uz
Feedback
AMF News

AMF News

Kanalga Telegram’da o‘tish

Ko'proq ko'rsatish
4 822
Obunachilar
-324 soatlar
-147 kun
-5630 kun
Postlar arxiv
Մեզ մոտ տեղի ունեցավ մրցաշրջանի ամենասպասված հանդիպումներից մեկը🔥 Ատլետիկոն մրցում էր Մանչեսթեր Սիթիի հետ, ում կարողացավ իր
Մեզ մոտ տեղի ունեցավ մրցաշրջանի ամենասպասված հանդիպումներից մեկը🔥 Ատլետիկոն մրցում էր Մանչեսթեր Սիթիի հետ, ում կարողացավ իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել, այն էլ տպավորիչ՝ 4:1 հաշվով:⚽️⚽️ Սիթին մեկ տարուց կազված անպարտելի խաղերի շարք ուներ:🤩💋 Միրզոյանի թիմը շատ լավ էր պատրաստվել հանդիպմանը՝ ոչ միայն ռևանշի ցանկությամբ, այլ նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից: Այս հաղթանակը Ատլետիկոյին մոտեցրեց Սիթիին, սակայն դեռ 5 միավորի տարբերություն կա և Մանչեսթեր Սիթին կդառնա չեմպիոն, եթե հաղթի հաջորդ բոլոր խաղերում, կամ չհաղթի հաջորդ խաղերից միայն մեկում:

Չելսին՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր 🏆 Կախարդական եզրափակիչը ավարտվեց Չելսիի հաղթանակով Սելթիկի նկատմամբ՝ 4:3: Խաղն անցավ եզ
Չելսին՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր 🏆 Կախարդական եզրափակիչը ավարտվեց Չելսիի հաղթանակով Սելթիկի նկատմամբ՝ 4:3: Խաղն անցավ եզրափակիչի համար արտասավոր վառ ֆուտբոլի պայմաններում: Առաջին կեսից հետո 3:0 հաշվով թոշակառուները հաղթում էին, սակայն Սելթիկը բնավորություն ցույց տվեց և հավասարեցրեց հաշիվը: Ամեն դեպքում, վերջում Չելսին կարողացավ հաղթողի նժարը թեքել իր կողմն ու հաղթել: Թիմերի մասին արդեն խոսել ենք, շնորհավորում ենք երկու կողմերին էլ, փառահեղ մրցաշրջան էր:

sticker.webp0.21 KB

Սելթիկի աննոռմալ քամբեքը եզրափակիչում: 3:0-ից՝ 3:3🤯🤯

Չելսիի համառությունը. ծանոթացեք եզրափակիչի մյուս մասնակցի հետ⚽ Անցած մրցաշրջանում թոշակառուները դուրս էին մնացել պայքարից 1/8-րդ եզրափակիչում🔠 Արդեն այսօր նրանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում են🏆 Փայլուն պերֆորմանս Նյուքասլի հետ խաղում՝ անգլիական գերդժվար դիմակայությունում:

Սելթիկը իր դեբյուտային մրցաշրջանում դուրս եկավ եզրափակիչ⚽️ Էմոցիաները իսկապես աննկարագրելի են, եզրափակիչ դուրս գալը այդ պահին հաճելի է, հետո սկսում ես հասկանալ, որ ամենաբարդը դեռ առջևում է: Ուժեղ կազմ՝ AMF-ում արդեն փորձ ունեցած ֆուտբոլիստներով: Եզրափակիչ պատահական թիմեր չեն հասնում🌍

Мой любимый Марко Ройс снова не чемпион Германии.💔 Նյուքասլը և Ռոման դուրս մնացին պայքարից: Երկու թիմերն էլ գերազանցել էին Չ
Мой любимый Марко Ройс снова не чемпион Германии.💔 Նյուքասլը և Ռոման դուրս մնացին պայքարից: Երկու թիմերն էլ գերազանցել էին Չեմպիոնների լիգայի իրենց նախորդ ցուցանիշը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Գայլերին պայքարից դուրս թողեց Սելթիկը՝ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, իսկ Չելսին Նյուքասլին հաղթեց հիմնական ժամանակում: Ռոման և Նյուքասլը ցույց տվեցին, որ հաջորդ անգամ արդեն գլխավոր ֆավորիտի կարգավիճակ կունենան՝ երկու անընդմեջ մրցաշարում գրանցած առաջընթացի համար:

Քնած չեք չէ՞ ՉԼ-ի եզրափակիչը՝ Չելսի ⚽️- ⚽️ Սելթիկ

Մարզչի վստահությանը պատասխան՝ վստահություն և հետաքրքիր բացառիկ իրադարձություն🥶 Ատլետիկո - Նյուքասլ խաղում երբ հաշիվը 1:0 էր հօգուտ Ատլետիկոյի, Մարդիդյան թիմի գլխավոր մարզիչը դաշտ դուրս բերեց Գուրգեն Ավդալյանին՝ հարձակվող Արման Ավդալյանի որդուն: Գուրգեն Ավդալյանը դաշտում անցկարցեց մոտ 5-7 րոպե, բայց տպավորեց համարձակ որոշումներով, որոնք ամբողջությամբ արդարացված էին:

Բորուսիայի փայլուն մեկնարկը⚽️ Դորտմունդի Բորուսիան առաջնությանը վերջերս է միացել և հասցրել է անցկացնել արդեն 5 հանդիպում:✅ 5
Բորուսիայի փայլուն մեկնարկը⚽️ Դորտմունդի Բորուսիան առաջնությանը վերջերս է միացել և հասցրել է անցկացնել արդեն 5 հանդիպում:✅ 5 խաղից հետո մեղուները ունեն 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն (պարտվել են միայն իրենց առաջին խաղում):🐝 Բորուսիան աչքի է ընկնում իր ճկուն խաղով, հատկապես դաշտի միջին գծում և հարձակման կրակագծում ստեղծագործ ֆուտբոլիստներ կան, ովքեր նաև ապահովում են գոլերը:🔥 Ամեն դեպքում Բորուսիային խաղի ընթացքում ամբողջական կենտորանցում է պետք, Այնտրախտի հետ խաղում կարող էին պահել հաղթանակը՝ չստացվեց, Նապոլիի հետ խաղում էլ մի պահ 4:0 հաշիվը կորցնելու եզրին էին: Մայնցը, Արսենալը, Ֆուլհեմը և առհասարակ, մրցաշարային աղյուսակի բարձր տեղերում գտնվող թիմերը այդ ամենից հաստատ կօգտվեն, պետք է լավ պատրաստվել առաջիկա կարևոր խաղերին

Ո՞վ է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը⚽️
Anonymous voting

Եկեք միասին որոշենք շաբաթվա լավագույնին👿
Եկեք միասին որոշենք շաբաթվա լավագույնին👿

Երկու կարևոր գոլ Լիվերպուլի հետ խաղում⚽️ Լևոն Ամիրաղյանը ճանաչվեց շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ❤️
Երկու կարևոր գոլ Լիվերպուլի հետ խաղում⚽️ Լևոն Ամիրաղյանը ճանաչվեց շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ❤️

Մինի լիգայի խորհրդանշական հավաքականը 3-րդ տուրում⭐ Արսենալից և ՊՍԺ-ից ընդգրկվել է միանգամից 2 ֆուտբոլիստ🔫🇫🇷
Մինի լիգայի խորհրդանշական հավաքականը 3-րդ տուրում⭐ Արսենալից և ՊՍԺ-ից ընդգրկվել է միանգամից 2 ֆուտբոլիստ🔫🇫🇷

Ո՞վ էր 11-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Anonymous voting

Ընտրում ենք այս շաբաթվա լավագույնին🔥
Ընտրում ենք այս շաբաթվա լավագույնին🔥

Կարեն Շիրխանյան🪄 Սևադա Բարսեղյան💣

Ատլետիկոն շրջանցեց Սպորտինգին🔥 Այսօր տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ, որտեղ Ատլետիկոն 3:1 հաշվով հաղթեց Սպորտինգին և բա
Ատլետիկոն շրջանցեց Սպորտինգին🔥 Այսօր տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ, որտեղ Ատլետիկոն 3:1 հաշվով հաղթեց Սպորտինգին և բարձրացավ 2-րդ հորիզանական: Միրզոյանի թիմը փայլուն հանդիպում անցկացրեց, հանդիպման մեծամասամբ հատվածում Սպորտինգը գոլային պահեր չէր ունեցել, սակայն այստեղ աշխատեցին բոլորը՝ դարպասապահից մինչև հարձակման գիծ: Տպավորեց Ակուլյանը, որը ամենակարևոր պահերին ապահովեց Ատլետիկոյի առաջին երկու գոլերը: Հիմա Ատլետիկոն պետք է հաղթի մնացած բոլոր խաղերում և հուսա, որ Մանչեսթեր Սիթին ինչ-որ պահի միավորներ կկորցնի, որպեսզի լինի շանս չեմպիոն դառնալու:

Յուրի Քոլոզյանը փայլում է✨ Ռեալ Մադրիդի ավագը այս մրցաշրջանում հասցրել է արդեն 20 գոլ խփել ու երկրորդ տեղում է ռմբարկուների ց
Յուրի Քոլոզյանը փայլում է✨ Ռեալ Մադրիդի ավագը այս մրցաշրջանում հասցրել է արդեն 20 գոլ խփել ու երկրորդ տեղում է ռմբարկուների ցանկում, դա էլ այն դեպքում երբ արքայական ակումբը մրցաշարային աղյուսակի միայն 6-րդ տեղում է: Քոլոզյանի ուժեղ կողմը նրա ռեալիզացիան է, բարդ իրավիճակներում անգամ նա փորձում է արդյունավետ լինել: Քոլոզյանը նաև շատ լավ բացվում է մրցակցի պաշտպանության թիկունքում, անընդատ գնդակներ էստանում, ինչպես նաև գտնում ազատ խաղընկերներին, որոնք միանում են հակագրոհների ժամանակ: Քոլոզյանը կարողանում է նաև երկու ոտքով լավ խաղալ ինչը թույլ է տալիս նրան բացվել թե աջից թե ձախից:

Ինտերի արագ և փայլուն հակագրոհը🚀 Վայելենք նաև հարձակման գծի 2 առաջատարների՝ Հովհաննիսյանի ու Թադևոսյանի հիանալի համագործակցությունը🔥