fa
Feedback
Dear •

Dear •

رفتن به کانال در Telegram
782
مشترکین
+124 ساعت
+27 روز
-230 روز
آرشیو پست ها
Նրանք, ում սիրում են, արտասովոր են դառնում. | Լեոնիդ Ենգիբարյան |

...իսկ մենք աշխարհում ինչ էլ որ դառնանք, Էլ ոչ մի անգամ չենք հանդիպելու. | Սահյան |

...եթե էլ երբևէ չտեսնեմ քեզ, միևնույն է, միշտ կպահեմ իմ խորքերում ու շուրջբոլորս, իմ մատնահետքերում և ուղեղիս ծալքերում, կենտրոնների կենտրոնում իմ ու այն ամենի, ինչ մնաց ինձնից. Ես ուզում եմ, որ իմանաս, որ այն բոլոր գիշերները` քո կողքին անցկացրած, նույնիսկ հիմար վեճերով, ամենահիասքանչն էին. ու ամենադժվար բառերը, որոնք վախեցա ասել, միայն հիմա կարող են ասվել. ես սիրում եմ Քեզ. | Բուքովսկի |

Այնպես վախենում էի քեզ բաց թողնել... Հասկացա հանկարծ, որ վաղուց թողել եմ. հանդարտվեցի. | Կովալջի |

Ես ամեն օր հաշվում եմ, թե քանի օր լուսացավ առանց քո որևէ խոսքի, բայց չեմ կորցնում հույսը, որ մի օր նորից հինը կդառնանք. #Գայա
Ես ամեն օր հաշվում եմ, թե քանի օր լուսացավ առանց քո որևէ խոսքի, բայց չեմ կորցնում հույսը, որ մի օր նորից հինը կդառնանք. #Գայա

Մի վշտացիր.ինչ֊որ կորցնում ես, այլ կերպ է վերադառնում. | Ռումի |

Ես քեզ կորցրել եմ այն ժամանակ, երբ սկսել եմ չորոնել. | Վարդան Հակոբյան |

...ով մերը չեղավ, կանչում ենք նրան. | Հակոբ Մովսես |

...և մեր ներսում ռմբակոծված փողոցներ կան. | Լուսինե Եղյան |

Ինչքան ցավ ենք ցանել մեր ձեռքով, ցավել ու անցել ենք, դարձել ենք, փորձել ենք մարել մեր սկիզբը. Լավն էր սկիզբը...🤍

...ես չեղա նավզիկե քեզ համար. | Հասմիկ Սիմոնյան |

...և դու, որ եղար սկիզբս, և ստեղծեցիր ինձ, երևի թե չես տեսել` որքան հաճախ եմ քանդվել քեզնից հեռու. Ինձ միշտ պահիր քո հիշողութ
...և դու, որ եղար սկիզբս, և ստեղծեցիր ինձ, երևի թե չես տեսել` որքան հաճախ եմ քանդվել քեզնից հեռու. Ինձ միշտ պահիր քո հիշողության մեջ, որովհետև իմ ներսում դու երբեք չես ավարտվելու. ՏՈւՆ, որ դարձար ցնորք...

Մի անգամ Ստանիսլավսկուն խնդրեցին բացատրել, թե ինչ է նշանակում սիրել: Նրան առաջարկեցին բազմաթիվ տարբերակներ՝ նվիրել ծաղիկներ, ապրել սիրելիի հետաքրքրություններով, աչքերով հոշոտել, երգել ուրախությունից: Ստանիսլավսկին պատասխանեց. - Ուզենալ դիպչել...

Դադարեք նրան համարել հրեշտակ, և նա չի իմանա, որ թևեր ունի` ձեզ լքելու. | Mher Arshakyan |

Ի վերջո բոլորը մեռնում են` բացի հայրենիքի համար ընկածներից... | Ռ. Գրիգորյան |

Երբեք, ոչ մի գնով մարդու ազնվությունը մի օգտագործեք իր դեմ, եթե նույնիսկ այդ ազնվությունը ոչնչացնում է ձեզ: Նա ազնիվ է իր կյանքում ձեր առավելության ամբողջ զգացումով... | Մհեր Արշակյան |

Գրողի տարածն այնքան մաքուր էր, որ կողքին միշտ ինձ կեղծավոր եմ զգացել... | Խալեդ Հոսեյնի |

Իմ մատները` բարակ, սառը, երկար, քո չլինելուց բանաստեղծում են, և կարդում եմ բանաստեղծություններ, որտեղ գուցե գտնեմ քեզ. #Գայա
Իմ մատները` բարակ, սառը, երկար, քո չլինելուց բանաստեղծում են, և կարդում եմ բանաստեղծություններ, որտեղ գուցե գտնեմ քեզ. #Գայա

Ես կորցնում եմ քեզ անընդհատ, երբ պատահի ու ոնց պատահի, ու, որ ամենավատն է, քեզ էնքան անփույթ եմ կորցնում, որ գտնում եմ քեզ ում մոտ պատահի. Կներես ինձ, եթե ես այն չեմ ինչ քեզ պետք է. միևնույն է, թե սխալ եմ, ես պատասխան կտամ, ոնց միշտ, որովհետև ես պատասխան եմ տալիս բոլոր այն ծաղիկների համար, որ տրորեցի, բոլոր այն թղթերի համար, որ կտոր-կտոր արեցի, բոլոր այն կատուների համար, որոնց այդպես էլ փողոցից տուն չբերեցի, բոլոր այն վերջակետերի համար, որոնց անխնա ու ամեն անգամ օգտագործեցի. Կներե՞ս ինձ, եթե ես անգամ չփոխվեմ ու այդպես էլ փոքր աղջիկ մնամ, ասա կներե՞ս ինձ, իսկ որ դրսում մնամ, տուն կբերե՞ս ինձ, իմ սիրած թեյից կտա՞ս, կգրկե՞ս ինձ, ոնց ամեն անգամ, երբ քեզ կորցնում ու գտնում եմ. | Լուսավորիկ |

...ու մի՞թե տխուր չէ, ասա՛, որ դու կկարդաս կյանքում հազար բան՝ թերթեր, գրքեր, ամսագրեր ու անգամ փողոցում փակցված հայտարարությունները ու չես կարդա երբեք քո մասին գրած տողերն իմ. | Ռուզան Ազիզյան |