ՀՀ Կառավարություն/Government of Armenia
Open in Telegram
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք The official Telegram channel of the Armenian Government
Show more4 057
Subscribers
-224 hours
-67 days
+1630 days
Posts Archive
+1
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսականերկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարմանխորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։
+4
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ ավարտական փուլում են առաջիկա օրերին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն իրականացվել են՝ ըստ նախատեսված ծրագրի։ Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատեսված տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ COP17-ի բարձր մակարդակով անցկացումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ, ով ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնըզբաղեցնելու համար։ «Այս կարգավորումն առաջին անգամ է գործում, երբ Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է վեց տարվա ժամանակահատվածում, և Սահմանադրական դատարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Ես, պարզապես ամփոփելով Ձեր գործունեության շրջանը, ևս մեկ անգամ ուզում եմ գնահատանքի խոսք ասել, որովհետև երկրի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնելը և դա տրամաբանական լրումին հասցնելը, իհարկե, շատ բանի մասին է խոսում», -ասել է վարչապետը։
Արման Դիլանյանն անդրադարձել է 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը։ ՍԴ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև գործընկերներին, որոնց հետ կարողացել է հաղթահարել այդ բարդ ժամանակահատվածը՝ գտնվելով և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։
+4
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը։
Վարչապետը շրջայց է կատարել բացահանքի տարածքում, ծանոթացել հանքավայրի շահագործման համար ստեղծված պայմաններին։ Հաջորդիվ կայացել է Ամուլսարի առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է հանքավայրի շահագործման մեկնարկը։
Ավելին` https://shorturl.at/PQisE
+4
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի:
Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով,ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին:
Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:
Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների,առաջնորդների տրվել է պաշտոնական ընդունելություն:
+1
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան:
Թուրքմենբաշիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Թուրքմենստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը:
Վարչապետը Թուրքմենբաշիում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան:
Վարչապետը Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Ի գիտություն ՀՀ Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ Կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին:
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ:
+1
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀայաստանիՀանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետությաննորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան ՖլորիանԷսկյուդիեին։
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետաշխատանք։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ևՖրանսիայի միջև ձևավորված ռազմավարականհարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման կարևորությունը։
Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստան–Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության հետևողական ամրապնդման համար։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել տնտեսական հարաբերությունների զարգացման, ենթակառուցվածքների, ջրայինռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպականմիություն փոխգործակցության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով։
Այս օրը կարևոր խորհրդանշական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Այն ևս մեկ առիթ է ընդգծելու, որ մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է, որն ամրագրված է մեր ընդհանուր քաղաքացիությամբ։ Հայաստանի Հանրապետության տարբեր ազգությունների ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիությամբ դարձել են մեկ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։
Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է ապահովելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այդ թվում՝ ազգային ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի, ավանդույթների և կրոնական առանձնահատկությունների պահպանման ու զարգացման իրավունքը։
Մեր երկրի ազգային փոքրամասնությունները դարեր շարունակ իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի պատմության, մշակույթի և հասարակական կյանքի ձևավորման գործում։ Այսօր ևս նրանք իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում Հայաստանի Հանրապետության հասարակական, տնտեսական, կրթական, մշակութային և համայնքային կյանքում՝ հարստացնելով մեր հասարակության նկարագիրը։
Բազմազանության հանդեպ հարգանքը, հավասար հնարավորությունների ապահովումը, փոխադարձ վստահությունն ու հանդուրժողականությունը ժողովրդավարական հասարակության կարևոր հենասյուներից են։ Հետևաբար, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց լիարժեք մասնակցության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է։
Մենք շարունակելու ենք նպաստել այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ազատորեն պահպանելու և զարգացնելու իր ազգային ու մշակութային ինքնությունը՝ միաժամանակ լիարժեքորեն մասնակցելով Հայաստանի Հանրապետության ապագայի կերտմանը։
Այս կարևոր օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, հաջողություն և նոր ձեռքբերումներ։
Թող մեր երկրի բազմազանությունը շարունակի ծառայել որպես փոխադարձ հարգանքի, համերաշխության և միասնականության ամուր հիմք։
Շնորհավորում եմ բոլորիս Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով։
Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀԿառավարության անդամների երդմնակալության արարողությունը:
+2
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։
+1
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչին:
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Խորվաթիայի հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և նշել, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ երկխոսություն: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ տիկին Հրստիչի այցը նոր ազդակ կհաղորդի համագործակցության ընդլայնմանը նաև առողջապահության ոլորտում:
Իրենա Հրստիչը անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց հետագա իրականացմանը: Վերջնիս կարևորել է նաև առողջապահության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը:
+9
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի պաշտոնական բացման արարողությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաևՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանթա Չանդրակասանիի հետ:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ Կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագծին և կարևորել ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ հնարավոր համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Այդ համատեքստում, քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասները, դրա ընթացքն ու առաջիկա անելիքները:
Անանթա Չանդրակասանին ողջունել է ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ կիսելով նաև ունեցած փորձն ու կարողությունները:
Մտքեր են փոխանակվել բարձրագույն կրթության զարգացմանը միտված քայլերի շուրջ:
Շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորենշնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝ Հայաստանիանկախության օրվա առիթով։
Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունըխաղաղությանը, բարգավաճմանը ևժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամգործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփիուղին՝ հանուն միջազգային խաղաղության ևբարգավաճման» (TRIPP) պատմականնախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել ևներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելովՀարավային Կովկասում խաղաղության ևբարգավաճման հարցում մեր հանձնառությանիրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսինկայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենքմիասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկտարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ Ձերնվիրումը խաղաղությանը հսկայականհնարավորություններ կստեղծի Հայաստանի, ՄիացյալՆահանգների և տարածաշրջանի համար։
Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքներըշարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրներիմիջև առկա բարեկամության համար։ Շնորհավորումեմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ԴոնալդԹրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետՆիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:
