782
订阅者
+124 小时
+27 天
-230 天
帖子存档
782
... իսկ մնացողները երբեք էլ չեն հասկանում՝ ինչու մեկը պիտի երբևէ ցանկանա հեռանալ իրենցից.
| Բուկովսկի |
782
Ինչ էլ լինի,
սրբիր առավոտի արցունքը
և մի մոռացիր իմ մասին.
Քեզ կգրկեն հազար անգամներ՝
ավելի ջերմ,
ավելի ամուր,
ավելի վստահ,
քեզ կնվիրեն
աշխարհ,
սիրտ,
աստղեր,
որդի,
քեզ կասեն՝ սիրում եմ
նախքան սկիզբ,
մինչև վերջ,
հավերժ,
անդին
ու կհամբուրեն,
կհամբուրեն քեզ
ագահ,
ինքնիշխան,
կրքահույզ,
քաղցած,
և ոչ ոք, ոչ ոք
չի լցվի քո կյանք
իմ առավոտով,
որ արտասվում է
հիշողությունից
քո տաք մատների․
ինչ էլ որ լինի,
ինձ մի մոռացիր․
| Ժուժա Ռակովսկի |
782
Ես ցամաքել եմ
ու խեղդվել
ու փոթորկվել
ու...
ու լռել, որ կուզեի քո կողքին քանդվեր ամենը
և ոչ քեզնից հեռու.
#Գայա
782
...դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու...
| ՀովհաննեսԳրիգորյան |
782
Հայերենում ասում են.
֊ Ինքն այլևս հետ չի գա.
Իսկ պոեզիայում.
֊ Իմ և քո միջև ահռելի տարածություն կա, որտեղ խեղդվում է քո վերադարձը.
#Գայա
782
...իսկ կանայք փոխարինել գիտեն, հոգիս.
մի՞թե դու չես տեսել, թե ինչպես են նրանք հմտորեն հավաքում մազերը գրիչով,
երբ ձեռքի տակ բռոշ չկա.
| Լուսանե |
782
Երբ սովորական մի 《բարի լույս》֊ից
աշխարհն ավելի բարի է դառնում,
Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում,
և ի՞նչ են ուզում մեկը մյուսից...
| Սահյան |
782
Աշխարհն ավելի է ընդարձակվում, երբ քո կյանքից վերանում են ավելորդ մարդիկ...
| Մհեր Արշակյան |
782
...լավ մնաս,
համբույրների մեջ մնաս՝ ուրիշների,
թևերիս անպետք հիշողության մեջ էլ չմնաս.
նույնը մնաս՝ վախկոտ,
բայց ճշմարիտ,
անհամարձակ,
բայց ճշմարիտ,
ճշմարիտ ու անսեր.
լավ մնաս
բայց մնաս առանց ինձ,
նաև մի քիչ առանց քեզ կմնաս,
բայց, հոգ չէ,
կարևորը՝ անկոտրում մնաս.
| Լուսանե Ջալալյան |
782
Հայերենում ասում են.
֊թող շատ սիրված լինի.
Իսկ պոեզիայում.
֊Հույս ունեմ` կգտնես նրան, ում մեջ կապրես այնքան, որ բանաստեղծի քո մասին և քեզ համար.
#Գայա
782
Փակիր դուռը
և ինձ վերադարձրու ինձ,
դարձիր մեկը, որն այն ժամանակ էիր, երբ չէի գտել քեզ.
Ես հոգնած եմ
և կուզեի` օգնությունս լինեիր,
բայց փակիր դուռը.
#Գայա
782
...էս ինչքան շատ հուսահատություն,
դժգոհություն
ու
հիասթափություն է պետք
մի քանի
լավ բանաստեղծություն
գրելու համար...
| Բուկովսկի |
782
...խոստանում եմ,
որ կկորցնենք իրար`
այլևս երբեք չգտնելու անպատասխանատվությամբ.
Եվ այնքան ուզում եմ բարձր,
բայց առանց գոռալու
ցանկանալ քեզ մեծ սեր.
Թերևս ամենավատը, որ կարող եմ քեզ ցանկանալ, սերն է.
| Եր Կար |
782
Հայերենում ասում են.
֊քեզ չեմ մոռացել
Իսկ պոեզիայում.
֊ես քեզ փնտրում եմ ամենուր` մարդկանցից մինչև բառեր.
#Գայա
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
