cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):

إظهار المزيد
مشاركات الإعلانات
10 099
المشتركون
-624 ساعات
-437 أيام
+19030 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Ընդունման օրվանից Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը։ Թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականներին տարբեր առիթներով ու գերազանցապես ոչ պաշտոնական մակարդակում թուրքական կողմն անդրադառնում էր Հայաստանի Սահմանադրությանը։ 2020 թվականից հետո արդեն պաշտոնապես Թուրքիան Ադրբեջանի բերանով պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, քանի որ տեսավ հնարավորություն։ Նման պահանջը այսօր հերթական պայման-պարտադրանքն է ուրիշ բազմաթիվ պարտադրանքների շարքում, որոնք կոչված են ոչ թե «խաղաղություն հաստատելուն», այլ հայկական պետությունը թուլացնելուն։ ՀՀ սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնք մեր պետությունը վերածում են աշխարհաքաղաքական միավորի՝ քաղաքական հստակ ազգային սկզբունքներով, այլ ոչ թե Թուրքիայից կախյալ գավառի։ Ուստի պետք է հարվածել նաև դրան, ինչպես հարվածում են Սփյուռքին, բանակին, կրթական համակարգին, հերոսներին, Հայոց ցեղասպանությանը և այլ գործոնների։ Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության ամենակարևոր հիմքերին։ Հետևաբար այսօր՝ Սահմանադրության օրը լավ առիթ է հիշելու, որ այդ փաստաթուղթը, իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից, որը առավել քան երբևէ պետք է պաշտպանել բոլորիս։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
إظهار الكل...
96👍 35👏 8💯 7
Երեկ Վանաձորում էինք, ուր Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ տեղի ունեցավ մեր նոր գրքի՝ «Թուրքիայի պատմություն» գիտական աշխատանքի մարզային շնորհանդեսը։ Առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ միասին Վանաձորի մտավորականությանը ներկայացրերինք մեր գրքի բովանդակությունը և կարևորությունը։ Հասարակությանն առանց կարծրատիպերի ու պաթոսի իրական և օբյեկտիվ Թուրքիան ներկայացնելը մեր՝ մասնագետներիս գլխավոր առաքելություններից է։ Իսկ Վանաձորի՝ որպես մարզային շնորհանդեսի առաջին հանգրվան ընտրությունը պատահական չէր։ Գրքի գաղափարը ուղիղ 10 առաջ հղացել էր, ապա աջակցել էր դրա իրականացմանը Գուգարաց թեմի լուսահոգի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Ուստի միջոցառումը նաև յուրահատուկ շնորհակալություն էր վերջինիս։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
إظهار الكل...
99👍 29🙏 5
Քիչ առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի դե-ֆակտո արտգործնախարարի ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև: Թե ինչ հստակ օրակարգի շուրջ է զրույցը, անհայտ է: պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
إظهار الكل...
😡 69🤬 5 4👍 1👎 1🔥 1🫡 1
Photo unavailableShow in Telegram
‼️Հունիսի 26֊ից հուլիսի 6֊ը Բաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը։ Ըստ տարածված հայտարարության` մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են լինելու «Արևմտյան Ադրբեջանից» տեղահանվածներ։ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքը։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
إظهار الكل...
🤬 91👍 4👎 3 2🤔 2💔 1
Վերջին օրերի հիմնական օրակարգը Երեք օր է, ինչ Ադրբեջանը նորից կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբր ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ։ Որպես կանոն՝ սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցներից է։ Ամենայն հավանականությամբ՝ այսպիսով Ադրբեջանը արագացնում է հաջոր տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում (այսպես կոչված «անկլավային զիջումները»), որը նախատեսված է մեկնարկել հուլիսին։ Սրան զուգահեռ՝ Թուրքիան էլ ավելի է մեծացնում Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը (վերջին օրերի իրադարձությունները խոսուն ապացույցն են այս իրողության)։ Հայաստանին շարունակում են գլորել Թուրքիայի ազդեցության գոտի։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
إظهار الكل...
😢 41😡 16👍 9 8🤬 6💯 4
Photo unavailableShow in Telegram
Հայաստանը վստահ քայլերով գնում է դեպի Թուրքիա Արևմուտքի հետ մերձեցում։ Իսկ եթե ավելի հստակ, ապա առաջիկայում այս տիպի լուրերը լինելու են մեր սովորական առօրյան, իսկ այդ լուրերի ետևում թաքնված միակողմանի զիջումները՝ մեր հերթական ու անվերջանալի կորուստները։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
إظهار الكل...
😢 56🤬 28😱 7💔 7👏 6👎 4 1🥴 1😡 1
00:47
Video unavailableShow in Telegram
Տավուշում Ադրբեջանին հերթական հայկական տարածքների հանձնումից հետո մեր գլխավոր ճանապարհը՝ Հայաստան-Վրաստան մայրուղին լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Նայե՛ք այս կից տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին։ Հուլիսին սպասվող նոր զիջումներից հետո ճանապարհի որոշ հատվածներ արդեն կհայտարարվեն Ադրբեջանի տարածք՝ դրանից բխող էլ ավելի աղետալի հետևանքներով։ Նույն ժամանակ սպասվում է Հայաստան-Իրան ճանապարհի մի մասի հանձնում թշնամուն «անկալվների» անվան տակ։ Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը շարունակվում է։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
إظهار الكل...
1.mp42.74 MB
🤬 96😢 23👍 7 5👏 1
⚡️Վաղ առավոտից ձերբակալությունների ալիք է մեկնարկել Մարտունիում, Գավառում, Վանաձորում, Ուջանում և Երևանում։ Խուզարկություններ են անցկացվում ՀՅԴ ղեկավար մարմնի անդամի տանը և հայկական «gg» ընկերության գրասենյակում @armnationalfront
إظهار الكل...
🤬 64😱 13 5
Photo unavailableShow in Telegram
‼️ Թուրքական քարոզչամեքենան նորից թիրախավորում է Հայաստանին «Նախիջևանի ուղղությամբ կրակելու համար»։ Առաջատար լրատվամիջոցները կրկնում են Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունը և մեղադրում հայկական կողմին «սադրանքների» մեջ։ Դրանցից մերձիշխանական և ամենահակահայ թերթերից մեկը` «Yeni Şafak»-ը, գրում է, որ «Հայաստանը նորից կրակի հետ է խաղում»։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
إظهار الكل...
🤬 42😡 10🤔 3
⚡️⚡️Ադրբեջանի ՊՆ֊ը հերթական կեղծիքն է տարածել։ Ըստ հաղորդագրության` հունիսի 14֊ին ժամը 07։15֊ի սահմաններում Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել Նախիջևանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ‼️Նման ոճի ապատեղեկատվությունները և վերջին 24 ժամվա ընթացքում դրանց պարբերականությունը հուշում է հնարավոր սադրանքի մասին։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
إظهار الكل...
😢 23👍 12 4🤔 3👎 2💯 2😡 1
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.