8 754
订阅者
-924 小时
-477 天
-17430 天
数据加载中...
吸引订阅者
十月 '2610月 '26
十月 '26
+1
在0个频道中
九月 '26
+3
在0个频道中
Get PRO
八月 '26
+6
在1个频道中
Get PRO
七月 '26
+2
在0个频道中
Get PRO
六月 '26
+24
在1个频道中
Get PRO
五月 '26
+37
在0个频道中
Get PRO
四月 '26
+2
在0个频道中
Get PRO
三月 '26
+5
在1个频道中
Get PRO
二月 '26
+1
在0个频道中
Get PRO
一月 '26
+4
在0个频道中
Get PRO
十二月 '25
+2
在0个频道中
Get PRO
十一月 '25
+1
在0个频道中
Get PRO
十月 '25
+5
在0个频道中
Get PRO
九月 '25
+5
在0个频道中
Get PRO
八月 '25
+12
在0个频道中
Get PRO
七月 '25
+14
在0个频道中
Get PRO
六月 '25
+21
在1个频道中
Get PRO
五月 '25
+5
在3个频道中
Get PRO
四月 '25
+15
在2个频道中
Get PRO
三月 '25
+29
在2个频道中
Get PRO
二月 '25
+1
在5个频道中
Get PRO
一月 '25
+5
在8个频道中
Get PRO
十二月 '24
+1
在0个频道中
Get PRO
十一月 '240
在0个频道中
Get PRO
十月 '24
+16 194
在0个频道中
| 日期 | 订阅者增长 | 提及 | 频道 | |
| 06 十月 | 0 | |||
| 05 十月 | +1 | |||
| 04 十月 | 0 | |||
| 03 十月 | 0 | |||
| 02 十月 | 0 | |||
| 01 十月 | 0 |
频道帖子
Նավթի համաշխարհային պաշարները «վտանգավոր չափով նվազել են», հայտարարել է Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի ղեկավար Ամին Նասերը։ Նրա խոսքով՝ եթե Հորմուզի նեղուցով նավարկությունը չվերսկսվի, դա շուկաներում իրավիճակի վատթարացման ռիսկ է ստեղծում։
☑️ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկսվելու պահին նավթի համաշխարհային պաշարները կազմում էին մոտ 10 մլրդ բարել, իսկ այժմ նվազել են՝ հասնելով 6 մլրդ բարելից պակաս թվի։
| 2 | Կոտայքի մարզում կրակել ու վիրավորել են 2 պարեկի. ՆԳՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում Կոտայքի մարզում«Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ծառայողներից մեկը՝ ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։
Ձերբակալվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: | 214 |
| 3 | 🇷🇺🇺🇦Ուկրաինայի ուղղությամբ հարվածներն իրականացվում են Կիևի ռեժիմի ղեկավարի գործողություններին ի պատասխան․ ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Զելենսկու՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներն ուժեղացնելու սպառնալիքները։
🔻Նշել են, որ տեղի ունեցողի համար ամբողջական անձնական և քաղաքական պատասխանատվությունը կրում է հենց Զելենսկին։
🔻Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների ժամանակ ուկրաինական հարվածների հետևանքով ընտրատեղամասերում զոհվել է 6 խաղաղ բնակիչ։ Նույն ժամանակահատվածում Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի ուղղությամբ ուղարկել են ավելի քան 1600 անօդաչու թռչող սարք։
🔻Զելենսկու այսօրվա հայտարարությունից հետո ՌԴ զինված ուժերի հարվածները Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում գտնվող ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտներին, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքներին, կուժեղացվեն։
Ուկրաինայի բնակչությունը դրա համար պետք է մեղադրի միայն Կիևի ռեժիմի ղեկավարին։ | 294 |
| 4 | 🔹Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներին բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդի միջոցով ներկայացրել են իրենց առաջարկները, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը
📌«Սակայն նրանք պետք է հասկանան, որ միակողմանի պահանջներ ներկայացնելու և ձգձգելու դարաշրջանն ավարտվել է։ Մեր դիրքորոշումը հստակ է. Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իսլամաբադի հուշագրում նշված մեր յոթ պայմանները չկատարվեն»,-նշել է նա։ | 252 |
| 5 | 🔹Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի՝ հատուկ իրավիճակներում կառավարելու համար, հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը
📌«Վերջին ամիսներին թշնամու ծրագիրն էր կտրել երկրի կենսականորեն կարևոր զարկերակները՝ Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար։ Տնտեսական ճնշումը սրվել է, բայց ժողովրդի աջակցության և կառավարության մեր գործընկերների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք կանխել ենք թշնամու տնտեսական պատերազմի նպատակների իրականացումը»,-գրել է նա։ | 254 |
| 6 | 🔹Վաշինգտոնն ու Պեկինը կարող են համաձայնության հասնել այն հարցում, թե որ ոլորտներում չպետք է կիրառվեն արհեստական բանականության տեխնոլոգիաները, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը | 269 |
| 7 | 🔥 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱ՞Մ, ԹԵ՞ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ. «ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԻ ԹԻՎ 100 (1660) ՀԱՄԱՐՈՒՄ
🗓 Հոկտեմբերի 3, 2026 / Շաբաթ
📌 Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դադարեցվել է շուրջ 30 տարվա պատմություն ունեցող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը, որը երկու տասնամյակից ավելի ղեկավարում էր ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը: Արդյո՞ք սա վարչական ու քաղաքական ճնշումների շարունակությունն է:
📌 Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի
Ինչո՞ւ են առաջին անհրաժեշտության դեղերը Հայաստանում 2-ից մինչև 4.5 անգամ ավելի թանկ, քան հարևան Վրաստանում, և ինչպես է շուկայի կարգավորման քաղաքականությունը սահմանափակում մրցակցությունը:
📌 Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ
Սյունիքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայողի թափանցման ու տեղի բնակիչներին վիրավորելու միջադեպը ցույց տվեց ՀՀ անվտանգային ու իրավապահ համակարգի անգործունակությունը: Ինչո՞ւ թշնամու կողմից զգուշացված լինելով հանդերձ՝ պատկան մարմինները 2 օր չեն կարողացել հայտնաբերել նրան:
📌 «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի անդրադարձը Սյունիքի միջադեպին, «խաղաղության» քարոզչական փուչիկին, «Թրամփի ուղուն» (TRIPP) և հայ-ռուսական հարաբերությունների խորքային տրանսֆորմացիային:
📌 «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Եկեղեցու դեմ արշավների, արտաքին քաղաքականության անգրագիտության և կառավարման համակարգային լուծումների մասին:
📌 Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում
«Team Holding»-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը՝ ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում:
📌 «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց»
44-օրյա պատերազմում անմահացած Մհեր Գրիգորյանի մոր՝ տիկին Նազիկի հուզիչ հուշերը որդու, նրա երազանքների և անկատար մնացած նպատակների մասին:
📌 Ի՞նչ տվեց Հայաստանի ՄՔԴ-ին միանալը
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո արդյո՞ք արդարացան հանրային սպասումները, թե՞ առկա է լուրջ խզում պաշտոնական հիմնավորումների ու քաղաքական իրական արդյունքների միջև:
🌐 Կարդացեք ավելին past.am կայքում: | 267 |
| 8 | 🔹Եթե մենք նայենք, թե մեկ տարվա ընթացքում ծրագիրը որքան է առաջ գնացել, պետք է ասեմ, որ այդ մասշտաբի ծրագրի համար բավականին մեծ արդյունքներ ունենք, ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով «TRIPP»-ին
📌«Ծրագիրը հասունացել է և հասել է արդեն գործնական իրականացման փուլ: Կարծում ենք՝ մյուս տարվա սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողություն իրականացնել»,-հավելել է նա: | 342 |
| 9 | Բելառուսը թույլ չի տա ռուսների թիկունքին կրակել. Լուկաշենկո
«Մենք երբեք դավաճան չենք եղել։ Պատերազմի առաջին օրերին ես ուղղակի հայտարարել եմ, որ մենք երբեք թույլ չենք տա կրակել ռուսներին թիկունքից», - հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ վարչապետ Միշուստինի և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է @SPUTNIKBY-ը։
Նախագահը նշել է, որ այդ դիրքորոշմանը Մինսկը հավատարիմ կմնա, չնայած Արեւմուտքի արձագանքին, որքան էլ դժվար լինի: Լուկաշենկոն վերահաստատել է ինտեգրման հանձնառությունն առաջին հերթին հետխորհրդային տարածքում։ | 328 |
| 10 | Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի
Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս, որից պարզապես հնարավոր չէ խուսափել։
Խնդրի մասշտաբը պատկերացնելու համար բավական է համեմատել նույն անվանումով դեղերի արժեքը մեր և հարևան երկրում։ Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է․
Սրտանոթային խնդիրներ ունեցողների համար լայնորեն կիրառվող «Կոնկորը» Հայաստանում արժե 4,900 դրամ, մինչդեռ Վրաստանում այն կարելի է ձեռք բերել 4,322 դրամով։ Նույն խմբի դեղերից «Պրեստանսի» դեպքում հայաստանյան սպառողը վճարում է 5,700 դրամ՝ վրացական 4,354 դրամի դիմաց, «Նեբիլետ Պլյուսը» մեզ մոտ արժե 4,350 դրամ, իսկ Վրաստանում՝ 3,809 դրամ, իսկ «Կո-Ամլեսսան» Հայաստանում վաճառվում է 4,850 դրամով՝ հարևան երկրի 3,522 դրամի համեմատ։
Արյան ճնշման և ռիթմի կարգավորման հանրաճանաչ միջոցներից «Էնապի» գինը Հայաստանում կազմում է 900 դրամ, իսկ Վրաստանում՝ ընդամենը 483 դրամ։ «Կորդարոնի» պարագայում տարբերությունը նույնպես ակնհայտ է՝ 2,700 դրամ՝ 2,098 դրամի դիմաց, իսկ «Կոպլավիքսը» մեզ մոտ արժե 9,400 դրամ, մինչդեռ Վրաստանում՝ 8,670 դրամ։
Ավելի ցնցող են տարբերությունները շաքարային դիաբետի և խոլեստերինի իջեցման համար նախատեսված դեղերի դեպքում։ Օրինակ՝ «Մետֆորմին Դենկի» արժեքը Հայաստանում 4,260 դրամ է, իսկ Վրաստանում՝ գրեթե երեք անգամ էժան՝ 1,596 դրամ։ Խոլեստերինը կարգավորող «Ատորիսը» Հայաստանում արժե 2,800 դրամ, իսկ Վրաստանում՝ 1,546 դրամ, մինչդեռ «Ռոզուլիպի» դեպքում գները համապատասխանաբար կազմում են 7,800 դրամ և 7,660 դրամ։
Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին և ստամոքսաղիքային դեղամիջոցներին, ապա լայնորեն կիրառվող «Ամոքսիկլավը» Հայաստանում վաճառվում է 4,140 դրամով, իսկ Վրաստանում՝ 2,472 դրամով։ Ստամոքսի խնդիրների դեպքում նշանակվող «Օմեպրազոլի» ներկայացված գինը Հայաստանում հասնում է 5,360 դրամի, մինչդեռ Վրաստանում այն արժե ընդամենը 1,141 դրամ՝ ավելի քան 4․5 անգամ էժան։ Նույն ոլորտի «Լանզոպտոլ» դեղամիջոցը մեզ մոտ արժե 4,250 դրամ, իսկ հարևան երկրում՝ 1,907 դրամ։
Շնչառական և ալերգիկ խնդիրներ ունեցողների համար պատկերը պակաս մտահոգիչ չէ։ Ասթմայի դեպքում կիրառվող «Սերետայդ» աերոզոլը Հայաստանում արժե 15,050 դրամ, իսկ Վրաստանում՝ 8,823 դրամ (տարբերությունը՝ մոտ 75 տոկոս)։ «Սալբուտամոլը» մեզ մոտ վաճառվում է 2,500 դրամով՝ վրացական 1,674 դրամի դիմաց։ Ալերգիայի դեմ նախատեսված «Ալեր Ջի»-ն (Վրաստանում՝ «Ալերտեկ») Հայաստանում արժե 2,990 դրամ, իսկ Վրաստանում՝ ավելի քան երեք անգամ մատչելի՝ 940 դրամ։
Մաշկային և հակավիրուսային միջոցներից «Ացիկլովիր Դենկը» Հայաստանում արժե 4,100 դրամ՝ Վրաստանի 2,428 դրամի համեմատ, իսկ «Կլոտրիմազոլը» մեզ մոտ վաճառվում է 1,000 դրամով, մինչդեռ հարևան երկրում՝ 726 դրամով։
Ներկայացված տվյալների համաձայն՝ նշված բոլոր 18 դիրքերի դեպքում էլ Հայաստանում արձանագրված գինը նկատելիորեն բարձր է Վրաստանի համեմատ։
Այս թվերը կարևոր հարց են առաջացնում՝ ինչո՞ւ նույն կամ համադրելի դեղամիջոցների համար Հայաստանի քաղաքացիները որոշ դեպքերում ստիպված են զգալիորեն ավելի բարձր գին վճարել։
Պարզվում է՝ խնդրի պատճառներից մեկը Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման քաղաքականությունն է։ Գործող քաղաքականությունը սահմանափակում է միջազգային, այդ թվում՝ եվրոպական արտադրողների և մատակարարների համար հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները, ինչն իր հերթին կարող է սահմանափակել մրցակցությունը և գնային ճնշումը։
Դեղորայքը շքեղություն չէ։ Անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիությունն առաջին հերթին սոցիալական և առողջապահական խնդիր է։ | 298 |
| 11 | Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական. Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում
▪️Մասնավոր հեռուստաընկերությունը կարող է ունենալ իր խմբագրական քաղաքականությունը, սակայն քաղաքացիների հարկերով ֆինանսավորվող հանրային հեռարձակողը նման արդարացում չունի։ ԵԽԽՎ-ում մեդիա բազմակարծության և անկախության վերաբերյալ իր ելույթում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
▪️Հանրային հեռարձակողը պարտավոր է ներկայացնել հասարակության մեջ առկա տեսակետների ամբողջ բազմազանությունը, հաղորդել նաև իշխանության համար անհարմար փաստերը, և որևէ մեկին ուղղված մեղադրանքը ներկայացնելիս ապահովել նաև մյուս կողմի խոսքի իրավունքը։ Այլապես ստացվում է, որ Հանրայինը տեղեկատվության փոխարեն իշխանության համար հարմար քարոզչություն է մատուցում։
▪️Հանրային հեռարձակողի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է գործող նախարարներից մեկի ամուսինը (ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը` Պետրոս Ղազարյանն է` խմբ․)։ Նման իրավիճակը, առնվազն, լուրջ հարցեր է առաջացնում հանրային հեռարձակողի խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ։ | 326 |
| 12 | 🔹ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջուկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս, հայտարարել է Ռաֆայել Գրոսին
📌«Հետագա փոխգործակցության բնույթը մեծ մասով կախված է այլ քաղաքական հարցերի զարգացումից, ուստի գործակալությունը պետք է դրսևորի հետևողականություն և համբերություն»,- նշել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը: | 338 |
| 13 | 🔹Ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների՝ 2026թ. օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 5,2% է, ասել է Փաշինյանը | 353 |
| 14 | ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման նախագիծն են արդեն 3–րդ անգամ քննարկել ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի հերթական նիստում։
ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծն իրականացնում է բրիտանական Foster+Partners ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական ընկերությունը։
Նախագծի առանցքային նպատակներից են տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը և լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը։
📎Հիշեցնենք` ԱԳՆ նախկին շենքը 2012 թվականին վաճառվել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը՝ ավելի քան 51 մլն դոլարով։ Նախատեսվում էր շենքը վերածել 5-աստղանի հյուրանոցի, սակայն ծրագիրը չիրականացվեց։ ԱԳՆ-ն շենքից տեղափոխվեց 2015 թվականին։ 2025-ի ապրիլին շենքի հետագա ծրագրերը քննարկել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Մարտին Էռնեկյանը, սակայն դրանց բովանդակությունը չէր հրապարակվել։ | 454 |
| 15 | Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ | 349 |
| 16 | Սոցցանցերում տարածվում են Դուբայ–Թել Ավիվ չվերթն իրականացնող Flydubai ավիաընկերության` արյան մեջ կորած օդաչուների կադրերը
ԶԼՄ–ների վերջին վարկածների համաձայն՝ օդաչուների խցիկ է ներխուժել մի տղամարդ, որը փորձել է սպանել օդաչուներից մեկին։ Թարմացված տեղեկություններով՝ տուժած օդաչուները արաբ և հնդիկ են։
«Walla» պորտալը գրում է, թե օդաչուներից մեկը մահացել է, սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել։ | 348 |
| 17 | ❗️Նարեկ Կարապետյանի բացակայելու արգելքը վերացվել է
Կարապետյանի պաշտպանները միջնորդել էին վերացնել սահմանափակումը, որպեսզի նա` որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կարողանար մասնակցել Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի 4–րդ մասի աշխատանքներին։
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի նկատմամբ կիրառված 1 մլրդ դրամ այլընտրանքային միջոցը, սակայն, դատարանն անփոփոխ է թողել։
📎Նարեկ Կարապետյանը մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածների հատկանիշներով։ | 428 |
| 18 | 🔹ԱԺ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը, որը նաև ավագանու անդամ է, 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին, գրում է Հետքը
📌2026-ի հունվարին «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում մրցույթ են հայտարարել և վարձակալել 1998 թվականի արտադրության «Opel»։ Այն պատկանում է Սիսիան ավագանու ՔՊ-ական անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբորը՝ Տիգրան Համբարձումյանին, որը մեքենան գնել է 2025թ․-ին 300, 000 դրամով։ | 381 |
| 19 | 🔹Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է, ՔԿ-ից հայտնել են 1lurer.am-ին
📌«Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում կատարած Վ.Ս.-ն ձերբակալվել է»,- նշել են ՔԿ-ից: | 348 |
| 20 | Երևանի մանկապարտեզներում սեպտեմբերի 1-ից թանկացել են երկարօրյայի և խմբակների վարձավճարները, գրում է «Այսօրը»։
Այժմ երկարօրյայի համար նախկին 5000 դրամի փոխարեն ծնողները պետք է վճարեն 7000 դրամ, իսկ խմբակների համար՝ նախկին 1000 դրամի փոխարեն՝ 2000 դրամ։
«Լրացուցիչ կրթական ծառայությունների և երկարօրյա խմբերի մանկավարժների վարձատրությունը գոյանում է վճարներից, մինչդեռ ծառայություններից օգտվում են ոչ բոլոր սաները, քանի որ մասնակցությունը կամավոր է։ Վարձավճարների բարձրացումը միտված է մանկավարժների վարձատրության ավելացմանը»,- կայքին հայտնել են քաղաքապետարանից։ | 279 |
