en
Feedback
Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա

Open in Telegram

🚩 Channel was restricted by Telegram

Show more

📈 Analytical overview of Telegram channel Sputnik Արմենիա

Channel Sputnik Արմենիա (@armeniasputnik) in the Armenian language segment is an active participant. Currently, the community unites 11 247 subscribers, ranking 17 043 in the News & Media category and 185 in the Armenia region.

📊 Audience metrics and dynamics

Since its creation on невідомо, the project has demonstrated rapid growth, gathering an audience of 11 247 subscribers.

According to the latest data from 06 September, 2026, the channel demonstrates stable activity. Although there has been a change in the number of participants by -77 over the last 30 days and by -4 over the last 24 hours, overall reach remains high.

  • Verification status: Not verified
  • Engagement rate (ER): The average audience engagement rate is 8.27%. Within the first 24 hours after publication, content typically collects 7.59% reactions from the total number of subscribers.
  • Post reach: On average, each post receives 930 views. Within the first day, a publication typically gains 854 views.
  • Reactions and interaction: The audience actively supports content: the average number of reactions per post is 0.

📝 Description and content policy

The author describes the resource as a platform for expressing subjective opinions:
🚩 Channel was restricted by Telegram

Thanks to the high frequency of updates (latest data received on 07 September, 2026), the channel maintains relevance and a high level of publication reach. Analytics show that the audience actively interacts with content, making it an important point of influence in the News & Media category.

11 247
Subscribers
-424 hours
-187 days
-7730 days
Posts Archive
❗️«Ահա այսպիսի վերաբերմունք». ինչու է Նորատ Տեր-Գրիգորյանցը հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից Հայաստանի զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է դեռևս 2020 թվականին. @ArmeniaSputnik–ին տված հարցազրույցում գեներալը մանրամասներ է պատմել։ 44–օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ Տեր-Գրիգորյանցը ՀՀ էր եկել երկրի ղեկավարությանը հնարավոր պատերազմի մասին զգուշացնելու և իր օգնությունն առաջարկելու համար: Նա հանդիպել էր այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանի հետ և խնդրել հանդիպում կազմակերպել այդ ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Տոնոյանի հետ հանդիպում այդպես էլ չի կայացել։ Ինչպես պնդում է Տեր-Գրիգորյանցը, Սարգսյանն այն ժամանակ մերժումը բացատրել է հետևյալ կերպ. «Նրանք գիտեն ձեր ունակությունները, ուստի վախենում են, որ դուք կտապալեք իրենց ծրագրերը»: Դրանից հետո գեներալը մեկնել է Հայաստանից, դիմել հյուպատոսություն, հանձնել անձնագիրը և քաղաքացիությունից հրաժարվելու դիմում գրել։ Նա իր որոշումն ուղղակիորեն կապում է այդ այցելության ժամանակ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ։

Հայաստանը ռեսուրս չունի թշնամանալու որևէ գերտերության հետ. Քրիստինե Վարդանյան Հայաստանում, բացի ՔՊ-ից, չկա այլ քաղաքական ուժ, որ առաջարկում է մեզ որևէ գերտերության հետ թշնամանալ։ Վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի՝ աշխարհի ցամաքի 1/6-րդը զբաղեցնող պետության հետ, առաջին հերթին տնտեսական առումով, որից կախված ես մոտ 90%-ով, դա քեզ համար սպառնալիք չէ՞։«Աբովյան Time»-ի եթերում հարցնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի համար սպառնալիք են աշխարհում երկու պետություն՝ Թուրքիան և Ադրբեջանը, մինչդեռ իշխանությունները փոխել են իրենց դիրքորոշումը։
«Ինչի՞ մասին են հիբրիդային խոսակցությունները, ինչի՞ են գնում, կանգնում եվրոպական պաշտոնյաների կողքը, չեն համարձակվում իրենք Ռուսաստանի անունը տալ, այդ պաշտոնյաներն ասում են՝ Ռուսաստանը Հայաստանի համար սպառնալիք է։ Սպառնալի՞ք է, թե՞ ոչ, ուղիղ ասեք։ Այսինքն՝ նախ պետք է կողմնորոշվել այլընտրանքների և մեր սպառնալիքների հարցում»,- հավելում է Վարդանյանը։
Զրույցն ամբողջությամբ` այստեղ։ @ArmeniaSputnik

Իրանն առաջարկում է ՀՀ-ին սահմանի մոտ տնտեսական գոտի ստեղծել համատեղ արտադրության համար, @ArmeniaSputnik–ին ասել է իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Հադի Մողադամզադեն։ Նրա խոսքով` իր առաջարկը նա հնչեցրել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարներից մեկի հետ զրույցի ժամանակ ։ «Արաս» ազատ տնտեսական գոտին լայն հնարավորություններ է առաջարկում, սակայն դա չի բացառում իրանական կողմի հետաքրքրվածությունը համագործակցել Հայաստանի «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Ցավոք, նման նախագծեր ձեռնարկելու ունակ հայ և իրանցի ներդրողները դեռևս չեն փնտրել և չեն գտել միմյանց։ Գուցե գործն արագանա, եթե հայկական կողմը բավականաչափ գիտակ և պատասխանատու մեկին նշանակի, նշեց իրանցի մենեջերը։ Մանրամասները` այստեղ։

Ադրբեջանցիները Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել են առաջին հորատապայթեցման աշխատանքները Ադրբեջանական AzerGold ընկերություն
Ադրբեջանցիները Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել են առաջին հորատապայթեցման աշխատանքները Ադրբեջանական AzerGold ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տեղեկացվում է, որ 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են լայնածավալ հետախուզական և գնահատման ուսումնասիրություններ, որի արդյունքում արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվեն են 1,03 միլիոն ունցիա ոսկի։ 📎Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրը (ոսկու պաշարներով ամենամեծը Հայաստանում) շահագործում է «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը։ @ArmeniaSputnik

❗️Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված, @ArmeniaSputnik–ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։ Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար:

Գործածար Նարեկ Նալբանդյանին զինված իրավապահները բերման են ենթարկում, հայտնում է «Իշխանություն» լրատվականը։ Հիշեցնենք, որ Նարեկ Նալբանդյանի շուրջ կրքերը լարվեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ նա ասել էր, որ Նալբանդյանն իր և իր ընտանիքի նյարդերի վրա ազդում է, և շատ դաժան է վարվելու իր հետ: @ArmeniaSputnik

Եվ կրկին՝ կերպարվեստ. Թրամփը հիմա էլ քարտեզ է հրապարակել, որտեղ Կուբան, Կանադան և Մեքսիկան նշված են որպես Միացյալ Նահանգների
Եվ կրկին՝ կերպարվեստ. Թրամփը հիմա էլ քարտեզ է հրապարակել, որտեղ Կուբան, Կանադան և Մեքսիկան նշված են որպես Միացյալ Նահանգների մաս։ @ArmeniaSputnik

Մասիս քաղաքի «Եդեմ» հիվանդանոցում 69–ամյա կինը ընդհանուր անզգայացման ընթացքում մահացել է, 5 անձ ձերբակալվել է, հայտնում է shamshyan.com–ը։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից նույն օրը նշված հիվանդանոցի բուժքույրեր, Արարատի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Երանուհի Խ․-ն, 71-ամյա Շողիկ Ա․-ն, անեսթեզիոլոգ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Կարեն Բ․-ն, շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Գ․-ն և «Եդեմ» բժշկական կենտրոնի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մհեր Ե․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին։ @ArmeniaSputnik

👩‍❤️‍👨 7 916 ամուսնություն է գրանցվել Հայաստանում այս տարվա հունվար–հուլիսին` 2025 թ.–ի համեմատ ավելանալով 178–ով։ Իսկ ամու
👩‍❤️‍👨 7 916 ամուսնություն է գրանցվել Հայաստանում այս տարվա հունվար–հուլիսին` 2025 թ.–ի համեմատ ավելանալով 178–ով։ Իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են 242–ով և կազմել 2 784։ 🤱Նշված ժամանակահատվածում ծնվել է 17 096 մարդ, ինչը 427-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հունվար–հուլիսին մահացել է 14 484 մարդ. մահացածների թիվը 2025 թվականի համեմատ նվազել է 659–ով։ @ArmeniaSputnik

ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն ՀՀ պետական պարտքը 2026 թ. հուլիսի 31–ի դրությամբ կազմել է 5 տրլ 163 մլրդ 913.2 մլն դրամ կամ 14 մլրդ 084 մլն 808 հազար դոլար։ Այս տարվա հունիս ամսվա նկատմամբ պետական պարտքը հուլիսին աճել է 47 մլրդ 536 մլն դրամով։ Այս գումարի առյուծի բաժինը կազմում է ՀՀ կառավարության պարտքը` 5 տրլ 160 մլրդ 830 մլն դրամ, որից արտաքին պարտքը կազմում է 2 տրլ 457 մլրդ 261.6 մլն դրամ, իսկ ներքին պարտքը` 2 տրլ 703 մլրդ 568.3 մլն դրամ։ Ըստ վիճակագրական կոմիտեի` ՀՀ պետական պարտքի մնացած հատվածը համայնքների վերցրած պարտքն է` 3 մլրդ 083.2 մլն դրամ։ @ArmeniaSputnik

❗️Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործը» Վճռաբեկ դատարանը կրկին ուղարկել է Արմավիրի դատարան, @ArmeniaSputnik–ին հայտնեցին ԲԴԽ–ից։

Ոստիկնությունում անձի խոշտանգման դեպքին դատասխազությունն ընթացք է տվել, @ArmeniaSputnik–ին հայտնեցին դատախազությունից: «Փաստաբանից նույնպես ստացվել է հաղորդում»,- հայտնեցին դատախազությունից: 📎Նշենք, որ ենթադրյալ թմրանյութ պահելու մասին խոստովանական ցումցունք կորզելու համար քաղաքացու խոշտանգման դեպքը, որի մասին հայտնել է փաստաբան Աշոտ Սիմոնյանը, տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, Երևանի ոստիկանության Շենգավիթի բաժնում:

Ակնկալիք չունեմ ձևով իրավական, բայց բովանդակությամբ քաղաքականացված (եթե կուզեք՝ նիկոլականացված) դատական համակարգից. Արեգնազ Մ
Ակնկալիք չունեմ ձևով իրավական, բայց բովանդակությամբ քաղաքականացված (եթե կուզեք՝ նիկոլականացված) դատական համակարգից. Արեգնազ Մանուկյանը` վաղը կայանալիք դատական առաջին նիստի մասին Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ, որպեսզի հանրությունն անմիջականորեն կարողանա տեսնել այս «գործի» ամբողջ աբսուրդը։ Իմ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ,–ՔԿՀ–ից գրել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամը։ @ArmeniaSputnik

«Հաջողվել է զգալի առաջընթացի հասնել»․ Ուիտկոֆը՝ Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների արդյունքների մասին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հայտարարել է, որ առաջընթացը վերաբերում է եռակողմ հանդիպումների համաձայնեցմանը։ @ArmeniaSputnik

«Իմ երեխաները ամառվա կեսն անցկացրել են Սոչիի հանդերձարանում, և ոչ միայն իմը․ հասկանալի է՝ ծանր է. Մարգարիտա Սիմոնյան «Սոլովյով Live» հաղորդման եթերում «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիրը հիշեցրել է Զելենսկու հեռուն գնացող պլանների և այն մասին, որ այժմ ռազմաճակատում տեղի ունեցողը անհրաժեշտություն էր։
«Մարդիկ, հատկապես կանայք, հարց են տալիս` իսկ հնարավոր չէ՞ր առանց դրա յոլա գնալ։ Իսկ հնարավոր չէ՞ր չսկսել։ Չէ՞ որ այն ժամանակ կարծես թե ոչինչ, ապրում էինք։ Այո՛, չէր կարելի»։
@ArmeniaSputnik

Դատախազությունն ընթացք է տվել ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգելու վերաբերյալ հաղորդմանը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից Հաղորդում է ստացվել նաև փաստաբանից։

🇦🇲🇪🇺Վիզային ռեժիմի ազատականացման մասին վաղ է խոսել. Եվրահանձնաժողովի Պաշտոնական ներկայացուցիչ Եվրահանձնաժողովը դեռ չի կար
🇦🇲🇪🇺Վիզային ռեժիմի ազատականացման մասին վաղ է խոսել. Եվրահանձնաժողովի Պաշտոնական ներկայացուցիչ   Եվրահանձնաժողովը դեռ չի կարող ասել, թե Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ երբ կարող է սահմանվել։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինիոն։   Պատասխանելով հարցին, թե հնարավոր է վիզայի ազատականացում ակնկալել մինչև 2029 թվականը` Պինիոն նշել է, որ կոնկրետ ժամկետի մասին խոսելը դեռ վաղ է: @ArmeniaSputnik

Կապանում օտարերկրյա ներդրումներ չկան․ համայնքում իրականացվող ներդրումները հիմնականում տեղացի գործարարներինն են, լրագրողների հետ զրույցում ասել է համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ չնայած վերջին տարիների անվտանգային փոփոխություններին՝ Կապանում տնտեսական առումով հետընթաց չի եղել։ Ավելին` շինարարության ոլորտում տնտեսական ակտիվություն ունեն, նոր շինարարական կազմակերպություններ են բացվել Կապանում բնակարանների պահանջարկը մեծ է, ինչն էլ բարձրացրել է գները. վերջին տարիներին քաղաքում երեք նոր բազմաբնակարան շենք է կառուցվել, իսկ նորակառույցներում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը հասնում է 1300–1500 դոլարի՝ մոտենալով Երևանի գներին։ @ArmeniaSputnik

🇦🇲🇬🇪Հայաստանի և Վրաստանի միջև իրականացվող ուղիղ կանոնավոր չվերթերով փոխադրված ուղևորների թիվը 2026 թվականի հունվար-հուլիս
🇦🇲🇬🇪Հայաստանի և Վրաստանի միջև իրականացվող ուղիղ կանոնավոր չվերթերով փոխադրված ուղևորների թիվը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է 36%-ով։ Այս մասին ասվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման ընթացքում։ Ներկայում Վրաստանի 2 միջազգային օդանավակայանից դեպի Երևան շաբաթական իրականացվում է ընդհանուր առմամբ 12 ուղիղ չվերթ։ Կողմերը քննարկել են նաև Քութայիսիի օդանավակայանից դեպի Երևան կանոնավոր չվերթներ գործարկելու հնարավորությունը։ @ArmeniaSputnik

Քաղաքացուն խոշտանգել են ոստիկանության բաժնում, ահազանգում է փաստաբան Աշոտ Սիմոնյանը։ 2026թ. սեպտեմբերի 6-ին շենքի բակին կից մ
+2
Քաղաքացուն խոշտանգել են ոստիկանության բաժնում, ահազանգում է փաստաբան Աշոտ Սիմոնյանը։ 2026թ. սեպտեմբերի 6-ին շենքի բակին կից մայթով քայլող քաղաքացուն կանգնեցրել է պարեկային ծառայությունը, անհասկանալի հանգամանքներում ուժ է կիրառվել նրա նկատմամբ։ Ապա նրան տարել են Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերելուց հետո, ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացին ենթարկվել է խոշտանգման, որ խոստովանի իբր իր մոտ եղած 0,5 գրամ մարիխուանա թմրամիջոցի առկայության մասին: Շուրջ 6 ժամ ոստիկանությունում ապօրինի պահվելուց ու խոշտանգման ենթարկվելուց հետո, քաղաքացուն ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ նա, զրկված լինելով իրավական որևէ տեսակի օգնությունից, աջակցությունից, ստիպված «խոստովանել» է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից բերված թմրամիջոցն իբր իրենն է և իր անձնական օգտագործման համար է: @ArmeniaSputnik