ՀՀ Կառավարություն/Government of Armenia
Kanalga Telegram’da o‘tish
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք The official Telegram channel of the Armenian Government
Ko'proq ko'rsatish4 017
Obunachilar
+124 soatlar
+57 kunlar
+230 kunlar
Postlar arxiv
+5
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Կարևոր որոշումների մասին կարդացեք այստեղ:
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։
Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով։
Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են՝ ընդգրկելով գործընկերության նոր ռազմավարական ուղղություններ։
Ջերմորեն եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Ձեզ հետ ունեցած հանդիպումը: Վստահ եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր խթան կհաղորդենք մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։
Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում մեր երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով:
Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և Լիտվայի միջև բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման համար:
Լիտվան 1991 թվականին առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ ժամանակից ի վեր՝ մեր երկրների միջև ձևավորվել է ամուր համագործակցություն, որը որակապես նոր մակարդակի բարձրացավ 2026 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով:
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հատկապես Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացմանը ցուցաբերվող՝ Լիտվայի շարունակական և անվերապահ աջակցությունը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը՝ ի բարօրություն երկու երկրների:
Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
+7
Կառավարությունը մեկնարկում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացա Կատարի Պետության հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։ Նորին վսեմության նշանակալի դերն ու ներդրումը Կատարի զարգացման, բարօրության և միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային երկխոսության ու համագործակցության առաջմղման գործում հավերժ կմնա պատմության էջերում: Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հանգուցյալ էմիրի մեծ ավանդը նաև Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, ինչի մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կողմից հայր էմիրին շնորհված «Բարեկամության» շքանշանը: Այս ծանր պահին Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձերդ վսեմությանը, Կատարի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին, հանգուցյալ Էմիրի հարազատներին և մերձավորներին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առիթով։ Հուլիսի 14-ն առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, հավասարության և եղբայրության արժեքները կիսող բոլոր ժողովուրդների համար։ Այս օրը լավագույն առիթն է արժևորելու Ֆրանսիայի հարուստ քաղաքական և գաղափարական ժառանգությունը, որի հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հենց այդ արժեքների հիմքի վրա խարսխված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով նոր որակ և ռազմավարական բովանդակություն։ Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից և պաշտպանությունից մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ և ապակենտրոնացված համագործակցություն։ Միևնույն ժամանակ մեր համագործակցությունը հաջողությամբ ընդլայնվում է այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունները, արհեստական բանականությունը, կենսաբազմազանության պահպանությունն ու կլիմայական օրակարգը։ Վստահ եմ, որ համատեղ ձևավորած հավակնոտ օրակարգի հետևողական իրականացումը մեր գործընկերությունը կհասցնի առավել բարձր մակարդակի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ մեր երկրի գործընկերության խորացման, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման գործում։ Կցանկանայի վերստին ընդգծել, թե որքան բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայնության ամրապնդմանը և ժողովրդավարական զարգացմանը։ Առանձնակի երախտագիտությամբ եմ գնահատում այս ուղղությամբ Ձեր անձնական առաջնորդությունն ու հանձնառությունը: Վերստին շնորհավորելով Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և շարունակական հաջողություններ, իսկ Հայաստանին ու Ֆրանսիային՝ նոր ձեռքբերումներ և մեր ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդում՝ ի շահ երկու ժողովուրդների։ Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։ Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»:
+4
Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցմանաշխատանքներին վերաբերող հարցեր:
+6
Կառավարությունն ավելի քան 3 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի արտահանում իրականացրած տնտեսվարողներին:
🔹 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին Անկախության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առիթով: Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Գոհունակությամբ եմ փաստում մեր երկրների միջև առկա ամուր փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որի վկայությունն են տնտեսական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային ոլորտներում ակտիվ համագործակցությունն ու վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումները: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակենք հարստացնել և կատարելագործել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»:
Եվրոպական միությունը ամրապնդում է Հայաստանի հումանիտար ականազերծման կարողությունները
2026 թվականի հուլիսի 8-ին Եվրոպական միությունը Երևանում կայացած պաշտոնական հանձնման արարողության ընթացքում Հայաստանին փոխանցեց երկու ականազերծման մեքենաներից առաջինը։
Հանձնումը նշանակալի քայլ է՝ ուղղված Հայաստանի կարողությունների ամրապնդմանը՝ հակամարտությունից տուժած տարածքներն ականներից և պատերազմի մնացորդային պայթուցիկ նյութերից մաքրելու գործում։
Ականազերծման մեքենան Եվրոպական հանձնաժողովի Արտաքին քաղաքականության գործիքների ծառայության կողմից տրամադրվել է Հայաստանի մարդասիրական ականազերծման ազգային քաղաքացիական օպերատոր հանդիսացող Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին։
+1
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
+5
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները:
Քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը
+4
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:
