782
订阅者
+124 小时
+27 天
-230 天
帖子存档
782
...եթե էլ երբևէ
չտեսնեմ քեզ,
միևնույն է, միշտ կպահեմ
իմ խորքերում
ու շուրջբոլորս,
իմ մատնահետքերում
և ուղեղիս ծալքերում,
կենտրոնների կենտրոնում
իմ
ու այն ամենի, ինչ մնաց ինձնից.
Ես ուզում եմ,
որ իմանաս, որ
այն բոլոր գիշերները`
քո կողքին անցկացրած,
նույնիսկ հիմար վեճերով,
ամենահիասքանչն էին.
ու ամենադժվար բառերը,
որոնք վախեցա ասել,
միայն հիմա կարող են ասվել.
ես սիրում եմ
Քեզ.
| Բուքովսկի |782
Այնպես վախենում էի քեզ բաց թողնել...
Հասկացա հանկարծ, որ վաղուց թողել եմ. հանդարտվեցի.
| Կովալջի |
782
Ես ամեն օր հաշվում եմ, թե քանի օր լուսացավ առանց քո որևէ խոսքի, բայց չեմ կորցնում հույսը, որ մի օր նորից հինը կդառնանք.
#Գայա
782
Ինչքան ցավ ենք ցանել մեր ձեռքով,
ցավել ու անցել ենք,
դարձել ենք,
փորձել ենք
մարել մեր սկիզբը.
Լավն էր սկիզբը...🤍
782
...և դու, որ եղար սկիզբս, և ստեղծեցիր ինձ, երևի թե չես տեսել` որքան հաճախ եմ քանդվել քեզնից հեռու.
Ինձ միշտ պահիր քո հիշողության մեջ, որովհետև իմ ներսում դու երբեք չես ավարտվելու.
ՏՈւՆ, որ դարձար ցնորք...
782
Մի անգամ Ստանիսլավսկուն խնդրեցին բացատրել, թե ինչ է նշանակում սիրել:
Նրան առաջարկեցին բազմաթիվ տարբերակներ՝ նվիրել ծաղիկներ, ապրել սիրելիի հետաքրքրություններով, աչքերով հոշոտել, երգել ուրախությունից:
Ստանիսլավսկին պատասխանեց.
- Ուզենալ դիպչել...
782
Երբեք, ոչ մի գնով մարդու ազնվությունը մի օգտագործեք իր դեմ, եթե նույնիսկ այդ ազնվությունը ոչնչացնում է ձեզ: Նա ազնիվ է իր կյանքում ձեր առավելության ամբողջ զգացումով...
| Մհեր Արշակյան |
782
Իմ մատները` բարակ, սառը,
երկար, քո չլինելուց բանաստեղծում են,
և կարդում եմ բանաստեղծություններ,
որտեղ գուցե գտնեմ քեզ.
#Գայա
782
Ես կորցնում եմ քեզ անընդհատ,
երբ պատահի
ու
ոնց պատահի,
ու,
որ ամենավատն է,
քեզ էնքան անփույթ եմ կորցնում,
որ գտնում եմ քեզ
ում մոտ պատահի.
Կներես ինձ,
եթե ես այն չեմ
ինչ քեզ պետք է.
միևնույն է,
թե սխալ եմ,
ես պատասխան կտամ,
ոնց միշտ,
որովհետև ես պատասխան եմ տալիս
բոլոր այն ծաղիկների համար,
որ տրորեցի,
բոլոր այն թղթերի համար, որ կտոր-կտոր արեցի,
բոլոր այն կատուների համար,
որոնց այդպես էլ փողոցից տուն չբերեցի,
բոլոր այն վերջակետերի համար,
որոնց անխնա ու ամեն անգամ օգտագործեցի.
Կներե՞ս ինձ,
եթե ես անգամ չփոխվեմ
ու
այդպես էլ փոքր աղջիկ մնամ,
ասա
կներե՞ս ինձ,
իսկ որ դրսում մնամ,
տուն կբերե՞ս ինձ,
իմ սիրած թեյից կտա՞ս,
կգրկե՞ս ինձ,
ոնց ամեն անգամ,
երբ քեզ կորցնում
ու գտնում եմ.
| Լուսավորիկ |
782
...ու մի՞թե տխուր չէ, ասա՛,
որ դու կկարդաս կյանքում հազար բան՝
թերթեր,
գրքեր,
ամսագրեր
ու անգամ փողոցում փակցված հայտարարությունները
ու չես կարդա երբեք
քո մասին գրած տողերն իմ.
| Ռուզան Ազիզյան |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
