en
Feedback
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Open in Telegram

Թուրքագետ Անժելա Սիմոնյանի հեղինակային ալիքը։ Այստեղ կիսվում եմ տարածաշրջանային իրադարձությունների վերլուծություններով, իմ ուսումնասիրություններով, թարգմանություններով ու արխիվային հետաքրքիր փաստերով։

Show more
The country is not specifiedThe category is not specified
279
Subscribers
-124 hours
+57 days
+2730 days
Posts Archive
Դե ինչ, նոր փուլ թյուրքական աշխարհում․ միասնական թյուրքական այբուբենի առաջին կիրառությունը Առաջին անգամ հրապարակվել են գրքեր միասնական թյուրքական այբուբենով՝ «Qara Sözler» (Աբայ Կունանբաև) և «Ak Keme» (Չինգիզ Այթմաթով)։ Այս երկու գրքերի փորձնական հրատարակությունը նպատակ ունի խորացնել թյուրքական ինտեգրացիան և ամրապնդել միասնական ինքնության գաղափարը։ Այս նախաձեռնությունը շարունակությունն է այն հայտարարության, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արեց Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում՝ նշելով, որ Թուրքիան սկսում է առաջին գործնական քայլը դեպի միասնական այբուբեն։ Դրան հաջորդած Բաքվի նիստում հաստատվեց միասնական լատինական հիմքով այբուբեն՝ բաղկացած 34 տառից, որը նախագծվել է հաշվի առնելով բոլոր թյուրքական լեզուների առանձնահատկությունները։ Նպատակն էր ստեղծել գրավոր հաղորդակցության միասնական հենք՝ հեշտացնելով փոխըմբռնումը և հաղորդակցությունը թյուրքախոս ժողովուրդների միջև։ Նախաձեռնության հիմնական գաղափարական առանցքը կայանում է մշակութային և լեզվական համախմբման միջոցով քաղաքական և քաղաքակրթական միասնականության խորացման մեջ։ Միասնական այբուբենը դիտարկվում է որպես «փափուկ ուժի» գործիք, որով Թուրքիան և Թյուրքական պետությունների կազմակերպությունը ձգտում են ամրապնդել «թյուրքական աշխարհի» միասնականությունը ոչ միայն խորհրդանշական մակարդակում, այլև կրթության, հրատարակչության և տեղեկատվական հարթություններում։ Հատկանշական է, որ առաջին փորձնական հրատարակությունները ներկայացվել են ոչ թե Թուրքիայում, այլ Ղազախստանում (Ալմաթի) և Ղրղզստանում (Բիշքեկ)՝ խորհրդանշելով նախագծի համաթյուրքական բնույթը։ Այս ձևաչափը թույլ է տալիս Թուրքիային հանդես գալ ոչ թե որպես առաջնորդող ուժ, այլ՝ որպես համակարգող, որը նպաստում է ընդհանուր մշակութային հարթակի ձևավորմանը։ Սակայն, իրականում Թուրքիան ձգտում է դառնալ այս նախաձեռնության առաջնորդող ուժը։ Եզրափակելով՝ կարելի է նշել, որ միասնական թյուրքական այբուբենի ներդրումը լեզվական նախաձեռնություն լինելուց զատ շատ ավելի լայն նշանակություն ունի․ այն արտահայտում է տարածաշրջանային ինքնության վերակազմավորման փորձ, որը ներառում է քաղաքական, մշակութային և քաղաքակրթական ինտեգրման երկարաժամկետ օրակարգ։ 21-րդ դարում պանթրուրքիզմն ավելի քան երբևէ իրական և առարկայական է։ Արևելյան անդրադարձներ

Ինչպե՞ս է Իսրայելը խախտում ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիան՝ «Սումուդ» նավատորմիժի միջադեպի համատեքստում Երեկ տեղի ունեցած դեպքերը միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռեցին Միջերկրական ծովի վրա․ մի քանի տասնյակ նավերից բաղկացած «Սումուդ» (Sumud) նավատորմիժը փորձեց շարժվել դեպի Գազայի հատված՝ այնտեղ հասցնելու մարդասիրական օգնություն և բողոքի ձայն բարձրացնելու Իսրայելի ծովային շրջափակման դեմ։ Նավերի վրա կային հարյուրավոր ակտիվիստներ տարբեր երկրներից, այդ թվում՝ հասարակական գործիչներ ու լրագրողներ։ Իսրայելական ռազմածովային ուժերը կանխեցին նավատորմիժի մուտքը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ առնվազն մի քանի նավ վնասվել է, իսկ մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել։ Իսրայելն իր քայլերը հիմնավորում է անվտանգության նկատառումներով՝ պնդելով, որ Գազայի շրջափակումը անհրաժեշտ է զենքի և ռազմական նյութերի մուտքը կանխելու համար։ Այս մոտեցումը հիմնվում է ծովային պատերազմի իրավունքի վրա, մասնավորապես՝ Սան Ռեմոյի ձեռնարկի դրույթների վրա, որտեղ բլոկադան կարող է դիտվել որպես օրինական միջոց զինված հակամարտության պայմաններում։ Սակայն բազմաթիվ իրավաբաններ և միջազգային կազմակերպություններ շեշտում են, որ շրջափակման կիրառումն ունի խիստ սահմանափակումներ։ Միջազգային մարդասիրական իրավունքը արգելում է այնպիսի բլոկադան, որն ուղղակի կամ անուղղակի կերպով սովի է մատնում քաղաքացիական բնակչությանը։ Բացի այդ, եթե նավերը տեղափոխում էին բացառապես մարդասիրական բեռ, ապա դրանց բռնի կասեցումը համաչափ չէ հռչակված նպատակներին։ Միջադեպի իրավաքաղաքական գնահատման առանցքը միջազգային ծովային իրավունքն է, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիան (UNCLOS, 1982) և սովորութային միջազգային իրավունքը։ UNCLOS-ի 87-րդ հոդվածը հստակորեն ամրագրում է ծովերում բոլոր պետությունների նավերի նավարկության ազատությունը։ Այս ազատությունն ունի սովորութային բնույթ և պարտադիր է նաև կոնվենցիան չստորագրած պետությունների համար։ Այն սահմանափակվում է միայն բացառիկ դեպքերում՝ ինչպես նշված է 110-րդ հոդվածում։ Եթե «Սումուդ» նավատորմիժի նավերը գտնվել են միջազգային ջրերում, ապա Իսրայելի կողմից դրանց կանգնեցումը և զննումը հակասում է այս հիմնական սկզբունքին։ Նավերի վրա իջեցումը և անձնակազմի բռնի տեղափոխումը կարող են դիտվել որպես միջազգային իրավունքի խախտում, քանի որ առկա չէ որևէ լեգալ հիմք՝ ազատ նավարկության իրավունք սահմանափակելու համար։ 2. «Right of Visit» (այցի իրավունք) սահմանափակ դեպքեր UNCLOS-ի 110-րդ հոդվածը սահմանում է այն բացառիկ հանգամանքները, երբ օտար պետության ռազմական նավը կարող է կանգնեցնել ու զննել այլ պետության պատկանող նավը․ • ծովահենություն, • ստրկավաճառություն, • չարտոնված հեռարձակման գործունեություն, • ազգություն չունեցող նավ, • կամ եթե նավը իրականում կրում է նույն պետության դրոշը։ «Սումուդ» նավատորմիժի նավերը որևէ այս կետին չեն համապատասխանում, ուստի Իսրայելի գործողությունները դուրս են «Right of Visit»-ի սահմաններից։ 3. Բլոկադայի իրավաչափություն Իսրայելը միջամտությունը հիմնավորում է Գազայի նկատմամբ հայտարարված ծովային բլոկադայով։ Բլոկադան ինքնին ճանաչված ինստիտուտ է ծովային պատերազմական իրավունքի մեջ և կանոնակարգված է San Remo Manual on International Law Applicable to Armed Conflicts at Sea (1994) փաստաթղթում։ Սակայն այդ փաստաթուղթը հստակ սահմանում է պայմանները․ • Կանոն 93 և 94․ բլոկադան պետք է պաշտոնապես հայտարարվի և հասցեագրվի բոլոր պետություններին։ • Կանոն 102․ այն չի կարող ուղղված լինել քաղաքացիական բնակչությանը սովի մատնելու նպատակով։ • Կանոն 103․ բլոկադան պետք է համաչափ լինի ռազմական նպատակի հետ։ • Կանոն 146․ մարդասիրական օգնության մատակարարումը չի կարող անօրինական դիտվել, եթե այն իրականում բերում է քաղաքացիական պաշտպանության միջոցներ։ Այսպիսով, «Սումուդ» նավատորմիժի միջադեպը ցույց է տալիս միջազգային ծովային իրավունքի և զինված հակամարտությունների իրավունքի միջև առկա լարվածությունը։ Իսրայելի հղումը բլոկադային կարող է որոշ չափով իրավական հիմք ապահովել, սակայն գործողությունների համաչափությունը և մարդասիրական բեռի խափանումը դժվար է համատեղել ինչպես UNCLOS-ի, այնպես էլ San Remo Manual-ի և Ժնևյան կոնվենցիաների պահանջների հետ։ Արևելյան անդրադարձներ

▪️Արդյո՞ք Թուրքիան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը Վերջերս Իսրայելի կողմից իրականացրած հարվածը Քաթարին, որը Միացյալ Նահանգների գլխավոր ոչ ՆԱՏՕ դաշնակիցն է, առաջացրել է հարց, թե արդյո՞ք Թուրքիան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը, որը հանդիսանում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցը։ Չնայած Թուրքիայի և Քաթարի միջև առկա մի շարք նմանություններին, որոնք վկայում են, որ Իսրայելի կողմից Թուրքիայի վրա հարձակումը լիովին բացառված չէ, մի շարք հանգամանքներ, և հատկապես Իսրայելի խոր կախվածությունը հենց Թուրքիայից, ամենայն հավանականությամբ կդառնան ուժեղ զսպող գործոններ նման սցենարի համար։ Չնայած Քաթարի դեմ այս գործողությունը տեղավորվում է Իսրայելի որդեգրած էսկալացիոն քաղաքականության տրամաբանության մեջ, այնուամենայնիվ, նախադեպային խզում է, քանի որ ուղղված էր մի երկրի դեմ, որը մինչ այդ համարվում էր «անմատչելի» թիրախ։ Թուրքիայի և Քաթարի միջև առկա են մի շարք ակնհայտ զուգահեռներ, որոնք երկուսին էլ դարձնում են Իսրայելի համար հավանական թիրախներ։ Օրինակ՝ երկու երկրներն էլ պահպանում են բարեկամական կապեր «ՀԱՄԱՍ»-ի հետ և անցյալում հյուրընկալել են կազմակերպության առաջնորդներին։ Իսկ այն պահից, երբ Սիրիայում տապալվեց Բաշար ալ-Ասադի վարչակարգը և Դամասկոսում ձևավորվեց Անկարային ու Դոհային մոտ կանգնած իշխանություն, Իսրայելի ռազմավարական շրջանակներում Թուրքիան և Քաթարը գնալով ավելի հաճախ են դիտարկվում որպես «ստրատեգիական սպառնալիքներ»։ Ավելին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը, որը ուսումնասիրում է երկրի փոփոխվող անվտանգության միջավայրը, արդեն առաջարկել է հատկացնել ռեսուրսներ Թուրքիայի հետ հնարավոր բախումների սցենարների համար՝ հատկապես Արևելյան Միջերկրականում և Թուրքիայի ազդեցության գոտիներում՝ Սիրիայում և Գազայում։ Սակայն եթե նույնիսկ ենթադրենք, որ Իսրայելն իսկապես ունի Թուրքիայի վրա հարձակվելու մտադրություն, արդյո՞ք այդ դրդապատճառները կգերակշռեն այն զսպող հանգամանքներին, որոնք կարող են կանխել նման քայլը։ 🔻Ամենատարածված փաստարկը, որն օգտագործվում է՝ իսրայելական հարվածի հնարավորությունը Թուրքիայի դեմ բացառելու համար, նրա ՆԱՏՕ անդամակցությունն է։ Այս տեսակետի կողմնակիցները շեշտում են, որ Թուրքիայի դեմ ցանկացած հարձակում ավտոմատ կերպով կգործարկի Ատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը, որը պարտավորեցնում է ողջ դաշինքին հանդես գալ Անկարայի պաշտպանության համար։ Սակայն անգամ այն դեպքում, եթե 5-րդ հոդվածը հաջողությամբ գործարկվի Թուրքիայի դեմ Իսրայելի ուղղակի հարձակման դեպքում, դաշինքի անդամները պարտավորված չեն պարտադիր ուժ կիրառել։ Պայմանագրի տեքստում նշվում է, որ յուրաքանչյուր պետություն կարող է ձեռնարկել «այնպիսի գործողություններ, որոնք համարում է անհրաժեշտ»։ Ավելին, օրերս Վաշինգտոնում պահպանողական American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը նշել էր, որ Թուրքիան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը և նախազգուշացրել էր, որ այն չպետք է հույսը դնի ՆԱՏՕ-ի անդամակցության վրա։ 🔻Սակայն ՆԱՏՕ-ի անդամակցությունից զատ, հենց Թուրքիայի սեփական ռազմական ներուժը, նրա տնտեսական լծակները Իսրայելի նկատմամբ և վերջապես՝ նորաստեղծ սիրիական ռեժիմի գլխավոր հովանավորի դերը, շատ ավելի հավանական են, որ կզսպեն Իսրայելի անպատասխանատու ռազմական արկածախնդրությունը։ 🔻Պարադոքսալ է, բայց Թուրքիայի ամենաարդյունավետ զսպող գործոններից մեկը ոչ ռազմական բնույթի է․ դա Իսրայելի վառելիքի մատակարարման դադարեցումն է կամ խաթարումը։ Իսրայելը մեծապես կախված է նավթից, որը տեղափոխվում է Ադրբեջանից՝ Թուրքիայի Ջեյհան նավահանգստով։ Այս հանգամանքը Անկարային դարձնում է Իսրայելի էներգետիկ անվտանգության կենսական կապը։ Այսօր Թուրքիան ունի ազդեցիկ և բազմաշերտ լծակների համակարգ, որի կիրառումը կարող է զգալիորեն սահմանափակել Իսրայելի գործողությունների շրջանակը հնարավոր հակամարտության դեպքում։ Այս իրողությունը պայմանավորում է, որ նույնիսկ իսրայելական ամենաարկածախնդիր քաղաքական ղեկավարությունը ստիպված կլինի խորապես գնահատել ռիսկերը, նախքան Թուրքիայի դեմ ռազմական քայլերի դիմելը։ Արևելյան անդրադարձներ