es
Feedback

¡No caigas en manos de tramposos! Telemetrio encuentra y marca estos canales 👉 Si quieres ver la etiqueta, suscríbete

National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Ir al canal en Telegram

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation

Mostrar más
1 670
Suscriptores
Sin datos24 horas
+37 días
+2530 días
Archivo de publicaciones
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Դրամաշնորհային ծրագրերի գլխավոր մասնագետ» պաշտոնի թափ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Դրամաշնորհային ծրագրերի գլխավոր մասնագետ» պաշտոնի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ 🎯 Այս պաշտոնը Ձեզ համար է, եթե կարող եք արդյունավետ համագործակցել դոնորների, գործընկերների ու թիմի հետ՝ համալսարանի ծրագրերի համար կայուն ֆինանսավորման աղբյուրներ գտնելով և ներքին խնդիրները ֆոնդահայթայթման գրավիչ առաջարկների վերածելով։ Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք միանալ Պոլիտեխնիկի թիմին, կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (CV) 📩 hr@polytechnic.am էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 25-ը։ Ավելին՝ https://polytech.am/nnoq #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia 📆 Date: June 27 🕕 Time: 10:20 🚀 Ready to succeed? ❗️Seats are limited. https://forms.gle/Q4gaa7JJJdBusv8v7

Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն Հայաստանի ազգային պո
Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մեկնարկում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը՝ հրավիրելով բարձրագույն կրթություն ունեցող տաղանդավոր երիտասարդներին իրենց գիտական ու հետազոտական ուղին շարունակելու երկրի առաջատար տեխնոլոգիական բուհում։ 📞 Մանրամասների համար դիմել՝ ՀԱՊՀ Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոն 📍 ք. Երևան, Տերյան 105 (17-րդ մասնաշենք) ☎️ 010 520-520 (3) Ավելին` https://polytech.am/l1wx #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Ասպիրանտուրա #Կրթություն #Գիտություն #Ընդունելություն2026

🧑🏻‍🎓 Հարգելի՛ դիմորդներ, 👩🏻‍🎓 ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա մագիստրոսի կրթ
🧑🏻‍🎓 Հարգելի՛ դիմորդներ, 👩🏻‍🎓 ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով փաստաթղթերի առաջին փուլի ընդունելությունը տեղի կունենա հունիսի 10-ից 26-ը ներառյալ, առցանց: ✅ Դիմում հայտերն ընդունվում են առցանց՝https://polytechnic-magister-admission.parallax.solutions/ կայքի միջոցով։ ✅ Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: ✅ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2026/2027 ուստարվա ընդունելության տեղերի ցանկը՝https://polytech.am/shared-files/66281/master-2026-2027.pdf 🔍 Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://polytech.am/ ☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք:

🧑🏻‍🎓 Հարգելի՛ դիմորդներ, 📢 ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով փաստաթղթերի առաջին փուլի ընդունելությունը կանցկացվի հունիսի 10-ից 26-ը ներառյալ: 📝 Դիմում-հայտերն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղմամբ՝ https://polytechnic-magister-admission.parallax.solutions/ ℹ️ Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://polytech.am/https://bit.ly/3wZY2cB 📞 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 📱 8112 ☎️ 010-52-03-45 ☎️ 011-71-00-41 📍Կամ այցելել՝ ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք

Դպրոցական վերջին զանգը հնչեց, քննությունները հետևում են, իսկ առջևում կյանքի ամենասպասված ու հանդիսավոր երեկոներից մեկն է 🎓✨
Դպրոցական վերջին զանգը հնչեց, քննությունները հետևում են, իսկ առջևում կյանքի ամենասպասված ու հանդիսավոր երեկոներից մեկն է 🎓✨ Հունիսի 12-ին, ժամը 19:30-ին հավաքվում ենք՝ միասին նշելու ձեր հաղթանակներն ու վերջին անգամ՝ որպես աշակերտ, վայելելու այս տոնական մթնոլորտը։ 📅 Հունիսի 12 🕖 19:30 #PolytechHighSchool #Graduation2026 #ClassOf2026 #PromNight #NewBeginnings

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանի լոգիստիկայի ֆակուլտետի 13
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանի լոգիստիկայի ֆակուլտետի 13-րդ միջազգային ամառային դպրոցին մասնակցելու համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Սլովենիայի Մարիբորի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային փուլերը հաղթահարելու դեպքում ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու «Սիմուլացնել մատակարարման շղթաների ապագան՝ թվային երկվորյակներից մինչև իրական որոշումներ» (Simulate the Future of Supply Chains: From Digital Twins to Real Decisions) խորագրով 13-րդ միջազգային ամառային դպրոցին, որը կանցկացվի սույն թվականի հուլիսի 14-21-ը Սլովենիայի Ցելյե քաղաքում։ Ավելին՝ https://polytech.am/3ucj #ՀԱՊՀ #NPUA #Polytechnic #Պոլիտեխնիկ

📣 Հարգելի՛ 4-րդ կուրսի ուսանողներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Կայուն քաղաքների ճարտարագիտություն» նոր մագիստրոսական կրթա
📣 Հարգելի՛ 4-րդ կուրսի ուսանողներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Կայուն քաղաքների ճարտարագիտություն» նոր մագիստրոսական կրթական ծրագրի տեղեկատվական հանդիպմանը: Սա բացառիկ հնարավորություն է ընդամենը 1.5 տարում ստանալու մագիստրոսի որակավորում այնպիսի արդիական ոլորտներում, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը, խելացի քաղաքները, քարտեզագրումը և կառավարման գործիք ArcGIS համակարգը, ջրային ռեսուրսների կառավարումը, բնապահպանական ճարտարագիտությունը: 📍Վայրը՝ ՀԱՊՀ հիմնադրամի 2-րդ մասնաշենք, էներգախնայողության կենտրոն, 4-րդ հարկ 2446 լսարան 📆 Օրը: Հունիսի 16 🕐 Ժամը: 13:00 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ. https://forms.office.com/e/XhtjL7pzRa #NPUA #ՀԱՊՀ #Polytechnic #ընդունելություն2026

🎸 By The Way բենդի նախատոնական ուղերձը Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 31-րդ սերնդի շրջանավարտներին 🧑🏻‍🎓👩🏻‍🎓 Հանդիպում ենք՝ 📅 Հունիսի 12-ին, 🕣 Ժամը 19:00-ին, 📍 Տերյան 105, Պոլիտեխնիկի բակային տարածք #ՊոլիտեխնիկիԱվագԴպրոց #31րդՍերունդ #ԱվագԴպրոց #ՊոլիտեխնիկականՍերունդ #PolytechnicHighSchool #HighSchoolGraduation #classof31

Նախակրթարանից դեպի դպրոց՝ ՀԱՊՀ մանկապարտեզում ավարտական հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց նախադպրոցական կրթության փուլը 🌞 ՀԱ
+4
Նախակրթարանից դեպի դպրոց՝ ՀԱՊՀ մանկապարտեզում ավարտական հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց նախադպրոցական կրթության փուլը 🌞 ՀԱՊՀ մանկապարտեզում տեղի է ունեցել ավագ խմբի սաների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որը դարձավ նախադպրոցական կրթության կարևոր փուլի ամփոփման ջերմ ու հիշարժան առիթ։ Այս տարի նախակրթարանն ավարտել է 17 սան, որոնք աշնանը կքայլեն դեպի դպրոցական կյանք՝ իրենց հետ տանելով մանկապարտեզում ձեռք բերած առաջին գիտելիքները, ձևավորված հմտություններն ու մանկության ամենաջերմ հիշողությունները։ Տոնական և հույզերով լի միջոցառման ընթացքում փոքրիկները հանդես են եկել երաժշտական, պարային և բեմական գեղեցիկ համարներով՝ ներկայացնելով նախադպրոցական կրթության տարիներին ձեռք բերած կարողությունները, ստեղծագործական հմտություններն ու ինքնարտահայտվելու ունակությունը։ Ավելին` https://polytech.am/az0t #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Եվրոպական համալսարանների ասոցիացիայի թեմատիկ խմբի անդրանիկ հանդիպմանը Բրյուսելու
+2
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Եվրոպական համալսարանների ասոցիացիայի թեմատիկ խմբի անդրանիկ հանդիպմանը Բրյուսելում Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA) «Ինստիտուցիոնալ տվյալներ» թեմատիկ փորձագիտական խմբի (Thematic Peer Group on Institutional Data) անդրանիկ հանդիպումը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը այս հեղինակավոր հարթակում ներկայացրել է Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը: Ավելին` https://polytech.am/g1o6 #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

ՀԱՊՀ պատվիրակությունը մասնակցել է «STREACS» (Հայաստանում էներգետիկ անցման հզորացում դեպի կլիմայական լուծումներ) ծրագրի միջազգ
+2
ՀԱՊՀ պատվիրակությունը մասնակցել է «STREACS» (Հայաստանում էներգետիկ անցման հզորացում դեպի կլիմայական լուծումներ) ծրագրի միջազգային գիտական առաքելություններին Իռլանդիայի Մայնութ և Իտալիայի «Լուիջի Վանվիտելլի» համալսարաններում Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) ծրագրի շրջանակներում իրականացվող «STREACS» (Strengthening Research in Armenia for Energy Transition toward Climate Solutions) նախագծի հերթական կարևոր փուլն է մեկնարկել։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներն ու ուսանողները մասնակցել են Իտալիայի Կազերտա և Իռլանդիայի Մայնութ քաղաքներում զուգահեռաբար անցկացվող կարճաժամկետ գիտական առաքելությանը: Նախագիծն ուղղված է եվրոպական առաջատար գիտական կենտրոնների հետ կապերի սերտացմանը, ոլորտային գիտելիքի բացերի վերացմանը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անցման և կլիմայական մարտահրավերների դիմակայման գործընթացների արդյունավետության բարձրացմանը։ Ավելին` https://polytech.am/rq62 #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը, հանդիսանալով Միջազգային բակալավրիատի համաշխարհային ցանցի (IB World school) լիիրավ անդամ, ընդլայնում
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը, հանդիսանալով Միջազգային բակալավրիատի համաշխարհային ցանցի (IB World school) լիիրավ անդամ, ընդլայնում է իր մասնագիտական թիմի կազմը՝ հրավիրելով որակավորված և մոտիվացված ուսուցիչների Ավելին` https://polytech.am/h1nv #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #Polytechnic

Ինեկոբանկը կրկին մեկնարկում է իր կրթության աջակցության ծրագիրը «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում իրականացվող կ
Ինեկոբանկը կրկին մեկնարկում է իր կրթության աջակցության ծրագիրը «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում իրականացվող կրթական ծրագիրը՝ «Ինեկո Կամպուսն» այս տարի ունի հետևյալ բաղադրիչները՝ 🟩 150 ուսանողի միանվագ կրթաթոշակի տրամադրում, 1 ուսանողին 200․000 ՀՀ դրամ, 🟩 15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում, 1 ուսանողին մինչև 1․000․000 ՀՀ դրամ, 🟩 10 արտերկրում կազմակերպվող կարճաժամկետ կրթություն, 1 ուսանողին 2․000․000 ՀՀ դրամ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն արդեն երրորդ տարին անընդմեջ միացել է ծրագրին՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելու օգտվել կրթության ֆինանսավորման այս բացառիկ ծրագրից։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմում-հայտը լրացնելու համար այցելեք՝ Ինեկոբանկը քո կողքին | INECOBANK https://www.inecobank.am/hy/Individual/ineco-people/about-program Inecobank CJSC #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում սովորելու համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2026-2027 ուսումնական տարվա աշնանային կիսամյակում` հետևյալ մասնագիտություններով` Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ, Մեխանիկա և մետաղագործական մասնագիտություններ, Տրանսպորտային համակարգեր, Ինժեներական տնտեսագիտություն, Շրջակա միջավայր, Մաթեմատիկա և վիճակագրություն: Ավելին` https://polytech.am/z643 #NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է Ավստրիայի Մոնտան Լեոբեն համալսարանի ներկայացուցիչներին Erasmus+ K
+2
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է Ավստրիայի Մոնտան Լեոբեն համալսարանի ներկայացուցիչներին Erasmus+ KA171 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալեց Ավստրիայի Մոնտան Լեոբեն համալսարանի (Montanuniversität Leoben) Erasmus+ ծրագրերի համակարգողներ Տուգցե Կալեալիին և Աննա Ռաթին։ Այցի նպատակն էր ամրապնդել երկու տեխնիկական բուհերի երկարամյա գործընկերային կապերը, գնահատել արդեն իրականացված համագործակցության արդյունքները և նախանշել ապագա ուղղությունները՝ ակադեմիական շարժունության, համատեղ կրթական ու գիտահետազոտական նախաձեռնությունների, ինչպես նաև նոր դրամաշնորհային ծրագրերի մշակման ոլորտներում։ Ավելին` https://polytech.am/vk7o #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Erasmus+ LISS24 ծրագրի շրջանակում Վրաստանում կայացած միջազգային մրցույթում ՀԱՊՀ ուսանողական թիմը արժանացել է երրորդ մրցանակի
+2
Erasmus+ LISS24 ծրագրի շրջանակում Վրաստանում կայացած միջազգային մրցույթում ՀԱՊՀ ուսանողական թիմը արժանացել է երրորդ մրցանակի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին Erasmus+ «Սովորիր, նորարարիր, վաճառիր, հաջողիր» (Learn-Innovate-Sell–Succeed, LISS24) ծրագրի շրջանակում Վրաստանում կայացած «Նորարարական բիզնես գաղափարների գեներացում» միջազգային մրցույթին և ծրագրի աշխատանքային հանդիպումներին։ ՀԱՊՀ-ն մրցույթին ներկայացրեց համալսարանական ընտրական փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած երկու նախագիծ՝ «Պերսեուս»-ը՝ Դավիթ Լանջունու և Լիլիթ Աֆրիկյանի հեղինակությամբ, և «Օդամաքրիչ կայան»-ը՝ Լևոն Սողոմոնյանի, Արայիկ Կարապետյանի և Մարիամ Ղամբարյանի կողմից։ Եզրափակիչ փուլում հանդես եկան Հայաստանի և Վրաստանի երեքական համալսարանների լավագույն թիմերը՝ ընդհանուր առմամբ 12 նորարարական նախագծերով։ Դրանք գնահատեց Ֆինլանդիայի, Շվեդիայի, Իսպանիայի և այլ երկրների ներկայացուցիչներից կազմված միջազգային փորձագիտական ժյուրին։ Ավելին` https://polytech.am/zerz #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ընդունել է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանին։ Հայաստանի ազգային պոլ
+4
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ընդունել է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի և «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթություն-արդյունաբերություն համագործակցության զարգացման, հանքարդյունաբերության ոլորտի համար մրցունակ մասնագետների պատրաստման, ինչպես նաև արտադրության և բուհի միջև գործընկերային կապերի ընդլայնման հնարավորությունները։ Ավելին` https://polytech.am/okr0 #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

🌍 Միջազգային Բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագիրը համարվում է հանրակրթության ոլորտում աշխարհի առաջատարներից մեկը՝ ապահովելով
🌍 Միջազգային Բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագիրը համարվում է հանրակրթության ոլորտում աշխարհի առաջատարներից մեկը՝ ապահովելով բարձրագույն որակի կրթություն, միջազգային մտածողություն և մրցունակ գիտելիքներ։ 🙋🏼‍♀️ Ուզու՞մ եք իմանալ, թե ինչու է Միջազգային Բակալավրիատի (ՄԲ) (International Baccalaureate (IB)) «Դիպլոմա» ծրագիրը (Diploma Programma) հանրակրթության ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը և ինչպես կարող է բացել ճանապարհ դեպի աշխարհի առաջատար համալսարաններ: 📆 Հանդիպման ամսաթիվը՝ հունիսի 11, ժամը՝ 17:00 📌 Վայրը՝ Տերյան 105, Պոլիտեխնիկ, 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկ՝ Ճեմասրահ 🎯 Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և գրանցվեք մեր միջոցառմանը՝ սեղմելով այստեղ https://forms.gle/iFProaiWCWVdsbaA8 🔗 ՄԲ Դիպլոմա ծրագրի մասին կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր կայք https://polytech.am/international-baccalaureate/ 📚 Միացեք IB ճանապարհորդությանը՝ աշխարհը փոփոխող կրթության և նոր հնարավորությունների համար: Կապ մեզ հետ. հեռախոսահամար` 033982013, 010580102 (1673), էլեկտրոնային փոստի հասցե` ibdp@polytechnic.am

IB «Դիպլոմա» ծրագրի ընդունելությունը շուտով սկսվում է Քո ճանապարհը դեպի միջազգային կրթություն կարող է սկսվել հենց այստեղից։ Հ
IB «Դիպլոմա» ծրագրի ընդունելությունը շուտով սկսվում է Քո ճանապարհը դեպի միջազգային կրթություն կարող է սկսվել հենց այստեղից։ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում շուտով կմեկնարկի Միջազգային Բակալավրիատի՝ IB «Դիպլոմա» ծրագրի ընդունելությունը։ IB «Դիպլոմա» ծրագիրը նախատեսված է այն մոտիվացված, հետաքրքրասեր և նպատակասլաց աշակերտների համար, ովքեր պատրաստ են սովորել միջազգային չափանիշներով, մտածել ավելի խորքային և ամուր ակադեմիական հիմք նախապատրաստել՝ Հայաստանի և արտերկրի առաջատար համալսարաններում ուսումը հաջողությամբ շարունակելու համար։ Ընդունելությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կտևի մինչև հունիսի 25-ը ներառյալ։ ՄԲ Դիպլոմա ծրագրի մասին կարող եքծանոթանալ՝ այցելելով մեր կայք https://polytech.am/international-baccalaureate/ Հարցերի և խորհրդատվության համար կարող եք մոտենալ ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն (Հասցե՝ Տերյան 105, 3-րդ մասնաշենք) աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:30 կամ զանգահարել (033) 98 20 13 հեռախոսահամարով, էլեկտրոնային փոստի հասցե՝ ibdp@polytechnic.am: