ՀՀ կառավարություն/Government of Armenia
رفتن به کانال در Telegram
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք The official Telegram channel of the Armenian Government
نمایش بیشتر4 026
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
+177 روز
+3230 روز
آرشیو پست ها
Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից Ձեր վարած ներքին և արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման ապահովմանն ուղղված Ձեր ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են:
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում մեզ կհաջողվի ապագայում ևս ավելի ընդլայնել մեր փոխշահավետ համագործակցությունը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 12-ին, կգտնվի մեկօրյա արձակուրդում։
+6
Վարչապետի աշխատկազմի ղեկավար, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկական հիմնական դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը, համալսարանի և դպրոցի ղեկավարությունը, ծնողներ, աշակերտներ, այլ հյուրեր:
Ավելին՝ այստեղ
ՀՀ Կառավարությունն աջակցում է ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող տնտեսվարողներին։
Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝
Ծիրանի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 200 դրամ
Սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 250 դրամ
Կեռասի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 400 դրամ
Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար - 350 դրամ
Շշալցված բրենդիի 1 բացարձակ լիտրի համար - 830 դրամ
Հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար - 150 դրամ։
Ծրագրից կարող են օգտվել հունիսի 1-ից հուլիսի 1-ը ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
Հունիսի 1-ից հետո արդեն արտահանվել է շուրջ 257,000 կգ կեռաս և 64,900 կգ ծիրան։ Նախորդ շաբաթվա ընթացքում արտահանում իրականացրած կազմակերպությունները ևս իրավասու են դիմելու ծրագրին և ստանալու համապատասխան փոխհատուցում։
Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։
Իր ուղերձում վարչապետ Ալ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ, որը կնպաստի երկու կողմերի առաջընթացին և բարգավաճմանը: Իրաքի վարչապետն ընդգծել է մարտահրավերներին համատեղ դիմակայելու և տնտեսական ու զարգացման ոլորտներում համագործակցությունը բարելավելու կարևորությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:
Դոնալդ Թրամփը, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ եմ նրան վերընտրվելու գործում աջակցելու համար, և կասկած չունեմ, որ նրա հետ՝ որպես գեղեցիկ Հայաստանի առաջնորդի, այն կհասնի մեծության և հաջողության նոր մակարդակների, որը կգերազանցի բոլորի ամենահավակնոտ սպասումները»:
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում նշված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կուսակցությանը Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Այս հաղթանակը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը, բարեփոխումների շարունակականությունը և պետական ինստիտուտների ամրապնդումը։
Ղրղզստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ ձևավորված միջպետական հարաբերություններն ու համագործակցությունը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնում հետագայում ևս ամրապնդելու ղրղզա-հայկական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և մշակութահումանիտար ոլորտներում։
Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով.
«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային: Կիպրոսը պատրաստ է էլ ավելի զարգացնել մեր երկկողմ համագործակցությունը և Կիպրոս Հայաստան հարաբերությունները»:
+4
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին իր բացակայության ընթացքում գործադիրի աշխատանքները պատշաճ իրականացնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների կազմակերպման աշխատանքներում ներգրավված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքն ապահովելու համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր։ Դրանց մասին մանրամասն՝
Այստեղ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, որում, մասնավորապես, նշել է.
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության վերընտրման առթիվ: Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) իրականացումը:
Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»:
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Նա նշել է.
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։
Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության և բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա»։
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, մասնավորապես, նշելով՝
«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ռումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ, և ես անհամբեր սպասում եմ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը»։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
«Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելու և մեր երկու ժողովուրդների համար բարգավաճում ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելուն»,- նշել է Կանադայի վարչապետը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա տարիներին երկկողմ կապերը կշարունակեն ընդլայնվել։
Նախագահ Փեզեշքիանը բարձր է գնահատել ընտրությունների հաջող անցկացումը և հայ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի Կառավարությանը ցուցաբերած նոր աջակցությունը որակել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն վարելու նրա ցանկության նշան։
Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ վերջին տարիներին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների դրական և դինամիկ միտումը կամրապնդվի երկու հարևան երկրների միջև ավելի լայն և կառուցողական համագործակցության միջոցով։
Նախագահ Փեզեշքիանի խոսքով՝ այս գործընթացը կնպաստի երկու երկրների շահերի առաջմղմանը՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը՝ տարածաշրջանային պետությունների համագործակցության և համատեղ ջանքերի միջոցով։
Նա նաև խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն է մաղթել Հայաստանի Կառավարությանը և ժողովրդին՝ երկիրը բնութագրելով որպես բարեկամ հարևան՝ Իրանի հետ երկարատև կապերով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։
Նախագահ Կոշտան շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով՝ նշելով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։
Անտոնիու Կոշտան բարձր է գնահատել վարչապետ Փաշինյանի առաջնորդությունը և նրա ներդրումը Հայաստանի դիմակայունության, կայունության և բարեկեցության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Կոշտային աջակցության և ջերմ խոսքերի համար՝ կարևորելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և խաղաղության օրակարգի շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Կողմերը երկուստեք վերահաստատել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամությունը՝ հանուն ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի։
Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է.
«Ցանկանում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Այս արդյունքները հստակ հաստատում են նրա կողմից որդեգրված տարածաշրջանային խաղաղության, կապակցվածության և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման օրակարգը։
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին, քանի որ այն ակտիվորեն աշխատում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության առաջխաղացման ուղղությամբ»։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով.
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Հունաստանը հույս ունի ամրապնդել մեր երկու բարեկամ երկրների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը և շարունակել զարգացնել Հայաստանի հարաբերությունները Եվրոպական Միության հետ»։
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
