ch
Feedback

不要被骗子欺骗!Telemetrio 会找到并标记这些频道 👉 如果想查看标记,请订阅 👈

Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա

前往频道在 Telegram

🚩 Channel was restricted by Telegram

显示更多

📈 Telegram 频道 Sputnik Արմենիա 的分析概览

频道 Sputnik Արմենիա (@armeniasputnik) 亚美尼亚语 语言赛道中的 是活跃参与者。目前社区聚集了 11 136 名订阅者,在 新闻与媒体 类别中位列第 17 202,并在 亚美尼亚 地区排名第 186 位。

📊 受众指标与增长动态

自 невідомо 创建以来,项目保持高速增长,吸引了 11 136 名订阅者。

根据 13 十月, 2026 的最新数据,频道保持稳定运转。过去 30 天订阅人数变化为 -103,过去 24 小时变化为 -3,整体触达仍然可观。

  • 认证状态: 未认证
  • 互动率 (ER): 平均受众互动率为 7.35%。内容发布后 24 小时内通常能获得 6.73% 的反应,占订阅者总量。
  • 帖子覆盖: 每篇帖子平均可获得 819 次浏览,首日通常累积 749 次浏览。
  • 互动与反馈: 受众积极参与,单帖平均反应数为 0。

📝 描述与内容策略

作者将该频道定位为表达主观观点的平台:
“🚩 Channel was restricted by Telegram”

凭借高频更新(最新数据采集于 14 十月, 2026),频道始终保持新鲜度与高覆盖。分析显示受众积极互动,使其成为 新闻与媒体 类别中的关键影响点。

11 136
订阅者
-324 小时
-227 天
-10330 天
帖子存档
Երևանում առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք է բացահայտվել. 14 քաղաքացի վճարել է ընդհանուր 8 միլիոն 475 հազար դրամ, սակայն խոստացված ծառայություններն ու գործողությունները չեն կատարվել Երևանում գործող ընկերությունը հատուկ հավելվածի միջոցով քաղաքացիներին առաջարկել է պրեմիում դասի ավտոմեքենաներով տաքսի ծառայություն, որը գովազդվել է նաև սոցիալական ցանցերում՝ հայտնի բլոգերի մասնակցությամբ։ Թողարկվել են անդամակցության քարտեր, որոնց գնորդները, ըստ առաջարկի, ամսվա ընթացքում կարող էին անվճար օգտվել իրենց հաշվեկշռին կցված մի քանի ավտոմեքենաներից։ @ArmeniaSputnik

Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կգա՞ն Երևան` մասնակցելու COP 17–ին. արտաքին քաղաքական գերատեսչությունը 2–րդ անգամ արդ
Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կգա՞ն Երևան` մասնակցելու COP 17–ին. արտաքին քաղաքական գերատեսչությունը 2–րդ անգամ արդեն չպատասխանեց այս հարցին «Առաջնորդների գագաթնաժողովին կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ գրանցված է 50-ից ավել բարձր մակարդակի մասնակցություն: Այս պահին ձեռնպահ կմնամ կոնկրետ երկրների անուններ նշելուց, քանի որ ընդունված պրակտիկայի համաձայն` տվյալ երկրներն են սովորաբար ներկայացնում իրենց մասնակցության վերաբերյալ տվյալները»,– COP 17–ին նվիրված ասուլիսին ասաց ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը: @ArmeniaSputnik

🥇Էլմիրա Կարապետյանը հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող է Կահիրեում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությ
🥇Էլմիրա Կարապետյանը հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող է Կահիրեում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը փայլուն արդյունք գրանցեց Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։ Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ։ @ArmeniaSputnik

ԱԱԾ–ն այսօր մտել է «Ադեկվադ» միաբանության տարածք, որը վաղուց նրանց չի պատկանում, այնտեղ ապրում է արցախցի ընտանիք, հայտնել է միաբանության հիմնադիր անդամներից և ղեկավար կազմի ներկայացուցիչ Մարինե Մանուչարյանը։ «Այստեղ մի հատվածն էլ մեզ համար պահեստային է։ Ես բերել էի հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի իրերը, համակարգիչը, գրքերը, որը գուցե նվիրվատվություն անեինք, Ամերիկյան համալսարանին։ Հիմա այդ հատվածը փակեցին, համակարգիչը տարան։ Ասացին, որ տեղյակ կպահեն ինձ, որպեսզի իմ ներկայությամբ բացեն, համոզվեն, որ Արթուր Դանիելյանի հետ կապ չունի։ Ասացին, որ եկել էին Արթուր ֆեյսբուքյան գործունեության հետ կապված ինչ–որ բաներ գտնելու, ինչպես նաև ձեռագիր` «хитрый» պլաններ հայտնաբերելու համար»,– ասաց Մանուչարյանը։ @ArmeniaSputnik

❗️«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է հաստատակամորեն պահպանել Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի պայմանները․ ՌԵ @ArmeniaSputnik

Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել շուրջ 235
Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել շուրջ 235 մլն դրամ Նաև՝ 3 անշարժ գույք, 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ, 1 տրանսպորտային միջոց և այլն։ @ArmeniaSputnik

Հայ մարզիկը նոր ռեկորդ է սահմանել Ռոման Սահրադյանը 5 կմ/ժ արագությամբ ընթացող 2 բեռնատարների միջև տեղադրված պտտաձողի վրա անընդմեջ կատարել է 70 պտույտ։ Նա Գինեսի ռեկորդների գրքի 10-րդ համաշխարհային ռեկորդը նվիրել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին: @ArmeniaSputnik

Նիկոլ Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը պայմանավորվվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Զրուցակիցները մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ @ArmeniaSputnik

❗️Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել, @ArmeniaSputnik–ի թղթակցին ասաց ՀՀ կառավարության հետ հանդիպումից դուրս եկած Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը։
«Մենք քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի կատարումը․ այն կատարվում է, և պայմանավորվել ենք համատեղ աշխատել»,–ասաց նա։
Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` նշելով, որ լավ արդյունք ունեցան քննարկումից։

Երկաթուղու հետ կապված հարցեր են քննարկվել. @ArmeniaSputnik–ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը` խոսելով Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպման մասին Երևանում գտնվող Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը բանակցություններ է վարել Հայաստանի կառավարության անդամների հետ։ Խուդաթյանը, սակայն, չպատասխանեց մեր թղթակցի այն հարցերին, թե արդյոք ռուսական կողմը կպահպանի կոնցեսիան, հնարավո՞ր է արդյոք ղազախական կողմի մասնակցությունը, և նախատեսվո՞ւմ է վերականգնել երկաթուղու՝ Երասխի և Ախուրիկի հատվածները։

Պլասիդո Դոմինգոն Երևանում է Աշխարհահռչակ տենորը հոկտեմբերի 16-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կմասնակցի Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգին։ @ArmeniaSputnik

Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել. փաստաբան «Նախագահի դեպքում սենյակային պայմանների խնդիր կա։ Երբ մենք իր խուցը համադրում ենք մի շարք այլ խցերի հետ, այնպիսի իրավիճակ է, որ կա գլոբալ տարբերություն։ Չեմ ասում, որ մեկին բերեն վատ, իրեն տանեն լավ խուց։ ՔԿՀ–ում չպետք է լինեն փոքր, մեծ, միջին խցեր, նկատի ունեմ շոշափելի տարբերություն ունեցող խցեր»,– ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը` խոսելով Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում նրա պահման պայմանների մասին։ Օրբելյանը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տալիս կալանավորներին անգամ համակարգիչ կամ որևէ այլ տեխնիկա օգտագործել, օրինակ, գործին ծանոթանալու կամ նամակներ գրելու համար։ ✔️Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ առաջարկեց ԶԼՄ–ներին դիմել համապատասխան մարմիններին` տեսնելու, թե ինչ պայմաններում է պահվում հայ ընտանիք մտած, կնոջ և երեխայի նկատմամբ հրազեն գործադրած ադրբեջանցի զինծառայողը, և ինչ պայմաններում է պահվում Արցախի և ՀՀ նախագահը, որի օրոք նույնիսկ ադրբեջանցի թիթեռ չէր կարող Հայաստան մտնել։

Ստամբուլում ջրի հոսանքը քշել-տարել է մի կնոջ․ քաղաքում հորդառատ անձրևներ են և փոթորկային քամի Տեղի օդերևութաբանների կանխատեսմամբ՝ վատ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։ @ArmeniaSputnik

Հայաստանն արդեն 2 արծաթե մեդալ ունի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում   ✔️Գասպար Տերտերյանը (72 կգ) եզրափակиչում պարտություն կրեց ղազախ մրցակցից: Տերտերյանը Հայաստանի թիմին այս մրցաշարում առաջին մեդալը բերեց: ✔️Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) 1-2 հաշվով պարտվեց իրանցի Աբոլֆազլ Մոհմեդիին ու կկանգնի պատվո հարթակի 2-րդ աստիճանին: @ArmeniaSputnik

Երևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին էլ փակ փողոցներ կլինեն. ՆԳՆ Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Փակ փողոցների անուններն ու ժամերը` այստեղ։ Հիշեցնենք՝ ՄԱԿ–ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17–ի շրջանակում հոկտեմբերի 15–ին և 16–ին նույնպես Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ @ArmeniaSputnik

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը. Օրբելյան «Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,– այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է օգոստոսի վերջից։ @ArmeniaSputnik

Ռուս-ամերիկյան վերջին խոշոր տնտեսական գործարքը մեզ համար հետևություններ անելու լավ առիթ է. Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել ՔԿՀ–ից 🔺Ես լավ գիտեմ, թե ինչքան դժվար է շուկա գտնել և մնալ այդ շուկաներում։ Դրա համար տարիների դժվար ու համառ աշխատանք է պահանջվում։ Բայց շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում։ 🔺Հերթական մոլորությունն է, երբ ասում են, թե հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտադրանքի, գյուղմթերքի արտահանումը։ Երբ այդ օրը գա, շատերը հայտնաբերելու են, որ իրենց տեղն արդեն զբաղեցրել են ուրիշները։ Որքան երկար տևի այս վիճակը, այնքան ավելի մեծ ծավալով ենք կորուստներ արձանագրելու։ 🔺Տնտեսությունը զարգանում է կառուցելով, ստեղծելով, ներդրումներ անելով։ Խլելու փորձերով, աշխատող հիմնարկները փակելով, կապարակնքելով, հազարավոր ընտանիքներ առանց աշխատանք ու առանց ապրուստի միջոց թողնելով՝ տնտեսություն չի զարգանում։ 🔺Մենք ունենք թե´ Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ Եվրոպայի, թե´ Չինաստանի, թե´ հարևանների ու շատ-շատերի հետ փոխշահավետ համագործակցության լավ հնարավորություններ։ Բայց կարող ենք նաև ինքներս մեզ դնել ծանր վիճակում։ @ArmeniaSputnik

Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Սարատովի մարզին ուղղված է եղել «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին Միևնույն ժամանակ, բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը նշել է, որ բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով։ @ArmeniaSputnik

SpaceX-ը սահմանափակել է ուկրաինացի զինվորականների համար Starlink-ի աշխատանքի արագությունը, պնդում է Զելենսկու խորհրդականը «Սահմանափակումը վերաբերում է StarShield ծառայության «ռազմական փաթեթին», որի արագությունը սահմանվել է ժամում 100 մղոն»,- սոցցանցերում հայտնել է Սերգեյ Բեսկրեստնովը։ Նրա խոսքով՝ դա հանգեցրել է ուկրաինական ստորաբաժանումների որոշ գործողությունների ձախողմանը։ Բեսկրեստնովը ենթադրում է, որ սահմանափակումը կապված է քաղաքական իրավիճակի հետ։ 📎Ավելի վաղ Կիևում հայտարարել էին, որ Թրամփը Մասկին խնդրել է սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի համար Starlink-ի աշխատանքը։ Վերջին շրջանում ԱՄՆ նախագահին զգալիորեն նյարդայնացնում են ուկրաինական իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածների համատեքստում։ @ArmeniaSputnik

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք ՀՀ դատախազությունից հայտնում են, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր դատարանի կողմից բավարարված հայցերի արդյունքում են վերադարձրել հողատարածքները։ @ArmeniaSputnik