cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Ոսկանապատ

Show more
Advertising posts
1 008
Subscribers
-124 hours
-27 days
+730 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

⚡️Սիրելի հետևորդներ, օրվա մամուլի հրապարակումներին ծանոթացեք «Մամուլի տեսություն» Telegram-յան ալիքում։ Առաջինը ծանոթացեք թերթերի ամենաուշագրավ և ամենահետաքրքիր հրապարակումներին։ «Մամուլի տեսություն»՝ տպագիր մամուլի ձեր ուղեցույցը։
Show all...
👍 4
Գլխավոր հարցը ավիավթարի պատճառն է։ Վարկածներն արդեն ձգվում են եղանակային պայմաններից մինչև դավադրություն և Ադրբեջան-Իսրայել զույգի մեղավորություն։ Հիմա կարևորն այն է, թե Թեհրանից մինչև Երևան ու Բաքու-Անկարա, Մոսկվա ու Վաշինգտոն՝ ով ինչպես կդիրքավորվի ու կմանևրի, ինչ կփորձի անել։ https://voskanapat.info/47922/
Show all...
Իրանի նախագահի մահը. Բաքվի մեղսակցության գործոնը և Թուրքիայի շահը - Voskanapat

Իրանի նախագահի մահը, վստահաբար, ծանրակշիռ գործոն է տարածաշրջանում, սակայն ամեն ինչից առաջ պետք է արձանագրել, որ Իրանի գերագույն գլխավոր առաջնորդը, ...

👍 3
❗️Պայքարի սիրելի ընկերներ, գործ ունենք անելու։ Մեր տեղեկատվական հարթակները Շարժման կարևոր գործիքներից են։ Լուրեր տարածելուց բացի, այս հարթակները նաև կազմակերպչական գործառույթ ունեն՝ օգնելով մեր հայրենակիցներին ավելի արագ կազմակերպվել և ավելի արդյունավետ ակիցաներ իրականացնել։ Ուստի, առաջիկա օրերին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հարթակների հետևորդների թիվը հնարավորինս մեծանա։ Ի՞նչ է պետք անել դրա համար։ Շատ հեշտ մի բան՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ծանոթներից գոնե մեկ հոգու ներգրավի պայքարի մեջ՝ որպես առաջին քայլ հորդորելով նրան միանալ հետևյալ ալիքներին. ✅ Սրբազան պայքարԱզգային ճակատՏավուշը հանուն հայրենիքի #LiveAra Ի գործ, սիրելի ընկերներ։ Սկզբի համար եկեք կրկնապատկենք մեր հետևորդների թիվը ✊✊✊։
Show all...
👍 8
Բգրատ Սրբազանի առաջնորդած շարժումը Բաքվում և Անկարայում դիտարկում են միայն մեկ տրամաբանությամբ՝ որքանով է այն վտանգավոր իրենց շահերի համար, դեռ որքան ժամանակ ունեն Փաշինյանի հետ։ https://voskanapat.info/47911/
Show all...
Բաքվի խունտայի առաջին պաշտոնական արձագանքը Հանուն հայրենիքի շարժմանը - Voskanapat

Սրբազանի առաջնորդած շարժումը Բաքվում և Անկարայում դիտարկում են միայն մեկ տրամաբանությամբ՝ որքանով է այն վտանգավոր իրենց շահերի համար։

👍 13
Սիրելի ընկերներ, Կարեն Կարապետյանի հետ որոշել ենք կրկին ակտիվացնել «Երևանի Ձայնը» Youtube և Telegram ալիքները՝ դրանք վերածելով տեղեկատվության և քննարկումների նոր հարթակի։ Քիչ առաջ մենք ձայնագրեցինք առաջին քննարկումը, որը բնականաբար վերաբերվում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, դրա պոտենցիալին ու նաև առկա խնդիրներին։ Այսուհետ ամենօրյա ռեժիմով, հիմնականում ուղիղ եթերում, աշխատելու ենք նաև այս հարթակներում։ Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը։ Միացեք քննարկումներին, բաժանորդագրվեք, տարածեք և այլն։ Դե իսկ առաջարկներն ու առողջ քննադատությունն էլ միշտ ողջունվում են։ https://www.youtube.com/watch?v=bp6jwwcLinE
Show all...
Հայաստանի պայքարը Նիկոլի դեմ։ Ինչպե՞ս հասնել հաղթանակի

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Կարեն Կարապետյանը քննարկում են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկիզբ առած շարժման ընթացքը։

👍 10 3
Repost from N/a
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն առաջիկա գործողություններն ու ակցիաները համակարգող Telegram ալիք է ստեղծել։ @srbazan_payqar Միացեք և մասնակցեք անհնազանդության գործողություններին։ ReArtsakh
Show all...
👍 7 2
Photo unavailableShow in Telegram
7👍 1
Հանրապետության Հրապարակում մեկնարկում է համազգային հանրահավաքը Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցները մոտենում են Հանրապետության Հրապարակին։ Շուտով այստեղ կմեկնարկի համազգային հանրահավաքը։ Հանրահավաքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ։
Show all...
#Հիմա։ Հանրապետության Հրապարակում մեկնարկում է համազգային հանրահավաքը

Երևանում մեկնարկում է Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հանրահավաքը։

5
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, «Ալմա-Աթայի հռչակագիր» աղաղակելով, հանձնում է Տավուշի պաշտպանական գիծը, նրա կաբինետի ԱԳ նախարարը բաց տեքստով խոստովանում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագրից: Սա նշանակում է այն նույն պայմանավորվածությունից, որով Փաշինյանը Արցախի Հանրապետության տարածքը հրապարակավ ճանաչեց Ադրբեջանի կազմում: Առավել հստակ՝ Ալիևը հրաժարվում է պայմանավորվածության իր մասը կատարելուց: https://voskanapat.info/47905/
Show all...
Տավուշյան գործընթացը դադարեցնելու լեգիտիմ հիմքեր՝ տրված Բաքվից - Voskanapat

Այն, որ Բաքվում Արցախը ստանալուց հետո այլևս, մեղմ ասած, չեն կարևորում Ալմա-Աթայի հռչակագիրը, Փաշինյանի համար նորություն չէ:

👍 4
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը նպատակաուղղված ձևով սահմանների ճշգրտման թեման տանում է խաղաղություն կամ պատերազմ դիլեմայով, մի քանի դիտարկումներ այս թեմայով: Առաջին, հարցն այն չէ, որ սահմանների ճշգրտման խնդիր չկա, դա մի օր տեղի էր ունենալու, մանավանդ, որ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ տարածքի էական հատվածներ, սակայն դա պետք է տեղի ունենա միջազգային պրակտիկայի, նախադեպերի, միջազգային իրավունքի և ուժի կիրառման շանտաժի բացակայության պայմաններում: Բայց հարցն այն է, թե ի՞նչ են այս գործընթացից ուզում ստանալ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները: Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել բոլոր այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում: Երկրորդ, Ադրբեջանի առաջնային նպատակը 5,6 կամ նույնիսկ 50 մարտական դիրքի վրա վերահսկողությունը չէ, ոչ էլ նույնիսկ 2000 ՀԱ կամ ավելին հողային բարելավում ստանալը, նրա համար թիվ մեկ խնդիրը ՀՀ այնպիսի հատվածներում մխրճվելն է, որից հետո Հայաստանի պաշտպանողականությունն ու դիմադրողականությունը բոլոր առումներով կփլվի: Այս տեսանկյունից Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի: Սա է նաև պատճառը, որ ադրբեջանցիները սահմանային ճշգրտումների դեպքում, նույնիսկ ամենաանընդունելի քարտեզների պարագայում, Տավուշում տարածքային փոխանակության չեն գնում, ինչն, ի դեպ, լրիվ տեղավորվում է դեմարկացիայի կանոններում: Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի: Իսկ ի՞նչ է այս պայմաններում ուզում ՀՀ իշխանությունը: Միանգամից ասեմ, որ գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը: Տիգրան Աբրահամյան
Show all...
👍 4 1