ch
Feedback
AMF News

AMF News

前往频道在 Telegram
923
订阅者
-124 小时
-197
-2730
帖子存档
Ո՞վ էր 11-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Anonymous voting

Ընտրում ենք այս շաբաթվա լավագույնին🔥
Ընտրում ենք այս շաբաթվա լավագույնին🔥

Կարեն Շիրխանյան🪄 Սևադա Բարսեղյան💣

Ատլետիկոն շրջանցեց Սպորտինգին🔥 Այսօր տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ, որտեղ Ատլետիկոն 3:1 հաշվով հաղթեց Սպորտինգին և բա
Ատլետիկոն շրջանցեց Սպորտինգին🔥 Այսօր տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ, որտեղ Ատլետիկոն 3:1 հաշվով հաղթեց Սպորտինգին և բարձրացավ 2-րդ հորիզանական: Միրզոյանի թիմը փայլուն հանդիպում անցկացրեց, հանդիպման մեծամասամբ հատվածում Սպորտինգը գոլային պահեր չէր ունեցել, սակայն այստեղ աշխատեցին բոլորը՝ դարպասապահից մինչև հարձակման գիծ: Տպավորեց Ակուլյանը, որը ամենակարևոր պահերին ապահովեց Ատլետիկոյի առաջին երկու գոլերը: Հիմա Ատլետիկոն պետք է հաղթի մնացած բոլոր խաղերում և հուսա, որ Մանչեսթեր Սիթին ինչ-որ պահի միավորներ կկորցնի, որպեսզի լինի շանս չեմպիոն դառնալու:

Յուրի Քոլոզյանը փայլում է✨ Ռեալ Մադրիդի ավագը այս մրցաշրջանում հասցրել է արդեն 20 գոլ խփել ու երկրորդ տեղում է ռմբարկուների ց
Յուրի Քոլոզյանը փայլում է✨ Ռեալ Մադրիդի ավագը այս մրցաշրջանում հասցրել է արդեն 20 գոլ խփել ու երկրորդ տեղում է ռմբարկուների ցանկում, դա էլ այն դեպքում երբ արքայական ակումբը մրցաշարային աղյուսակի միայն 6-րդ տեղում է: Քոլոզյանի ուժեղ կողմը նրա ռեալիզացիան է, բարդ իրավիճակներում անգամ նա փորձում է արդյունավետ լինել: Քոլոզյանը նաև շատ լավ բացվում է մրցակցի պաշտպանության թիկունքում, անընդատ գնդակներ էստանում, ինչպես նաև գտնում ազատ խաղընկերներին, որոնք միանում են հակագրոհների ժամանակ: Քոլոզյանը կարողանում է նաև երկու ոտքով լավ խաղալ ինչը թույլ է տալիս նրան բացվել թե աջից թե ձախից:

Ինտերի արագ և փայլուն հակագրոհը🚀 Վայելենք նաև հարձակման գծի 2 առաջատարների՝ Հովհաննիսյանի ու Թադևոսյանի հիանալի համագործակցությունը🔥

Ինչպես Մոնակոն կռվեց Սիթիի հետ մինչև վերջ🔥 Մանչեսթեր Սիթին անցկացրեց այս մրցաշրջանի իր ամենաբարդ հանդիպումներից մեկը: Մոնակո
Ինչպես Մոնակոն կռվեց Սիթիի հետ մինչև վերջ🔥 Մանչեսթեր Սիթին անցկացրեց այս մրցաշրջանի իր ամենաբարդ հանդիպումներից մեկը: Մոնակոն ցույց տվեց, որ ի զորու է պայքարելու յուրաքանչյուր մրցակցի հետ, անգամ եթե այդ մրցակիցը Մանչեսթեր Սիթին: Ընդհանուր առմամբ խաղը անցավ չափազանց լարված պայքարում, որտեղ հաղթողի հարցը վերջնականորեն փակվեց Կարո Մանուկյանի 11 մետրանոցից հետո, երբ հաշիվը դարձավ 5:3՝ 50-րդ րոպեին: Մինչև այս խաղը ոչ-ոք Սիթիի դարպասը մեկ խաղում 3 գնդակ չէր ուղարկել (Ատլետիկո,Ֆիորենտինա,Նյուքասլ) և դա Մոնակոյի մոտ ստացվեց: Հետաքրքիր էր նաև այն, որ Սիթիի կազմում միայն 2 բացակայություն կար հիմնական կազմի ֆուտբոլիստներից՝ Վարդան Եղոյանը և Սարգիս Մարտիրոսյանը:

Magic Man🪄

Ո՞վ է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Anonymous voting

Գոլառատ խաղային շաբաթ. լավագույն քառյակը պատրաստ է, եկեք որոշենք ով է լավագույնը 🔥🔥
Գոլառատ խաղային շաբաթ. լավագույն քառյակը պատրաստ է, եկեք որոշենք ով է լավագույնը 🔥🔥

Արսենալը ավելի վտանգավոր է քան մենք կարծում ենք🤫 Զինագործներները դիվիզիոնի ամենաանկանխատեսելի թիմն են: Արսենալը առաջին հատվա
Արսենալը ավելի վտանգավոր է քան մենք կարծում ենք🤫 Զինագործներները դիվիզիոնի ամենաանկանխատեսելի թիմն են: Արսենալը առաջին հատվածում հրաշալի ֆուտբոլ է խաղացել առաջատար բոլոր մրցակիցների հետ: Նախ, սկսենք նրանից, որ Ֆուլհեմը միակ խաղում որտեղ միավորներ է կորցրել դա եղել է Արսենալի հետ մրցավեճը՝ 3:3: Առաջատարներից մյուսի ՝ Ռոմայի հետ խաղում Արսենալը պարտություն է կրել 1:2 հաշվով, սակայն կարող էր ոչ-ոքի խաղալ, 2-րդ գնդակը զինագործները բաց էին թողել բառացիորեն խաղի վերջնամասում, և առաջին էին բացել հաշիվը: Առաջիկայում Արսենալը սկզբունքային մրցավեճ ունի Մայնցի հետ: Մրցաշրջանի այն հատվածն է, որտեղ ապացուցելու ոչինչ չկա, պետք է դուրս գալ խաղադաշտ և հսկա մրցակցին փորձել հաղթել: Այս շաբաթ Արսենալը 2 «յուղոտ» նվեր ստացավ: Թիկունքում գտնվող Այնտրախտը և առջևում գտնվող Ռոման պարտվեցին:

Մինչև վերջ պայքարող Պարտիզանը🛡️ Պարտիզանը Առաջին դիվիզիոնի համառ թիմերի շարքին է դասվում: Անգամ առաջատարների բացակայության պ
Մինչև վերջ պայքարող Պարտիզանը🛡️ Պարտիզանը Առաջին դիվիզիոնի համառ թիմերի շարքին է դասվում: Անգամ առաջատարների բացակայության պայմաններում թիմը ցույց է տալիս, որ պայքարում է յուրաքանչյուր միավորի համար: Ամենալավ ապացույցը Ֆուլհեմի մրցավեճն էր: Որտեղ գործող առաջատարը մի կերպ կարողացավ փրկել խաղը և հաղթել: Պարտիզանին ամեն դեպքում մշտական կայունություն է պետք, որովհետև մի քանի խաղում բացթողումներ երևացին ու պետք է այն վերացնել՝ Մայնցից, Այնտրախտից և Տոտենհեմից կրած պարտություններից հետո: 9 խաղից հետո Պարտիզանը 4 հաղթանակ ունի և վստահաբար պայքարելու է ավելի բարձր տեղերում լինելու համար:

8-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիվերպուլի հարձակվող և թիմի ավագ Վարդան Հովհաննիսյանը🔥 Շնորհավորում ենք 🫶
8-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիվերպուլի հարձակվող և թիմի ավագ Վարդան Հովհաննիսյանը🔥 Շնորհավորում ենք 🫶

Ո՞վ է 8-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Anonymous voting

Մենք վերադառնում ենք⚡️ 8-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստին պարզելու ժամանակն է🔥
Մենք վերադառնում ենք⚡️ 8-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստին պարզելու ժամանակն է🔥

Մայնցի և Ֆուլհեմի միջև պայքարը: AMF-ի Առաջին դիվիզիոնում չափազանց հետաքրքիր պայքար է ընթանում: 12 թիմերն էլ մեծամասամբ նորեկն
Մայնցի և Ֆուլհեմի միջև պայքարը: AMF-ի Առաջին դիվիզիոնում չափազանց հետաքրքիր պայքար է ընթանում: 12 թիմերն էլ մեծամասամբ նորեկներ են և մրցաշրջանի մեկնարկում բոլորն էլ անծանոթ էին միմյանց: Հնգական խաղ անցկացրած Մայնցը և Ֆուլհեմը հաղթել են բոլոր խաղերում և ունեն հավասար՝ 15-ական միավոր: Հետաքրքիր է, որ Մայնցին հաղթանակներն ավելի հեշտ են տրվում, հիմնականում Մայնցը բոլոր հարցերը լուծում է առաջին խաղակեսում կամ երկրորդ կեսի մեկնարկում: Տոտենհեմը կարծես ավելու բարդ խաղեր է անցկացրել, համենայնդեպս հաշիվները և խաղերի սցենարները հուշում են այդ մասին Անհամբեր կարելի է սպասել առաջին շրջանի գլխավոր հանդիպմանը՝ Մայնց-Ֆուլհեմ, որտեղ պարզ կդառնա թե ով է կորցնում իր առաջին միավորները այս մրցաշրջանում՝ կամ էլ երկուսն էլ միասին:

Լիգայի փուլի, վերջին՝ 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը🔥
Լիգայի փուլի, վերջին՝ 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը🔥

Ո՞վ է ՉԼ-ի 10-րդ տուրի լավագույնը
Anonymous voting

Լիգայի փուլն ավարտված է 🔥 Ո՞վ է 10-րդ տուրի լավագույնը
Լիգայի փուլն ավարտված է 🔥 Ո՞վ է 10-րդ տուրի լավագույնը

Նրանք կրկին կհանդիպեն 🔥 Այսօր գործող չեմպիոն Մանչեսթեր Սիթին մրցելու է Ատլետիկոյի հետ: Այս թիմերը Չեմպիոնների լիգայի եզրափակ
Նրանք կրկին կհանդիպեն 🔥 Այսօր գործող չեմպիոն Մանչեսթեր Սիթին մրցելու է Ատլետիկոյի հետ: Այս թիմերը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել էին միմյանց (1:1 հիմնական ժամանակում): Քաղաքաբնակները հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում առավելության էին հասել մրցակցի նկատմամբ: Սիթին Բարձրագույն դիվիզիոնի միակ թիմն է, որը հաղթել է իր բոլոր խաղերում և առհասարակ այս տարի անպարտելի է🤫