Հայաստանն այսօր
رفتن به کانال در Telegram
924
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
+57 روز
+1830 روز
آرشیو پست ها
Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի կուղարկվի
Տեղեկությունը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ուղիղ․ Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստ
https://youtube.com/live/-1ct4hy5NkQ?feature=share
Վրաց-ադրբեջանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/region/1121534/
Մեր գլխավոր հարցը նույնն է՝ որտե՞ղ են մեր երեխաները․ Ասիա Դանիելյան
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/society/1121528/
⚽️ Հայտնի են «Արարատ-Արմենիայի» մրցակիցները Եվրոպա լիգայում
Կայացել է Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը
🏠 Տնային խաղեր
🇳🇱 «ԱԶ Ալկմար»
🇨🇿 «Սպարտա Պրահա»
🇸🇮 «Ցելյե»
🇳🇱 ՆԵԿ
✈️ Արտագնա խաղեր
🇮🇹 «Միլան»
🇦🇹 «Զալցբուրգ»
🇵🇱 «Յագելոնիա»
🇵🇹 «Ունիան Տորենշե»
Պահանջում ենք ճշմարտություն․ անհայտ կորածների հարազատներ
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/society/1121502/
Ադելիա Պետրոսյանը վնասվածք ունի․ մարզիչ
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/sport/1121506/
Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական խոչընդոտների վերացումը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինը քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում առկա խոչընդոտների վերացումը։
Կողմերն անդրադարձել են նաև առկա խնդիրների լուծման հնարավորություններին և հետագա համագործակցության ուղղություններին։
Հայաստանում ստեղծվել է անհայտ կորած անձանց հարազատների նոր ասոցիացիա
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/society/1121423/
Փաշինյանը ցավակցել է Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ։
«Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում»,- նշել է վարչապետը։
Նա ցավակցություն է հայտնել Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և հայ թատերարվեստի երկրպագուներին։
https://t.me/armtodayarm/124205
«Հայաքվեն» եկեղեցու հարցով դիմել է ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/1121420/
Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների և ադմինիստրատիվ կազմի համար պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման ծրագրեր
Այսպես է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել Armenia Today-ի հարցին, թե ՔՊ-ի ծրագրում Սփյուռքի հետ հարաբերությունների վերանայման դրույթների համատեքստում սփյուռքի կրթական օջախների հետ աշխատանքը ինչպես են կառուցելու մոտակա 4 տարիներին։
Անդրեասյանի խոսքով՝ ակտիվ համագործակցություն է ընթանում սփյուռքահայ գիտնականների հետ։ Հատուկ դրամաշնորհային ծրագրերի միջոցով նրանք հնարավորություն ունեն գալ Հայաստան և համատեղ հետազոտություններ իրականացնել տեղի մասնագետների հետ։
Նախարարը հիշեցրել է նաև սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու նախարարության հանձնառության մասին։
Պատմության բովանդակության կրճատման մասին խոսելն իմաստազուրկ է
Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մեր կոնտենտում Վան կա, Հայաստանի Հանրապետություն չկա» հայտարարությունից հետո ԿԳՄՍՆ-ն նախատեսո՞ւմ է վերանայել դպրոցական դասագրքերում պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը։
Նախարարն ընդգծել է, որ՝
▪️ Պատմության բովանդակությունը կրճատելու որևէ պլան չկա։
▪️Առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» վերափոխելու հիմքում ընկած է պատմությանը ՀՀ-ի դիրքերից նայելու տեսլականը։
▪️Նպատակն է վերլուծել պատմական տարբեր դրվագներն ու հասկանալ, թե դրանք ինչ դեր են խաղացել պետականության կորստի կամ ամրապնդման համար։
▪️Աշակերտները, ընկալելով պետությունն ու պետականությունը որպես բարձրագույն արժեք, պետք է կարողանան պատմական համադրումներ անել և պաշտպանել սեփական երկրի շահերը։
Փաշինյանն «Աստծուց վեր» է դասում իրեն՝ հարձակվելով եկեղեցու վրա․ Ամստերդամ
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/society/1121389/
Երևանի 2 դպրոցում կմեկնարկի «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը հետագայում կընդլայնվի
Տեղեկությունը փոխանցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այն կհամալրի մայրաքաղաքի 48 000 դպրոցական։
Մարզային 107 000 երեխա արդեն իսկ ստանում է մեկանգամյա առողջ սնունդ։ Պետությունը բոլոր տարրական դասարաններին այս ծրագրում ներառելու պլանավորումը կավարտի մինչև 2028 թվականի ավարտը։
Նոր ուսումնական տարին Հայաստանում հայտարարվել է Ընթերցանության տարի
2026-2027 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի դպրոցները հատուկ ուշադրություն կդարձնեն ընթերցանության վրա, հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի պարզաբանմամբ՝ ամեն ամիս կնվիրվի տարբեր գրական ժանրի ու թեմայի՝
▪️ Սեպտեմբեր՝ հայկական էպոս «Սասնա ծռեր»,
▪️ Հոկտեմբեր՝ թարգմանական գրականություն,
▪️ Նոյեմբեր՝ վեպեր,
▪️ Դեկտեմբեր՝ դետեկտիվ գեղարվեստական գրականություն,
▪️ Հունվար՝ դրամա,
▪️ Փետրվար՝ հեքիաթներ,
▪️ Մարտ՝ պոեզիա,
▪️ Ապրիլ՝ մանկական գրականություն,
▪️ Մայիս՝ կենսագրություններ, հուշագրություններ և մոտիվացիոն գրքեր։
Ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել տարբեր ժանրերի հետ և օգնել յուրաքանչյուր երեխայի գտնել իրեն հետաքրքրող գրքերն ու հեղինակին։
Փաշինյանի կադրային որոշումները․ ովքեր են վերանշանակվել և ազատվել
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/1121336/
Շախմատի միջազգային փառատոնում հայ շախմատիստները գրանցել են բարձր արդյունքներ
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/sport/1121354/
Ուղիղ․ «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»-ի անդամների ասուլիսը
Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=hMFBIl7e5jY
Նեպալը մերժել է արտասահմանյան փրկարարական խմբերի օգնությունը
Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/world-2/1121334/
