en
Feedback
ՀՀ ԱԳՄԱՆ/MFAIT of Armenia

ՀՀ ԱԳՄԱՆ/MFAIT of Armenia

Open in Telegram

ՀՀ ԱԳՄԱՆ պաշտոնական ալիք The official channel of MFAIT of Armenia 🌐Website: www.mfa.am 🔵 Facebook: facebook.com/MFA.Armenia ☑️ Twitter: twitter.com/MFAofArmenia 🟠 Instagram: instagram.com/mfa_of_armenia

Show more
8 576
Subscribers
-124 hours
-147 days
-9130 days
Posts Archive
🗓️ Սեպտեմբերի 10 📍 Երևան 🇦🇲🤝🇵🇱 Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կար
+5
🗓️ Սեպտեմբերի 10 📍 Երևան 🇦🇲🤝🇵🇱 Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։ --- Հանդիպման ավարտին Դավիթ Կարապետյանը և Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը ստորագրել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների դիվանագիտական ակադեմիաների միջև դիվանագիտական վերապատրաստումների և կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ 🔗 Ամբողջությամբ 🔗 English

🗓️ Սեպտեմբերի 9 📍 Երևան 🇦🇲🤝🇵🇱 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում, Լեհաստանի արտաքին գործերի նախա
+9
🗓️ Սեպտեմբերի 9 📍 Երևան 🇦🇲🤝🇵🇱 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկու՝ Հայաստան այցի շրջանակներում, կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը։ Բացման ելույթով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկին և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Մասնակիցներն ընդգծել են Հայաստան–Լեհաստան տնտեսական կապերի հետագա ակտիվացման և երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի խթանման քաղաքական հանձնառությունը՝ հատկապես ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական կապերի ընդլայնման քաղաքականության համատեքստում։ 🔗 Ամբողջությամբ

📍Բաղդադ 🇦🇲🤝🇮🇶 Տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջ
+2
📍Բաղդադ 🇦🇲🤝🇮🇶 Տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր Ալ-Ուլումի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղիները։ 🔗 Ամբողջությամբ

📍 Երևան 🇦🇲🤝🇫🇷 Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշա
+4
📍 Երևան 🇦🇲🤝🇫🇷 Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակությամբ: Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Էսկյուդիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։ 🔗 Ամբողջությամբ 🔗 Français

📍 Երևան 🇦🇲🤝🇺🇿 Տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչություննե
+2
📍 Երևան 🇦🇲🤝🇺🇿 Տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունը բարձրագույն և բարձր մակարդակում՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ 🔗 Ամբողջությամբ

📍Ռիգա ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան։ Նախար
+8
📍Ռիգա ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան։ Նախարար Միրզոյանը շրջել է գործարանի արտադրական հատվածներով և ծանոթացել բիոգազի արտադրության գործընթացին և տեխնոլոգիաներին: 🔗 Ամբողջությամբ

💬 Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկա
+3
💬 Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման և հետագա զարգացման, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին։ 🔗 Ամբողջությամբ

🇦🇲-🇱🇻 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայ
+4
🇦🇲-🇱🇻 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման՝ բարեկամական խմբի ղեկավար Գունար Կուրտիսը։ 💬 Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման աճող դինամիկան։ Ընդգծվել է երկու երկրների կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, էներգետիկա, համագործակցության խթանման հարցում առկա մեծ պատրաստակամությունը։ 🔗 Ամբողջությամբ

🇦🇲-🇱🇻 Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային ա
+2
🇦🇲-🇱🇻 Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև ընդլայնվող համագործակցության հարցեր, ինչն արտահայտվում է թե՛ վերջին շրջանի բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայով, թե՛ հետևողականորեն զարգացող օրակարգով: 💬 Արարատ Միրզոյանը և Էդգարս Ռինկևիչսը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կոնկրետ հնարավորությունների շուրջ՝ առանձնահատուկ շեշտադրելով առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, ինչպես նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ հասանելիության մեծացման մեխանիզմներին։ 🔗 Ամբողջությամբ

🇦🇲-🇱🇻ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հանդ
+4
🇦🇲-🇱🇻ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հանդիպման արդյունքներով կայացել է համատեղ մամուլի ասուլիս: Նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է. «Վերջին տարիներին Հայաստանին և Լատվիային հաջողվել է կառուցել ամուր և դինամիկ քաղաքական երկխոսություն, բարեկամության ու ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերություն։ Հայաստանն ու Լատվիան գործընկերներ են՝ միավորված ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղության հանձնառությամբ։ Մեր այսօրվա քննարկումների առանցքում էր տնտեսական համագործակցության ընդլայնումը և Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Մենք համակարծիք ենք, որ կարևոր է մեր ամուր քաղաքական երկխոսությունը վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների՝ ավելի խթանելով երկկողմ առևտուրը, խրախուսելով ներդրումները և սերտ կապեր հաստատելով մեր գործարար համայնքների միջև»։ 🔗 Ամբողջությամբ 🔗 English

🇦🇲✍️🇱🇻 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն ստ
+3
🇦🇲✍️🇱🇻 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։ --- 🇦🇲✍️🇱🇻 Министр иностранных дел и международной торговли Армении Арарат Мирзоян и министр иностранных дел Латвии Байба Браже подписали Протокол между Правительством Республики Армения и Правительством Латвийской Республики о реализации «Соглашения между Европейским союзом и Республикой Армения о реадмиссии лиц, проживающих без разрешения».

🇦🇲🤝🇪🇪🇱🇹🇱🇻 Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ: Ռիգա🇱🇻 նախարար Միրզո
+6
🇦🇲🤝🇪🇪🇱🇹🇱🇻 Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ: Ռիգա🇱🇻 նախարար Միրզոյանի առաջին այցի առանցքում են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ՀՀ-ԵՄ գործընկերության տարբեր թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսական, էներգետիկ դիմակայունության շարունականան ամրապնդման ուղղությամբ աշխատանքները: --- 🇦🇲🤝🇪🇪🇱🇹🇱🇻 Армения последовательно расширяет партнёрство со всеми странами Балтии. В центре внимания первого визита министра Мирзояна в Ригу🇱🇻 — развитие двусторонних отношений между Арменией и Латвией, различные вопросы повестки партнёрства Армения–ЕС, включая работу по дальнейшему укреплению экономической и энергетической устойчивости Армении.

🇦🇲–🇱🇻 Ռիգայում նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բրաժեն ծաղիկներ են զետեղել Անկախության հուշարձանին։ --- 🇦�
+3
🇦🇲–🇱🇻 Ռիգայում նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բրաժեն ծաղիկներ են զետեղել Անկախության հուշարձանին։ --- 🇦🇲–🇱🇻 В Риге министр Арарат Мирзоян и министр иностранных дел Латвии Браже возложили цветы к Памятнику Свободы.

🇦🇲🤝🇱🇻 Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատ
+2
🇦🇲🤝🇱🇻 Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով: Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: --- 🇦🇲🤝🇱🇻 В Риге официальная часть визита министра иностранных дел и международной торговли Армении Арарата Мирзояна началась со встречи тет-а-тет с министром иностранных дел Латвии Байбой Браже. Затем переговоры продолжились в расширенном формате с участием делегаций. По итогам встречи министры выступят с заявлениями для прессы.

📢 Սեպտեմբերի 6-ից 7-ը 🇦🇲արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Ս
📢 Սեպտեմբերի 6-ից 7-ը 🇦🇲արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը 🇱🇻 ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ: Օրակարգում են ինչպես 🇦🇲-🇱🇻 երկկողմ, այդ թվում՝  առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, այնպես էլ 🇦🇲-🇪🇺  գործընկերության խորացմանն առնչվող հարցեր: --- 📢 6-7 сентября министр иностранных дел и международной торговли 🇦🇲 Арарат Мирзоян будет находиться с рабочим визитом в Риге. Состоится встреча с министром иностранных дел 🇱🇻 Байбой Браже, после которой министры выступят с заявлениями для прессы. Запланированы также другие встречи и обсуждения на высоком уровне. В повестке визита - вопросы, касающиеся как дальнейшего развития двусторонних отношений между 🇦🇲 и 🇱🇻, в том числе торгово-экономического сотрудничества, так и углубления партнерства между 🇦🇲 и 🇪🇺.

❔Ինչ փուլում է ԹՐԻՓՓ-ը 💬 Նախարար Միրզոյան. «Գործընթացը ենթադրելի ժամանակացույցից մի բան էլ առաջանցիկ տեմպերով ընթանում է, և սա բխում է և՛ մեր շահերից, և՛ Միացյալ Նահանգների շահերից, և՛ Ադրբեջանի շահերից, և՛ բոլոր շահագրգիռների շահերից՝ Լիսաբոնից Պեկին»։

🎥⬆️Նախարար Միրզոյանի անդրադարձը Հայաստանի երկաթուղային ցանցին, Հարավկովկասյան երկաթուղիների կողմից ներկայիս կոնցեսիոն կառավարման հարցերին, տարածաշրջանային նոր ենթակառուցվածքների զարգացմանն ու առկա ծրագրերին Հայաստանի արդյունավետ ներգրավվածության կարևորությանը: 💬 «Հայաստանի առջև պատմական հնարավորություն է բացվում՝ դառնալ արևելք-արևմուտք փոխադրումների առանցքային օղակ: Հայաստանի հանրապետությունը իրեն չի կարող թույլ տալ այդ հնարավորությունը բաց թողնել: Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք իրացնելու ենք այդ հնարավորությունը»։

💬 Նախարար Միրզոյան. «Մեծ ցանկություն է պետք՝ չտեսնելու, որ խաղաղությունը կա»:

🎥⬆️Նախարար Միրզոյանի անդրադարձը նախարարության գործառույթներին՝ ըստ նոր անվանման, և առաջիկա անելիքներին

🇦🇲✒️ Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։