ՀՀ ԱԳՄԱՆ/MFAIT of Armenia
Open in Telegram
ՀՀ ԱԳՄԱՆ պաշտոնական ալիք The official channel of MFAIT of Armenia 🌐Website: www.mfa.am 🔵 Facebook: facebook.com/MFA.Armenia ☑️ Twitter: twitter.com/MFAofArmenia 🟠 Instagram: instagram.com/mfa_of_armenia
Show more8 576
Subscribers
-124 hours
-147 days
-9130 days
Data loading in progress...
Similar Channels
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
September '26
September '26
+9
in 4 channels
August '26
+38
in 5 channels
Get PRO
July '26
+30
in 3 channels
Get PRO
June '26
+55
in 5 channels
Get PRO
May '26
+49
in 5 channels
Get PRO
April '26
+32
in 8 channels
Get PRO
March '26
+61
in 10 channels
Get PRO
February '26
+44
in 11 channels
Get PRO
January '26
+38
in 11 channels
Get PRO
December '25
+22
in 10 channels
Get PRO
November '25
+53
in 10 channels
Get PRO
October '25
+57
in 8 channels
Get PRO
September '25
+22
in 12 channels
Get PRO
August '25
+36
in 18 channels
Get PRO
July '25
+32
in 24 channels
Get PRO
June '25
+41
in 12 channels
Get PRO
May '25
+16
in 9 channels
Get PRO
April '25
+28
in 10 channels
Get PRO
March '25
+49
in 27 channels
Get PRO
February '25
+49
in 14 channels
Get PRO
January '25
+389
in 42 channels
Get PRO
December '24
+453
in 24 channels
Get PRO
November '24
+111
in 15 channels
Get PRO
October '24
+26
in 28 channels
Get PRO
September '24
+60
in 22 channels
Get PRO
August '24
+90
in 39 channels
Get PRO
July '24
+18
in 26 channels
Get PRO
June '24
+94
in 49 channels
Get PRO
May '24
+130
in 15 channels
Get PRO
April '24
+203
in 30 channels
Get PRO
March '24
+187
in 36 channels
Get PRO
February '24
+91
in 40 channels
Get PRO
January '24
+135
in 9 channels
Get PRO
December '23
+112
in 13 channels
Get PRO
November '23
+117
in 21 channels
Get PRO
October '23
+226
in 20 channels
Get PRO
September '23
+2 151
in 0 channels
Get PRO
August '23
+246
in 0 channels
Get PRO
July '23
+203
in 0 channels
Get PRO
June '23
+228
in 0 channels
Get PRO
May '23
+329
in 0 channels
Get PRO
April '23
+350
in 0 channels
Get PRO
March '23
+268
in 0 channels
Get PRO
February '23
+211
in 0 channels
Get PRO
January '23
+207
in 0 channels
Get PRO
December '22
+215
in 0 channels
Get PRO
November '22
+168
in 0 channels
Get PRO
October '22
+515
in 0 channels
Get PRO
September '22
+4 570
in 0 channels
Get PRO
August '22
+622
in 0 channels
Get PRO
July '22
+173
in 0 channels
Get PRO
June '22
+142
in 0 channels
Get PRO
May '22
+257
in 0 channels
Get PRO
April '22
+563
in 0 channels
Get PRO
March '22
+1 961
in 0 channels
Get PRO
February '22
+86
in 0 channels
Get PRO
January '22
+95
in 0 channels
Get PRO
December '21
+88
in 0 channels
Get PRO
November '21
+791
in 0 channels
Get PRO
October '21
+141
in 0 channels
Get PRO
September '21
+75
in 0 channels
Get PRO
August '21
+115
in 0 channels
Get PRO
July '21
+205
in 0 channels
Get PRO
June '21
+70
in 0 channels
Get PRO
May '21
+259
in 0 channels
Get PRO
April '21
+109
in 0 channels
Get PRO
March '21
+278
in 0 channels
Get PRO
February '21
+152
in 0 channels
Get PRO
January '21
+175
in 0 channels
Get PRO
December '20
+11 054
in 0 channels
| Date | Subscriber Growth | Mentions | Channels | |
| 09 September | +1 | |||
| 08 September | 0 | |||
| 07 September | +2 | |||
| 06 September | 0 | |||
| 05 September | +1 | |||
| 04 September | 0 | |||
| 03 September | +3 | |||
| 02 September | +1 | |||
| 01 September | +1 |
Channel Posts
+9
🗓️ Սեպտեմբերի 9
📍 Երևան
🇦🇲🤝🇵🇱 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկու՝ Հայաստան այցի շրջանակներում, կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը։
Բացման ելույթով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկին և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Մասնակիցներն ընդգծել են Հայաստան–Լեհաստան տնտեսական կապերի հետագա ակտիվացման և երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի խթանման քաղաքական հանձնառությունը՝ հատկապես ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական կապերի ընդլայնման քաղաքականության համատեքստում։
🔗 Ամբողջությամբ
| 2 | 📍Բաղդադ
🇦🇲🤝🇮🇶 Տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր Ալ-Ուլումի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղիները։
🔗 Ամբողջությամբ | 341 |
| 3 | 📍 Երևան
🇦🇲🤝🇫🇷 Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակությամբ:
Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Էսկյուդիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։
🔗 Ամբողջությամբ
🔗 Français | 395 |
| 4 | 📍 Երևան
🇦🇲🤝🇺🇿 Տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովի գլխավորությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունը բարձրագույն և բարձր մակարդակում՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
🔗 Ամբողջությամբ | 294 |
| 5 | 📍Ռիգա
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան։
Նախարար Միրզոյանը շրջել է գործարանի արտադրական հատվածներով և ծանոթացել բիոգազի արտադրության գործընթացին և տեխնոլոգիաներին:
🔗 Ամբողջությամբ | 300 |
| 6 | 💬 Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման և հետագա զարգացման, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին։
🔗 Ամբողջությամբ | 314 |
| 7 | 🇦🇲-🇱🇻 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման՝ բարեկամական խմբի ղեկավար Գունար Կուրտիսը։
💬 Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման աճող դինամիկան։ Ընդգծվել է երկու երկրների կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, էներգետիկա, համագործակցության խթանման հարցում առկա մեծ պատրաստակամությունը։
🔗 Ամբողջությամբ | 328 |
| 8 | 🇦🇲-🇱🇻 Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև ընդլայնվող համագործակցության հարցեր, ինչն արտահայտվում է թե՛ վերջին շրջանի բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայով, թե՛ հետևողականորեն զարգացող օրակարգով:
💬 Արարատ Միրզոյանը և Էդգարս Ռինկևիչսը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կոնկրետ հնարավորությունների շուրջ՝ առանձնահատուկ շեշտադրելով առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, ինչպես նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ հասանելիության մեծացման մեխանիզմներին։
🔗 Ամբողջությամբ | 356 |
| 9 | 🇦🇲-🇱🇻ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հանդիպման արդյունքներով կայացել է համատեղ մամուլի ասուլիս:
Նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է.
«Վերջին տարիներին Հայաստանին և Լատվիային հաջողվել է կառուցել ամուր և դինամիկ քաղաքական երկխոսություն, բարեկամության ու ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերություն։ Հայաստանն ու Լատվիան գործընկերներ են՝ միավորված ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղության հանձնառությամբ։
Մեր այսօրվա քննարկումների առանցքում էր տնտեսական համագործակցության ընդլայնումը և Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Մենք համակարծիք ենք, որ կարևոր է մեր ամուր քաղաքական երկխոսությունը վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների՝ ավելի խթանելով երկկողմ առևտուրը, խրախուսելով ներդրումները և սերտ կապեր հաստատելով մեր գործարար համայնքների միջև»։
🔗 Ամբողջությամբ
🔗 English | 309 |
| 10 | 🇦🇲✍️🇱🇻 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։
---
🇦🇲✍️🇱🇻 Министр иностранных дел и международной торговли Армении Арарат Мирзоян и министр иностранных дел Латвии Байба Браже подписали Протокол между Правительством Республики Армения и Правительством Латвийской Республики о реализации «Соглашения между Европейским союзом и Республикой Армения о реадмиссии лиц, проживающих без разрешения». | 320 |
| 11 | 🇦🇲🤝🇪🇪🇱🇹🇱🇻 Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ:
Ռիգա🇱🇻 նախարար Միրզոյանի առաջին այցի առանցքում են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ՀՀ-ԵՄ գործընկերության տարբեր թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսական, էներգետիկ դիմակայունության շարունականան ամրապնդման ուղղությամբ աշխատանքները:
---
🇦🇲🤝🇪🇪🇱🇹🇱🇻 Армения последовательно расширяет партнёрство со всеми странами Балтии.
В центре внимания первого визита министра Мирзояна в Ригу🇱🇻 — развитие двусторонних отношений между Арменией и Латвией, различные вопросы повестки партнёрства Армения–ЕС, включая работу по дальнейшему укреплению экономической и энергетической устойчивости Армении. | 331 |
| 12 | 🇦🇲–🇱🇻 Ռիգայում նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բրաժեն ծաղիկներ են զետեղել Անկախության հուշարձանին։
---
🇦🇲–🇱🇻 В Риге министр Арарат Мирзоян и министр иностранных дел Латвии Браже возложили цветы к Памятнику Свободы. | 312 |
| 13 | 🇦🇲🤝🇱🇻 Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով:
Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
---
🇦🇲🤝🇱🇻 В Риге официальная часть визита министра иностранных дел и международной торговли Армении Арарата Мирзояна началась со встречи тет-а-тет с министром иностранных дел Латвии Байбой Браже.
Затем переговоры продолжились в расширенном формате с участием делегаций.
По итогам встречи министры выступят с заявлениями для прессы. | 386 |
| 14 | 📢 Սեպտեմբերի 6-ից 7-ը 🇦🇲արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում:
Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը 🇱🇻 ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ:
Օրակարգում են ինչպես 🇦🇲-🇱🇻 երկկողմ, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, այնպես էլ 🇦🇲-🇪🇺 գործընկերության խորացմանն առնչվող հարցեր:
---
📢 6-7 сентября министр иностранных дел и международной торговли 🇦🇲 Арарат Мирзоян будет находиться с рабочим визитом в Риге.
Состоится встреча с министром иностранных дел 🇱🇻 Байбой Браже, после которой министры выступят с заявлениями для прессы. Запланированы также другие встречи и обсуждения на высоком уровне.
В повестке визита - вопросы, касающиеся как дальнейшего развития двусторонних отношений между 🇦🇲 и 🇱🇻, в том числе торгово-экономического сотрудничества, так и углубления партнерства между 🇦🇲 и 🇪🇺. | 551 |
| 15 | ❔Ինչ փուլում է ԹՐԻՓՓ-ը
💬 Նախարար Միրզոյան. «Գործընթացը ենթադրելի ժամանակացույցից մի բան էլ առաջանցիկ տեմպերով ընթանում է, և սա բխում է և՛ մեր շահերից, և՛ Միացյալ Նահանգների շահերից, և՛ Ադրբեջանի շահերից, և՛ բոլոր շահագրգիռների շահերից՝ Լիսաբոնից Պեկին»։ | 862 |
| 16 | 🎥⬆️Նախարար Միրզոյանի անդրադարձը Հայաստանի երկաթուղային ցանցին, Հարավկովկասյան երկաթուղիների կողմից ներկայիս կոնցեսիոն կառավարման հարցերին, տարածաշրջանային նոր ենթակառուցվածքների զարգացմանն ու առկա ծրագրերին Հայաստանի արդյունավետ ներգրավվածության կարևորությանը:
💬 «Հայաստանի առջև պատմական հնարավորություն է բացվում՝ դառնալ արևելք-արևմուտք փոխադրումների առանցքային օղակ: Հայաստանի հանրապետությունը իրեն չի կարող թույլ տալ այդ հնարավորությունը բաց թողնել: Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք իրացնելու ենք այդ հնարավորությունը»։ | 627 |
| 17 | 💬 Նախարար Միրզոյան. «Մեծ ցանկություն է պետք՝ չտեսնելու, որ խաղաղությունը կա»: | 503 |
| 18 | 🎥⬆️Նախարար Միրզոյանի անդրադարձը նախարարության գործառույթներին՝ ըստ նոր անվանման, և առաջիկա անելիքներին | 524 |
| 19 | 🇦🇲✒️ Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ | 763 |
| 20 | 🇦🇲 ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումների շարքում բանախոսությամբ հանդես է եկել «Modex» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը՝ ներկայացնելով ՀՀ արտահանման ռազմավարությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտահանման ներկայիս կառուցվածքին, արտահանման ներուժի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներին:
🔵 Բանախոսությանը հաջորդել է մտքերի փոխանակում: Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հիմնական մոտեցումները և այդ համատեքստում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր քայլերը:
Քննարկումները շարունակվել են համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ տեսակապի ձևաչափով։ Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման շնորհիվ բացվող տնտեսական հնարավորություններին, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հեռանկարների և տրանսպորտային կապերի ընդլայնման ներուժին, ինչպես նաև համաշխարհային բանկի կողմից իրականացվող համապատասխան հետազոտությանը: | 673 |
