Սրբազան պայքար
📈 Analytical overview of Telegram channel Սրբազան պայքար
Channel Սրբազան պայքար (@srbazan_payqar) in the Armenian language segment is an active participant. Currently, the community unites 16 078 subscribers, ranking 3 446 in the Politics category and 131 in the Armenia region.
📊 Audience metrics and dynamics
Since its creation on невідомо, the project has demonstrated rapid growth, gathering an audience of 16 078 subscribers.
According to the latest data from 07 September, 2026, the channel demonstrates stable activity. Although there has been a change in the number of participants by -238 over the last 30 days and by -9 over the last 24 hours, overall reach remains high.
- Verification status: Not verified
- Engagement rate (ER): The average audience engagement rate is 11.69%. Within the first 24 hours after publication, content typically collects 8.77% reactions from the total number of subscribers.
- Post reach: On average, each post receives 1 880 views. Within the first day, a publication typically gains 1 410 views.
- Reactions and interaction: The audience actively supports content: the average number of reactions per post is 66.
📝 Description and content policy
The author describes the resource as a platform for expressing subjective opinions:
“Հետադարձ կապի համար՝ @srbazan_payqar_bot”
Thanks to the high frequency of updates (latest data received on 08 September, 2026), the channel maintains relevance and a high level of publication reach. Analytics show that the audience actively interacts with content, making it an important point of influence in the Politics category.
Data loading in progress...
| Date | Subscriber Growth | Mentions | Channels | |
| 08 September | +2 | |||
| 07 September | 0 | |||
| 06 September | 0 | |||
| 05 September | +1 | |||
| 04 September | +2 | |||
| 03 September | 0 | |||
| 02 September | 0 | |||
| 01 September | 0 |
| 2 | Խորհուրդներ, խրատներ են տալիս` պետք է այսպես անել: Բա դո՞ւ ինչ ես անում։
Բագրատ Սրբազան | 687 |
| 3 | Անգամ ՄԱԿ փորձագետները 18 արդարների գործը համարում են վիճահարույց և տեսնում են քաղաքական հետապնդման բաղադրիչ. Լիլիթ Հարությունյան | 692 |
| 4 | Ավելի մեծ ընդվզում է լինելու. Բագրատ Սրբազանի նոր հարցազրույցը
https://youtu.be/56nZXAHlCfs?si=UZPBeSvwmLald0uL | 737 |
| 5 | 🔴Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը` 1 ամսով
փաստաբան
Տաթևիկ Սողոյան
@armnationalfront | 828 |
| 6 | Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի «գործը» կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին, @ArmeniaSputnik–ին հայտնել են ԲԴԽ–ից։
Դատական նիստի օր դեռևս չի նշանակվել։ | 1 156 |
| 7 | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը։
Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները։ Հովհաննավանքի բռնազավթված լինելու իրողությունը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաև վիրավորում են հավատացելոց բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով ու խորհրդակատարություններով մոլորության մեջ գցելով բարեպաշտ այցելուներին։
Անթույլատրելի նկատելով այս երևույթները՝ Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պատկան պետական մարմիններին՝ զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը։ | 1 632 |
| 8 | «Մայր Հայաստանը» ակցիա է անցկացնում ԲԴԽ-ի մոտ՝ ի աջակցություն Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի | 1 367 |
| 9 | Մի’ վախեցեք… ձախողվեք, սխալվեք, բայց գնացե’ք ձեր երազների ետևից։
Հիշե’ք, մեր երազները մեր մահվանից հետո էլ են շարունակվելու, այսինքն՝ մեր երազներն ավելի մեծ են լինում, քան 50, 100, 200 տարի ապրելը։
Մեսրոպ Մաշտոցի երազը տեսեք, արդեն 1600-1700 տարի է շարունակվում։ Ինքը չկա ֆիզիկապես, շիրիմն է մնացել, բայց իր երազն այսօր այստեղ է։
Բագրատ Սրբազան
___
ՍրբաԶոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ պատանեկան միության անդամների հետ | 1 511 |
| 10 | Սուրբ Պատարագ Գեղարդավանքում 😇
___
Սուրբ Պատարագը Քրիստոսի փրկագործական զոհաբերության խորհուրդն է, որտեղ երկինքն ու երկիրը միանում են, և մենք հանդիպում ենք կենդանի Քրիստոսին։
Պատարագի գագաթնակետը Սուրբ Հաղորդությունն է, երբ ճաշակում ենք Քրիստոսի Մարմինն ու Արյունը՝ մեղքերի քավության և հավիտենական կյանքի համար։ | 1 580 |
| 11 | Այսօր մեր 18 արդարներից Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան տարեդարձն է:
Դավիթը արցախական կամքով, անսպառ սիրով Հայրենիքի նվիրյալ է:
Բավարար չէր, որ մեր ժողովրդի հետ Արցախ աշխարհից ենթարկվել է էթնիկ զտման՝ կորցնելով տունը, գերեզմաները, սրբավայրերը, այլև այսօր նույն ուրացողների ձեռքով կալանավորվել էր իր սեփական Մայր Հայրենիքում՝ Հայստանյան բանտում և անցում է ապօրինի դատական գործընթացով:
Դավիթն ուղղակի առաջնագծի մարտիկ է` արցախյան համ ու հոտով, ցավով ու տառապանքով, սիրով ու մեծ ընտանիքով:
Դավիթ ջան, ծննդյանդ տարեդարձը շնորհավոր: Քեզ ու ընտանիքիդ մեր սերն ու շնորհավորությունները: Մեծ Վերադարձի տեսիլքով մաղթում եմ քեզ ու ընտանիքիդ հավատքի անսասանություն, հույսի անսպառություն և սիրո ու ջերմության անպակասություն: Աստված օրհնի կյանքդ ու տունդ:
Ինչպես բոլորին եմ մաղթում այնպես էլ քեզ, որ մյուս տարի ծնունդդ նշենք ազատագրված Հայաստանում և ապա ուրախությունն ունենանք այն նշելու մեր հրաշք Արցախ աշխարհում, քանի որ մեր երազներն ու իղձերն ավելի մեծ են, քան մեր ժամանակավոր սահմանափակ թվով կյանքի օրերը և
Հաղթանակն այլընտրանք չունի...
Սիրով և աղոթքով`
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
05.09.2026 | 1 639 |
| 12 | Եթե Կիրանցի դիմադրությունը չլիներ, ավելի շատ տարածքներ էին հանձնվելու Ադրբեջանին։
Ասում է՝ հեղափոխություն արեք, բայց շարժումների ընթացքում 25 նռնակ է նետել ժողովրդի վրա, խաղաղ ցույցի ժամանակ 4 տասնյակ անձանց է ձերբակալել։
Իշխան Սաղաթելյան | 1 473 |
| 13 | Սա էլ կանցնի․ իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյանի նամակը ՔԿՀ-ից
«Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։
Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։
Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։
Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։
Հիմա ես այդ հնարավորություններից զրկված եմ։ Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր. «Սա էլ կանցնի»։
Իհարկե կանցնի։
Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել, կկարողանամ նոր գաղափարներ կյանքի կոչել, երբ նորից կկարողանամ պատասխանել օգնության դիմումներին, երբ կկարողանամ ավելի հանդարտ մթնոլորտում մտածել վերջին շրջանում մեր երկրի հետ կատարվողի մասին։ Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցե՝ ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ։
Երևի ճիշտ են ասում, որ պետք է Աստծուն շնորհակալ լինել ուղարկված փորձության համար։
Շնորհակալ եմ բոլորին՝ հասարակական գործիչներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, իմ թիմակիցներին, ինձ անծանոթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի առաջ էին, որոնք սրտով ինձ հետ էին, որոնք աղոթքներում ինձ հետ էին։ Ոչինչ չի մոռացվում»։ | 1 593 |
| 14 | News.5tv.am-ի ունեցած տեղեկություններով Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից:
Լավատեղյակ աղբյուրը մեզ պատմեց, որ ի սկզբանե դատախազության ղեկավարությունը Գալստյանին ասել է, որ գործը անհեռանկար է, այն նախաքննության փուլում կկարճվի, և նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել շինծու մեղադրանքը, ինչը դատախազությունում ևս ամոթալի բան են համարել:
Բայց գործը ուղարկել են դատարան և Գալստյանին փաստի առաջ են կանգնեցրել՝ կա՛մ դիմում գրել ու գնալ, կա՛մ էլ գնալ դատարան, պաշտպանել ապօրինի մեղադրանքն ու մասնագիտական հանրության ու ժողովրդի աչքում հեղինակազրկվել, Գալստյանն էլ ընտրել է առաջին տարբերակը:
Մեր տեղեկություններով գործով հանրային մեղադրող է նշանակվել, ոչ ավել ոչ պակաս, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը:
Դատախազությունից հաստատեցին, որ Խաչատուր Գասլտյանը այլևս չի աշխատում, հեռացել է իր դիմումի հիման վրա, սակայն հավելեցին, որ հեռանալը կապված չէ Վեհափառի գործի հետ: | 1 595 |
| 15 | ⚡️Տասներեք տարի անց ես կրկին զգում եմ ազատության մեջ հայտնվելու բերկրանքը
🔷Ես հայտնվեցի անազատության մեջ այս հակաեկեղեցական և ապազգային իշխանությունների վախերի և դավերի արդյունքում՝ մտացածին մեղադրանքով, այն ընթացքում, երբ իմ ձայնն էի բարձրացնում և իմ դիրքորոշմամբ պաշտպանում Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա շահերը։
🔷Այս մասին դեռ առիթ կունենամ հանգամանորեն խոսելու և ոչ միայն խոսելու:
Վահագն Չախալյան
@armnationalfront | 1 456 |
| 16 | Այդքան մարդ ձայն է տվել, ընտրել է Արթուր Սարգսյանին։
Սա ոչ թե ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքն է, այլ իրեն ընտրողների ձայնի իրավունքից զրկումն է։
Բագրատ Սրբազան | 1 605 |
| 17 | Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով | 1 789 |
| 18 | Փորձագիտական կենտրոնը համապատասխան գրականություն և տեխնիկական հագեցվածություն չունի։
Փորձագետը վստահեցրեց` իրենք հետազոտել են այն, ինչ կա իրենց կրիմինալիստական գրականության մեջ։
Նա համաձայնեց այն դիտարկման հետ, որ վառոդի տեսակի փորձաքննություն իրականացնելու օբյեկտիվ հնարավորություն չունեն։
https://arm.sputniknews.ru/20260903/srbazan-pajqari-gvortsvov-nistum-harcaqnnvecin-zenqeri-pvordzagetnery-inch-en-patmum-nranq-106443641.html | 1 901 |
| 19 | ⚡️Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է
🔷Հիշեցնենք՝ Ղևոնդյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար:
🔷Ըստ Քննչական կոմիտեի՝ Ղևոնդյանը իշխանությունը զավթելու ու սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչ էր արել:
@armnationalfront | 1 419 |
| 20 | Ամիս-ամիս կալանք եք տալիս, ամեն տալուց էլ լարվում եք: Միանգամից 6 ամսով տվեք, որ ամեն անգամ չլարվեք
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյան
Դատարանը չանսաց Սարգսյանի հորդորին և նրա տնային կալանքը ապօրինաբար երկարաձգվեց ևս երկու ամսով | 1 710 |
