uz
Feedback
Հայաստանն այսօր

Հայաստանն այսօր

Kanalga Telegram’da o‘tish
967
Obunachilar
+124 soatlar
+137 kun
+3430 kun
Postlar arxiv
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանը վերադարձել է Բաքվից, հայտնել է News. am-ը։ ԶԼՄ-ն տեսանյութ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից և փորձել մեկնաբանություն ստանալ Բաքվում քննարկված թեմաների մասին։ Գրիգորյանը հարցերի չի պատասխանել։ Նա Բաքու էր մեկնել՝ մասնակցելու անվտանգության 4-րդ ֆորումին։

Արաղչին Ուիթքոֆին ներկայացրել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանները Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Թեհրանի պայմանները. հայտնել է Իրանի պետական ​​հեռարձակողը։ Այդ պայմանները ներառում են ծովային շրջափակման վերացումը։ «Հանդիպման ընթացքում ԱՄՆ ներկայացուցչին է փոխանցվել Իրանի հաստատուն դիրքորոշումը։ Ծովային շրջափակման անհապաղ վերացումը, սառեցված բոլոր ակտիվների անհապաղ ազատումը և «Դիմադրության» բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Հորմուզի նեղուցը բացելու՝ Իրանի պայմանների թվում էին», - հայտնել է հեռարձակողը։

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/incidents/1133452/

Բաքուն դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթները՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով սեպտեմբերի 22-ից դադարեցվել են իրանական ավիաընկերությունների կողմից դեպի Ադրբեջան իրականացվող չվերթները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ գործող սահմանափակումների պատճառով ուղևորներին խորհուրդ է տրվում կապ հաստատել համապատասխան ավիաընկերությունների և այն վաճառքի կետերի հետ, որտեղ ձեռք են բերվել տոմսերը։

Սպիտակ տունը ԶԼՄ-ների հետ լարվածության ֆոնին գործարկում է Trump TV-ն Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/world-2/1133414/

ՀՀ-ն և Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու մասին ՀՀ պաշտպանության նախարարի առ
ՀՀ-ն և Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու մասին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոն մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական կրթությանը և վարժանքներին առնչվող հարցեր:

Էրդողանը խոսել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերի մասին Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/region/1133396/

Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակիչում Գարբոյանը 4։1 հաշվով (30։27, 30։27, 30։27, 29։28, 28։29) հաղթել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Զախարիին։ Կիսաեզրափակչում նրա մրցակիցը Բաիր ​​Բատլաևն է (Ռուսաստան). մենամարտը նախատեսված է սեպտեմբերի 23-ին։

Թրամփը հայտնել է Գրենլանդիայում ռազմակայանների կառուցման մասին Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/world-2/1133392/

Թևանյանի կալանքի ժամկետի նոր երկարացում տեղի չի ունեցել․ Սուքիասյան «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանն այսօր նոր որոշում չի կայացրել, հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Նա մեկնաբանել է ավելի վաղ տարածված այն տեղեկությունը, որ Թևանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է։ Սուքիասյանը նշել է, որ կալանքի ժամկետի նոր երկարացում չի եղել։ Սեպտեմբերի 8-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր Թևանյանի կալանքի ժամկետը։

Թրամփը ՄԱԿ-ում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Թրամփը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է գործընթացում իր անձնական ներգրավվածության կարևորությունը։ «Հայաստանի վարչապետն ասաց, որ եթե նախագահ Թրամփն անձամբ չմիջամտեր, այս բեկումն անհնար կլիներ», - ասել է Թրամփը։ Թրամփը նաև հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն ասել է, որ «նախագահ Թրամփը վեց ամսում հրաշքներ է գործել՝ մի բան, որի տեղի ունենալու մասին ոչ ոք անգամ չէր մտածում»։

Հուսիները խոստացել են չհարձակվել Կարմիր ծովում ամերիկյան նավերի վրա Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/world-2/1133245/

«Ուժեղ Հայաստանը» ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան կարգավորումը Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/fo
«Ուժեղ Հայաստանը» ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան կարգավորումը Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/foreign-policy/1133363/

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով

Բաքուն ՀՀ-ում «աղվանական ժառանգություն» փնտրելու ծրագրեր ունի․ Կարապետյան Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/1133288/

Ինչպես է Արեգնազ Մանուկյանը հեռանում դատարանից

Դատարանը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխարինել է տնային կալանքով

Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու Flightradar24-ի տվյալներով՝ այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։

Դատարանները խիստ սահմանափակում են տեսակցությունները․ Գեղամ Մանուկյան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ վերջին մեկ տարում «քաղաքական համատեքստով» անցնող գործերով կալանավորված անձանց հետ պատգամավորների տեսակցությունները խիստ սահմանափակվել են։ Նա այդ մասին նշել է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով ընթացող դռնփակ դատական նիստի ժամանակ՝ դատարանի բակում։ «Վերջին մեկ տարվա պրակտիկան այն է, որ դատարանը, խափանման միջոցի հարցը լուծելիս, միանգամից խիստ սահմանափակումներ է դնում, և դրա պատճառով արդեն շատ քիչ է հնարավոր լինում այցելել»,- ասել է նա։ Մանուկյանը նշել է, որ պարբերաբար այցելում է ԱԱԾ մեկուսարանում պահվող անձանց՝ հավելելով, որ մի քանի օր առաջ հանդիպել է Թևանյանին, սակայն շատերի տեսակցությունների նկատմամբ շարունակում են գործել խիստ սահմանափակումներ։ https://t.me/armtodayarm/125502

💵Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին՝ ըստ ԿԲ-ի Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/economics/1133255/