en
Feedback
Elbakyan's diary

Elbakyan's diary

Open in Telegram

Edgar Elbakyan's Telegram channel

Show more
2 710
Subscribers
-224 hours
-57 days
-230 days

Data loading in progress...

Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
September '26
September '26
+5
in 0 channels
August '26
+50
in 0 channels
Get PRO
July '26
+32
in 0 channels
Get PRO
June '26
+15
in 1 channels
Get PRO
May '26
+15
in 0 channels
Get PRO
April '26
+14
in 0 channels
Get PRO
March '26
+20
in 2 channels
Get PRO
February '26
+13
in 0 channels
Get PRO
January '26
+19
in 1 channels
Get PRO
December '25
+11
in 1 channels
Get PRO
November '25
+7
in 0 channels
Get PRO
October '25
+6
in 0 channels
Get PRO
September '25
+6
in 0 channels
Get PRO
August '25
+23
in 1 channels
Get PRO
July '25
+20
in 1 channels
Get PRO
June '25
+43
in 5 channels
Get PRO
May '25
+59
in 2 channels
Get PRO
April '25
+14
in 2 channels
Get PRO
March '25
+26
in 4 channels
Get PRO
February '25
+12
in 0 channels
Get PRO
January '25
+14
in 0 channels
Get PRO
December '24
+24
in 1 channels
Get PRO
November '24
+7
in 0 channels
Get PRO
October '24
+27
in 0 channels
Get PRO
September '24
+22
in 4 channels
Get PRO
August '24
+15
in 0 channels
Get PRO
July '24
+13
in 0 channels
Get PRO
June '24
+24
in 0 channels
Get PRO
May '24
+80
in 7 channels
Get PRO
April '24
+68
in 17 channels
Get PRO
March '24
+43
in 7 channels
Get PRO
February '24
+43
in 10 channels
Get PRO
January '24
+41
in 8 channels
Get PRO
December '23
+24
in 6 channels
Get PRO
November '23
+18
in 4 channels
Get PRO
October '23
+158
in 5 channels
Get PRO
September '23
+223
in 0 channels
Get PRO
August '23
+24
in 0 channels
Get PRO
July '23
+16
in 0 channels
Get PRO
June '23
+38
in 0 channels
Get PRO
May '23
+40
in 0 channels
Get PRO
April '23
+42
in 0 channels
Get PRO
March '23
+83
in 0 channels
Get PRO
February '23
+15
in 0 channels
Get PRO
January '23
+36
in 0 channels
Get PRO
December '22
+148
in 0 channels
Get PRO
November '22
+22
in 0 channels
Get PRO
October '22
+145
in 0 channels
Get PRO
September '22
+1 058
in 0 channels
Get PRO
August '22
+72
in 0 channels
Get PRO
July '22
+12
in 0 channels
Get PRO
June '22
+50
in 0 channels
Get PRO
May '22
+165
in 0 channels
Get PRO
April '22
+99
in 0 channels
Get PRO
March '22
+542
in 0 channels
Get PRO
February '22
+44
in 0 channels
Get PRO
January '22
+55
in 0 channels
Get PRO
December '21
+15
in 0 channels
Get PRO
November '21
+88
in 0 channels
Get PRO
October '21
+31
in 0 channels
Get PRO
September '21
+19
in 0 channels
Get PRO
August '21
+33
in 0 channels
Get PRO
July '21
+97
in 0 channels
Get PRO
June '21
+327
in 0 channels
Get PRO
May '21
+417
in 0 channels
Get PRO
April '21
+128
in 0 channels
Get PRO
March '21
+34
in 0 channels
Get PRO
February '21
+70
in 0 channels
Get PRO
January '21
+313
in 0 channels
Get PRO
December '20
+1 916
in 0 channels
Date
Subscriber Growth
Mentions
Channels
07 September0
06 September0
05 September0
04 September+2
03 September+1
02 September+1
01 September+1
Channel Posts
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ❓ Ընկերնե՛ր, ինձ հաճախ եք հարցնում, թե ինչպես կարող եք սովորել մեր Հայկական համալսարանում
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ❓ Ընկերնե՛ր, ինձ հաճախ եք հարցնում, թե ինչպես կարող եք սովորել մեր Հայկական համալսարանում։ 📝 Ուրախ ենք՝ տեղեկացնելու, որ մեկնարկել է Հայկական համալսարանի նոր հոսքի ընդունելությունը։ 🇦🇲 Եթե դուք կամ ձեր ծանոթներից մարդիկ հետաքրքրված եք Հայաստանի և Արցախի ներկայիս հիմնախնդիրներով, դրանց գիտելիքահեն լուծման ուղիներով, ինչպես նաև փնտրում եք համախոհների շրջապատ, ապա այս հայտարարության հասցեատերը դուք եք։ 🔗 Դիմելու, ինչպես նաև դասավանդվող առարկաներին ու ձևաչափին ծանոթանալու համար կարող եք այցելել պաշտոնական կայքը՝ https://armenianuniversity.com/apply/ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

2
Վերջին իրադարձությունների մասին անգլալեզու հարցազրույց «Հայրենիք մեդիայի» եթերում։ https://www.youtube.com/watch?v=HR9a1CLkYIQ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
355
3
⚡️Քոչարյանների ընտանիքը ենթարկվում է սիստեմատիկ և հետևողական բռնաճնշումների՝ սկսած 2018 թ.-ից 🔷Այսօր այդ երևույթի դրսևորումն
⚡️Քոչարյանների ընտանիքը ենթարկվում է սիստեմատիկ և հետևողական բռնաճնշումների՝ սկսած 2018 թ.-ից 🔷Այսօր այդ երևույթի դրսևորումներից հերթականն էր։ 🔷Պատճառները երկուսն են՝ 1️⃣ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Արցախի հետ է Ադրբեջանը՝ ՀՀ ներկայիս դե ֆակտո իշխանությունների արտաքին հովանավորներից մեկը, 1994 թ.-ին ստիպված եղել հրադադար ստորագրել։ 2️⃣Այդ ընտանիքն արդեն մեր օրերում իր հնարավորությունների սահմաններում պայքարում է ՀՀ դե ֆակտո իշխանությունների դեմ, որոնց արտաքին հովանավորներից մեկն Ադրբեջանն է։ 🔷Իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր քաղհալածյալներին և քաղբանտարկյալներին։ քաղաքագետ Էլբակյան Էդգար @armnationalfront
503
4
Դե-ֆակտո «հակակոռուպցիոն կոմիտեն» այսօր հայտարարություն է տարածել, որ մեղադրանք է առաջադրվել գիտնական, պատմագիտության ազգային դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, ականավոր համալսարանական Էդիկ Մինասյանին։ Այս առնչությամբ ուզում եմ ասել, որ արդարադատությունն ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է հետապնդել ոչ թե հանցակազմը, այլ մարդուն։ Իսկ Է․ Մինասյանին հետապնդելու պատճառների պակաս ներկա ռեժիմի ներկայացուցիչները չունեն։ Քչերն են այսօր հիշում, թե ինչ վայնասուն էին բարձրացրել այնժամ հակաիշխանական, հիմա իշխանական կերպարները 2007-2008 թթ․ իշխանազավթման փորձի մասին հետագայում Էդիկ Մինասյանի գրած սթափ և անաչառ դասագրքային նյութի առթիվ։ Նույնիսկ մամուլի ասուլիս հրավիրելու անհրաժեշտություն առաջացավ՝ պարզաբանումներ տալու համար։ Ինչ վերաբերում է «հակակոռուպցիոնի» տարածած նյութին, ապա այն ավելի շատ ստալինյան դարաշրջանի անոնիմկա է հիշեցնում, քան փաստական նյութ։ Երկու հոգի, ժխորի մեջ կանգնած, չես էլ հասկանում, ով ում է ձայնագրում, հիշատակում են երրորդ մարդու անուն, ու դրա հիման վրա այդ մարդուն մեղադրանք է առաջադրվում։ Տարբերությունը մեծ չէ այս նյութի և «Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի» կամ 2020 թ․-ին Երևանում նկարահանված «առաջնագծի» վիդեոների միջև։ Կարճ ասած՝ ռեժիմի կողմից հալածվողների թիվը համալրվեց ևս մեկով։ Համբերություն ու տոկունություն եմ մաղթում ընկեր Մինասյանին և նրա ընտանիքին։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
665
5
Հայաստանի ղեկին հայտնված անձանց սփյուռքատյացությունը նոր չէ։ Կհիշե՞ք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն սփյուռքահայերին անվանում էր «նարինջ ուտող»։ Ե՛վ տերպետրոսյանական, և՛ քպ-ական մոտեցումը նույնն է․ չընդունելով ակնհայտը, որ Հայաստանի ու հայության թշնամին եղել և մնում է թուրքական ցեղասպանական պրոյեկտը՝ այս ռեժիմներն ինքնաբերաբար թշնամի են համարում այդ կործանարար քաղաքականությանը դիմադրողներին։ Այդ շարքում են տվյալ օրերի ընդդիմությունը, այդ թվում՝ Դաշնակցությունը, Սփյուռքը, հայոց եկեղեցին, որոնք կազմում են Հայաստանի և հայության հակակապիտուլյացիոն ենթակառուցվածքը։ Սա էր պատճառը տերպետրոսյանական՝ գռեհկությամբ ՔՊ-ական խոսվածքին չզիջող այդ տխրահռչակ արտահայտության։ Դրանով նա փորձում էր հայության մի հատվածին համոզել, որ իրենց վատ ապրելու պատճառը ոչ թե օրումեջ Մեջլիսից հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու կոչեր հնչեցնող Թուրքիան, տերպետրոսյանական վայրի կապիտալիզմը, «սեփականաշնորհումներն» ու ազգային հարստության «վաուչերիզացիան» են, այլ ցեղասպանությունը վերապրած հայության մեկ այլ հատվածը, որոնք … նարինջ են ուտում։ Մի հարցնող լիներ՝ «քո՞ փայ նարինջն են ուտում, ախպե՛ր ջան»։ Հերոսագիր պատմիչ Եղիշեն համարում էր, որ բոլոր չարիքները մարդու միտք են ներթափանցում տգիտությունից։ Հայաստանյան էլիտաների դեպքում բոլոր չարիքների պատճառը մեկն է՝ չընդունել ակնհայտը, որ Հայաստանի ու հայության թշնամին եղել և մնում է թուրքական ցեղասպանական պրոյեկտը։ Այդ սխալ մեկնակետից սկսվում է էլիտա կոչեցյալի դիմահեղումը դեպի այս կամ այն չափով հակահայկական գոյացության։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
551
6
Ո՞վ է մեղավոր հայ-ադրբեջանական թշնամանքի մեջ․ հերքելով դե-ֆակտո իշխանությունների հերթական մանիպուլյացիան #ՀավերժականՀայաստան
Ո՞վ է մեղավոր հայ-ադրբեջանական թշնամանքի մեջ․ հերքելով դե-ֆակտո իշխանությունների հերթական մանիպուլյացիան #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
450
7
«Արցախի թեման էլ արդիական չի» մտածողությունը սխալ է և քաղաքականապես վտանգավոր։ Մենք պարտավոր ենք առաջնահերթ կարգով բարձրաձայն
«Արցախի թեման էլ արդիական չի» մտածողությունը սխալ է և քաղաքականապես վտանգավոր։ Մենք պարտավոր ենք առաջնահերթ կարգով բարձրաձայնել հենց ազգային խնդրի մասին։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
573
8
Սրա ամբողջականը կոմպիս մեջ կա մենակ (( պիտի գտնեմ
1
9
«Միջանցքդ սոցիոլոգիայով կտրեմ» կամ խոսում են փաստերը Երեկ հրապարակայնորեն հայտարարվեց, որ «Ուժեղ Հայաստանը» չունի հակամիջանցք
«Միջանցքդ սոցիոլոգիայով կտրեմ» կամ խոսում են փաստերը Երեկ հրապարակայնորեն հայտարարվեց, որ «Ուժեղ Հայաստանը» չունի հակամիջանցքային դիրքորոշում, ավելին՝ միջանցքը համարում է ճանապարհ։ Սա տեսանելի էր մասնագիտական դիտանկյունից նաև մինչ այս, բայց հրապարակային խոստովանությունը պահանջում է լույս սփռել որոշ կարևոր երևույթների վրա։ Հաշվի առնելով, որ «Ուժեղ Հայաստանը» նախընտրական տարում հանդես է եկել որպես հակաիշխանական ընդհանրական պայքարի դրոշն ստանձնած կուսակցություն՝ նախ դիտարկենք, թե ինչպես են նրանց ընտրողները վերաբերվում «Թրիփ» կոչված միջանցքին։ Այսպես՝ «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց միայն 2.5%-ն է դրական գնահատել «Թրիփ» նախագիծը, մինչդեռ 47.5% այն բացասական է գնահատել։ Տվյալները վերցված են «Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական մտքաչափ (2026 թ․ ձմեռ)» սոցիոլոգիական հետազոտությունից (ավելի մանրամասն՝ նկարի մեջ)։ Սա նշանակում է մի բան, որ երևի թե առանց սոցիոլոգիայի էլ էր պարզ, այն է՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրազանգվածը հակաթրիփային է, իսկ կուսակցական ղեկավարությունը, ինչպես տեսանք, հակառակը։ Ցավոք, խնդիրն ավելի խորն է, քան միջանցքի թեմայով արված մեկ հայտարարությունը։ Խնդիրը քաղաքական պատասխանատվությունն ու հետևողականությունն են։ Խնդիրը, եթե կուզեք, այն է, որ քաղաքական ուժը չի կարող ուրբաթ օրը՝ Վեհափառի դեմ շինծու դատական հետապնդման ժամանակ, ժողովրդահաճո լայքաբեր հայտարարություն անել, որ «դատավորը հայ էր»՝ փաստացի խաղարկելով այն խոսույթը, որ հակաեկեղեցական կեցվածք ունեցողները «ներքին թուրք են», իսկ դրանից հինգ օր անց՝ չորեքշաբթի, առաջ տանել նույն այդ «ներքին թուրքի» թեզը, թե իբր միջանցքը միջանցք չէ, այլ ճանապարհ։ Նման քաղաքական վարքն ուղիղ ճանապարհ է դեպի մետաֆիզիկական ինվերսիա, երբ հրեշի դեմ պայքարողն ինքն է որդեգրում հրեշի խառնվածքը։ Այդ ճանապարհով է անցել ՀՀՇ-ն, որ, արցախյան շարժման ալիքի վրա իշխանության գալով, սկսեց «Ղարաբաղյան կնճռից» օր առաջ ձերբազատվելու ուղիներ որոնել։ Այդ ճանապարհով է անցել ՔՊ-ն, որ 2021 թ․-ին խոստանում էր Շուշիի ու Հադրութի խաղաղ դեօկուպացիա, իսկ ընտրվելուց հետո Արցախի մնացած հատվածն էլ հանձնեց։ Ո՛չ, ՀՀՇ-ն, ո՛չ ՔՊ-ն քաղաքական պատասխանատվություն չեն կրել խոսքի ու գործի միջև այդպիսի ահռելի անդունդ փորելու համար, դրա համար այդ ճանապարհը գայթակղիչ կարող է թվալ նույնիսկ իրենց ՔՊ-ի քաղաքական հակառակորդ հռչակածների համար։ «Բայց պետք չի»,- ինչպես կասեր մի լեգենդար աբովյանցի երիտասարդ։ Հայոց ազգային-ազատագրական պայքարի դրոշը մեր նախորդ սերունդների, ապրողներիս և դեռ ծնվելիք սերունդների ազգային իղձերի մարմնավորումն է, որ հատուկ հոգածություն է պահանջում։ Այն չի կարող տնօրինվել որպես էժանով ձեռք բերված բաժնետիրական ակտիվ… #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
576
10
Այսպես կոչված «Թրիփը» գործառութային առումով թուրքերի ձևակերպած և պահանջած «Զանգեզուրի միջանցքն» է։ Ավա՜ղ։ Դեռ մի կողմ թողնելով պատմաքաղաքական ապացուցողական ամբողջ համաշարը՝ թեկուզ միայն օգոստոսի 8-ի տխրահռչակ հռչակագրում հանդիպող «ՀՀ տարածքի վրայով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ» ձևակերպումը հիմնավորում է նվաստիս պնդումը։ Երկրորդ կարծիք այս հարցում կարող է լինել միայն ռազմավարական մեծ պատկերի փոխարեն բառային փաթեթավորումների վրա կենտրոնանալու դեպքում։ Բայց նույնիսկ այդ ճանապարհը լավ տեղ չի տանում։ Դիցուք՝ «Թրիփն» իսկապես ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Ե՞վ։ Ի՞նչ է փոխվում դրանից։ Ընդհանրապես Հայաստանի շահերից բխո՞ւմ է, որ մեր ճանապարհները զավթող, մեզնից Արցախը գրաված, մեր մեծամեծերին պատանդառած թշնամիներն առհասարակ իրար միանալու ճանապարհ ունենան, այն էլ՝ մեր իսկ տարածքով… Մեզ պետք է ոչ թե բառերի ճշգրտում, այլ ռազմավարական մտածողության հեղափոխություն։ Հեղափոխությունը մտածողության, գործունեության և առհասարակ տիրապետող մոդալությունների արմատական կերպափոխումն է։ Սրանով է հեղափոխությունը տարբերվում սովորական փոփոխությունից, որը սոսկ տիրող կարգերի շրջանակներում իրագործվող «թույլատրելի» ճշգրտում է։ 2018 թ․ և հատկապես 2020 թ․-ից Հայաստանն զգում է ճշմարիտ հեղափոխության կարիք։ Միայն այդ դեպքում հայկական քաղաքակրթությունը և դրան սպասարկելու կոչված քաղաքական դաշտը հասու կդառնան Հայաստանի իրական շահերին՝ զերծ դրսեկ և օտար խաղացողների ձևավորած «նորմալ ստատուս-քվոյի» թելադրանքներից։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
549
11
Իսկ գիտեի՞ք, որ տակավին 17-րդ դարի հայ բանագնաց և օրիենտալիստ Պետրոս Ապետիքը ճշտությամբ նկարագրել է ՔՊ-ի ներսում տիրող վախերը
Իսկ գիտեի՞ք, որ տակավին 17-րդ դարի հայ բանագնաց և օրիենտալիստ Պետրոս Ապետիքը ճշտությամբ նկարագրել է ՔՊ-ի ներսում տիրող վախերը և ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը։ Ահա այդ հատվածը՝ հեղինակի «Քառասնասյուն» (Վիեննա, 1678, էջք 341-342) երկից։ «… Քանի որ առիթ է հարուցվել՝ խոսելու թուրքերի մասին, զանց չպիտի առնեմ հուշարժան մի բան պատմել հարցասեր ընթերցողին։ Այն մասին, թե քրիստոնեից այս ոխերիմ թշնամիներն ինչ են մտածում նույն այդ քրիստոնյաների մասին, և ուստի՝ սովորություն ունեն իրենց տաճարներում միաձայն աղոթելու․ "Hala Kafier Lere birlich vermefin.", որ ասել է թե՝ «թող Աստված միասնություն և խաղաղություն չպարգևի անհավատներին», որով անօրենները նկատի ունեն քրիստոնյաներին։ Քանզի վախենում են քրիստոնեից ձեռքով իրենց վերջնական ոչնչացումից (և թող Աստծո բարեհաճությամբ ի կատար ածվի սա նրանց վրա)։ Այս բարբարոսներն ինքնապես ընդունում են, որ մի օր անհավատների, այն է՝ քրիստոնեից զորությամբ հարկադրվելու են թողնել իրենց տիրապետությունը, որ, ըստ իրենց իսկ համոզմունքի, ձեռք են բերել Մուհամեդի շնորհով, ինչից հետո վերստին պիտի փախչեն դեպի վերջին հանգրվանը՝ Արաբիա, որ է իրենց մարգարեի հայրենիքը։ Թող Աստված կատարի այս բանը, որ Աստծո Սուրբ եկեղեցին, բաղձացած ցնծությունների մեջ, օրհներգակից դառնա Զաքարիային՝ ասելով․ «փրկութիւն՝ մեր թշնամիներից», ինչպես և «մեր Աստծու գթառատ ողորմութեան շնորհիւ, որով բարձունքից արեգակը մեզ կ'այցելի»։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
636
12
⚡️ ⚡️⚡️ Այս որոշումից րոպեներ անց դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ հրաժարվելով քննել այս շինծու «գործը»։ Մյուսները ևս պիտի այս ուղով ընթանան, քանզի ասված է․ «Պատմվե՞ց քեզ, ո՛վ մարդ, թե ի՛նչ է բարին եւ ի՞նչ է ուզում քեզնից Տերը՝․ իրավունք հաստատել, ողորմություն սիրել եւ պատրաստ լինել քո Տեր Աստծու հետեւից գնալու» (Միքիա 6.8)։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
647
13
⚡️ ⚡️ Թուրքական իշխանություների հարուցած «դատն» ընդդեմ Հայոց Հայրապետի և եպիսկոպոսների կանցկացվի դռնփակ ռեժիմով։ Քիչ առաջ այդ մասին հայտարարեց դատավորը։ Իրավական հիմնավորումը քրեական դատավարության օրենսգրքի 267.2.1 կետն էր․ «… Դատարանի նախաձեռնությամբ հանրության ներկայացուցիչների և լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին կամ դրա մի մասին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե հրապարակայնության սկզբունքի արդարացված սահմանափակումն անհրաժեշտ է ապահովելու համար մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը»։ Իսկ զավեշտալին այն է, որ դատավորը նկատի ուներ նաև ի՛ր մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Կատարվեց Հովհաննես ավետարանիչի ձեռքով գրվածը, թե «… ով չարիք է գործում, ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան» (3․20)։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
618
14
Ի՞նչպես էին Ամենայն Հայոց Կաթողիկոսին փորձում դատել 17-րդ դարում։ Այդ ժամանակվա մեր ականավոր և եկեղեցու բարեկարգիչ կաթողիկոսն
Ի՞նչպես էին Ամենայն Հայոց Կաթողիկոսին փորձում դատել 17-րդ դարում։ Այդ ժամանակվա մեր ականավոր և եկեղեցու բարեկարգիչ կաթողիկոսներից էր Հակոբ Ջուղայեցին։ Ոնոփրիոս անունով մի տիրադավ և թուրքական կողմնորոշում ունեցող վարդապետ Հակոբ Ջուղայեցուն մեղադրում էր, թե իբր վերջինս ցանկացել է գաղտնի Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի մասունքները տանել Ֆրանսիա, դրա փոխարեն այնտեղից վերադառնալ մեծ գանձերով և Էջմիածնում, ընդդեմ պարսից իշխանության, հայոց թագավոր օծել («Սիոն» հայ ամսագիր, 1933, մայիս, թիւ 5, էջ 152)։ Ինչպես տեսնում ենք, հայոց եկեղեցուն թիրախավորելու՝ տիրադավերի և թշնամիների հնարքները չեն փոխվել։ Փոխվել են միայն դերակատարները․ Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի մասունքների փոխարեն այժմ իբրև թե Գարեգին Բ-ի օրոք անհետացած Սուրբ Գեղարդն է, Ֆրանսիայի դերում հանդես է գալիս Ռուսաստանը, իսկ պարսից բռնակալության դերում արդեն հայաստանյան ներկայիս դե ֆակտո իշխանություններն են՝ թուրք-ադրբեջանական շահերին համահունչ իրենց քաղաքականությամբ։ Անշուշտ, մեր եկեղեցին՝ գլխավորությամբ Վեհափառ Հայրապետի, կհաղթահարի նաև այս փորձությունը։ Բայց դա չի կարող տեղի ունենալ միայն Աստծո ողորմածությամբ։ Դրա համար պետք է, որ մենք, որ երկրի վրա Աստծո կամքը կատարողները և ի կատար ածողներն ենք, շարունակաբար պաշտպանենք մեր եկեղեցին տիրադավերի և թշնամիների ոտնձգություններից։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
610
15
No text...
620
16
Բաքվի խոշտանգարանում ապօրինի պահվող պատանդ Դավիթ Մանուկյանն ունի այնքան արիություն և սպայական պատիվ, որ կիրառում է «ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյան» արտահայտությունը՝ առանց Հայաստանում ցարդ կիրառվող կռապաշտական «վարչապետ» պատվանունն օգտագործելու։ Նման դեպքերի համար է Գարեգին Նժդեհն ասել․ «Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, ես տեսա ստրուկն ազատության մեջ ու գարշեցի մարդուց»։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
825
17
Արարատի ցեմենտի գործարանի եղկելի ավերումը մեկին մեկ նման է 1990-ականներին «վաշինգտոնյան կոնսենսուսի» թելադրանքով և ՀՀՇ-ի գործադրմամբ իրականացվող Հայաստանի արդյունաբերական կարողության թալանն ու ոչնչացումը։ Մնում ա՝ գործարանի սարքավորումները որպես մետաղի ջարդոն հանձնեն Թուրքիային, տարածքն էլ դախլեքով վարձով տան, ու ևս մեկ անգամ կապացուցվի սրանց հակազգային հհշածին լինելը։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
954
18
Ձեր խոնարհ ծառան հենց էս օրվա համար ա հորինել «արևմտյան նեոգաղութատիրական ցանց» հասկացությունը 😊 ։ Զարմանալի ոչինչ չկա. Արևմուտքի համար հայկական ինքնիշխան նախագիծը կերպավորվում է որպես այս տարածաշրջանում իրենց դաշնակից թուրքական նախագծի խոչընդոտ։ 2018 թ.-ին էդ խոչընդոտը հաղթահարելու համար մի ամբողջ իշխանություն հեռացրին, ինչի՞ չպիտի ձգտեն նաև Արցախի դատի պաշտպանությամբ հանդես եկող Կաթողիկոսին հեռացնել։ Հ.Գ. Ով տեղյակ չի, 2 ռուս տղաներ զանգել, գժվացրել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ ներկայանալով որպես ՀՀ վարչապետ։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն էլ խոստացել ա օգնել «Կաթողիկոսի հեռացման գործում»։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
781
19
Ո՞ՐՏԵՂԻՑ ԵՆ ԾԱԳՈՒՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, Ո՞ՐՏԵՂԻՑ Է ԾԱԳՈՒՄ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ • Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմը։ 20-րդ դարում հայտնված Իվան Ահեղը
Ո՞ՐՏԵՂԻՑ ԵՆ ԾԱԳՈՒՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, Ո՞ՐՏԵՂԻՑ Է ԾԱԳՈՒՄ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ • Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմը։ 20-րդ դարում հայտնված Իվան Ահեղը ինժեներ Տիմոֆեևին փորձում է հիմնավորել իր արքայական լեգիտիմությունը «ոչ մարդկային հաճությամբ, այլ աստվածային կամոք եմ թագավոր» խոսքերով ("не человечьим хотением, но Божьим соизволением царь есмь")։ Հետաքրքիր է, որ այս տողերը ֆիլմի հեղինակները չեն հորինել, այլ վերցված են հենց իսկ Իվան Ահեղի՝ 1581 թ․-ին լեհաց թագավոր Ստեֆան Բատորիին գրած նամակից․ «… Իվան Վասիլևիչս … կամաւքն Աստուծոյ, այլ ոչ հաճութեամբ բազմապստամբ մարդկային …» ("… Иванъ Васильевичъ … по Божию изволенью, а не по многомятежному человечества хотѣнию …")1։ Բանն այն է, որ լեհական թագավորն ընտրված էր ազնվականության՝ «մարդկանց» կողմից, իսկ Իվան Ահեղն ինքնակալ էր, որն իր լեգիտիմությունը քաղում էր Աստծուց։ • Լեգիտիմության՝ «աստվածայի՞ն, թե՞ մարդկային» հակադրությունը տարածված գաղափար էր արևելաքրիստոնեական քաղաքական աստվածաբանության մեջ։ Իվան Ահեղից 397 տարի առաջ այս հակադրությունը ձևակերպել է հայ օրենսգետ Մխիթար Գոշը․ «Թագաւորք, կարգեալք յԱստուծոյ, որպէս Իսրայէլին, յԱստուծոյ բարձցին կամ աքսորեսցին, իսկ ի մարդկանէ կացեալք՝ ի նոցունց աքսորեսցին»2։ Այսինքն՝ Աստծուց կարգված թագավորներին Աստված կարող է գահընկեց անել, իսկ մարդկանց կողմից նշանակվածներին՝ հենց մարդիկ (հմմտ․ Դանիել 3․21)։ • Ինչո՞ւ սա հիշեցի։ Բանն այն է, որ ինչպես էներգիան է հիմնարար ֆիզիկայի և մարդկային կենսագործունեության համար, այնպես էլ լեգիտիմությունը՝ քաղաքագիտության և հանրային կյանքի համար։ Ո՞րտեղից է ծագում այն, ո՞ւմից, ի՞նչպես վերարտադրել։ Սրանք, ինչպես նշեցի, հիմնարար հարցեր են, որ զբաղեցնում են ոչ միայն գիտնականներին, այլև քաղաքական դերակատարներին։ • Հենց այս հարցերին է այսօր բախվում նաև հայոց քաղաքական դաշտը։ Այն մի կողմից կաշկանդված է լեգիտիմության վերաբերյալ տիրապետող լիբերալ-սահմանադրական հղացքով, այն է՝ իշխանությունը ծագում է ժողովրդից։ Մյուս կողմից իրական կյանքի պայմանները հուշում են, որ Հայաստանը գտնվում է օտարերկրյա հարկադրանքի ներքո, ինչն ինքնըստինքյան անհամատեղելի է լիբերալ-սահմանադրականության հետ, քանզի հավաքականորեն անազատը չի կարող ազատ կամարտահայտություն ունենալ։ • Այս հակադրության մի հետաքրքիր դրսևորում էր ընդդիմության այսօրվա հայտարարության մեջ հանդիպող «550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվե» արտահայտությունը։ «Քվե» բառից առաջ «արժանապատիվ» որակական մակդիրի կիրառումը հայոց ընդդիմադիր դաշտի փորձն է՝ վիճարկելու լիբերալ-սահմանադրականության ներկայիս ոգուց բխող այն դոգմատը, թե իբր լեգիտիմությունը բխում է քվեների քանակական-թվաբանական կույտից։ Բայց այսօրինակ վիճարկումը պահանջում է պատասխանել մի շատ պարզ ու բարդ հարցի․ «բա ուրիշ ի՞նչից կարող է բխել լեգիտիմությունը 21-րդ դարում»… • Հայոց փիլիսոփայական ասպարեզը կարոտ է այս հարցի պատասխանին, ինչն անհնար է առանց Հայաստանի վերջին քառասուն տարվա պատմության և ներկայիս ու գալիք մարտահրավերների գիտատեսական վերաիմաստավորման։ Միայն դա կարող է բերել Հայաստանի և հայության վերազարթոնքի տեսական մշակումներին և կիրառական գործադրումներին։ Եվ այդ դեպքում վազգենսարգսյանական 21-րդ դարն իսկապես մերը կլինի, իսկ ներկա իշխանություններից ազատվելը կդառնա, ժողովրդական լեզվով ասած, մեջներից ամենահեշտ բանը։ 1) РГАДА, ф. 79 (сношения с Польшей), «Книга Польского двора», № 13 (1581-1582 гг.), лл. 43-65 об. 2) Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, Գլուխ ՄԼ, Վասն աքսորելոյ թագաւորաց։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
561
20
Իսկ այս ընթացքում թշնամի Ադրբեջանում «Տաշիր» հայկական տեղանունը հուշիկ քայլերով դարձավ «Դաշ յերի» (բռց․՝ Քարատեղ)։ Տե՛ս այսպե
Իսկ այս ընթացքում թշնամի Ադրբեջանում «Տաշիր» հայկական տեղանունը հուշիկ քայլերով դարձավ «Դաշ յերի» (բռց․՝ Քարատեղ)։ Տե՛ս այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կայքը։ – Չուտողի մալը ուտողին հալալ ա կամ որ նույնն է թե yeməyənin malı yeyənə halaldır,- ասում է ժողովրդական առածը։ Ըստ որում՝ բոլորիս է ասում, բոլորիս է խրատում… #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան
485