Sputnik Արմենիա
الذهاب إلى القناة على Telegram
📈 نظرة تحليلية على قناة تيليجرام Sputnik Արմենիա
تُعد قناة Sputnik Արմենիա (@armeniasputnik) في القطاع اللغوي الأرميني لاعباً نشطاً. يضم المجتمع حالياً 11 136 مشتركاً، محتلاً المرتبة 17 202 في فئة الأخبار والوسائط والمرتبة 186 في منطقة أرمينيا.
📊 مؤشرات الجمهور والحراك
منذ تأسيسه في невідомо، حقق المشروع نمواً سريعاً وجمع 11 136 مشتركاً.
بحسب آخر البيانات بتاريخ 13 أكتوبر, 2026، تحافظ القناة على نشاط مستقر. خلال آخر 30 يوماً تغيّر عدد الأعضاء بمقدار -103، وفي آخر 24 ساعة بمقدار -3، مع بقاء الوصول العام مرتفعاً.
- حالة التحقق: غير موثّقة
- معدل التفاعل (ER): يبلغ متوسط تفاعل الجمهور 7.35%. وخلال أول 24 ساعة من النشر يحصد المحتوى عادةً 6.73% من ردود الفعل نسبةً إلى إجمالي المشتركين.
- وصول المنشورات: يحصل كل منشور على متوسط 819 مشاهدة. وخلال اليوم الأول يجمع عادةً 749 مشاهدة.
- التفاعلات والاستجابة: يتفاعل الجمهور بانتظام؛ متوسط التفاعلات لكل منشور يبلغ 0.
📝 الوصف وسياسة المحتوى
يصف المؤلف القناة بأنها مساحة للتعبير عن الآراء الذاتية:
“🚩 Channel was restricted by Telegram”
بفضل وتيرة التحديث المرتفعة (أحدث البيانات بتاريخ 14 أكتوبر, 2026) تحافظ القناة على حداثتها ومستوى وصول مرتفع. وتُظهر التحليلات تفاعلاً نشطاً من الجمهور، ما يجعلها نقطة تأثير مهمة ضمن فئة الأخبار والوسائط.
11 136
المشتركون
-324 ساعات
-227 أيام
-10330 أيام
أرشيف المشاركات
11 136
Երևանում առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք է բացահայտվել. 14 քաղաքացի վճարել է ընդհանուր 8 միլիոն 475 հազար դրամ, սակայն խոստացված ծառայություններն ու գործողությունները չեն կատարվել
Երևանում գործող ընկերությունը հատուկ հավելվածի միջոցով քաղաքացիներին առաջարկել է պրեմիում դասի ավտոմեքենաներով տաքսի ծառայություն, որը գովազդվել է նաև սոցիալական ցանցերում՝ հայտնի բլոգերի մասնակցությամբ։ Թողարկվել են անդամակցության քարտեր, որոնց գնորդները, ըստ առաջարկի, ամսվա ընթացքում կարող էին անվճար օգտվել իրենց հաշվեկշռին կցված մի քանի ավտոմեքենաներից։
@ArmeniaSputnik
11 136
Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կգա՞ն Երևան` մասնակցելու COP 17–ին. արտաքին քաղաքական գերատեսչությունը 2–րդ անգամ արդեն չպատասխանեց այս հարցին
«Առաջնորդների գագաթնաժողովին կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ գրանցված է 50-ից ավել բարձր մակարդակի մասնակցություն: Այս պահին ձեռնպահ կմնամ կոնկրետ երկրների անուններ նշելուց, քանի որ ընդունված պրակտիկայի համաձայն` տվյալ երկրներն են սովորաբար ներկայացնում իրենց մասնակցության վերաբերյալ տվյալները»,– COP 17–ին նվիրված ասուլիսին ասաց ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
@ArmeniaSputnik
11 136
🥇Էլմիրա Կարապետյանը հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող է
Կահիրեում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը փայլուն արդյունք գրանցեց Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։
Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ։
@ArmeniaSputnik
11 136
ԱԱԾ–ն այսօր մտել է «Ադեկվադ» միաբանության տարածք, որը վաղուց նրանց չի պատկանում, այնտեղ ապրում է արցախցի ընտանիք, հայտնել է միաբանության հիմնադիր անդամներից և ղեկավար կազմի ներկայացուցիչ Մարինե Մանուչարյանը։
«Այստեղ մի հատվածն էլ մեզ համար պահեստային է։ Ես բերել էի հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի իրերը, համակարգիչը, գրքերը, որը գուցե նվիրվատվություն անեինք, Ամերիկյան համալսարանին։ Հիմա այդ հատվածը փակեցին, համակարգիչը տարան։ Ասացին, որ տեղյակ կպահեն ինձ, որպեսզի իմ ներկայությամբ բացեն, համոզվեն, որ Արթուր Դանիելյանի հետ կապ չունի։ Ասացին, որ եկել էին Արթուր ֆեյսբուքյան գործունեության հետ կապված ինչ–որ բաներ գտնելու, ինչպես նաև ձեռագիր` «хитрый» պլաններ հայտնաբերելու համար»,– ասաց Մանուչարյանը։
@ArmeniaSputnik
11 136
❗️«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է հաստատակամորեն պահպանել Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի պայմանները․ ՌԵ
@ArmeniaSputnik
11 136
Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել շուրջ 235 մլն դրամ
Նաև՝ 3 անշարժ գույք, 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ, 1 տրանսպորտային միջոց և այլն։
@ArmeniaSputnik
11 136
Հայ մարզիկը նոր ռեկորդ է սահմանել
Ռոման Սահրադյանը 5 կմ/ժ արագությամբ ընթացող 2 բեռնատարների միջև տեղադրված պտտաձողի վրա անընդմեջ կատարել է 70 պտույտ։
Նա Գինեսի ռեկորդների գրքի 10-րդ համաշխարհային ռեկորդը նվիրել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին:
@ArmeniaSputnik
11 136
Նիկոլ Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը պայմանավորվվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։
Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։
@ArmeniaSputnik
11 136
❗️Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել, @ArmeniaSputnik–ի թղթակցին ասաց ՀՀ կառավարության հետ հանդիպումից դուրս եկած Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը։
«Մենք քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի կատարումը․ այն կատարվում է, և պայմանավորվել ենք համատեղ աշխատել»,–ասաց նա։Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` նշելով, որ լավ արդյունք ունեցան քննարկումից։
11 136
Երկաթուղու հետ կապված հարցեր են քննարկվել. @ArmeniaSputnik–ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը` խոսելով Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպման մասին
Երևանում գտնվող Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը բանակցություններ է վարել Հայաստանի կառավարության անդամների հետ։
Խուդաթյանը, սակայն, չպատասխանեց մեր թղթակցի այն հարցերին, թե արդյոք ռուսական կողմը կպահպանի կոնցեսիան, հնարավո՞ր է արդյոք ղազախական կողմի մասնակցությունը, և նախատեսվո՞ւմ է վերականգնել երկաթուղու՝ Երասխի և Ախուրիկի հատվածները։
11 136
Պլասիդո Դոմինգոն Երևանում է
Աշխարհահռչակ տենորը հոկտեմբերի 16-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կմասնակցի Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգին։
@ArmeniaSputnik
11 136
Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել. փաստաբան
«Նախագահի դեպքում սենյակային պայմանների խնդիր կա։ Երբ մենք իր խուցը համադրում ենք մի շարք այլ խցերի հետ, այնպիսի իրավիճակ է, որ կա գլոբալ տարբերություն։ Չեմ ասում, որ մեկին բերեն վատ, իրեն տանեն լավ խուց։ ՔԿՀ–ում չպետք է լինեն փոքր, մեծ, միջին խցեր, նկատի ունեմ շոշափելի տարբերություն ունեցող խցեր»,– ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը` խոսելով Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում նրա պահման պայմանների մասին։
Օրբելյանը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տալիս կալանավորներին անգամ համակարգիչ կամ որևէ այլ տեխնիկա օգտագործել, օրինակ, գործին ծանոթանալու կամ նամակներ գրելու համար։
✔️Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ առաջարկեց ԶԼՄ–ներին դիմել համապատասխան մարմիններին` տեսնելու, թե ինչ պայմաններում է պահվում հայ ընտանիք մտած, կնոջ և երեխայի նկատմամբ հրազեն գործադրած ադրբեջանցի զինծառայողը, և ինչ պայմաններում է պահվում Արցախի և ՀՀ նախագահը, որի օրոք նույնիսկ ադրբեջանցի թիթեռ չէր կարող Հայաստան մտնել։
11 136
Ստամբուլում ջրի հոսանքը քշել-տարել է մի կնոջ․ քաղաքում հորդառատ անձրևներ են և փոթորկային քամի
Տեղի օդերևութաբանների կանխատեսմամբ՝ վատ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։
@ArmeniaSputnik
11 136
Հայաստանն արդեն 2 արծաթե մեդալ ունի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում
✔️Գասպար Տերտերյանը (72 կգ) եզրափակиչում պարտություն կրեց ղազախ մրցակցից: Տերտերյանը Հայաստանի թիմին այս մրցաշարում առաջին մեդալը բերեց:
✔️Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) 1-2 հաշվով պարտվեց իրանցի Աբոլֆազլ Մոհմեդիին ու կկանգնի պատվո հարթակի 2-րդ աստիճանին:
@ArmeniaSputnik
11 136
Երևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին էլ փակ փողոցներ կլինեն. ՆԳՆ
Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Փակ փողոցների անուններն ու ժամերը` այստեղ։
Հիշեցնենք՝ ՄԱԿ–ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17–ի շրջանակում հոկտեմբերի 15–ին և 16–ին նույնպես Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
@ArmeniaSputnik
11 136
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը. Օրբելյան
«Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,– այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է օգոստոսի վերջից։
@ArmeniaSputnik
11 136
Ռուս-ամերիկյան վերջին խոշոր տնտեսական գործարքը մեզ համար հետևություններ անելու լավ առիթ է. Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել ՔԿՀ–ից
🔺Ես լավ գիտեմ, թե ինչքան դժվար է շուկա գտնել և մնալ այդ շուկաներում։ Դրա համար տարիների դժվար ու համառ աշխատանք է պահանջվում։ Բայց շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում։
🔺Հերթական մոլորությունն է, երբ ասում են, թե հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտադրանքի, գյուղմթերքի արտահանումը։ Երբ այդ օրը գա, շատերը հայտնաբերելու են, որ իրենց տեղն արդեն զբաղեցրել են ուրիշները։ Որքան երկար տևի այս վիճակը, այնքան ավելի մեծ ծավալով ենք կորուստներ արձանագրելու։
🔺Տնտեսությունը զարգանում է կառուցելով, ստեղծելով, ներդրումներ անելով։ Խլելու փորձերով, աշխատող հիմնարկները փակելով, կապարակնքելով, հազարավոր ընտանիքներ առանց աշխատանք ու առանց ապրուստի միջոց թողնելով՝ տնտեսություն չի զարգանում։
🔺Մենք ունենք թե´ Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ Եվրոպայի, թե´ Չինաստանի, թե´ հարևանների ու շատ-շատերի հետ փոխշահավետ համագործակցության լավ հնարավորություններ։ Բայց կարող ենք նաև ինքներս մեզ դնել ծանր վիճակում։
@ArmeniaSputnik
11 136
Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Սարատովի մարզին ուղղված է եղել «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին
Միևնույն ժամանակ, բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը նշել է, որ բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով։
@ArmeniaSputnik
11 136
SpaceX-ը սահմանափակել է ուկրաինացի զինվորականների համար Starlink-ի աշխատանքի արագությունը, պնդում է Զելենսկու խորհրդականը
«Սահմանափակումը վերաբերում է StarShield ծառայության «ռազմական փաթեթին», որի արագությունը սահմանվել է ժամում 100 մղոն»,- սոցցանցերում հայտնել է Սերգեյ Բեսկրեստնովը։ Նրա խոսքով՝ դա հանգեցրել է ուկրաինական ստորաբաժանումների որոշ գործողությունների ձախողմանը։ Բեսկրեստնովը ենթադրում է, որ սահմանափակումը կապված է քաղաքական իրավիճակի հետ։
📎Ավելի վաղ Կիևում հայտարարել էին, որ Թրամփը Մասկին խնդրել է սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի համար Starlink-ի աշխատանքը։ Վերջին շրջանում ԱՄՆ նախագահին զգալիորեն նյարդայնացնում են ուկրաինական իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածների համատեքստում։
@ArmeniaSputnik
11 136
Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր դատարանի կողմից բավարարված հայցերի արդյունքում են վերադարձրել հողատարածքները։
@ArmeniaSputnik
