Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
Ir al canal en Telegram
Թուրքագետ Անժելա Սիմոնյանի հեղինակային ալիքը։ Այստեղ կիսվում եմ տարածաշրջանային իրադարձությունների վերլուծություններով, իմ ուսումնասիրություններով, թարգմանություններով ու արխիվային հետաքրքիր փաստերով։
Mostrar másEl país no está especificadoLa categoría no está especificada
335
Suscriptores
-124 horas
+77 días
+2830 días
Archivo de publicaciones
❗️Reuters-ի փոխանցմամբ՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանը պատրաստվում է պատասխան գործողությունների, որոնք, նրա խոսքով, կլինեն ջախջախիչ։
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հարվածների թիրախում են հայտնվել երկրի հետախուզության և պաշտպանության նախարարությունները, գերագույն առաջնորդի նստավայրը, ինչպես նաև Ատոմային էներգիայի իրանական կազմակերպություն-ը։ Նշվում է, որ հարվածները շարունակվում են մի քանի ալիքներով։
Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ լարվածությունը դուրս է գալիս վերահսկելի սահմաններից և կարող է արագ վերաճել լայնամասշտաբ էսկալացիայի։ Տարածաշրջանում ձևավորվում է ոչ պարզապես սրացում, այլ պայթյունավտանգ միջավայր, որի հետևանքները կարող են ունենալ երկարաժամկետ և անկանխատեսելի ազդեցություն ողջ տարածաշրջանի անվտանգության վրա։
Արևելյան անդրադարձներ
Ի՞նչ է այս պահին հայտնի Իրանի վրա Իսրայելի հարվածների մասին (թարմացվող)
▪️Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին։
▪️Մոտ յոթ հրթիռային հարված է գրանցվել Թեհրանի այն շրջաններում, որտեղ գտնվում են Գերագույն առաջնորդի նստավայրը և նախագահական պալատը, հայտնում է Fars լրատվական գործակալությունը:
▪️ԱՄՆ-ն օդային և ծովային հարվածներ է հասցնում Իրանին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյային:
▪️Պայթյունի ձայներ են լսվել նաև Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։
▪️Ամերիկյան լրատվամիջոցները՝ The New York Times-ը, CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, պնդում են, թե Միացյալ Նահանգները մասնակցել է Իրանի վրա հարձակմանը։
▪️Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հատուկ ռազմական գործողությունը, ըստ տեղեկությունների, կոչվում է «Հուդայի վահան»։
▪️ԱՄՆ-ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել, հայտարարել է Թրամփը։
Արևելյան անդրադարձներ
+1
Պատմական էքսկուրս #1🕌
1964 թվականին հենց այս օրը՝ փետրվարի 27-ին, Ստամբուլում գործարկվեց Coca-Cola-ի աշխարհում գործող 1109-րդ գործարանը։ Լիովին տեղական կապիտալով հիմնված այս կարևոր արտադրական օբյեկտը սկսեց գործունեությունը 14 միլիոն թուրքական լիրա կանոնադրական կապիտալով և դարձավ Թուրքիայում Coca-Cola-ի արտադրության մեկնարկային կարևոր կետերից մեկը։ Այս ներդրման հետևում կանգնած կարևոր դեմքերից մեկը գործարար Քադիր Հասն էր, ով հետագայում դարձավ Թուրքիայի ամենահայտնի գործարարներից մեկը: Այսօր Coca-Cola İçecek (CCI) ընկերությունը, որը կառավարում է Coca-Cola-ի գործունեությունը Թուրքիայում և հարևան երկրներում, 1964-ի այդ մեկ գործարանից հետո ընդլայնվել է՝ ունենալով 10 շշալցման գործարան հենց Թուրքիայում:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանում Coca-Cola-ի առաջին շիշն արտադրվել է շատ ավելի ուշ՝ 1996 թվականին Coca-Cola Hellenic Armenia ընկերության կողմից:
Արևելյան անդրադարձներ
Սիրելիներ,🕌
Ուրախ եմ մեկնարկելու նոր շարք՝ «Պատմական էքսկուրս», որի շրջանակում ամեն օր կներկայացնեմ տվյալ օրը Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած մի կարևոր, ուշագրավ կամ հետաքրքիր իրադարձություն, որը մեծ կամ փոքր հետք է թողել պատմության ընթացքի վրա։ Շարքը կսկսենք հենց այսօր։
Արևելյան սնդրադարձներ
Էրդողանը և ֆուտբոլը․ ի՞նչ է նրանց կապում ⚽️🏟️
Բոլորս էլ մանկության տարիներին ունեցել ենք հոբբիներ, որոնք մեզ ուղեկցել են մեր գիտակցական կյանքի գրեթե ողջ ընթացքում. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես բացառություն չէ։ Մանկության տարիներին Էրդողանը մեծ սեր է ունեցել բակային ֆուտբոլի հանդեպ և դեռահաս տարիքում երազել է մի օր դառնալ հայտնի խաղացող։ Սակայն նրա հայրը՝ Ահմեթ Էրդողանը, չէր կիսում որդու սպորտային նախասիրությունները և 1965 թվականին Ահմեդ Էրդողանը 11 տարեկանում գրանցեց իր որդուն որպես աշակերտ Ստամբուլի Իմամ Հաթիփ ավագ դպրոցի միջնակարգ դպրոցում: Քանի որ երիտասարդ Էրդողանի դպրոցը գտնվում էր Հալիչից այն կողմ, հայրը նրան ընդունեց որպես գիշերօթիկ աշակերտ։ Հավանաբար Ահմեթ Էրդողանը որդուն գիշերօթիկ դպրոց է ուղարկել առաջին հերթին աղքատության պատճառով (Իմամ Հաթիփ դպրոցները անվճար էին, իսկ գիշերօթիկ ուսուցումը մեծապես սուբսիդավորվում էր), բայց նաև՝ նրան շեղող գործոններից հեռու պահելու համար և այստեղ կարևոր տեղ էր զբաղեցնում ֆուտբոլը։
Ինչպես տարիներ անց պիտի հասկանար Ահմեթը, գիշերօթիկ դպրոցը չկարողացավ զսպել որդու սերը ֆուտբոլի հանդեպ․ երիտասարդ Էրդողանը շարունակում էր գաղտնի խաղալ թաղամասում, մինչև որ ընդգրկվեց Քասըմփաշայի սիրողական թիմերից մեկում՝ «Camialtı Spor»-ում, ինչից հետո խոստովանել է հորը, որ իր սերն այդ մարզաձևի հանդեպ շարունակվում է։ Որոշ տվյալներով Էրդողանը մասնակցել է İETT Spor-ի երիտասարդական կազմում։ Նրա խաղային դիրքը հիմնականում հարձակվող էր։
▪️Տարիներ շարունակ շրջանառվում էին լուրեր, թե նրան առաջարկ է եղել պրոֆեսիոնալ ակումբից՝ նույնիսկ Fenerbahçe S.K.-ից, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական կամ փաստաթղթավորված հաստատում չկա։
▪️Էրդողանի ծննդավայրի թաղամասը՝ Kasımpaşa-ն, ունի իր պրոֆեսիոնալ ակումբը՝ Kasımpaşa S.K., որը ներկայում հանդես է գալիս Թուրքիայի Սուպերլիգայում։ Թեպետ ակումբը պաշտոնապես նրա անունը չի կրում, հանրային ընկալման մեջ այն հաճախ կապվում է Էրդողանի հետ՝ նրա թաղամասային ինքնության և երիտասարդ տարիներին այդ միջավայրում ֆուտբոլ խաղալու պատճառով։
▪️Ավելի ուղիղ կապը հենց մարզադաշտն է․ 2000-ականներին վերակառուցված Kasımpaşa-ի մարզադաշտը վերանվանվեց նրա անունով։ Recep Tayyip Erdoğan Stadyumu-ում խաղում է Kasımpaşa S.K.-ն։ Այն գտնվում է Ստամբուլում և ունի մոտ 14,000 հանդիսական տարողունակություն։
Արևելյան անդրադարձներ
🇹🇷📍Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը վերելք է ապրում
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) կազմել է աշխարհի 100 լավագույն պաշտպանական-արդյունաբերական համալիրների վարկանիշը՝ ըստ զենքի և ռազմական ծառայությունների վաճառքի 2024 թվականի։
Այս տարի ցուցակում ընդգրկվել են հինգ թուրքական ընկերություններ, որոնցից Թուրքիայի առաջատար պաշտպանական արդյունաբերության ընկերություններից մեկը՝ MKE-ն, իր պատմության մեջ առաջին անգամ մտել է «մեծ լիգա»։
Կորպորատիվ եկամուտների աճով Թուրքիան զբաղեցրել է 7-րդ տեղը և ընդհանուր եկամուտով՝ 11-րդը։
📈 Թուրքական ընկերությունների ընդհանուր եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 11%-ով՝ հասնելով 10.1 միլիարդ դոլարի։
▪️ ASELSAN-ը զբաղեցրել է 47-րդ տեղը՝ 3.47 միլիարդ դոլար եկամուտով։
▪️ TUSAŞ-ը զբաղեցրել է 65-րդ տեղը՝ 2.16 միլիարդ դոլար եկամուտով։
▪️ Baykar-ը զբաղեցրել է 73-րդ տեղը՝ 1.9 միլիարդ դոլար եկամուտով։
▪️ Roketsan-ը զբաղեցրել է 87-րդ տեղը՝ 1.39 միլիարդ դոլար եկամուտով։
▪️ Մեքենաշինական և քիմիական արդյունաբերությունը (ՄՔԱ) զբաղեցրել է 93-րդ տեղը՝ 1.21 միլիարդ դոլար եկամուտով։
📍 Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության արագ աճը ոչ միայն տնտեսական կամ տեխնոլոգիական առաջընթաց է, այլև ուժային քաղաքականության նոր մեխանիզմ տարածաշրջանում։ Անվտանգային տեսանկյունից այդ դինամիկան ունի երկու հիմնական հետևանք. առաջինը՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության աստիճանական փոփոխությունն է, որտեղ Անկարան իր արդյունաբերական ինքնաբավությունն օգտագործում է ռազմական ներկայությունը և քաղաքական ազդեցությունը խորացնելու համար։ երկրորդը հետևանքն այն է, տարածաշրջանային մրցակցությունը կարող է սրվել, քանի որ ռազմական տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնումը մեծացնում է ճնշման, հարկադրանքի և կոշտ ուժի կիրառման հնարավորությունները։ Հայաստանի համար սա հատկապես կարևոր ազդակ է, քանի որ Թուրքիայի պաշտպանական ոլորտի շարունակական ամրապնդումը երկարաժամկետ հեռանկարում կարող է էլ ավելի մեծացնել Անկարա–Բաքու ռազմաքաղաքական համագործակցության արդյունավետությունը։
Արևելյան անդրադարձներ
Իսկ, ահա, թուրքական ASELSAN պաշտպանական ընկերությունը հաջողությամբ արձակել է LUNA-1-ը՝ իր LEO պորտֆելի առաջին արբանյակը: Արձակումը կատարվել է SpaceX-ի Falcon 9 հրթիռով՝ Transporter-15 առաքելության շրջանակներում, ինչը կարևոր քայլ է ASELSAN-ի համար՝ համաշխարհային արբանյակային կապի ոլորտում իր դիրքերը ամրապնդելու գործում։
Արևելյան անդրադարձներ
🌊««Mavi Vatan»-ը պաշտպանելու նոր լուծումներ ROKETSAN-ից». ահա այսպես է ROKETSAN-ը ներկայացրել իր նոր արտադրանքը
Թուրքական ROKETSAN ընկերությունը, որը հիմնադրվել է 1988 թվականին և հանդիսանում է Թուրքիայի ռազմարդյունաբերության հրթիռային տեխնոլոգիաների առաջատար արտադրողը, ներկայացրել է նոր Levant հրթիռային համակարգը, որը հանդիսանում է ««Կապույտ հայրենիքը» պաշտպանելու համար ազգային լուծումների նոր սերունդ»։ Levant հակաօդային պաշտպանության համակարգը կարճ հեռահարության, բոլոր եղանակային պայմաններում գործող, մակերես-օդ տիպի հրթիռային համակարգ է, որը կատարում է թիրախի հայտնաբերում, հետագծում, վերահսկում, թիրախի գնահատում, զինատեսակի հատկացում, թիրախի ներգրավում և որսում (interception)։ Համակարգի հիմնական առաքելությունը ցածր բարձրությամբ (sea-skimmer) մինչև մեծ բարձրությունների (high-diver) վրա հարձակվող, ենթաձայնայինից մինչև գերձայնային արագությամբ շարժվող նավակործան հրթիռների, ինչպես նաև այլ օդային սպառնալիքների՝ օրինակ ԱԹՍ-ների, տեղում կախված ուղղաթիռների, օդ-մակերես հրթիռների դեմ պաշտպանությունն է։ LEVENT-ը ճշգրիտ հարվածել է իր թիրախին՝ որոնողական արկի փորձնական արձակման ժամանակ։
Թուրքական ռազմարդյունաբերական համալիրը շարունակում է լուրջ հաջողություններ գրանցել։ Այսօր համալիրը գտնվում է մի կարգավիճակում, երբ տեղական արտադրությունը կազմում է 80%, իսկ ներմուծումը 20%։ Այս համատեքստում տեղին է մեջբերել Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփփ Էրդողանի հետեւյալ միտքը, որ ընդամենը երկու տասնամյակի ընթացքում Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել իր պաշտպանական արդյունաբերության մեջ՝ նվազեցնելով իր արտաքին կախվածությունը 80%-ից մինչև 20%:
📌«Mavi Vatan» կամ Կապույտ Հայրենիք 🇹🇷🌊
📍Թուրքիայի «Mavi Vatan» հայեցակարգն արդեն երկար տարիներ պայմանավորում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը շրջապատող չորս ծովերում՝ Սեւ, Մարմարա, Էգեյան եւ Միջերկրական։ «Mavi Vatan» հայեցակարգը, որն առաջացել է դեռեւս 2006 թվականին Թուրքիայի Հանրապետության ռազմածովային Ուժերի հրամանատարությունում, ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության ծովային հավակնությունները։ Եվ, չնայած այն փաստին, որ «Mavi Vatan» տերմինն առաջացել է 2006 թվականին եւ հետագայում էլ ստացել հայեցակարգի կարգավիճակ, պետք է շեշտել, որ թուրքական ծովային հավակնությունները ունեն երկար տարիների վաղեմություն, իսկ «Mavi Vatan»-ն այդ հավակնությունների ևս մեկ առարկայական դրսեւորումն է։
Արևելյան անդրադարձներ
📍Այսօր Livenews.am-ի տաղավարում՝ «Ազգային անվտանգության տեսանկյունից» հաղորդաշարի ընթացքում խոսել եմ Հաքան Ֆիդանի կենսագրության, հետախուզական կարիերայի, ինչպես նաև դերի ու նշանակության մասին։ Ավելի մանրամասն կարող եք դիտել այստեղ։
Արևելյան անդրադարձներ
+2
🇹🇷Առաջին նկարում ներկայացված է Թուրքական դրոշի տարբերակները պատմության ընթացքում, իսկ հաջորդ նկարներում աստղի և կիսալուսնի կիրառությունն է Բյուզանդական կայսրությունում
Արևելյան անդրադարձներ
🔻Ի՞նչ ծագում ունի թուրքական դրոշի աստղն ու կիսալուսինը. իսլամակա՞ն, թե՞ հելլենիստական 🇹🇷
▪️Կարմիր գույնի, աստղի ու կիսալուսնի խորհրդանիշի հետ կապված են շատ տարբեր առասպելներ, բայց դրանց ծագումը շատ հաճախ անտեսվում է։ Չնայած աստղն ու կիսալուսինը հաճախ դիտվում են որպես տիպիկ մուսուլմանական խորհրդանիշներ, իրականում դրանք ունեն պատմություն, որը նախորդում է իսլամի ի հայտ գալուն։ Խորհրդանիշները զարգացել են հելլենիստական շրջանում՝ մ.թ.ա. 4-րդ և 1-ին դարերի միջև ընկած ժամանակահատվածում, Պոնտոսի և Բոսպորի թագավորություններում և Բյուզանդիա քաղաքում։ Մերձավոր Արևելքի հին քաղաքակրթությունները կիսալուսինն օգտագործում էին որպես կրոնական խորհրդանիշ, իսկ Բյուզանդիայի հին քաղաքը, որի խորհրդանիշն էր կիսալուսինը, նվիրված էր լուսնի աստվածուհի Դիանային։ Կույս Մարիամի խորհրդանիշ աստղն ավելացվեց Դիանայի կիսալուսինին, երբ կայսր Կոստանդին I-ը քրիստոնեությունը դարձրեց Հռոմեական կայսրության պաշտոնական կրոն և քաղաքը վերանվանեց Կոստանդնուպոլիս՝ իր պատվին։
▪️Կիսալուսինն ու աստղը կապվեցին իսլամի հետ, երբ Կենտրոնական Ասիայի մուսուլման թյուրքական ժողովուրդները գրավեցին Անատոլիական թերակղզին (և, ի վերջո, Կոստանդնուպոլիսը) և վերջինիս կիսալուսինը և աստղը ավելացրին իրենց սեփական դրոշներին։ Օսմանյան կայսրությունում դարերի ընթացքում եղել են մի քանի թուրքական դրոշներ, որոնց մեծ մասը ներառում էր կիսալուսինն ու աստղը, ինչպես նաև կարմիր կամ կանաչ գույները։ 1793 թվականի հունիսին նավատորմի համար հաստատվեց այն դրոշը, որն այժմ օգտագործվում է որպես Թուրքիայի ազգային դրոշ, չնայած դրա աստղն ուներ ութ ծայր՝ ներկայիս հինգի փոխարեն։ Այդ դրոշի դիզայնը վերահաստատվել է որպես Թուրքիայի ազգային դրոշ 1936 թվականի հունիսի 5-ին՝ Աթաթուրքի գլխավորած հեղափոխությունից հետո։
Արևելյան անդրադարձներ
📍Թուրքիան առաջին անգամ խորհրդարանական պատվիրակություն կուղարկի Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդի հետ հանդիպելու համար։
Պատվիրակության կազմում կլինեն իշխող ԱԶԿ-ի, նրա դաշնակից Ազգայնական շարժման (ԱՇԿ) և քրդամետ Դեմոկրատական կուսակցության պատգամավորներ: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ներկայացուցիչ չի ուղարկի Իմրալի կղզի ՔԱԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպելու համար։ Սակայն սա բարձրաստիճան թուրք պաշտոնյաների առաջին հանդիպումը չէ Օջալանի հետ։
🔍Հետաքրքրական է, որ այժմ Արտաքին Գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հաքան Ֆիդանը, նախկինում ունեցել է հանդիպումներ Օջալանի հետ Իմրալը կղզում։ Այդ շրջանում նա հանդիսանում էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը։ Կարևոր է նշել, որ Հաքան Ֆիդանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցան երկու նշանակալի գործընթացներ, որոնք պարբերաբար ազդում էին միմյանց վրա։ Առաջինը կառավարության և Գյուլենի կազմակերպության միջև հարաբերությունների վատթարացումն էր, որը հանգեցրեց լարվածության։ Երկրորդը՝ Օսլոյի բանակցությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, որոնք ուղղված էին քրդական հարցի լուծմանը։ Օսլոյում PKK-ի ներկայացուցիչների հետ բանակցությունները, ինչպես նաև Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպումները, շատ կարևոր տեղ են զբաղեցնում Հաքան Ֆիդանի կենսագրությունում։
🖋️Հաքան Ֆիդանի և PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հանդիպման վերաբերյալ պետք է նշել, որ Հաքան Ֆիդանը իսկապես հանդիպել է Օջալանի հետ 2014 թվականին: Սկզբում այս հանդիպումը քննարկվում էր բացասական համատեքստում, սակայն որոշ ժամանակ անց սկսեցին շրջանառվել նյութեր, որոնք պնդում են, որ Քրդական բանվորական կուսակցության և կառավարության միջև հաշտեցման գործընթացը արագանում է: Այդ բանակցություններում Ֆիդանի դերը շատ նշանակալի էր, և թվում է, թե նրա ներկայությունը արագացրել էր գործընթացը, սակայն, ինչպես նշել է Դողու Փերինչեքը, «Հաքան Ֆիդանի և Աբդուլլահ Օջալանի միջև բանակցությունները, կարծես, ռազմական գործընթաց են, այլ ոչ թե խաղաղության»։
Այստեղ չպետք է անտեսել նաև Ֆիդանի քրդական արմատներ ունենալու փաստը, քանի որ այս փուլում հենց այդ պատճառով Հաքան Ֆիդանը հայտնվել էր քննադատությունների կիզակետում։ Նրան ազգայնական շրջանակները մեղադրում էին Օջալանի հետ հանդիպելու և «խաղաղ» գործընթաց սկսելու մեջ։ Սակայն, հետագայում Թուրքիայի կառավարությունը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ Ֆիդանը Օջալանի հետ հանդիպել է որպես կառավարության ներկայացուցիչ։
Արևելյան անդրադարձներ
📌Թուրքիան «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխում է «Թուրքեստան»
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել է, որ դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա» տերմինը կփոխարինի «Թուրքեստան»-ով: Յուսուֆ Թեքինը ընդգծել է, որ նոր տերմինը մարտահրավեր է նետում այն խնդիրներին, որոնք «դիտավորյալ» ներմուծվել են թյուրքական աշխարհը «բաժանելու» համար:
📕 Ավելի վաղ՝ ներկայացվեց ընդհանուր թյուրքական այբուբենը։ Այդ ամենին հաջորդեց առաջին միասնական թյուրքական այբուբենով գրքերի հրատարակումը՝ «Qara Sözler» և «Ak Keme»։
🔎Թուրքիան հետևողական քայլերով իրականացնում է իր ավելի քան 100 տարվա վաղեմություն ունեցող ծրագրերը։ Թուրքիայի դոմինանտ գաղափարախոսությունը Մեծ Թուրանն է, և ինչպես նշում է Էրդողանը «մեր երկրի սահմանները մեր սրտում են, իսկ մեր սրտի սահմանները չեն սահմանափակվում փշալարերով, պատերով կամ մաքսային դարպասներով»։ Ուստի մոտալուտ ապագայում, միգուցե, այս գաղափարը շատ մեծ վտանգ չի ներկայացնում գերտերությունների համար, բայց երկարաժամկետ հեռանկարում այն ունի լուրջ սպառնալիք դառնալու պոտենցիալ։
Արևելյան անդրադարձներ
Repost from ARMTALKS
+8
🇦🇿 Այս կադրերը վերցված են Ադրբեջանում անցկացված այսպես կոչված «հաղթական շքերթից»։
Այստեղ ցուցադրված են տարբեր երկրներից ներկրված ծանր ու հարձակողական զինատեսակներ, որոնք ձևավորում են Բաքվի ռազմական պատկերը՝ որպես տարածաշրջանի գլխավոր սպառազինված ուժ։
💣 Առաջին շարասյունում երևում է 2S7 «Pion» ինքնագնաց հաուբիցը՝ ռուսական արտադրության 203 մմ տրամաչափով հրանոթ։ Այն ունակ է կրակել մինչև 47 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանը ստացել է այս համակարգերը Բելառուսից։ Դրանք նախատեսված են խորքային թիրախների ոչնչացման համար և համարվում են ծանր հրետանային միջոց։
🛞 Հաջորդ կադրերում ցուցադրված է Dana M1 CZ՝ չեխական արտադրության 152 մմ հաուբից։ Այն տեղադրված է բարձր շարժունակությամբ 8×8 շասսիի վրա և համալրված է թվային կառավարման համակարգով։ Ադրբեջանը գնել է այս տեխնիկան 2018 թվականից՝ «Excalibur Army» ընկերությունից։
⚙️ Դրան հաջորդում է իսրայելական ATMOS 2000 ինքնագնաց հաուբիցը՝ «Elbit Systems»-ի արտադրություն։ 155 մմ տրամաչափով այս հրանոթը կրակում է մինչև 41 կմ հեռավորության վրա և դասվում է բարձր ճշգրտության հրետանային համակարգերի շարքին։ Ադրբեջանը տիրապետում է մի քանի տասնյակ նման կայանքների։
🚀 Նմանատիպ շարասյունում երևում է թուրքական T-122 «Sakarya» հրթիռահրետանային համակարգը։ Յուրաքանչյուր կայանք կրում է 40 հրթիռ, որոնք արձակվում են ընդամենը 20 վայրկյանում։ Արտադրված է «Roketsan» ընկերությունում և համալրված է թուրքական ու իսրայելական էլեկտրոնային բաղադրիչներով։
🔥 Դրան հետևում է T-300 «Kasirga» համակարգը՝ նույնպես թուրքական արտադրության։ Այն կրում է 300 մմ տրամաչափով հրթիռներ՝ մինչև 100 կմ կրակահեռությամբ։ Ադրբեջանը այս համակարգերը ձեռք է բերել 2000-ականների սկզբին, և դրանք շարունակում են մնալ նրա ամենահզոր հրթիռային միջոցներից։
🎯 Հաջորդը EXTRA օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգն է՝ իսրայելական «Israel Military Industries» ընկերությունից։ Այն նախատեսված է մինչև 150 կմ հեռավորությամբ ճշգրիտ հարվածների համար և ներառում է կառավարման և հրամանատարական ամբողջ ենթակառուցվածքը։
💥 Նույն շարքում են նաև իսրայելական LYNX MLRS բազմահրաձգ հրթիռային համակարգերը՝ «Elbit Systems»-ի արտադրություն։ Դրանք ունակ են կրակել տարբեր տրամաչափերի՝ ACCULAR և EXTRA տեսակի հրթիռներով։ Այս համակարգերը նախատեսված են ճշգրիտ ու արագ հարվածների իրականացման համար։
🚨 Վերջին կադրերում երևում է Polonez համակարգը՝ բելառուսական և չինական համատեղ մշակման արդյունք։ 301 մմ տրամաչափով հրթիռներն ունակ են խոցել մինչև 200 կմ հեռավորությամբ թիրախներ։ Այն համարվում է Ադրբեջանի հրթիռային սպառազինության ամենահեռահար բաղադրիչներից մեկը։
📍 Մինչ Երևանում դե ֆակտո իշխանականները շարունակում են քարոզել «խաղաղություն», Ադրբեջանը զինվում է աշխարհի առաջատար արտադրողների տեխնիկայով՝ ձևավորելով Հարավային Կովկասի ուժային նոր համակարգ։
🕯 @armeniantalks | Արմթոքս
📍1920 թվական, նոյեմբերի 8, ընթանում է Հայաստանի դեմ Թուրքիայի սանձազերծած պատերազմը։ Թուրքիայի զորքերի գլխավոր հրամանատար Քյազըմ Քարաբեքիրը ստանում է գաղտնի ծածկագիր Թուրքիայի ազգային մեծ ժողովից։ Բացելով՝ նա ընթերցում է․ «Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես և նյութապես վերացվի»։
Այս նամակից մոտ մեկ ամիս անց Հայաստանը պարտվում է, սակայն, ինչպես տեսնում եք, Հայաստանը վերացնել նրանք ամեն դեպքում չկարողացան՝ հայերի համառ պայքարի ու Խորհրդային միության առաջխաղացման պատճառով։ Բայց ինչո՞վ էր Հայաստանը թուրքերին խանգարում, կամ արդյո՞ք նամակում գրված այս միտքն ընդամենը պահի անհրաժեշտություն էր, թե՞ երկարաժամկետ, ռազմավարական նպատակ։
Այս իրադարձություններից անցել է ավելի քան 100 տարի։ Ինչպե՞ս են փոխվել Թուրքիայի նպատակներն ու առաջնահերթությունները հայկական պետության հանդեպ։ Ինչպե՞ս հասկանալ նրանց պահվածքն ու կանխատեսել նրանց հետագա քայլերը։
Մանրամասներն այստեղ։
Արևելյան անդրադարձներ
Դե ինչ, նոր փուլ թյուրքական աշխարհում․ միասնական թյուրքական այբուբենի առաջին կիրառությունը
Առաջին անգամ հրապարակվել են գրքեր միասնական թյուրքական այբուբենով՝ «Qara Sözler» (Աբայ Կունանբաև) և «Ak Keme» (Չինգիզ Այթմաթով)։ Այս երկու գրքերի փորձնական հրատարակությունը նպատակ ունի խորացնել թյուրքական ինտեգրացիան և ամրապնդել միասնական ինքնության գաղափարը։
Այս նախաձեռնությունը շարունակությունն է այն հայտարարության, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արեց Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում՝ նշելով, որ Թուրքիան սկսում է առաջին գործնական քայլը դեպի միասնական այբուբեն։ Դրան հաջորդած Բաքվի նիստում հաստատվեց միասնական լատինական հիմքով այբուբեն՝ բաղկացած 34 տառից, որը նախագծվել է հաշվի առնելով բոլոր թյուրքական լեզուների առանձնահատկությունները։ Նպատակն էր ստեղծել գրավոր հաղորդակցության միասնական հենք՝ հեշտացնելով փոխըմբռնումը և հաղորդակցությունը թյուրքախոս ժողովուրդների միջև։
Նախաձեռնության հիմնական գաղափարական առանցքը կայանում է մշակութային և լեզվական համախմբման միջոցով քաղաքական և քաղաքակրթական միասնականության խորացման մեջ։ Միասնական այբուբենը դիտարկվում է որպես «փափուկ ուժի» գործիք, որով Թուրքիան և Թյուրքական պետությունների կազմակերպությունը ձգտում են ամրապնդել «թյուրքական աշխարհի» միասնականությունը ոչ միայն խորհրդանշական մակարդակում, այլև կրթության, հրատարակչության և տեղեկատվական հարթություններում։
Հատկանշական է, որ առաջին փորձնական հրատարակությունները ներկայացվել են ոչ թե Թուրքիայում, այլ Ղազախստանում (Ալմաթի) և Ղրղզստանում (Բիշքեկ)՝ խորհրդանշելով նախագծի համաթյուրքական բնույթը։ Այս ձևաչափը թույլ է տալիս Թուրքիային հանդես գալ ոչ թե որպես առաջնորդող ուժ, այլ՝ որպես համակարգող, որը նպաստում է ընդհանուր մշակութային հարթակի ձևավորմանը։ Սակայն, իրականում Թուրքիան ձգտում է դառնալ այս նախաձեռնության առաջնորդող ուժը։
Եզրափակելով՝ կարելի է նշել, որ միասնական թյուրքական այբուբենի ներդրումը լեզվական նախաձեռնություն լինելուց զատ շատ ավելի լայն նշանակություն ունի․ այն արտահայտում է տարածաշրջանային ինքնության վերակազմավորման փորձ, որը ներառում է քաղաքական, մշակութային և քաղաքակրթական ինտեգրման երկարաժամկետ օրակարգ։ 21-րդ դարում պանթրուրքիզմն ավելի քան երբևէ իրական և առարկայական է։
Արևելյան անդրադարձներ
Ինչպե՞ս է Իսրայելը խախտում ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիան՝ «Սումուդ» նավատորմիժի միջադեպի համատեքստում
Երեկ տեղի ունեցած դեպքերը միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռեցին Միջերկրական ծովի վրա․ մի քանի տասնյակ նավերից բաղկացած «Սումուդ» (Sumud) նավատորմիժը փորձեց շարժվել դեպի Գազայի հատված՝ այնտեղ հասցնելու մարդասիրական օգնություն և բողոքի ձայն բարձրացնելու Իսրայելի ծովային շրջափակման դեմ։ Նավերի վրա կային հարյուրավոր ակտիվիստներ տարբեր երկրներից, այդ թվում՝ հասարակական գործիչներ ու լրագրողներ։
Իսրայելական ռազմածովային ուժերը կանխեցին նավատորմիժի մուտքը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ առնվազն մի քանի նավ վնասվել է, իսկ մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել։ Իսրայելն իր քայլերը հիմնավորում է անվտանգության նկատառումներով՝ պնդելով, որ Գազայի շրջափակումը անհրաժեշտ է զենքի և ռազմական նյութերի մուտքը կանխելու համար։ Այս մոտեցումը հիմնվում է ծովային պատերազմի իրավունքի վրա, մասնավորապես՝ Սան Ռեմոյի ձեռնարկի դրույթների վրա, որտեղ բլոկադան կարող է դիտվել որպես օրինական միջոց զինված հակամարտության պայմաններում։
Սակայն բազմաթիվ իրավաբաններ և միջազգային կազմակերպություններ շեշտում են, որ շրջափակման կիրառումն ունի խիստ սահմանափակումներ։ Միջազգային մարդասիրական իրավունքը արգելում է այնպիսի բլոկադան, որն ուղղակի կամ անուղղակի կերպով սովի է մատնում քաղաքացիական բնակչությանը։ Բացի այդ, եթե նավերը տեղափոխում էին բացառապես մարդասիրական բեռ, ապա դրանց բռնի կասեցումը համաչափ չէ հռչակված նպատակներին։
Միջադեպի իրավաքաղաքական գնահատման առանցքը միջազգային ծովային իրավունքն է, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիան (UNCLOS, 1982) և սովորութային միջազգային իրավունքը։
UNCLOS-ի 87-րդ հոդվածը հստակորեն ամրագրում է ծովերում բոլոր պետությունների նավերի նավարկության ազատությունը։ Այս ազատությունն ունի սովորութային բնույթ և պարտադիր է նաև կոնվենցիան չստորագրած պետությունների համար։ Այն սահմանափակվում է միայն բացառիկ դեպքերում՝ ինչպես նշված է 110-րդ հոդվածում։ Եթե «Սումուդ» նավատորմիժի նավերը գտնվել են միջազգային ջրերում, ապա Իսրայելի կողմից դրանց կանգնեցումը և զննումը հակասում է այս հիմնական սկզբունքին։ Նավերի վրա իջեցումը և անձնակազմի բռնի տեղափոխումը կարող են դիտվել որպես միջազգային իրավունքի խախտում, քանի որ առկա չէ որևէ լեգալ հիմք՝ ազատ նավարկության իրավունք սահմանափակելու համար։
2. «Right of Visit» (այցի իրավունք) սահմանափակ դեպքեր
UNCLOS-ի 110-րդ հոդվածը սահմանում է այն բացառիկ հանգամանքները, երբ օտար պետության ռազմական նավը կարող է կանգնեցնել ու զննել այլ պետության պատկանող նավը․
• ծովահենություն,
• ստրկավաճառություն,
• չարտոնված հեռարձակման գործունեություն,
• ազգություն չունեցող նավ,
• կամ եթե նավը իրականում կրում է նույն պետության դրոշը։
«Սումուդ» նավատորմիժի նավերը որևէ այս կետին չեն համապատասխանում, ուստի Իսրայելի գործողությունները դուրս են «Right of Visit»-ի սահմաններից։
3. Բլոկադայի իրավաչափություն
Իսրայելը միջամտությունը հիմնավորում է Գազայի նկատմամբ հայտարարված ծովային բլոկադայով։ Բլոկադան ինքնին ճանաչված ինստիտուտ է ծովային պատերազմական իրավունքի մեջ և կանոնակարգված է San Remo Manual on International Law Applicable to Armed Conflicts at Sea (1994) փաստաթղթում։
Սակայն այդ փաստաթուղթը հստակ սահմանում է պայմանները․
• Կանոն 93 և 94․ բլոկադան պետք է պաշտոնապես հայտարարվի և հասցեագրվի բոլոր պետություններին։
• Կանոն 102․ այն չի կարող ուղղված լինել քաղաքացիական բնակչությանը սովի մատնելու նպատակով։
• Կանոն 103․ բլոկադան պետք է համաչափ լինի ռազմական նպատակի հետ։
• Կանոն 146․ մարդասիրական օգնության մատակարարումը չի կարող անօրինական դիտվել, եթե այն իրականում բերում է քաղաքացիական պաշտպանության միջոցներ։
Այսպիսով, «Սումուդ» նավատորմիժի միջադեպը ցույց է տալիս միջազգային ծովային իրավունքի և զինված հակամարտությունների իրավունքի միջև առկա լարվածությունը։ Իսրայելի հղումը բլոկադային կարող է որոշ չափով իրավական հիմք ապահովել, սակայն գործողությունների համաչափությունը և մարդասիրական բեռի խափանումը դժվար է համատեղել ինչպես UNCLOS-ի, այնպես էլ San Remo Manual-ի և Ժնևյան կոնվենցիաների պահանջների հետ։
Արևելյան անդրադարձներ
