ar
Feedback
Dear •

Dear •

الذهاب إلى القناة على Telegram
782
المشتركون
+124 ساعات
+27 أيام
-230 أيام
أرشيف المشاركات
...

... իսկ մնացողները երբեք էլ չեն հասկանում՝ ինչու մեկը պիտի երբևէ ցանկանա հեռանալ իրենցից. | Բուկովսկի |

Ինչ էլ լինի, սրբիր առավոտի արցունքը և մի մոռացիր իմ մասին. Քեզ կգրկեն հազար անգամներ՝ ավելի ջերմ, ավելի ամուր, ավելի վստահ, քեզ կնվիրեն աշխարհ, սիրտ, աստղեր, որդի, քեզ կասեն՝ սիրում եմ նախքան սկիզբ, մինչև վերջ, հավերժ, անդին ու կհամբուրեն, կհամբուրեն քեզ ագահ, ինքնիշխան, կրքահույզ, քաղցած, և ոչ ոք, ոչ ոք չի լցվի քո կյանք իմ առավոտով, որ արտասվում է հիշողությունից քո տաք մատների․ ինչ էլ որ լինի, ինձ մի մոռացիր․ | Ժուժա Ռակովսկի |

Ես ցամաքել եմ ու խեղդվել ու փոթորկվել ու... ու լռել, որ կուզեի քո կողքին քանդվեր ամենը և ոչ քեզնից հեռու. #Գայա
Ես ցամաքել եմ ու խեղդվել ու փոթորկվել ու... ու լռել, որ կուզեի քո կողքին քանդվեր ամենը և ոչ քեզնից հեռու. #Գայա

...դու նա ես, որին կորցնելուց հետո էլ ոչինչ չենք ունենա կորցնելու... | ՀովհաննեսԳրիգորյան |

Հայերենում ասում են. ֊ Ինքն այլևս հետ չի գա. Իսկ պոեզիայում. ֊ Իմ և քո միջև ահռելի տարածություն կա, որտեղ խեղդվում է քո վերադարձը. #Գայա

Պաշտելիք 🤍 This can't be the end... https://youtu.be/CjRas1yOWvo?si=2ojkTiXNSF5sbmwe

...իսկ կանայք փոխարինել գիտեն, հոգիս. մի՞թե դու չես տեսել, թե ինչպես են նրանք հմտորեն հավաքում մազերը գրիչով, երբ ձեռքի տակ բռոշ չկա. | Լուսանե |

Երբ սովորական մի 《բարի լույս》֊ից աշխարհն ավելի բարի է դառնում, Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում, և ի՞նչ են ուզում մեկը մյուսից... | Սահյան |

Աշխարհն ավելի է ընդարձակվում, երբ քո կյանքից վերանում են ավելորդ մարդիկ... | Մհեր Արշակյան |

...ու քեզ խնդրում եմ սրտիս ՉՀԵՆՎԵԼ. | Ծով alizé |

Շա՜տ...🤍

...լավ մնաս, համբույրների մեջ մնաս՝ ուրիշների, թևերիս անպետք հիշողության մեջ էլ չմնաս. նույնը մնաս՝ վախկոտ, բայց ճշմարիտ, անհամարձակ, բայց ճշմարիտ, ճշմարիտ ու անսեր. լավ մնաս բայց մնաս առանց ինձ, նաև մի քիչ առանց քեզ կմնաս, բայց, հոգ չէ, կարևորը՝ անկոտրում մնաս. | Լուսանե Ջալալյան |

Հայերենում ասում են. ֊թող շատ սիրված լինի. Իսկ պոեզիայում. ֊Հույս ունեմ` կգտնես նրան, ում մեջ կապրես այնքան, որ բանաստեղծի քո մասին և քեզ համար. #Գայա

Փակիր դուռը և ինձ վերադարձրու ինձ, դարձիր մեկը, որն այն ժամանակ էիր, երբ չէի գտել քեզ. Ես հոգնած եմ և կուզեի` օգնությունս լին
Փակիր դուռը և ինձ վերադարձրու ինձ, դարձիր մեկը, որն այն ժամանակ էիր, երբ չէի գտել քեզ. Ես հոգնած եմ և կուզեի` օգնությունս լինեիր, բայց փակիր դուռը. #Գայա

...էս ինչքան շատ հուսահատություն, դժգոհություն ու հիասթափություն է պետք մի քանի լավ բանաստեղծություն գրելու համար... | Բուկովսկի |

...օրեր հազար տագնապների, սակայն երբեք-երբեք ծնկի չեկած... | Մեսչյան |

...խոստանում եմ, որ կկորցնենք իրար` այլևս երբեք չգտնելու անպատասխանատվությամբ. Եվ այնքան ուզում եմ բարձր, բայց առանց գոռալու ցանկանալ քեզ մեծ սեր. Թերևս ամենավատը, որ կարող եմ քեզ ցանկանալ, սերն է. | Եր Կար |

Հայերենում ասում են. ֊քեզ չեմ մոռացել Իսկ պոեզիայում. ֊ես քեզ փնտրում եմ ամենուր` մարդկանցից մինչև բառեր. #Գայա

Ես մտածում եմ քո մասին. Ուրեմն դու ինձ հաղթել ես. | Հովիկ Չարխչյան |