ar
Feedback
Dear •

Dear •

الذهاب إلى القناة على Telegram
783
المشتركون
+124 ساعات
+27 أيام
لا توجد بيانات30 أيام
أرشيف المشاركات
Ես կարոտել եմ շերտերը քո ծիծաղի, և սա չափազանց սիրուն անեծք է. Տառապանքը երևի այն դեպքն է, ուր վկաներ չկան: Խոստացել էի պինդ լինել, բայց ուժեղ գտնվեցին միայն մկաններս դիմային: Թե տեսնեիր՝ ինչպես եմ ժպտում, իմանայիր՝ գնալդ որքա՜ն էր դիվային. Որ ներսիս պատերը ճաք են տվել, ու հույսերս փլուզվում են: Ասեիր, որ մի փրկություն կա, ասեիր, որ դա քեզ դեռ հուզում է. ամեն ինչ քեզ է հիշեցնում, կամ ոչինչ քեզ մոռացնել չի տալիս, իսկ դու գոռում ես, սեր իմ, թե երջանիկ ես. | Ադի Ալյեն |

Ինչ-որ մեկը ստեղծում է դատարկություն, մյուսն էլ պետք է լցնի այն, կյանքն է այսպիսին. | Հարուկի Մուրակամի |

Ասում ես հաշտվելու փո՞րձ անեմ. Հաշտվում են թշնամիները, հայրի՛կ, իսկ մենք բարեկամներ ենք, որ մնացինք քանդված կամուրջի տարբեր ափերին: Մեր արանքում մնաց պղտոր մի գետ, և կցամաքի այդ գետն էլ, իսկ ցամաքած գետի վրա մարդիկ այլևս կամուրջ չեն սարքում... | Վարդգես Պետրոսյան |

Ամեն ինչ ենք հեշտ կորցնում. Ոչինչ չենք կարող պահել հավերժ. Ու ես տխրեցի, Ես տխրեցի. | Բուքովսկի |

Նրանք, ում սիրում են, արտասովոր են դառնում. | Լեոնիդ Ենգիբարյան |

...իսկ մենք աշխարհում ինչ էլ որ դառնանք, Էլ ոչ մի անգամ չենք հանդիպելու. | Սահյան |

...եթե էլ երբևէ չտեսնեմ քեզ, միևնույն է, միշտ կպահեմ իմ խորքերում ու շուրջբոլորս, իմ մատնահետքերում և ուղեղիս ծալքերում, կենտրոնների կենտրոնում իմ ու այն ամենի, ինչ մնաց ինձնից. Ես ուզում եմ, որ իմանաս, որ այն բոլոր գիշերները` քո կողքին անցկացրած, նույնիսկ հիմար վեճերով, ամենահիասքանչն էին. ու ամենադժվար բառերը, որոնք վախեցա ասել, միայն հիմա կարող են ասվել. ես սիրում եմ Քեզ. | Բուքովսկի |

Այնպես վախենում էի քեզ բաց թողնել... Հասկացա հանկարծ, որ վաղուց թողել եմ. հանդարտվեցի. | Կովալջի |

Ես ամեն օր հաշվում եմ, թե քանի օր լուսացավ առանց քո որևէ խոսքի, բայց չեմ կորցնում հույսը, որ մի օր նորից հինը կդառնանք. #Գայա
Ես ամեն օր հաշվում եմ, թե քանի օր լուսացավ առանց քո որևէ խոսքի, բայց չեմ կորցնում հույսը, որ մի օր նորից հինը կդառնանք. #Գայա

Մի վշտացիր.ինչ֊որ կորցնում ես, այլ կերպ է վերադառնում. | Ռումի |

Ես քեզ կորցրել եմ այն ժամանակ, երբ սկսել եմ չորոնել. | Վարդան Հակոբյան |

...ով մերը չեղավ, կանչում ենք նրան. | Հակոբ Մովսես |

...և մեր ներսում ռմբակոծված փողոցներ կան. | Լուսինե Եղյան |

Ինչքան ցավ ենք ցանել մեր ձեռքով, ցավել ու անցել ենք, դարձել ենք, փորձել ենք մարել մեր սկիզբը. Լավն էր սկիզբը...🤍

...ես չեղա նավզիկե քեզ համար. | Հասմիկ Սիմոնյան |

...և դու, որ եղար սկիզբս, և ստեղծեցիր ինձ, երևի թե չես տեսել` որքան հաճախ եմ քանդվել քեզնից հեռու. Ինձ միշտ պահիր քո հիշողութ
...և դու, որ եղար սկիզբս, և ստեղծեցիր ինձ, երևի թե չես տեսել` որքան հաճախ եմ քանդվել քեզնից հեռու. Ինձ միշտ պահիր քո հիշողության մեջ, որովհետև իմ ներսում դու երբեք չես ավարտվելու. ՏՈւՆ, որ դարձար ցնորք...

Մի անգամ Ստանիսլավսկուն խնդրեցին բացատրել, թե ինչ է նշանակում սիրել: Նրան առաջարկեցին բազմաթիվ տարբերակներ՝ նվիրել ծաղիկներ, ապրել սիրելիի հետաքրքրություններով, աչքերով հոշոտել, երգել ուրախությունից: Ստանիսլավսկին պատասխանեց. - Ուզենալ դիպչել...

Դադարեք նրան համարել հրեշտակ, և նա չի իմանա, որ թևեր ունի` ձեզ լքելու. | Mher Arshakyan |

Ի վերջո բոլորը մեռնում են` բացի հայրենիքի համար ընկածներից... | Ռ. Գրիգորյան |

Երբեք, ոչ մի գնով մարդու ազնվությունը մի օգտագործեք իր դեմ, եթե նույնիսկ այդ ազնվությունը ոչնչացնում է ձեզ: Նա ազնիվ է իր կյանքում ձեր առավելության ամբողջ զգացումով... | Մհեր Արշակյան |