954
Subscribers
+124 hours
+137 days
+3430 days
Posts Archive
Խորհրդարան չանցած ուժերը պետք է ընդունեն իրենց պատասխանատվությունը՝ իրավիճակի համար. Կարապետյան
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/internal-policy-hy/1133134/
Թուրքիայի փոխնախագահն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Անկարայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Ասլանովի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը և Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քննարկման մանրամասները չեն ներկայացվել։
Մինչև Տիգրանաշենը հնարավոր են նոր զիջումներ Տավուշում․ Սաղաթելյան
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/1133122/
«Ուժեղ Հայաստանը» և «Հայաստանը» չեն մասնակցի եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանձնաժողովի ստեղծումն անվանել է եկեղեցու դեմ արշավի մաս, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ իրենց ուժը չի ներգրավվի «հակաեկեղեցական գործընթացի» մեջ և կշարունակի աջակցել Մայր Աթոռին։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջարկելու է ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծել՝ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ փաստերն ուսումնասիրելու և դրանց հիման վրա օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու համար։
Նա հայտնել էր նաև, որ եկեղեցու վերաբերյալ զեկույցի նախագիծն արդեն պատրաստ է, իսկ հանձնաժողովի ստեղծման հարցը քննարկվել է նաև ՔՊ վարչությունում։
Երևանում կկայանա Բուլղարիայի Անկախության օրվան նվիրված գալա համերգ
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/culture/1133082/
Սարգիս Սարգսյանը լավագույն արդյունքն է գրանցել շախմատի օլիմպիադայում
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/sport/1133061/
Բարսեղ Կիրակոսյանը նշանակվել է «Ռոդինայի» գլխավոր մարզչի պաշտոնակատար
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/sport/1133046/
Կապանում Փարսյանն ու Բաբայանը կարող են կրկին մրցակիցներ դառնալ․ ԶԼՄ
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/1133043/
Քոչարյանի հանդիպման մասնակից գործարարը Մեղրիում գլխավորում է ՔՊ ցուցակը․ ԶԼՄ
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/1133020/
Գարեգին Պողոսյանը կադրային փոփոխություններ է կատարում Հատուկ բանակային կորպուսում․ ԶԼՄ
Պաշտպանության նախարարության (ՊՆ) Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը կադրային վերադասավորումներ է կատարում կորպուսում, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով նախարարության իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ մոտ երկու ամիս առաջ նշանակված հրամանատարի փոփոխությունները միտված են համակարգից հեռացնելու կորպուսի նախկին հրամանատար Արմեն Գյոզալյանի կադրերին։ Թերթը պնդել է, որ Պողոսյանը նախապատվություն է տալիս իր կադրերին, ինչի վերաբերյալ մտահոգություններն արդեն հասել են ՊՆ վերին օղակներ։
Արմավիրի մարզպետը ճնշումներ է գործադրում իշխանությունների քննադատների նկատմամբ․ ԶԼՄ
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը շարունակում է ճնշումներ գործադրել իշխանությանը դեմ արտահայտվողների նկատմամբ, պնդել է «Հրապարակ» թերթը։
Թերթի տեղեկություններով՝ մարզպետը նման քայլերի դիմել է նաև ընտրություններից առաջ՝ աշխատանքից ազատելով կամ այլ կերպ ճնշելով հակաիշխանական դիրքորոշում ունեցող անձանց։
Ռուսաստանը Հայաստանում նոր դեսպանի թեկնածու է փնտրում․ ԶԼՄ
Ռուսաստանը Հայաստանում դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխարինելու համար թեկնածու է փնտրում, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նախատեսվում է, որ Կոպիրկինը Հայաստանը կլքի մինչև հունվար։
ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ ԶԼՄ
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Արթուր Աթաբեկյանը դատավորների թեկնածուների ցուցակներից հեռացնում է Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ ընդգրկված անձանց, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Խոսքն, ըստ թերթի, քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների թեկնածուների մասին է։ Թերթի փոխանցմամբ՝ դատական համակարգում քննարկվում են նրանցից մի քանիսի՝ դատավորին ներկայացվող պահանջներին համապատասխանելու և ցուցակներում ընդգրկվելու հանգամանքները։
ՔՊ-ն կարող է այսօր որոշել Հայկ Սարգսյանին հեռացնելու հարցը․ ԶԼՄ
«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից Հայկ Սարգսյանին հեռացնելու հարցը կարող է լուծվել այսօր, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով կուսակցական իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ քննարկվում է երկու տարբերակ՝ Սարգսյանին հրավիրել վերահսկող հանձնաժողով՝ նրա հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, կամ առկա նյութերն անմիջապես քննարկել ՔՊ վարչությունում։ Երկրորդ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կորոշվի՝ նրան հեռացնե՞լ կուսակցությունից, թե՞ նկատողություն տալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:
Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 22-ին` ըստ հայաստանյան բանկերի
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/economics/1132839/
ՀԷՑ-ը հայտնել է սեպտեմբերի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/society/1132832/
Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 22-ին
Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ:
Երևանում ցերեկը կանխատեսվում է +31-33 աստիճան, երեկոյան՝ +22-24 աստիճան։
Արցախում կանխատեսվում 24 աստիճան տաքություն:
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/society/1132827/
Մարիա Դաղլյան-Հերնանդեսը նշանակվել է Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/world-2/1133012/
