cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):

Show more
Advertising posts
9 877
Subscribers
+1724 hours
+327 days
+53530 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
Կառավարության հատուկ նիստին նախագահ Ռաիսիի դատարկ աթոռը։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Show all...
😢 92
Ինչ է լինելու հետո Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 131-դ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, պաշտոնանկության, հրաժարականի, երկու ամսից ավելի բացակայության, հիվանդության կամ նախագահության ժամկետն ավարտվելու և խոչընդոտների առկայության դեպքում, նախագահի լիազորոթյունները ստանձնում է առաջին փոխնախագահը։ Այնուհետև, խորհրդարանի նախագահի, դատական իշխանության ղեկավարի և առաջին փոխնախագահի մասնակցությամբ ձևավորված խորհուրդը կազմակերպում է արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն առավելագույնը հիսուն օրվա ընթացքում։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Show all...
👍 21
Իրանի նախագահ Ի. Ռաիսին և արտգործնախարար Աբդոլահյանին զոհվել են ավիավթարում։ Սա արդեն պաշտոնական է։ Կից վթարի վայրից առաջին կադրեր են։ Իրանին մաղթենք կայունություն։ Սա, բացի մարդկային ու բարեկամական զգացողությունից, նաև բխում է մեր ազգային-պետական շահերից։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Show all...
😢 97👍 25 4🤔 2
Իրանագետ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի կարևոր դիտարկումը իրադարձությունների զարգացման ֆոնին. «Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը»։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Show all...
Vardan Voskanyan's Channel

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհավստություն հայտնել։ Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan

43👍 19
Եթե Իրանի նախագահն ու արտգործնախարարը մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ, որի նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը: Դա կզգանք մենք լիարժեք: Հուսանք, որ այնուամենայնիվ վատթարագույնը տեղի չունեցել: պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Show all...
👍 40😢 21💯 10🙏 8 4
Ասում են, որ լուսանկարը կեղծ է: Սպասենք պաշտոնական տեղեկության` հուսալով, որ տեղի չի ունեցել վատթարագույնը: Անկայուն Իրան մեզ պետք չէ:
Show all...
35👍 8
Photo unavailableShow in Telegram
‼️Հաղորդվում է, որ տվյալ լուսանկարը վթարի վայրից է։ Ըստ ամենայնի ուղղակի տեղի է ունեցել վթարային վայրէջք։ Նշվում է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում։ Դեռևս չկա պաշտոնական տեղեկատվություն։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
Show all...
👍 10 5
⚡️Մի շարք իրանական ու միջազգային մեդիաներկ փոխանցմամբ Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո: Այս պահին փրկարարները փորձում են հասնել վթարի վայր: Չեմ բացառում, որ դա լինի Արցախի օկուպացված տարածքում: պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Show all...
😢 7 3👍 1
Այս պահին Տավուշում մեր հողերը հանձնում են թուրքերին` https://t.me/srbazan_payqar/71 : Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում: Թուրքերի պահանջով Հայաստանում կրթական համակարգն է փոխվում: Թուրքերի պահանջով արգելափակվում է հայամետ գործիչների մուտքը Հայաստան: Թուրքերի պահանջով հայ սպանած ադրբեջանցի հանցագործները ազատ են արձակվում: Թուրքերի պահանջով Հայաստանի տարածքները ստանում են թուրքերեն անուններ ու հանձնվում թուրքերին: Թուրքերի նոր` ավելի դաժան պահանջներն առջևում են, եթե թուրքերի կամակատարները մնացին ու մեզ շարունակեցին պառակտել մեր իսկ հարկերով: Ժամանակն է մի կողմ դնել բոլոր ստերն ու միավորվել: Միություն և միասնականություն, որը կբերի փոփոխություն ու իրական հաջողություն: պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Show all...
Սրբազան պայքար ✊🏻

⚡️Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց

💯 56 22👍 10
⚡️Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու։ Զորքի փոխարեն էլ անզեն (!!!) սահմանապահ դիտորդներ (!!!) է բերել Կիրանց։ Ադրբեջանի կողմից հրետանիով ու զրահատեխնիկայով, օդուժով և հարվածային անօդաչուներով զինված Ադրբեջանի սահմանապահ ծառայության զորքն է։ Վաղն էլ նզովյալներն ասելու են. «Հա, բայց ի՞նչ կարող ենք անել, ստիպված պետք է ենթարկվենք Ադրբեջանի պահանջներին, թե չէ պատերազմ են սկսելու» @armnationalfront
Show all...
👍 38😢 25 10🤬 1