fa
Feedback

فریب کلاهبرداران را نخورید! تل‌متریو این کانال‌ها را شناسایی و برچسب‌گذاری می‌کند 👉 برای مشاهده برچسب، اشتراک تهیه کنید

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

رفتن به کانال در Telegram

Թուրքագետ Անժելա Սիմոնյանի հեղինակային ալիքը։ Այստեղ կիսվում եմ տարածաշրջանային իրադարձությունների վերլուծություններով, իմ ուսումնասիրություններով, թարգմանություններով ու արխիվային հետաքրքիր փաստերով։

نمایش بیشتر
کشور مشخص نشده استدسته بندی مشخص نشده است
335
مشترکین
-124 ساعت
+77 روز
+2830 روز
آرشیو پست ها
📍Եթե մտածում եք, որ Թուրքիայի կողմից ներկայացվող աշխարհաքաղաքական հավակնությունները լոկ քաղաքական հռետորաբանության մաս են կամ պարզապես մամուլի կողմից շրջանառվող վերացական տեղեկություններ, ապա հաջորդիվ իմ կողմից ներկայացվելիք նյութը, հնարավոր է, փոխի ձեր մոտեցումն այս հարցի վերաբերյալ։ Օրեր առաջ գրել էի այն մասին, որ Թուրքիայում կա որոշում «վերակենդանացնել» Հիջազի երկաթուղին, որը նախկինում Աբդուլ Համիդ 2-րդի ամենամասշտաբային նախագծերից մեկն է եղել։ Իսկ հետո հանդիպեցի նյութի, որը հրապարակվել էր դեռևս այս տարվա փետրվարին, և որտեղ նշվում էր հետևյալը.
Բրիտանական British Steel պողպատաձուլական ընկերությունը մի քանի տասնյակ միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ պատվեր է ստացել՝ Անկարա-Իզմիր արագընթաց երկաթուղային մայրուղու համար ռելսեր մատակարարելու նպատակով։ 599 կմ երկարությամբ այս մայրուղին կմիացնի Թուրքիայի մայրաքաղաքը Էգեյան ծովի խոշոր նավահանգստային քաղաքի հետ։ Պատվերը ձևակերպվել է Միացյալ Թագավորության արտահանման վարկերի երաշխավորման դեպարտամենտի (UKEF) աջակցությամբ։ Այն նախատեսում է 36 հազար տոննա ռելսերի մատակարարում ERG International խմբին, որն իրականացնում է նախագիծը Թուրքիայի կառավարության հանձնարարությամբ։ Հիշեցնենք, որ 2024-ի մայիսին British Steel-ը պայմանագիր էր կնքել նաև Մերսին-Ադանա-Օսմանիե-Գազիանթեփ գծի կառուցման համար։
Եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ Անկարա-Իզմիր և Մերսին-Գազիանթեփ ուղղությունները պատահական չեն ընտրված։ Սա Թուրքիայի ներքին լոգիստիկան կապում է միջազգային առևտրային հանգույցների հետ և ստեղծում է մի միջանցք, որը հիշեցնում է հին օսմանյան նախագծեր։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Ձեզ եմ ներկայացնում 2026 թվականի Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների մի հատվածին։ Հետևությունները թողնեմ ձեզ👇🏻 Արև
+7
Ձեզ եմ ներկայացնում 2026 թվականի Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների մի հատվածին։ Հետևությունները թողնեմ ձեզ👇🏻 Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Սա ավելացնում եմ սիրելի քաղաքական meme-երի շարքին։ Թարգմանությունը՝ Հորմուզի նեղուցը սոցիալական մեդիա չէ։ Եթե ինչ-որ մեկը արգ
Սա ավելացնում եմ սիրելի քաղաքական meme-երի շարքին։ Թարգմանությունը՝ Հորմուզի նեղուցը սոցիալական մեդիա չէ։ Եթե ինչ-որ մեկը արգելափակում է քեզ, դու չես կարող ուղղակի ի պատասխան նրան արգելափակել))))

Նաև անդրադարձել էի Թուրքիայի նման ակտիվ վարքագիծը պայմանավորող առանցքային գործոններին👆🏻։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🇹🇷 Թուրքիան փորձում է վերագծել Մերձավոր Արևելքի էներգետիկ քարտեզը. ճգնաժամը՝ որպես հնարավորություն Մի քանի օր առաջ գրել էի այն մասին, որ Թուրքիան փորձում է վերակենդանացնել Հիջազի երկաթուղին և սրան զուգահեռ փորձում է դիրքավորել իրեն որպես էներգետիկ հաբ ու, ահա, մինչ համաշխարհային հանրությունը տագնապով հետևում է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված լարվածությանը, Անկարան այս աշխարհաքաղաքական ճգնաժամը դիտարկում է որպես պատմական շանս։ Թուրքիան արդեն իսկ սկսել է շրջանառել տարածաշրջանում նոր, հավակնոտ էներգետիկ երթուղիների կառուցման գաղափարը, որոնք Կատարը, Իրաքը և Կենտրոնական Ասիան կմիացնեն Եվրոպային՝ շրջանցելով վտանգավոր ջրային ուղիները։ 📊 Թիրախում հայտնված հիմնական նախագծերն են. Կատար-Թուրքիա գազամուղի կառուցումը՝ կատարական գազը ցամաքով Եվրոպա հասցնելու համար։ Տրանսկասպյան գազամուղը, որը թուրքմենական պաշարները Ադրբեջանով կուղղի դեպի թուրքական հաբ։ Կիրկուկ-Ջեյհան խողովակաշարի ընդլայնումը մինչև Բասրա։ Սիրիական նավթի միացումը Իրաք-Թուրքիա ենթակառուցվածքներին և էլեկտրաէներգետիկ կապը Սաուդյան Արաբիայի հետ։ Թե՛ սա և թե՛ Հիջազի երկաթուղին լոկ տնտեսական նախագծերի փաթեթ չեն, այլ Թուրքիան Եվրոպայի համար անփոխարինելի տնտեսական և էներգետիկ հանգույց դարձնելու գլոբալ պլան։ Եթե այս ծրագրերն իրականանան, Բրյուսելը էներգետիկ առումով կախվածության մեջ կընկնի Անկարայից ոչ պակաս, քան ժամանակին ռուսական գազից էր, ինչը Թուրքիային հսկայական քաղաքական լծակներ կտա Եվրոպայի հետ բանակցություններում։ Մյուս կողմից, ակտիվացնելով Տրանսկասպյան նախագիծը՝ Թուրքիան էլ ավելի է սերտացնում Բաքու-Անկարա տանդեմը՝ փաստացի փակելով «պանթյուրքիստական էներգետիկ միջանցքը»։ Անկարան շտապում է զբաղեցնել «դատարկվող» տեղը, և սա փոխելու է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկան։ Մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որտեղ էներգետիկ հաղորդակցությունները դառնում են նոր սահմաններ ու ազդեցության գոտիներ գծելու գլխավոր գործիքը։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

📊Այս ինֆոգրաֆիկան պատկերում է 2023 թ. Իրանի արտահանման հիմնական ուղղությունները, որտեղ հստակ երևում է մեր տարածաշրջանի և խոշ
📊Այս ինֆոգրաֆիկան պատկերում է 2023 թ. Իրանի արտահանման հիմնական ուղղությունները, որտեղ հստակ երևում է մեր տարածաշրջանի և խոշոր խաղացողների տնտեսական կախվածությունը Թեհրանից։ 📍 Թուրքիան երկրորդ տեղում է. Իրանական արտահանման 16%-ը ($2.1 մլրդ) բաժին է ընկնում Անկարային։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիայի համար Իրանը ոչ միայն հարևան է, այլև կենսական տնտեսական գործընկեր։ Ցանկացած շրջափակում կամ սանկցիա առաջին հերթին հարվածելու է հենց թուրքական շուկային ու էներգետիկ անվտանգությանը։ 📍 Չինաստանը բացահայտ առաջատար է՝ 35% ($4.6 մլրդ)։ Հնդկաստանն ու Պակիստանը միասին կազմում են ևս 15%։ Սա նշանակում է, որ Իրանի դեմ ուղղված արևմտյան ճնշումները բախվում են ասիական տնտեսական հսկայական շահերի հետ։ Արևելյան անդրադարձներ

🚢 Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը. ո՞վ կտուժի առաջինը ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների հավանական բլոկադան կարող է դառնալ տարածաշրջանային «տնտեսական երկրաշարժի» պատճառ։ Ըստ OEC-ի՝ հարվածի տակ են հայտնվելու Իրանի խոշորագույն գործընկերները՝ Չինաստանը, Թուրքիան, Հնդկաստանն ու Պակիստանը։ Ինչո՞ւ է սա կարևոր մեզ ու մեր հարևանների համար. 🔹 Անկարան կանգնելու է բարդ ընտրության առաջ։ Իրանը նրանց համար առանցքային էներգետիկ աղբյուր է։ Էներգակիրների գների թռիչքը կարող է ստիպել Էրդողանին գնալ Արևմուտքի հետ հարաբերությունների կոշտացման՝ սեփական տնտեսությունը փրկելու համար։ 🔹 Բաքուն հայտնվելու է «երկու քարի արանքում»։ Վերջին շրջանում Թեհրանի հետ ջերմացող հարաբերությունները կարող են բախվել ամերիկյան պատժամիջոցների պատին։ 🔹 Հայաստանի համար Իրանը «կյանքի ճանապարհ» է։ Իրանական նավահանգիստների խնդիրը ուղղակի հարված է մեր լոգիստիկային, «Հյուսիս-Հարավ» նախագծին և դեպի Հնդկաստան ու Չինաստան մեր ելքերին։ Ամփոփելով. Սա լոկ Իրան-ԱՄՆ հակամարտություն չէ, այլ մեծ վերադասավորումների նախերգանք, որտեղ թյուրքական աշխարհի և Հայաստանի շահերը խաչվում են հենց Իրանի սահմանին։ Կարճ ասած՝ սա միայն Իրանի ու ԱՄՆ-ի հարցը չէ։ Սա տարածաշրջանային մեծ վերադասավորումների նախերգանք է, որտեղ թյուրքական պետությունների ու Հայաստանի շահերը խաչվում են Իրանի սահմանի վրա։ Հետևում ենք զարգացումներին, քանի որ այստեղ է որոշվելու մեր տարածաշրջանի տնտեսական ապագան։ Արևելյան անդրադարձներ

🚂 Թուրքիայի աշխարհաքաղաքական նոր հայտը. ահա, թե ինչպես է նեոօսմանիզմը գործնականում կիրառվում 👇🏻🎧 Արևելյան անդրադարձներ
🚂 Թուրքիայի աշխարհաքաղաքական նոր հայտը. ահա, թե ինչպես է նեոօսմանիզմը գործնականում կիրառվում 👇🏻🎧 Արևելյան անդրադարձներ

Repost from Hakob Badalyan
💥 Իրանում երկշաբաթյա հրադադար է: Կողմերը հայտարարում են, որ այն հաստատվել է, որովհետեւ դիմացինը ընդունել է իրենց պայմանները: Իրանի Անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ ընդունել է իր պայմանները: ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանն է խնդրել հրադադար: Ինչ է իրականում կատարվել ու կատարվում: Սա դեռ տեսանելի չէ: Հավանաբար պարզ կլինի առաջիկա օրերին: Հազիվ թե երկու շաբաթ անց հայտարարվի խաղաղության մասին: Կամ կվերսկսի պատերազմը, կամ կհայտարարեն հրադադարը երկարաձգելու մասին, սակայն առանց որեւէ հիմնարար պայմանավորվածության եւ համաձայնության:

Թուրքիան առաջ է գալիս որպես այլընտրանքային էներգետիկ ուղի՝ Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամի ֆոնին։ ⸻ Թուրքիայի ակտիվացումը որպես էներգետիկ տարանցիկ հանգույց պայմանավորված է մի քանի առանցքային գործոններով․ Առաջին՝ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը վտանգում է գլոբալ նավթագազային մատակարարումների կայունությունը։ Այս նեղուցով անցնում է աշխարհի նավթի զգալի մասը, և ցանկացած անկայունություն անմիջապես ազդում է շուկաների վրա։ Երկրորդ՝ Թուրքիան ունի աշխարհագրական եզակի դիրք՝ միացնելով Կասպյան տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը և Եվրոպան։ Սա նրան թույլ է տալիս հանդես գալ որպես «էներգետիկ կամուրջ» և առաջարկել շրջանցիկ երթուղիներ՝ նվազեցնելով կախվածությունը ծովային վտանգավոր ուղիներից։ Երրորդ՝ Թուրքիան վերջին տարիներին հետևողականորեն զարգացնում է իր էներգետիկ ենթակառուցվածքները՝ գազատարներ, LNG տերմինալներ և պահեստավորման կարողություններ, ինչը մեծացնում է նրա ռազմավարական արժեքը արևմտյան գործընկերների համար։ Ստեղծված իրավիճակում Թուրքիան փորձում է կապիտալացնել տարածաշրջանային ճգնաժամերը՝ վերածվելով ոչ միայն տարանցիկ, այլ նաև քաղաքական ազդեցության կենտրոնի էներգետիկ ոլորտում։ Սա տեղավորվում է Անկարայի ավելի լայն ռազմավարության մեջ՝ դառնալ տարածաշրջանային հաբ և ամրապնդել իր դերակատարությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համակարգում։ Արևելյան անդրադարձներ

Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի մասին շնորհակալական գրառում է կատարել հենց հայերենով։ Հայաս
Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի մասին շնորհակալական գրառում է կատարել հենց հայերենով։ Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, իսկ հայ-իրանական սահմանը, պատմական տարբեր ժամանակահատվածներում փոփոխություններով հանդերձ, աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենահին սահմաններից մեկը երկու պետությունների միջև։ Հայերս և իրանցիները միմյանց ճանաչում ենք հազարամյակներ շարունակ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

📍Քիչ առաջ հանդիպեցի New York Times-ի մի հետաքրքիր հոդվածի, որի վերնագիրը հնչում էր այսպես «Will Iran Break Trumpism?»-Կկոտրի
📍Քիչ առաջ հանդիպեցի New York Times-ի մի հետաքրքիր հոդվածի, որի վերնագիրը հնչում էր այսպես «Will Iran Break Trumpism?»-Կկոտրի՞ արդյոք Իրանը «Թրամփիզմի» ողնաշարը։ Որոշեցի ավելի մանրամասն ուսումնասիրել հոդվածը, քանի որ հետաքրքրական է տեսնել ամերիկյան տեսակետներն այս հարցում և ձեզ համար առանձնացրել եմ մի քանի հետաքրքիր փաստարկներ հոդվածից։

🏛️ Բալյան գերդաստանը և Դոլմաբահչե պալատը Եթե երբևէ եղել եք Ստամբուլում կամ տեսել եք Բոսֆորի ափին վեր խոյացող հոյակերտ պալատներն ու մզկիթները, ապա տեսել եք Բալյանների հանճարի արդյունքը։ Շուրջ մեկ դար այս հայկական գերդաստանը եղել է Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետը՝ կերտելով քաղաքի ժամանակակից դեմքը։ 📌1856 թվակսնին կառուցված Դոմնաբահչե պալատը Բալյանների ամենահայտնի գործն է։ Այն կառուցվել է Կարապետ և Նիկողայոս Բալյանների կողմից՝ Սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի պատվերով։ ▪️Պալատի կառուցման համար ծախսվել է շուրջ 35 տոննա ոսկի։ ▪️Պալատի ամենատպավորիչ մասերից մեկը հայտնի «Բյուրեղյա սանդուղքն» է, որտեղ օգտագործվել է ֆրանսիական Բաքարա բյուրեղապակի։ ▪️Գլխավոր դահլիճում կախված է 4,5 տոննա կշռող բոհեմական բյուրեղապակյա ջահը՝ Վիկտորիա թագուհու նվերը։ ▪️Բալյանները համադրել են եվրոպական բարոկկոն և ռոկոկոն օսմանյան ավանդական էլեմենտների հետ՝ ստեղծելով մի ուրույն ոճ, որը մինչ օրս հիացնում է զբոսաշրջիկներին։ Բացի Դոլմաբահչեից, Բալյան ընտանիքը կառուցել է նաև. Օրթաքյոյ մզկիթը, Չըրաղան պալատը, Բեյլերբեյի պալատը։ Այսօր Բալյան գերդաստանի ներկայացուցիչները հանգչում են Սկյուտարի (Üsküdar) հայկական գերեզմանատանը, իսկ նրանց թողած ժառանգությունը շարունակում է մնալ Պոլսի այցեքարտը։ Արևելյան անդրադարձներ