cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։

Show more
Advertising posts
1 674
Subscribers
-124 hours
-17 days
+930 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

⚡️Սիրելի հետևորդներ, օրվա մամուլի հրապարակումներին ծանոթացեք «Մամուլի տեսություն» Telegram-յան ալիքում։ Առաջինը ծանոթացեք թերթերի ամենաուշագրավ և ամենահետաքրքիր հրապարակումներին։ «Մամուլի տեսություն»՝ տպագիր մամուլի ձեր ուղեցույցը։
Show all...
👍 11
Երկրում իրավիճակ է փոխվել ու բոլորից լավ դա իշխանական պատգամավորներն են զգում։ Տեսեք, թե ինչեր են խոսում ԱԺ-ում ու ոնց են խոսում։ Նույիսկ սկսնակ հոգեբանները կարող են շատ արագ հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց ներսում և ինչ վախեր են պատել նրանց։ Այդ վախերը հիստերիայի են հասցնում ու ստիպում, որպեսզի էլ ավելի հիմար բաներ խոսեն։ Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ։ Կարող է։ Ո՞վ գիտի ինչ կա քպ-ականների մտքում։ Բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը։ Ամենակարևորն այն է, որ ինչպես արդեն ասացի՝ երկրում իրավիճակ է փոխվել։ Իսկապես փոխվել է։ Ինչ վերաբերվում է քպ-ականներին, ապա նրանք դեռ շանս ունեն։ Իհարկե՝ ոչ բոլորը, բայց հիմնականում ունեն։ Իրենք գիտեն իրենց փրկության ճանապարհը։ Ու որքան շուտ փախչեն մահով սպառնացողցներից ու մահ սփռողներից, այնքան ավելի հեշտ կանցնեն այդ ճանապարհով։
Show all...
👍 38
Սիրելի ընկերներ, Կարեն Կարապետյանի հետ որոշել ենք կրկին ակտիվացնել «Երևանի Ձայնը» Youtube և Telegram ալիքները՝ դրանք վերածելով տեղեկատվության և քննարկումների նոր հարթակի։ Քիչ առաջ մենք ձայնագրեցինք առաջին քննարկումը, որը բնականաբար վերաբերվում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, դրա պոտենցիալին ու նաև առկա խնդիրներին։ Այսուհետ ամենօրյա ռեժիմով, հիմնականում ուղիղ եթերում, աշխատելու ենք նաև այս հարթակներում։ Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը։ Միացեք քննարկումներին, բաժանորդագրվեք, տարածեք և այլն։ Դե իսկ առաջարկներն ու առողջ քննադատությունն էլ միշտ ողջունվում են։ https://www.youtube.com/watch?v=bp6jwwcLinE
Show all...
Հայաստանի պայքարը Նիկոլի դեմ։ Ինչպե՞ս հասնել հաղթանակի

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Կարեն Կարապետյանը քննարկում են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկիզբ առած շարժման ընթացքը։

👍 22
Ես ուզում եմ Հայրենիք և Պատիվ ունենալ։ Ես չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել։ Ուզում եմ երբ աչքերս փակելու լինեմ, զգամ, որ օրհնված եմ գնում էս կյանքից։ Զգամ, որ պատասխան եմ կարողանալու տալ իմ եղբայրներին, զավակներին, հայրերին… Սրբազանի այս բառերն առաջին անգամ Մակիչի հուղարկավորության պահին եմ լսել։ Այդ օրվանից ինձ համար հստակ ու վերջնական պարզ է դարձել, թե ինչ եմ ուզում ես այս կյանքում։ Այո, ուզում եմ, որ նզովված չհեռանամ։ Ուզում եմ օրհնված հեռանամ։ Ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Իսկ այսօր նաև գիտեմ այդ երազանքս իրականացնելու բանաձևը՝ Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված։
Show all...
👍 57
Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է։ Բայց նաև քաղաքական։ Մինչ այս պահը Սրբազան Հայրը կարողացել է համախմբել ժողովրդին այդ օրակարգի շուրջ։ Այսօրվա զարգացումները դրա լավագույն ապացույցն են։ Հիմա նա միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը։ Կարծում եմ՝ սա կարևոր ու շատ անհրաժեշտ պրոցես է։ Ու նաև սա է դավաճաններից երկիրն ազատելու միակ ճանապարհը։ Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան։
Show all...
👍 41
Ավելի քան համոզված եմ, որ Բագրատ Սրբազանի առաջարկախ հաշտության օրակարգը հաղթանակելու է ստի, կեղծիքի ու դավաճանության դեմ պայքարում։ Բոլոր հիմքերը կան։ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված։ https://www.youtube.com/watch?v=zHwuhAKOze0
Show all...
Նիկոլը սահմանակետերը հանեց, որ Ալիևին ասի՝ մի բան արեք ցույցը ցրվի, պատերազմ եք սկսում, ինչ եք անում

Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին#Լուրեր #Հայաստանից...

👍 22
Repost from Nazeni Hovhannisyan
01:05
Video unavailableShow in Telegram
Այսօր՝ մայիսի 7- ին, իմ յութուբյան ալիքով դիտեք Տավուշի թեմի առաջնորդ՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ զրույցը... Լինքը բիոյում և սթորիներում:
Show all...
👍 25👎 1
Դավադրության տեսությունները շարունակում են հոշոտել մեզ։ Որոշել եմ ես էլ նման մի տեսություն առաջ քաշել))))։ Ուրեմն ասեմ՝ շատ տեղեկացված աղբյուրներից իմացել եմ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման իրական նպատակները։ Ում հետաքրքիր է՝ հղումը տեղադրում եմ)))։ https://www.youtube.com/watch?v=lY9pESjcXTE
Show all...
Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Մելիք-Շահնազարյան

Վերջում Արևմուտքն #արեւմուտք ու Ռուսաստանը #ռուսաստան ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․ «Մոսկվան ու Արևմուտքը զարմանում էին, թե ինչպես է հայ #ժողովուրդ ժողովուրդը համակերպվում, սպասում էին, որ մի բան տեղի է ունենալու։ Պետք է որ իրենք լավ ընկալեն շարժումը, #շարժում քանի որ իրենց պետք է կայուն և կանխատեսելի Հարավային Կովկաս ու Հայաստան, ինչը Փաշինյանի #Փաշինյան պարագայում անհնար է։ Համոզված եմ, որ վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը։ Եթե Փաշինյանի դեմ չխոսեն, չեն աշխատի նաև շարժման դեմ»,- նշել է քաղաքագետը։

👍 16
Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները։ Դրանց թվում նա առանձնացրեց հաշտությունը։ Սրբազանը մասնավորապես ասաց. «Այս Շարժումը պատճառ ու միջոց պետք է դառնա՝ հասնելու հասարակական լայն հաշտության։ Շատ մեծ հաշտության։ Այստեղ ո՛չ ատելություն կա, ո՛չ թշնամություն կա, ո՛չ հակակրանք կա… Ոչ մի բան։ Ովքեր այդպիսի տրամադրությամբ որևէ կերպ, որևէ ժամին, որևէ տեղ կփորձեն մտնել այս Շարժման մեջ, նրանք կապ չունեն ընդհանրապես ո՛չ հայության հետ, ո՛չ մեր իղձերի հետ, ո՛չ մեր տեսիլքների հետ, ոչ մեր Շարժման հետ, ո՛չ մեր գոյության հետ… ոչ մի բանի հետ»։ Սրբազանի խոսքի այս հատվածը հատուկ այսպես մեջբերեց։ Արեցի, որովհետև, ցավոք կարիք կա որոշների ուշադրությունը սևեռել հենց այս խոսքի վրա։ Ականջալուր եղեք Սրբազանին։ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք։
Show all...
👍 44
Photo unavailableShow in Telegram
Մեծ պրոբլեմ ունենք՝ մտածում ենք, երբ պետք է գործել և հակառակը՝ մտածելու ժամանակ չգիտես, թե ինչերով զբաղվում։ Հիմա նայում եմ Տավուշում (իսկ իրականում՝ ամբողջ Հայաստանում) տեղի ունեցող զարգացումներին ու տեսնում, որ ամեն ինչ շատ պարզ է։ Կա թշնամի, որն ուզում է մեզնից հայրենիք խլել։ Կա դավաճան իշխանություն, որ կատարում է թշնամու բոլոր պատվերները։ Կա անտարբեր մարդկանց հոծ բազմություն և կա պայքարող ժողովրդին առաջնորդող արքեպիսկոպոս՝ Բագրատ Սրբազանը։ Սա է։ Այս չորս կողմերի մեջ ընտրություն անելու համար շա՞տ է պետք մտածել։ Միթե՞ հասկանալի չէ, որ հիմա ոչ թե մտածելու, այլ գործելու ժամն է։ Մի քանի օր առաջ էլ եմ գրել՝ Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է։ Չի կարելի նրան հարվածել։ Չի կարելի վարկաբեկել։ Չի կարել պախարակել։ Նախ դա հնարավոր չէ, բայց նաև չի կարելի։ Առանց պայքար մենք Հայրենիք չենք ունենալու։ Կտոր-կտոր պոկելու են տանեն։ Ոնց կես տարի առաջ են արել, նույնը հիմա են անելու։ Ոնց մեկ, երկու, երեք, չորս տարի առաջ են արել, նույնը հիմա են անելու։ Լավ, ինչքա՞ն։ Բագրատ Սրբազանն այսօր իսկապես կարևոր բան է անում։ Նա ցույց է տալիս Հայրենիք ունենալու ճանապարհը։ Ու նաև քայլում է այդ ճանապարհով։ Դե եկեք նստենք ու երկար մտածենք՝ գնա՞նք մենք էլ այդ ճանապարհով, թե ոչ։ Ամոթ է էլի արդեն։ Ամոթ ու հերիք։
Show all...
👍 40