Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
Open in Telegram
Թուրքագետ Անժելա Սիմոնյանի հեղինակային ալիքը։ Այստեղ կիսվում եմ տարածաշրջանային իրադարձությունների վերլուծություններով, իմ ուսումնասիրություններով, թարգմանություններով ու արխիվային հետաքրքիր փաստերով։
Show moreThe country is not specifiedThe category is not specified
279
Subscribers
-124 hours
+57 days
+2730 days
Posts Archive
🏛️ Բալյան գերդաստանը և Դոլմաբահչե պալատը
Եթե երբևէ եղել եք Ստամբուլում կամ տեսել եք Բոսֆորի ափին վեր խոյացող հոյակերտ պալատներն ու մզկիթները, ապա տեսել եք Բալյանների հանճարի արդյունքը։ Շուրջ մեկ դար այս հայկական գերդաստանը եղել է Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետը՝ կերտելով քաղաքի ժամանակակից դեմքը։
📌1856 թվակսնին կառուցված Դոմնաբահչե պալատը Բալյանների ամենահայտնի գործն է։ Այն կառուցվել է Կարապետ և Նիկողայոս Բալյանների կողմից՝ Սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի պատվերով։
▪️Պալատի կառուցման համար ծախսվել է շուրջ 35 տոննա ոսկի։
▪️Պալատի ամենատպավորիչ մասերից մեկը հայտնի «Բյուրեղյա սանդուղքն» է, որտեղ օգտագործվել է ֆրանսիական Բաքարա բյուրեղապակի։
▪️Գլխավոր դահլիճում կախված է 4,5 տոննա կշռող բոհեմական բյուրեղապակյա ջահը՝ Վիկտորիա թագուհու նվերը։
▪️Բալյանները համադրել են եվրոպական բարոկկոն և ռոկոկոն օսմանյան ավանդական էլեմենտների հետ՝ ստեղծելով մի ուրույն ոճ, որը մինչ օրս հիացնում է զբոսաշրջիկներին։
Բացի Դոլմաբահչեից, Բալյան ընտանիքը կառուցել է նաև. Օրթաքյոյ մզկիթը, Չըրաղան պալատը, Բեյլերբեյի պալատը։ Այսօր Բալյան գերդաստանի ներկայացուցիչները հանգչում են Սկյուտարի (Üsküdar) հայկական գերեզմանատանը, իսկ նրանց թողած ժառանգությունը շարունակում է մնալ Պոլսի այցեքարտը։
Արևելյան անդրադարձներ
#interestingfacts
📊🇺🇸🇮🇷 Իրանի դեմ պատերազմի գինը $27 միլիարդ է
ԱՄՆ-ի համար Իրանի դեմ ռազմական գործողությունների արժեքը արդեն հասել է շուրջ 27 միլիարդ դոլարի՝ ամերիկացի հարկատուների հաշվին։
Կոնգրեսում ներկայացված բրիֆինգի տվյալներով՝ պատերազմի առաջին 6 օրերը ԱՄՆ-ին արժեցել են մոտ 11.3 միլիարդ դոլար։
📉 The Intercept-ի գնահատմամբ՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և երկարաձգվեն, ընդհանուր ծախսերը կարող են հասնել մինչև 1 տրիլիոն դոլարի։
⚠️ Սա ոչ միայն ռազմական, այլև լուրջ տնտեսական մարտահրավեր է, որը կարող է զգալի ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի ֆինանսական կայունության և գլոբալ տնտեսական հավասարակշռության վրա։
Արևելյան անդրադարձներ
📍🕌 Երբ ասում ենք, որ Արևելքում խորհրդանիշներն ամեն ինչ են, դա պատահական չէ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին տարիների քայլերը հենց այս տրամաբանության լավագույն օրինակներից են։ Այստեղ խոսքը միայն քաղաքականության մասին չէ, այլ այն մասին, թե ով է ձևավորում պատմությունը, հիշողությունը և պետականության պատկերացումը։
Այս տեսանկյունից արժե անդրադառնալ Ստամբուլի ամենաբարձր կետում կառուցված Çamlıca մզկիթին, որը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես կրոնական կառույց լինելու շրջանակներից։ Այն դարձել է խորհրդանիշ՝ մի ամբողջ քաղաքական ուղերձի կրող։
Էրդողանը փորձում է ոչ միայն կառավարել, այլ նաև իր ուրույն հետքը թողել պատմության մեջ՝ իրեն դնելով նույն հարթության վրա, ինչ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Եթե Աթաթուրքի ժառանգությունը մարմնավորվում է աշխարհիկ Թուրքիայի խորհրդանիշ հանդիսացող Anıtkabir-ում, ապա Չամլըջայի մզկիթը ներկայացնում է այլ՝ ավելի կրոնական և նեոօսմանյան ուղղություն։ Միևնույն ժամանակ այստեղ գործում է նաև օսմանյան ժառանգության վերակենդանացման տրամաբանությունը․ սուլթանները կառուցում էին մեծ մզկիթներ և իրենց անունը հավերժացնում հենց այդ կառույցների միջոցով։
Քաղաքական աշխարհագրության տեսանկյունից մզկիթը նայում է Ստամբուլին՝ նախկին Օսմանյան մայրաքաղաքին, որը Աթաթուրքը միտումնավոր «փոխարինեց» Անկարայով՝ որպես աշխարհիկ Թուրքիայի կենտրոն։
Ուշագրավ են նաև մզկիթի կառուցման մեջ ներդրված խորհրդանշական դետալները․
▪️ Մզկիթն ունի 6 մինարեթ, ինչը պատմականորեն կապված է Օսմանյան կայսրության հզորության և սուլթանական մզկիթների ավանդույթի հետ։
▪️ Դրանցից 4-ը ունեն 107.1 մետր բարձրություն, ինչը խորհրդանշում է 1071 թվականը՝ Մանազկերտի ճակատամարտը, որը թուրքական պատմական նարատիվում դիտարկվում է որպես Անատոլիայում թուրքական ներկայության սկիզբ։
▪️ Մզկիթի գմբեթի բարձրությունն էլ (72 մետր) հաճախ մեկնաբանվում է որպես Ստամբուլում բնակվող տարբեր ազգությունների խորհրդանշական թիվ։
Այսինքն՝ այստեղ ոչ մի բան պատահական չէ․ նույնիսկ ճարտարապետական չափերը վերածվել են քաղաքական-պատմական ուղերձների։
Արևելքում նման քայլերը միշտ բազմաշերտ են։ Դրանք միաժամանակ խոսում են անցյալի, ներկայի և հավակնությունների մասին։ Եվ հենց այդ պատճառով նման նախագծերը պետք է ընկալել ոչ թե պարզապես որպես շինարարություն, այլ որպես հստակ հաշվարկված քաղաքական հայտարարություն։
Արևելյան անդրադարձներ
Repost from Vardan Voskanyan's Channel
Շատերի համար, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչպե՞ս է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը։
Ըստ իրանական աղբյուրների՝ նեղուցի կենտրոնական մասով որևէ նավարկություն չի իրականացվում, քանի որ Իրանն անհրաժեշտության դեպքում կրակի տակ է պահում այդ հատվածը։
Իրանական կողմի հետ նախօրոք համաձայնեցմամբ, բոլոր նավթատար և այլ բեռներ փոխադրող նավերն այժմ անցնում են Պարսից ծոցի իրանական Ղեշմ և Լարաք, իսկ այնուհետ՝ Լարաք և Հորմուզ կղզիների միջև ստեղծված անվտանգ միջանցքով։
Իրանական Ղեշմ կղզում բոլոր նավերն անցնում են բեռների և անձնակազմի ստուգում, մուծում անվտանգ անցման վճար, որն, ըստ Իրանի խորհրդարանի Անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի՝ յուրաքանչյուր նավթատար նավի համար կազմում է 2 միլիոն դոլար և շարունակում ուղին։
Կից՝ Հորմուզի նեղուցի քարտեզն է, որտեղ սլաքով ցույց եմ տվել նավերի այժմյան անցման ուղին։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanian
🇹🇷🇦🇿 Մեկ ազգ, երկու դավանա՞նք
Կարո՞ղ են երկու երկրներ լինել «մեկ ազգ, երկու պետություն», եթե դավանում են իսլամի տարբեր ճյուղեր։ Այն դեպքում, երբ Թուրքիան տարածաշրջանում սուննիզմի հենասյունն է, Ադրբեջանն աշխարհի սակավաթիվ շիա մեծամասնություն ունեցող երկրներից է։ Դիտարկելով Թուրքիայի և Ադրբեջանը case-ը, տեսնում ենք, որ, փաստորեն, կարող են։
Ահա թե ինչպես է Թուրքիան հարթում այդ տարբերությունը և ինչպիսի տեղ ունի սուննիզմն ադրբեջանական իրականության մեջ.
Թուրքիայի համար էթնիկ պատկանելությունն ավելի վեր է, քան կրոնական տարբերությունը։ Անկարան առաջ է մղում «թյուրքական իսլամի» գաղափարը, որը շեշտը դնում է ընդհանուր պատմության և աշխարհիկության վրա՝ մեղմելով սուննի-շիա հնարավոր հակասությունները։
Թեև ադրբեջանցիների շուրջ 65%-ը շիաներ են, սուննի բնակչությունը (մոտ 35%) բավականին զգալի է, հատկապես հյուսիսային շրջաններում։ Թուրքիան պատմականորեն աջակցում է նրանց հետևյալ կերպ.
• Մզկիթների կառուցում և վերականգնում։
• Կրթական ծրագրեր և կրթաթոշակներ հոգևոր ուսանողների համար։
• Մշակութային փոխանակումներ, որոնք տարածում են սուննիզմի թուրքական «Հանաֆիական» դպրոցը։
Թուրքիան հանդես է գալիս որպես ռազմավարական «սուննի այլընտրանք» իրանական շիա ազդեցությանը։ Առաջ մղելով իսլամի ավելի աշխարհիկ և ժամանակակից մեկնաբանություն՝ Թուրքիան առաջարկում է մի մոդել, որն ավելի հարմար է Ադրբեջանի՝ որպես արևմտամետ պետության ինքնությանը։
Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը (Diyanet) սերտորեն համագործակցում է ադրբեջանական իշխանությունների հետ։ Նրանց նպատակը ոչ թե պարտադիր «դավանափոխությունն» է, այլ միասնական կրոնական ճակատի ստեղծումը, որը կսպասարկի երկու պետությունների քաղաքական դաշինքը։ Այս համատեքստում հետաքրքիր է նաև Էրդողանի այն հայտարարությունները, որտեղ նա նշում է. «Մենք չունենք «սուննիական իսլամ» կամ «շիական իսլամ» անունով կրոն։ Մենք ունենք միայն մեկ կրոն, և դա իսլամն է»։
Արևելյան անդրադարձներ
Այս ինֆոգրաֆիկան ներկայացնում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ընթացող պատերազմի հետևանքով տարբեր երկրներում գրանցված մարդկային կորուստները։
Ամենամեծ կորուստները գրանցվել են Իրանում և Լիբանանում, սակայն հարվածների և դրանց հետևանքների աշխարհագրությունը շատ ավելի լայն է՝ ընդգրկելով Իսրայել, Իրաք, Սիրիա, Պարսից ծոցի երկրներ և նույնիսկ ԱՄՆ զինվորականներ։
Տվյալները ներկայացված են մարտի 23-ի դրությամբ և կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով իրավիճակի արագ զարգացումը։
Արևելյան անդրադարձներ
🇮🇷🇮🇱🇺🇸Իրանի–ԱՄՆ–Իսրայելի պատերազմի 25-րդ օր․ ի՞նչ է հայտնի այս պահին
▪️Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, Պարսից ծոցի երկրները հայտնել են անընդհատ անօդաչու սարքերի և հրթիռների խոցման մասին, իսկ Լիբանանում և Իրաքում մարտերը սրվել են։
▪️Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի եղել՝ կտրականապես հերքելով նման պնդումները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և խորհրդարանի ներկայացուցիչները դրանք անվանել են «կեղծ տեղեկություն» և «մեծ սուտ»։
▪️Թեհրանում ընդգծվում է «դիմադրության ուժը»․ իշխանությունները խոր անվստահությամբ են մոտենում Վաշինգտոնի ցանկացած հայտարարության՝ այն դիտարկելով որպես ժամանակ շահելու փորձ։
▪️Չնայած վատ եղանակին և հարվածների վտանգին՝ Թեհրանում և այլ քաղաքներում անցկացվել են բազմամարդ իշխանամետ ցույցեր՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Իսրայելի։
▪️Տարածաշրջանային մակարդակում շարունակվում են դիվանագիտական շփումները․ Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ՝ քննարկելով Պարսից ծոցի լարված իրավիճակը և ընդգծելով խաղաղությանն աջակցելու պատրաստակամությունը։
Զարգացումները մնում են լարված և արագ փոփոխվող։
Արևելյան անդրադարձներ
Կարծես թե ԱՄՆ-ի կողմից ներկայացված վերջնաժամկետն անտեսվել է Իրանի կողմից։ Նշվում է, որ րոպեներ առաջ Թեհրանում հզոր պայթյուններ են եղել, սակայն մանրամասն տեղեկություններ չկան։
Ավելին, իրանական կողմը հայտարարել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություններ տեղի չեն ունեցել։ Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը ունեցել են «շատ լավ և արդյունավետ բանակցություններ՝ ուղղված Մերձավոր Արևելքում թշնամական գործողությունների լիակատար դադարեցմանը»։ Մերձավոր Արևելքը, կարծես թե, մտնում է ռազմական էսկալացիայի ամենալարված փուլ։
Արևելյան անդրադարձներ
📰🇹🇷Բերել եմ մի փոքր հայացք/տեսակետ Թուրքիայից։ Ցանկանում եմ ներկայացնել թուրքական Cumhuriyet թերթի սյունակագիր Մինե Էսենի սյունակից մի հատված, որը վերաբերում է ներկայիս պատերազմում Թուրքիայի կարգավիճակին։
Մինչ օրթոդոքս Մերձավոր Արևելքը խրվում է հակամարտության նոր ալիքի մեջ, Թուրքիան պահպանում է զգուշավոր դիրք Իրանի հարցում․ սա հազվադեպ օրինակ է՝ խուսափելու սիրիական սխալներից, որտեղ գաղափարախոսությունն ու էմոցիաները հանգեցրին ռազմավարական ձախողման։ Սակայն երկարաձգվող պատերազմը անխուսափելիորեն կուժեղացնի ճնշումը Անկարայի վրա՝ սկսած օդային սադրանքներից մինչև նրան «սուննիական դաշինքի» մեջ ներքաշելու փորձերը Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Թուրքիայի տնտեսությունը, որն արդեն իսկ խոցելի է, չի դիմանա Հորմուզի նեղուցի փակմանը․ էներգակիրների գների աճը, ինֆլյացիան և տնտեսական անկումը կհարվածեն միլիոնավոր ընտանիքների։ Այս պայմաններում Թուրքիայի դերը՝ որպես միջնորդ, այլ ոչ թե պատերազմի մասնակից, դառնում է միակ բանական ելքը։ Սակայն դրա համար անհրաժեշտ է իրական ներքին համախմբում, ոչ թե միասնության իմիտացիա՝ հիմնված ռեպրեսիաների և պոպուլիստական կարգախոսների վրա։Այս մտքից կարելի է եզրակացնել, որ Թուրքիան այժմ փորձում է վարել պրագմատիկ և զսպված քաղաքականություն, սակայն գտնվում է մի իրավիճակում, որտեղ արտաքին ճնշումները և տնտեսական խոցելիությունը կարող են ստիպել նրան վերանայել իր դիրքավորումը։ Այս հակամարտությունը դառնում է փորձություն Թուրքիայի համար՝ արդյոք այն կկարողանա մնալ ինքնուրույն դերակատար, թե կներքաշվի մեծ խաղացողների բևեռային հակամարտության մեջ։ Արևելյան անդրադարձներ
🇮🇷🇮🇱🇺🇸Իրանի–ԱՄՆ–Իսրայելի պատերազմի 24-րդ օր․ ի՞նչ է հայտնի այս պահին
Տարածաշրջանը լարված է, քանի որ մոտենում է Թրամփի 48-ժամյա վերջնաժամկետը՝ Իրանին Հորմուզի նեղուցը վերաբացելու համար, հակառակ դեպքում էլեկտրակայանների վրա հարձակումներ կկրեն։ Կիրակի օրը Իրանը հայտարարեց, որ կհարվածի իր Պարսից ծոցի հարևանների էներգետիկ և ջրային համակարգերին, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարի Իրանի էլեկտրաէներգետիկ ցանցին հարվածելու սպառնալիքը, ինչը կնշանակի պատերազմի լուրջ սրացում։ Թրամփի 48-ժամյա վերջնաժամկետը՝ Իրանին Հորմուզի նեղուցը վերաբացելու համար, հակառակ դեպքում էլեկտրակայանների վրա հարձակումներ կկրեն, ավարտվում է երկուշաբթի օրը՝ ժամը 23:44-ին, իսկ Իրանի համար՝ երեքշաբթի օրը՝ ժամը 3:14-ին։
🔻 Ռազմական զարգացումներ
Իրանը շարունակում է հրթիռային հարվածները Իսրայելի ուղղությամբ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով և կլաստերային զինամթերքով, որոնք որոշ դեպքերում կարողանում են շրջանցել հակաօդային պաշտպանությունը։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հակահարված տալ, եթե էլեկտրակայանները թիրախավորվեն՝ հարվածելով Իսրայելի էլեկտրակայաններին, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ բազաներին էլեկտրաէներգիա մատակարարողներին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ Թեհրանի ենթակառուցվածքներին ուղղված լայնածավալ հարվածների ալիք է սկսել։ Հզոր պայթյուններ են գրանցվել մայրաքաղաքի կենտրոնական, հարավային և արևելյան մասերում։
🔻 Հորմուզի նեղուց
ԱՄՆ-ը վերջնագիր էր ներկայացրել Իրանին՝ բացել Հորմուզի նեղուցը, որը համաշխարհային նավթի մատակարարումների առանցքային ուղին է։ Նեղուցի շուրջ լարվածությունը պահպանվում է, և դրա փակումը շարունակում է վտանգել գլոբալ էներգետիկ անվտանգությունը։ Ստեղծված իրավիճակի պատճառով նեղուցը լիովին փակ է՝ առնվազն որոշ մատակարարների համար, ինչի հետեւանքով նավթի գները ծավալուն կերպով բարձրացել են՝ հասնելով $113+ մի շարք հաշվարկներով։
🔻 ԱՄՆ-ի քայլերը
Վաշինգտոնը ժամանակավորապես հետաձգել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները՝ հայտարարելով հնարավոր բանակցությունների մասին։ Միևնույն ժամանակ պահպանվում է ռազմական ճնշումը և նոր հարվածների սպառնալիքը՝ եթե պահանջները չկատարվեն։ Դրան հաջորդեցին հերթական փոփոխություններ՝ հարվածների հետաձգում՝ մինչև 5 օր՝ դիվանագիտական բանակցությունների համար։
🔻 Տնտեսական հետևանքներ
Պատերազմը արդեն լուրջ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Նավթի գները կտրուկ աճել են։ Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) նշում է, որ նավթի եւ գազի մատակարարումները այսօր ավելի խոցելի են քան 1970֊ականների մեծ նավթային ճգնաժամի ժամանակ։ Առանց Հորմուզի նեղուցի՝ նավթի մատակարարումներից արդեն ավելի քան 11 մլն բ/օր նվազել է, ինչը գերազանցում է 1970֊ականների շոկային կորուստները։
Պատերազմի 24-րդ օրը պարզ է դառնում, որ հակամարտությունը չի սահմանափակվում միայն Իրանի ու Իսրայելի միջև, այլ ընդգրկում է ամբողջ Մերձավոր Արևելքը և ունի գլոբալ ազդեցություն։ Հորմուզի նեղուցի փակումը և էներգետիկ ենթակառուցվածքներին սպառնացող հարվածները արդեն բարձրացրել են նավթի և գազի գները, ինչը զգացվում է միջազգային շուկաներում։
Արևելյան անդրադարձներ
☕️Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես ստացվեց, որ սուրճի հայտնի մշակույթ ունեցող Թուրքիայում այսօր թեյն է ամենատարածված խմիչքը
Սրա հիմքում կա մեկ շատ պարզ պատճառ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրության փլուզումը և սուրճ արտադրող շրջանների, կորուստը սուրճը դարձրեց թանկարժեք ներմուծվող ապրանք Թուրքիայի համար։ Սա առաջացրեց ավելի մատչելի այլընտրանք գտնելու անհրաժեշտություն։ Թուրքիայի կառավարությունը սկսեց խթանել թեյի մշակումը Սև ծովի ափին գտնվող Ռիզե նահանգում, որտեղ կլիման իդեալական էր սև թեյ աճեցնելու համար։
Կառավարության քաղաքականության և ներդրումների շնորհիվ թեյի արտադրությունը զգալիորեն աճեց 1930-ական և 40-ական թվականներին, և 1950-ական թվականներին թեյը դարձավ սուրճի փոխարեն նախընտրելի ըմպելիք Թուրքիայում։ Տեղական արտադրության աճին զուգընթաց թեյը, թուրքերենում çay-ը դարձավ առօրյա կյանքի հիմնական բաղադրիչ և հյուրընկալության խորհրդանիշ, որը առաջարկվում էր հյուրերին տներում, խանութներում և հասարակական հավաքույթներում։
Թուրքիան համարվում է աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ թեյ օգտագործող երկրներից մեկը․ օրական այստեղ սպառվում է շուրջ 245 միլիոն բաժակ թեյ, իսկ բնակչության մոտ 96%-ը այն խմում է ամեն օր։
Արևելյան անդրադարձներ
+2
Ահա, թե ինչ տեսք է ունեցել Թոքաթլյան հյուրանոցը։
Արևելյան անդրադարձներ
🤔Ի՞նչ կապ կարող է լինել դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի, Օսմանյան կայսրության վերնախավի և հայազգի գործարար Մկրտիչ Թոքաթլյանի միջև։ Պատասխանը Կոստանդնուպոլսի լեգենդար «Թոքաթլյան» (Tokatlıyan) հյուրանոցային ցանցն է։
Մկրտիչ Թոքաթլյանը, ով ծագումով Թոքաթից (Եվդոկիա) էր, 19-րդ դարի վերջին հիմնեց Կոստանդնուպոլսի ամենանշանավոր հյուրանոցներից մեկը։ 1897 թ. Պերա թաղամասում բացված «Hotel M. Tokatliyan»-ը դարձավ եվրոպական չափանիշներով կառուցված առաջին շքեղ հյուրանոցներից մեկը կայսրությունում։ Ավելի ուշ՝ 1909-ին, Տարապիայում բացվեց ցանցի երկրորդ՝ ամառային հյուրանոցը, որն աչքի էր ընկնում իր ճարտարապետական շքեղությամբ։
📍«Թոքաթլյանը» պարզապես հյուրանոց չէր․ այն դիվանագիտական և մշակութային կենտրոն էր։ Այստեղ հանգրվանում էին օտարերկրյա դեսպաններ, իշխաններ և ժամանակի հայտնի արվեստագետներ։ Հյուրանոցն ուներ բարձրակարգ սպասարկում, որը մրցակցում էր փարիզյան լավագույն հաստատությունների հետ։ Հետաքրքիր է, որ հենց այստեղ է իր ժամանակն անցկացրել նաև Մուստաֆա Քեմալը, ում համար հյուրանոցն ուներ հատուկ ամրագրված համար։
📍Աշխարհահռչակ գրող Ագաթա Քրիստին Կոստանդնուպոլիս այցելելիս հաճախ էր լինում «Թոքաթլյանում»։ Նրա հանրահայտ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպում հյուրանոցը հիշատակվում է որպես գլխավոր հերոս Էրքյուլ Պուարոյի հանգրվան։ Սա ևս մեկ անգամ փաստում է հաստատության միջազգային հեղինակության և եվրոպական էլիտայի շրջանում ունեցած ժողովրդականության մասին։
▪️Հայոց ցեղասպանությունից և կայսրության փլուզումից հետո հյուրանոցների ճակատագիրը դասավորվեց ողբերգական։ 1915-ի իրադարձություններից հետո Մկրտիչ Թոքաթլյանը ստիպված էր լքել երկիրը՝ տեղափոխվելով Նիս (Ֆրանսիա)։ Հյուրանոցը ենթարկվեց բազմաթիվ վերանվանումների և ի վերջո անցավ թուրքական տնօրինությանը, ինչը պատմաբանների կողմից դիտարկվում է որպես հայկական «լքյալ գույքի» յուրացման վառ օրինակ։
Արևելյան անդրադարձներ
🇹🇷Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ վտանգավոր է համարում Իսրայելի փորձը փակել Ալ-Աքսա մզկիթը աղոթքի համար և ընդգծել է, որ Թուրքիան դեմ է տարածաշրջանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու փորձերին։
📍Միևնույն ժամանակ, նման հայտարարություններով Անկարան շարունակում է իրեն դիրքավորել որպես մուսուլմանական աշխարհի կարևոր դերակատար և իսլամական սրբավայրերի պաշտպան՝ փորձելով ամրապնդել իր քաղաքական և խորհրդանշական առաջնորդության հավակնությունները իսլամական աշխարհում։
📍Իրականում նման հայտարարությունները պատահական չեն և ունեն հստակ քաղաքական նշանակություն, քանի որ դրանց միջոցով Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանային քաղաքական գործընթացների վրա և ընդգծել իր դերակատարությունը մուսուլմանական աշխարհում՝ որպես ակտիվ և ազդեցիկ խաղացող։
Արևելյան անդրադարձներ
📍Թուրքիան ամեն կերպ փորձում է զերծ մնալ պատերազմի մեջ ներքաշվելուց։ Հակառակ այս ամենի մի շարք ուժեր կիրառում են բոլոր գործիքները Թուրքիային ներքաշելու համար։ Հետագա զարգացումները չափազանց հետաքրքիր են, սակայն միևնույն ժամանակ լի են անասելի մեծ վտանգներով։
🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան.
Մենք ցուցաբերում ենք առավելագույն զգոնություն այն դավադրությունների, ծուղակների և սադրանքների նկատմամբ, որոնք նպատակ ունեն մեր երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Թուրքիայի պետական կառավարման բազմադարյա ավանդույթները և մեր կառավարության ճգնաժամերի կառավարման 23-ամյա փորձը մեզ համար հիմնական ուղենիշներ են մեզ շրջապատող բարդ զարգացումների պայմաններում։ Մեր երկիրը կարող է վստահ լինել։Արևելյան անդրադարձներ
📍Հատված Հաքան Ֆիդանի այսօրվա ելույթից։ Հոլովակում ներկայացրել եմ ելույթի այս հատվածի բառացի թարգմանությունը։
Արևելյան անդրադարձներ
