en
Feedback
National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Open in Telegram

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation

Show more
1 638
Subscribers
+724 hours
+187 days
+5930 days
Posts Archive
Scien Teach՝ կրթությունից մինչև առաջնորդություն. պոլիտեխնիկցիները ծանոթացել են «Դասավանդի՛ր հանուն Հայաստան»-ի ծրագրերին Հայա
+4
Scien Teach՝ կրթությունից մինչև առաջնորդություն. պոլիտեխնիկցիները ծանոթացել են «Դասավանդի՛ր հանուն Հայաստան»-ի ծրագրերին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Scien Teach նախաձեռնության հետ՝ միտված կրթական ոլորտում գիտական և տեխնոլոգիական բաղադրիչի զարգացմանը: Ավելին` https://polytech.am/1uig #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

🔔 🎓 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ շրջանավարտների վերջին
+6
🔔 🎓 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ շրջանավարտների վերջին դասը. ինժեներական նոր սերունդը քայլում է դեպի ապագա։ 🌟 Հույզերի ու երախտագիտության մթնոլորտում անցկացված վերջին դասը ազդարարեց ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի շրջանավարտների նոր կյանքի սկիզբը։ Աշակերտները վերջին անգամ հավաքվեցին հարազատ դպրոցի պատերի ներքո՝ այն վայրում, որտեղ տարիների ընթացքում ձեռք բերեցին գիտելիքներ, ընկերություններ ու անգնահատելի կյանքի փորձառություն, հաղթահարեցին դժվարություններ և հիմք դրեցին ապագա ինժեներական իրենց կարիերային։ Ավելին` https://polytech.am/v0bf #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #PHS

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդ
+9
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են բուհի հիմնական դպրոցի նոր մասնաշենք, ապա նախակրթական և ավագ դպրոց: Շրջայցի ընթացքում ռեկտորը հյուրերին առաջնորդել է նաև համալսարանի մի շարք այլ մասնաշենքերով, որտեղ տեղում մանրամասն ծանոթացրել է վերակառուցվող ու արդիականացվող տարածքներին և ընթացող լայնածավալ աշխատանքների մանրամասներին: Նախարարը բարձր է գնահատել համալսարանում իրականացվող բարեփոխումներն ու ընդգծել, որ ժամանակակից և պատշաճ պայմանների ապահովումը կարևոր դեր ունի կրթության արդյունավետ կազմակերպման, սովորողների ներուժի բացահայտման և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման գործում։ Ժաննա Անդրեասյանը հատուկ կարևորել է այն հանգամանքը, որ իրականացվող ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունեն բուհի ուսանողներն ու մասնագիտական համայնքը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը նպաստում է գործնական կրթության ամրապնդմանը, ստեղծարար մտածողության զարգացմանն ու մասնագիտական հմտությունների ձևավորմանը։

Ռիմա Դեմիրճյան. Պոլիտեխնիկի վաստակաշատ դասախոսի գիտամանկավարժական և մարդկային անջնջելի հետքը Ռիմա Դեմիրճյանը Հայաստանի ազգայի
+3
Ռիմա Դեմիրճյան. Պոլիտեխնիկի վաստակաշատ դասախոսի գիտամանկավարժական և մարդկային անջնջելի հետքը Ռիմա Դեմիրճյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող կերպար է՝ գիտնական, դասախոս, մայր և կին, որի ողջ կյանքը վկայություն է բարձրագույն մարդկային արժեքների նկատմամբ անկոտրուն հավատարմության։ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետն ավարտելուց հետո նա ավելի քան երեսուն տարի նվիրեց դասավանդմանը՝ սերնդեսերունդ փոխանցելով գիտելիք, բծախնդրություն և մասնագիտական բարձր չափանիշներ։ Ավելին` https://polytech.am/9qyv #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Հայ-Հիմք» թիմը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ուսանողա
+9
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Հայ-Հիմք» թիմը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ուսանողական հաքաթոնի մրցանակակիր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ուսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքները։ 2026 թվականի մայիսի 12-15-ը Ծաղկաձորում կայացած միջոցառմանը Հայաստանի տարբեր բուհերից ձևավորված 26 թիմերի մրցակցությունում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Հայ-Հիմք» թիմն արժանացել է 2-րդ մրցանակին՝ ստանալով 1 մլն ՀՀ դրամ պարգևավճար։ 🥈 Թիմը ներկայացրել է «NeuroSync (Adaptive Exposure System)» նախագիծը՝ նվիրված հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) խնդրին, որն աչքի է ընկել նորարարական մոտեցմամբ և բարձր կիրառական արժեքով։

🏆 Պոլիտեխնիկի աշակերտ Ալբերտ Շահինյանն արժանացել է 3-րդ կարգի մրցանակի Regeneron ISEF-2026 միջազգային գիտական մրցույթում ՀԱՊ
+4
🏆 Պոլիտեխնիկի աշակերտ Ալբերտ Շահինյանն արժանացել է 3-րդ կարգի մրցանակի Regeneron ISEF-2026 միջազգային գիտական մրցույթում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքում կայացած Regeneron International Science and Engineering Fair (ISEF) 2026-ի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում արժանացել է 3-րդ կարգի մրցանակի։🥉🇺🇸 Հիշեցնենք, որ Ալբերտ Շահինյանն այս հեղինակավոր միջազգային մրցույթի հնարավորությունը ձեռք բերեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԳԱԱ կողմից կազմակերպված Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի (ASSF) եզրափակիչ փուլում, որտեղ «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում արժանացավ առաջին կարգի մրցանակի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հատուկ մրցանակի։

ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ Այս տարի ևս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտ
ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ Այս տարի ևս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը, համալսարանի փորձառու մասնագիտական կազմի մասնակցությամբ, կազմակերպում է մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաների ԱՆՎՃԱՐ նախապատրաստական դասընթացներ՝ 2027-2028 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի շրջանակում։ Ծրագրին կարող են մասնակցել․ • Ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտներ, • Միջին մասնագիտական կրթական ծրագրերով ավարտական կուրսի ուսանողներ, • Վերոնշյալ հաստատությունների շրջանավարտներ: 📌 Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/8uBjKKZz84Ys1N5D7 Նախապատրաստական դասընթացները նախատեսված են ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ոլորտների դիմորդներին սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով։ 📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն`011710041 հեռախոսահամարով։ Միացի՛ր և կառուցի՛ր ամուր հիմք քո ապագա մասնագիտական կրթության համար։

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ». հեռանկարային հնարավորություն պոլիտեխնիկցիների համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալ
+4
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ». հեռանկարային հնարավորություն պոլիտեխնիկցիների համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճանաչողական հանդիպում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների և «Դիզայն» ու «Կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի ուսանողների միջև: Հանդիպման առանցքում «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրն էր, որը նպատակաուղղված է բուհական միջավայրից դեպի մասնագիտական գործունեություն անցումն առավել սահուն, արդյունավետ և գործնական հիմքերի վրա դնելուն: Ավելին` https://polytech.am/kb5o #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսակ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում ուսանելու համար Ավելին` https://polytech.am/9th9 #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանո
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանում ուսանելու համար Ավելին` https://polytech.am/qcs7 #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Վարշավայի կենսագիտությունների հա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Վարշավայի կենսագիտությունների համալսարանում Ավելին` https://polytech.am/xk57 #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Պոլիտեխնիկի երիտասարդ գիտնական Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ում կներկայացնի Հայաստանը՝ մասնակցելով Regeneron ISEF-ի՝ դպրոցականների աշ
+2
Պոլիտեխնիկի երիտասարդ գիտնական Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ում կներկայացնի Հայաստանը՝ մասնակցելով Regeneron ISEF-ի՝ դպրոցականների աշխարհի ամենահեղինակավոր գիտական մրցույթին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը մասնակցել է Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ին (ASSF)՝ «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է «Ջրի հետերոգեն նուկլեացիայի և մթնոլորտային ջրի հավաքման ուժեղացում՝ ծակոտկեն կերամիկական սուբստրատի վրա գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ» խորագրով գիտական նախագիծը։ Աշխատանքն արժանացել է բարձր գնահատականի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակին՝ որպես նորարարական և կիրառական բարձր արժեք ունեցող աշխատանք։ Ավելին` https://polytech.am/pi4m #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է աշխատակազմի շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսակ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է աշխատակազմի շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում Ավելին` https://polytech.am/smzl #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Հունաստանի Կրետեի տեխնիկական հա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Հունաստանի Կրետեի տեխնիկական համալսարանում ուսանելու համար Ավելին` https://polytech.am/5eug #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀԱՊՀ հիմնական ԳՏՃԱՄ դպրոցը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 1-ին և 3-7-րդ դ
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀԱՊՀ հիմնական ԳՏՃԱՄ դպրոցը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 1-ին և 3-7-րդ դասարանների համար: 📢🏫 Ավելին՝ https://polytech.am/xwrw #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

Կրթության որակի բարելավման նոր հորիզոններ. ՀԱՊՀ Որակի ապահովման վարչության աշխատանքային այցը Կապանի մասնաճյուղ։ Հայաստանի ազգ
+2
Կրթության որակի բարելավման նոր հորիզոններ. ՀԱՊՀ Որակի ապահովման վարչության աշխատանքային այցը Կապանի մասնաճյուղ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Որակի ապահովման վարչությունը, հավատարիմ մնալով բուհի կրթական չափանիշների շարունակական արդիականացման և միասնական որակի մշակույթի ձևավորման սկզբունքներին, աշխատանքային այցով գործուղվել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ: Այցի շրջանակներում իրականացվել են թիրախային և բովանդակային քննարկումներ, որոնք միտված են մասնաճյուղում իրականացվող կրթական ծրագրերի արդյունավետության գնահատմանը և որակի վերահսկման մեխանիզմների կատարելագործմանը: Ավելին` https://polytech.am/zka0 #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Կողմնորոշում դեպի ապագայի մասնագիտություններ. Պոլիտեխնիկը հյուրընկալել է Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ապագա դիմ
+6
Կողմնորոշում դեպի ապագայի մասնագիտություններ. Պոլիտեխնիկը հյուրընկալել է Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ապագա դիմորդներին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը, համագործակցելով Ընդունելության կենտրոնի հետ, կազմակերպել էր երկօրյա «Էներգետիկայի հաքաթոն»՝ նպատակ ունենալով ապագա դիմորդներին հաղորդակից դարձնել ինժեներական կրթության իրական հնարավորություններին: Միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի և մարզերի դպրոցների 11-12-րդ դասարանների շուրջ 200 աշակերտներ՝ ձևավորելով 14 ստեղծարար թիմեր, միտված էր ներկայացնելու ոլորտի զարգացման հեռանկարներն ու մասնագիտական մրցունակ առավելությունները: Ավելին` https://polytech.am/8zmt #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia.
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia. 📆 Date: May 23 🕕 Time: 10:30 🚀 Ready to succeed? ❗️Seats are limited. https://forms.gle/tvskc6AZjMpMZTGJ6

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Իտալիայի Կիետի-Պեսկարայի «Գաբրի
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Իտալիայի Կիետի-Պեսկարայի «Գաբրիելե դ’Աննունցիո» համալսարանում ուսանելու համար Ավելին` https://polytech.am/mwhh #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ