cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Elbakyan's diary

Edgar Elbakyan's Telegram channel

Mostrar más
Publicaciones publicitarias
3 306
Suscriptores
+224 horas
+207 días
+4430 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՏԵՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՎԵՏԿԻ ՈՐԴԻ ՀԱԿՈԲԻ ՈՎ ՈՔ ՀԱՆԴԻՊԻ ԱՍԵ ԱՍՏՎԱԾ ՈՂՈՐՄԻ 1864 Թ․ Տապանաքար Ոսկեպարում։ Տարածքի հայկականության ևս մի վկայություն։ Ամարասը, Գանձասարն ու Դադիվանքը հանձնած, Ոսկեպարը հանձնող իշխանություններին ոչինչ չի խանգարելու հանձնել ամբողջ Հայաստանը և հայտարարել, որ Հայաստան չի էլ եղել, իսկ ձեր անձնագրերը լոկ ճամփորդական փաստաթուղթ էին, ինչպես արցախցիների անձնագրերը, և դուք կարող եք դրանով փախչել երկրից։ Լուծումը մեկն է՝ ազգային իշխանափոխություն և Հայաստանի Հանրապետության վերածում Հայոց ազգային պետության։ քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
Mostrar todo...
💯 41🥰 3👏 1
🇦🇲🇮🇷Իրանցի ականավոր փորձագետ Ահմադ Քազեմին գրել է. «Իրանը չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին, բայց և բացարձակապես թույլ չի տա Բաքվին և Անկարային և մյուսներին՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Գոյատևման և ոչնչացման պատմական ճամփաբաժանին Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ միջոցներով որոշելու իր ճակատագիրը»։ Հիշեցնենք, որ Ահմադ Քազեմին ապրիլի 19-21-ին Հայաստանում էր և մասնակցել է «Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումին։ Հայկական ալիք | @hayaliq
Mostrar todo...
👏 57
‼️Հեթական օրը ոստիկանապետությունում Այսօր քաղաքացիների խաղաղ ակցիան մետրոյում ընթացել է ոչ առանց միջադեպի։ «Հաղթանակ» վանկարկող քաղաքացիներից մեկն ինչ-որ պահի բղավել է «Նիկոլ դավաճան», ինչից հետո ոստիկանները խմբով շրջափակել են նրան և փորձել լռեցնել։ Հերթական անգամ փաստենք, որ Ոստիկանության հիմնական գործառույթը վաղուց արդեն անձամբ Նիկոլ Փաշինյանի անվան և անվտանգության պաշտպանությունն է։ Քաղաքացիները, սակայն, չեն ընկրկել և շարունակել են վանկարկել «Նիկոլ դավաճան» և «հաղթանակ»։ Հայկական ալիք | @hayaliq
Mostrar todo...
💯 27🥰 3😢 2👏 1
🇦🇲Օնտարիոյի Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքից զորակցական հավաք «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Հայկական ալիք | @hayaliq
Mostrar todo...
👏 43❤‍🔥 15🥰 1
🇦🇲🇮🇷Բագրատ Սրբազանի խոսքը Իրանի, պետության արժեքի և պետության կողմից նահատակների հանդեպ վերաբերմունքի մասին «Ես սա շատ եմ պատմել, բայց ուզում եմ նորից պատմել։ Մի երկու ամիս առաջ Թեհրանում էի։ Իրենց փողոցների վրա գրված էին իրենց նահատակների անունները։ Իրենք «շահիդ» են ասում: Փոքր փողոց, մեծ փողոց՝ կապ չունի, և նահատակների անուններով են այդ փողոցները։ Եվ նրանց շարքին կային նաև հայ տղաներ, իրանահայ տղաներ, ովքեր Իրանի պետությունը պաշտպանելու համար նահատակվել էին։ Հենց այդպես էլ կար՝«շահիդ Ռոման Գրիգորյան», այսինքն՝ նահատակ Ռոման Գրիգորյան: Գիտեք, որ «շահիդ» լինելն իսլամական մտքի մեջ է կամ դավանանքի մեջ է, բայց մարդիկ նաև քրիստոնյա հայերին են «շահիդ» համարել։ Այդքան մեծապես պատվել են հայրենիքի համար նահատակությունը, որ Թեհրանի փողոցները նաև հայ տղաների անունով են, ովքեր իրենց կյանքը տվել են Իրանի պաշտպանության համար։ Սա է պետության արժեքը»։ [ Բագրատ Սրբազան ] Հայկական ալիք | @hayaliq
Mostrar todo...
💯 41👏 7🥰 2🙏 1
Րոպեներ անց՝ ժ․ 05։00-ին, «ՀՅԴ Կանադա» ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կխոսենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին։ քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
Mostrar todo...
👏 25
Repost from ARMTALKS
‼️Ցեղասպանութունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեղադրել է Փաշինյանին Հայոց Ցեղասնանությունը ժխտող նարատիվների համար
Թեև մենք ընդհանրապես չենք ներգրավվում պետությունների ներքին գործերին, քանի դեռ չկա ցեղասպանության ներքին վտանգ, մենք պետք է անդրադառնանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող մտահոգություններին, որոնք, ըստ երևույթին, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման հիմնարար սկզբունքներից և որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին։ Սա է՛լ ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ տևական ցեղասպան քաղաքականության համատեքստում: Ցեղասպանության կանխարգելման հարցում կարևոր է, որ առաջնորդները պաշտպանեն ճշմարտությունը և գիտակցեն հաշվետվողականության կարևորությունը: Հանցագործ պետություններին հանդարտեցնելը գրեթե երբեք չի հանգեցնում թիրախային բնակչության անվտանգության բարձրացմանը: Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է բանակցել իր հարևանների հետ՝ առանց ժխտողական նարատիվների որդեգրման։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել Հարավային Կովկասում ճշմարտությանն ու հաշտեցմանը` չկորցնելով արդարության և պատասխանատվության անհրաժեշտությունը:
Mostrar todo...
💯 26
❤️‍🩹🇦🇲Լույսերով ու երազանքով լի Հանրապետության հրապարակը Արթուր Խաչենցի «Եկ քինինք Արցախ» երգի հնչյունների ներքո։ Հայկական ալիք | @hayaliq
Mostrar todo...
🙏 39🥰 11
ԱՐՑԱԽԸ ԾԱԽԱԾ ՔՊ-Ն ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՐՈՅԵԿՏ Է ԵՎ ՎԵՐՋ։ @elbakyan_edgar
Mostrar todo...
👏 38💯 12🥰 1😁 1
‼️‼️‼️ Հայկական ալիք | @hayaliq
Mostrar todo...
👏 25🥰 2😍 1