայց նկատելիորեն դժվարըմբռնելի և բացատրության կարիք ունեցող՝ «տեսլականը»՝ առավել ևս, եթե այդ տեսլականը խիստ հեղհեղուկ է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 9475Loading...
32
Մեր բանակի սակրավորն արդեն երկրորդ անգամ վիրավորում է ստանում մեր իսկ բանակի կողմից թշնամու դեմ դրված ականը հանելիս։ Սա իրոք անպատվության դարաշրջան է, որովհետև մեր զինվորի առողջությունը և կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 8923Loading...
Հայաստանում վերջին տասնամյակներում տեղի է ունեցել մի չափազանց կարևոր տրանսֆորմացիա, որն, ըստ էության, աննկատ է մնացել այս տարիների ընթացքում, սակայն այժմ դարձել է կարևորագույն գործոն։ Դա հայկական քրիստոնեության և եկեղեցու վերածնունդն է հետաթեիստական Հայաստանում, որը հանգեցրել է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծոցում գրագետ, պատրաստված և հարգանք վայելող հագևորականների նկատելի փաղանգի ձևավորմանը։ 2018թ.-ից ի վեր եկեղեցու դեմ պարբերական հարձակումներն ի հայտ են բերել հետանկախության շրջանի Հայաստանի համար բոլորովին նոր մի միտում՝ քաղաքական քրիստոնեության սաղմերի ձևավորում և առաքեալական մեր դավանանքի հիմնական պատվար եկեղեցու քաղաքականացում, որն այլևս անհերքելի հանգամանք է։ Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումն առայժմ հստակ կանխատեսելն առայժմ անշնորհակալ գործ է Փաստ է սակայն, որ եկեղեցին որպես 1700-ամյա անընդմեջ տևականության ավանդույթ ունեցող միակ հայկական ազգային կառուցակարգ, հստակորեն գիտակցել է, որ քաղաքականությամբ չզբաղվելն անհնար է, որովհետև քաղաքականություն արդեն իսկ զբաղվում է եկեղեցով։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
👍 64 11🔥 1
Photo unavailableShow in Telegram
Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը, թերևս, այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։ Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմբկահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու հնարավորության մասին։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
Show all...
32👍 22
Photo unavailableShow in Telegram
Մեր տարածշրջանի մի քանի լեզուներում «հայ» էթնիկական նշանակյալն իմաստի ընդլայնման արդյունքում ստացել է նաև «քրիստոնյա» իմաստն ընդհանրապես։ Այդպես է պարսկերենում ارمنی [արմանի] «հայ; քրիստոնյա», քրդերենում file [ֆըլա] «հայ; քրիստոնյա», ադրբեջաներեն erməni [էրմանի] «հայ; քրիստոնյա» և այլն։ Սա ցույց է տալիս նաև, թե ինչպիսի դեր ու նշանակություն ունենք հայերս հին արևելյան քրիստոնեական աշխարհում, և դա նաև մեր հինավուրց եկեղեցու վաստակն է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
98👍 26🔥 1
1918թ.-ի մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է այն բանի, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն, եթե որպես ելակետ առկա է կամք ոչ ձեռնտու իրողությունները փոխելու, այլ ոչ թե դրանց հետ հաշտվելու և հանձնվելու։ Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ պատմականն իրական դարձնելու մասին ասք է, անհաշտ և առանց հանձնվելու պայքարով իրողությունները փոխելու պատմություն։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
74🔥 8👍 5
Համառոտակի վերլուծելով Սրբազան պայքարի նախորդ փուլը և հատկապես վերջին երկու օրերը, պետք է արձանագրել, որ այն կարողացել է հասնել լուրջ հաջողության հանրության լայն շերտերին և քաղաքական ուժերին համախմբելու գործում։ Սկսելով զրոյական կամ նույնիսկ զրոյից ներքև կետից, Սրբազան շարժմանը և նրա առաջնորդին հաջողվել է այս պահին հաստատել առնվազն պարիտետային իրավիճակ, որտեղ առաջիկա օրերին կողմերից յուրաքանչյուրի հաջողության հասնելու շանսերը հավասարվել են։ Անշուշտ իշխանական համակարգը փողոցում ունի կոշտ ուժի կիրառության լայն գործիքակազմ, սակայն սրան զուգահեռ Սրբազան շարժումն ապացուցել է, որ կարող է մայրաքաղաքի սրտում՝ մեկ վայրում կենտրոնացնել խաղաղ ցուցարարների այնպիսի հսկա քանակ, որը թույլ չի տալիս ուժային լծակների կիրառություն՝ դրանց անարդյունավետության բարձր ռիսկի պայմաններում։ Փողոցում Սրբազան շարժման հիմնական խնդիրն ապակենտրոն պայքարի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության իրենց իրավունքն իրականացնող մարդկանց ակնհայտ պակասն է և թույլ կազմակերպված բնույթը, ինչը հնարավորություն է տալիս ուժային կառույցներին թեև ռեսուրսների որոշակի լարումով, բայց, այսուհանդերձ, դրանք չեզոքացնել։ Այս պայամաներում փողոցում Սրբազան պայքարի մարտավարությունը ցանկացած պահի կարող է փոխվել ապակենտրոնությունից դեպի կենտրոնացվածություն, իսկ մինչ այդ կողմերը դեռևս «շոշափում են» միմյանց հնարավորությունները։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
44👍 14
«Հայրենիքը սկսվում ա ընտեղ, որտեղ պապս տոմբի (բրբռ.՝ «այգու ցանկապատի սյուն») ա տնկել», - երեկ այսպիսի բանաձևում տվեց կիրանցեցի տղամարդը հայտնի բանավեճի ընթացքում։ Խորքային իմաստով սա հենց իրական ինքնիշխանության հայկական ժողովրդական բանաձև է, որովհետև տասնվեց տարեկանից թշնամու հետ կռիվ տված և պատվո նշանների արժանացած այս տղամարդը մեր հայրենիքի ինքնիշխան տարածքի սահմանը պատկերացնում է ոչ թե բոլշևիկների գծած քարտեզով և Բաքվի բռնապետի անսանձ պահանջներով , այլ իր իսկ պապի տնկած այգով։ Հենց այս, թող թույլ տրվի ասել, ինքնիշխան այգին է, որը խորթ է եղել տափաստանային վաչկատուն տարերքին, այգին, որի տոմբին է իրական սահմանասյունը, այլ ոչ թե խոտերի մեջ կորած հիշողությունից ու ժառանգականությունից զուրկ «սահմանային ստոլբեն», որը դարձվում է կեղծ պաշտամունքի առարկա։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
105👍 17
Photo unavailableShow in Telegram
Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին նախանշված հանրահավաքը լինելու է մարդաշատ։ Դրա համար կան գրեթե բոլոր օբյեկտիվ նախադրյալները, որոնցից կարևոր է ոչ միայն պայքարի խարիզմատիկ առաջնորդի առկայությունը, ինչն ակնհայտ ձեռքբերում է նման գործընթացների համար, այլ նաև իշխանության վարած հատկապես անվտանգային քաղաքականությունից հայաստանցիների խոշոր և ակտիվ հատվածի անթաքույց դժգոհությունը։ Այս առումով Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին բազմամարդ հրապարակ ունենալն, ըստ էության, այլևս գերխնդիր չի լինելու, ուստի՝ որպես հիմնական խնդիր, պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
🔥 70 46👍 24
Հայաստանում մեր օրերի ամենամեծ աբսուրդներից մեկն այն է, երբ օրնիբուն «ինքնիշխանություն» բառը թմբկահարող, մեր պատմությունն, իբր, օտար կայսրության կողմից գրված հռչակող, այդ կայսրությունն արհեստածին Ադրբեջանի, իբր, իրական դաշնակից համարողներն իրենց համար «սուրբ գիրք» են դարձրել նույն այդ կայսրության բանակի Գլխավոր շտաբի ինչ-որ քարտեզ, որով էլ որոշում են Հայաստանի «ինքնիշխան» աշխարհագրությունը և բոլորիս ու մեր սերունդների ճակատագիրը։ Այս ամենն ուղղակի զավեշտալի կթվար, եթե իրականության մեջ այսքան ողբերգական չլիներ։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
63👍 34
Photo unavailableShow in Telegram
Հա՛, ի դեպ, Մեծ Հայքի Պապ թագավորի կարծիքով և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ջանքով Հայաստանի արևելյան սահմանն այսպիսին էր (տե՛ս Փավստոս Բուզանդ, «Պատմություն Հայոց»)՝ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
95👍 25🔥 3

83👍 46🔥 4