1 669
订阅者
无数据24 小时
+37 天
+2530 天
帖子存档
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Դրամաշնորհային ծրագրերի գլխավոր մասնագետ» պաշտոնի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ
🎯 Այս պաշտոնը Ձեզ համար է, եթե կարող եք արդյունավետ համագործակցել դոնորների, գործընկերների ու թիմի հետ՝ համալսարանի ծրագրերի համար կայուն ֆինանսավորման աղբյուրներ գտնելով և ներքին խնդիրները ֆոնդահայթայթման գրավիչ առաջարկների վերածելով։
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք միանալ Պոլիտեխնիկի թիմին, կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (CV) 📩 hr@polytechnic.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 25-ը։
Ավելին՝ https://polytech.am/nnoq
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia
📆 Date: June 27
🕕 Time: 10:20
🚀 Ready to succeed?
❗️Seats are limited. https://forms.gle/Q4gaa7JJJdBusv8v7
Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մեկնարկում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը՝ հրավիրելով բարձրագույն կրթություն ունեցող տաղանդավոր երիտասարդներին իրենց գիտական ու հետազոտական ուղին շարունակելու երկրի առաջատար տեխնոլոգիական բուհում։
📞 Մանրամասների համար դիմել՝
ՀԱՊՀ Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոն
📍 ք. Երևան, Տերյան 105 (17-րդ մասնաշենք)
☎️ 010 520-520 (3)
Ավելին` https://polytech.am/l1wx
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Ասպիրանտուրա #Կրթություն #Գիտություն #Ընդունելություն2026
🧑🏻🎓 Հարգելի՛ դիմորդներ,
👩🏻🎓 ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով փաստաթղթերի առաջին փուլի ընդունելությունը տեղի կունենա հունիսի 10-ից 26-ը ներառյալ, առցանց:
✅ Դիմում հայտերն ընդունվում են առցանց՝https://polytechnic-magister-admission.parallax.solutions/ կայքի միջոցով։
✅ Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
✅ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2026/2027 ուստարվա ընդունելության տեղերի ցանկը՝https://polytech.am/shared-files/66281/master-2026-2027.pdf
🔍 Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://polytech.am/
☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք:
🧑🏻🎓 Հարգելի՛ դիմորդներ,
📢 ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով փաստաթղթերի առաջին փուլի ընդունելությունը կանցկացվի հունիսի 10-ից 26-ը ներառյալ:
📝 Դիմում-հայտերն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղմամբ՝ https://polytechnic-magister-admission.parallax.solutions/
ℹ️ Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://polytech.am/https://bit.ly/3wZY2cB
📞 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
📱 8112
☎️ 010-52-03-45
☎️ 011-71-00-41
📍Կամ այցելել՝ ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք
Դպրոցական վերջին զանգը հնչեց, քննությունները հետևում են, իսկ առջևում կյանքի ամենասպասված ու հանդիսավոր երեկոներից մեկն է 🎓✨
Հունիսի 12-ին, ժամը 19:30-ին հավաքվում ենք՝ միասին նշելու ձեր հաղթանակներն ու վերջին անգամ՝ որպես աշակերտ, վայելելու այս տոնական մթնոլորտը։
📅 Հունիսի 12
🕖 19:30
#PolytechHighSchool #Graduation2026 #ClassOf2026 #PromNight #NewBeginnings
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանի լոգիստիկայի ֆակուլտետի 13-րդ միջազգային ամառային դպրոցին մասնակցելու համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Սլովենիայի Մարիբորի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։
Մրցութային փուլերը հաղթահարելու դեպքում ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու «Սիմուլացնել մատակարարման շղթաների ապագան՝ թվային երկվորյակներից մինչև իրական որոշումներ» (Simulate the Future of Supply Chains: From Digital Twins to Real Decisions) խորագրով 13-րդ միջազգային ամառային դպրոցին, որը կանցկացվի սույն թվականի հուլիսի 14-21-ը Սլովենիայի Ցելյե քաղաքում։
Ավելին՝ https://polytech.am/3ucj
#ՀԱՊՀ #NPUA #Polytechnic #Պոլիտեխնիկ
📣 Հարգելի՛ 4-րդ կուրսի ուսանողներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Կայուն քաղաքների ճարտարագիտություն» նոր մագիստրոսական կրթական ծրագրի տեղեկատվական հանդիպմանը:
Սա բացառիկ հնարավորություն է ընդամենը 1.5 տարում ստանալու մագիստրոսի որակավորում այնպիսի արդիական ոլորտներում, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը, խելացի քաղաքները, քարտեզագրումը և կառավարման գործիք ArcGIS համակարգը, ջրային ռեսուրսների կառավարումը, բնապահպանական ճարտարագիտությունը:
📍Վայրը՝ ՀԱՊՀ հիմնադրամի 2-րդ մասնաշենք, էներգախնայողության կենտրոն, 4-րդ հարկ 2446 լսարան
📆 Օրը: Հունիսի 16
🕐 Ժամը: 13:00
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ. https://forms.office.com/e/XhtjL7pzRa
#NPUA #ՀԱՊՀ #Polytechnic #ընդունելություն2026
🎸 By The Way բենդի նախատոնական ուղերձը Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 31-րդ սերնդի շրջանավարտներին 🧑🏻🎓👩🏻🎓
Հանդիպում ենք՝
📅 Հունիսի 12-ին,
🕣 Ժամը 19:00-ին,
📍 Տերյան 105, Պոլիտեխնիկի բակային տարածք
#ՊոլիտեխնիկիԱվագԴպրոց #31րդՍերունդ #ԱվագԴպրոց #ՊոլիտեխնիկականՍերունդ #PolytechnicHighSchool #HighSchoolGraduation #classof31
+4
Նախակրթարանից դեպի դպրոց՝ ՀԱՊՀ մանկապարտեզում ավարտական հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց նախադպրոցական կրթության փուլը 🌞
ՀԱՊՀ մանկապարտեզում տեղի է ունեցել ավագ խմբի սաների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որը դարձավ նախադպրոցական կրթության կարևոր փուլի ամփոփման ջերմ ու հիշարժան առիթ։ Այս տարի նախակրթարանն ավարտել է 17 սան, որոնք աշնանը կքայլեն դեպի դպրոցական կյանք՝ իրենց հետ տանելով մանկապարտեզում ձեռք բերած առաջին գիտելիքները, ձևավորված հմտություններն ու մանկության ամենաջերմ հիշողությունները։
Տոնական և հույզերով լի միջոցառման ընթացքում փոքրիկները հանդես են եկել երաժշտական, պարային և բեմական գեղեցիկ համարներով՝ ներկայացնելով նախադպրոցական կրթության տարիներին ձեռք բերած կարողությունները, ստեղծագործական հմտություններն ու ինքնարտահայտվելու ունակությունը։
Ավելին` https://polytech.am/az0t
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Եվրոպական համալսարանների ասոցիացիայի թեմատիկ խմբի անդրանիկ հանդիպմանը Բրյուսելում
Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA) «Ինստիտուցիոնալ տվյալներ» թեմատիկ փորձագիտական խմբի (Thematic Peer Group on Institutional Data) անդրանիկ հանդիպումը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը այս հեղինակավոր հարթակում ներկայացրել է Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը:
Ավելին` https://polytech.am/g1o6
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
ՀԱՊՀ պատվիրակությունը մասնակցել է «STREACS» (Հայաստանում էներգետիկ անցման հզորացում դեպի կլիմայական լուծումներ) ծրագրի միջազգային գիտական առաքելություններին Իռլանդիայի Մայնութ և Իտալիայի «Լուիջի Վանվիտելլի» համալսարաններում
Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) ծրագրի շրջանակներում իրականացվող «STREACS» (Strengthening Research in Armenia for Energy Transition toward Climate Solutions) նախագծի հերթական կարևոր փուլն է մեկնարկել։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներն ու ուսանողները մասնակցել են Իտալիայի Կազերտա և Իռլանդիայի Մայնութ քաղաքներում զուգահեռաբար անցկացվող կարճաժամկետ գիտական առաքելությանը:
Նախագիծն ուղղված է եվրոպական առաջատար գիտական կենտրոնների հետ կապերի սերտացմանը, ոլորտային գիտելիքի բացերի վերացմանը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անցման և կլիմայական մարտահրավերների դիմակայման գործընթացների արդյունավետության բարձրացմանը։
Ավելին` https://polytech.am/rq62
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը, հանդիսանալով Միջազգային բակալավրիատի համաշխարհային ցանցի (IB World school) լիիրավ անդամ, ընդլայնում է իր մասնագիտական թիմի կազմը՝ հրավիրելով որակավորված և մոտիվացված ուսուցիչների
Ավելին` https://polytech.am/h1nv
#NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #Polytechnic
Ինեկոբանկը կրկին մեկնարկում է իր կրթության աջակցության ծրագիրը
«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում իրականացվող կրթական ծրագիրը՝ «Ինեկո Կամպուսն» այս տարի ունի հետևյալ բաղադրիչները՝
🟩 150 ուսանողի միանվագ կրթաթոշակի տրամադրում, 1 ուսանողին 200․000 ՀՀ դրամ,
🟩 15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում,
1 ուսանողին մինչև 1․000․000 ՀՀ դրամ,
🟩 10 արտերկրում կազմակերպվող կարճաժամկետ կրթություն, 1 ուսանողին 2․000․000 ՀՀ դրամ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն արդեն երրորդ տարին անընդմեջ միացել է ծրագրին՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելու օգտվել կրթության ֆինանսավորման այս բացառիկ ծրագրից։
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմում-հայտը լրացնելու համար այցելեք՝ Ինեկոբանկը քո կողքին | INECOBANK https://www.inecobank.am/hy/Individual/ineco-people/about-program
Inecobank CJSC
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում սովորելու համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։
Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2026-2027 ուսումնական տարվա աշնանային կիսամյակում` հետևյալ մասնագիտություններով`
Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ,
Մեխանիկա և մետաղագործական մասնագիտություններ,
Տրանսպորտային համակարգեր,
Ինժեներական տնտեսագիտություն,
Շրջակա միջավայր,
Մաթեմատիկա և վիճակագրություն:
Ավելին` https://polytech.am/z643
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
+2
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է Ավստրիայի Մոնտան Լեոբեն համալսարանի ներկայացուցիչներին
Erasmus+ KA171 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալեց Ավստրիայի Մոնտան Լեոբեն համալսարանի (Montanuniversität Leoben) Erasmus+ ծրագրերի համակարգողներ Տուգցե Կալեալիին և Աննա Ռաթին։
Այցի նպատակն էր ամրապնդել երկու տեխնիկական բուհերի երկարամյա գործընկերային կապերը, գնահատել արդեն իրականացված համագործակցության արդյունքները և նախանշել ապագա ուղղությունները՝ ակադեմիական շարժունության, համատեղ կրթական ու գիտահետազոտական նախաձեռնությունների, ինչպես նաև նոր դրամաշնորհային ծրագրերի մշակման ոլորտներում։
Ավելին` https://polytech.am/vk7o
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
Erasmus+ LISS24 ծրագրի շրջանակում Վրաստանում կայացած միջազգային մրցույթում ՀԱՊՀ ուսանողական թիմը արժանացել է երրորդ մրցանակի
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին Erasmus+ «Սովորիր, նորարարիր, վաճառիր, հաջողիր» (Learn-Innovate-Sell–Succeed, LISS24) ծրագրի շրջանակում Վրաստանում կայացած «Նորարարական բիզնես գաղափարների գեներացում» միջազգային մրցույթին և ծրագրի աշխատանքային հանդիպումներին։
ՀԱՊՀ-ն մրցույթին ներկայացրեց համալսարանական ընտրական փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած երկու նախագիծ՝ «Պերսեուս»-ը՝ Դավիթ Լանջունու և Լիլիթ Աֆրիկյանի հեղինակությամբ, և «Օդամաքրիչ կայան»-ը՝ Լևոն Սողոմոնյանի, Արայիկ Կարապետյանի և Մարիամ Ղամբարյանի կողմից։
Եզրափակիչ փուլում հանդես եկան Հայաստանի և Վրաստանի երեքական համալսարանների լավագույն թիմերը՝ ընդհանուր առմամբ 12 նորարարական նախագծերով։ Դրանք գնահատեց Ֆինլանդիայի, Շվեդիայի, Իսպանիայի և այլ երկրների ներկայացուցիչներից կազմված միջազգային փորձագիտական ժյուրին։
Ավելին` https://polytech.am/zerz
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ընդունել է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի և «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթություն-արդյունաբերություն համագործակցության զարգացման, հանքարդյունաբերության ոլորտի համար մրցունակ մասնագետների պատրաստման, ինչպես նաև արտադրության և բուհի միջև գործընկերային կապերի ընդլայնման հնարավորությունները։
Ավելին` https://polytech.am/okr0
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🌍 Միջազգային Բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագիրը համարվում է հանրակրթության ոլորտում աշխարհի առաջատարներից մեկը՝ ապահովելով բարձրագույն որակի կրթություն, միջազգային մտածողություն և մրցունակ գիտելիքներ։
🙋🏼♀️ Ուզու՞մ եք իմանալ, թե ինչու է Միջազգային Բակալավրիատի (ՄԲ) (International Baccalaureate (IB)) «Դիպլոմա» ծրագիրը (Diploma Programma) հանրակրթության ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը և ինչպես կարող է բացել ճանապարհ դեպի աշխարհի առաջատար համալսարաններ:
📆 Հանդիպման ամսաթիվը՝ հունիսի 11, ժամը՝ 17:00
📌 Վայրը՝ Տերյան 105, Պոլիտեխնիկ, 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկ՝ Ճեմասրահ
🎯 Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և գրանցվեք մեր միջոցառմանը՝ սեղմելով այստեղ https://forms.gle/iFProaiWCWVdsbaA8
🔗 ՄԲ Դիպլոմա ծրագրի մասին կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր կայք https://polytech.am/international-baccalaureate/
📚 Միացեք IB ճանապարհորդությանը՝ աշխարհը փոփոխող կրթության և նոր հնարավորությունների համար:
Կապ մեզ հետ. հեռախոսահամար` 033982013, 010580102 (1673), էլեկտրոնային փոստի հասցե` ibdp@polytechnic.am
IB «Դիպլոմա» ծրագրի ընդունելությունը շուտով սկսվում է
Քո ճանապարհը դեպի միջազգային կրթություն կարող է սկսվել հենց այստեղից։
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում շուտով կմեկնարկի Միջազգային Բակալավրիատի՝ IB «Դիպլոմա» ծրագրի ընդունելությունը։
IB «Դիպլոմա» ծրագիրը նախատեսված է այն մոտիվացված, հետաքրքրասեր և նպատակասլաց աշակերտների համար, ովքեր պատրաստ են սովորել միջազգային չափանիշներով, մտածել ավելի խորքային և ամուր ակադեմիական հիմք նախապատրաստել՝ Հայաստանի և արտերկրի առաջատար համալսարաններում ուսումը հաջողությամբ շարունակելու համար։
Ընդունելությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կտևի մինչև հունիսի 25-ը ներառյալ։
ՄԲ Դիպլոմա ծրագրի մասին կարող եքծանոթանալ՝ այցելելով մեր կայք https://polytech.am/international-baccalaureate/
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք մոտենալ ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն (Հասցե՝ Տերյան 105, 3-րդ մասնաշենք) աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:30 կամ զանգահարել (033) 98 20 13 հեռախոսահամարով, էլեկտրոնային փոստի հասցե՝ ibdp@polytechnic.am:
