4 822
المشتركون
-324 ساعات
-147 أيام
-5630 أيام
أرشيف المشاركات
4 822
Մեզ մոտ տեղի ունեցավ մրցաշրջանի ամենասպասված հանդիպումներից մեկը🔥
Ատլետիկոն մրցում էր Մանչեսթեր Սիթիի հետ, ում կարողացավ իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել, այն էլ տպավորիչ՝ 4:1 հաշվով:⚽️⚽️
Սիթին մեկ տարուց կազված անպարտելի խաղերի շարք ուներ:🤩💋
Միրզոյանի թիմը շատ լավ էր պատրաստվել հանդիպմանը՝ ոչ միայն ռևանշի ցանկությամբ, այլ նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից:
Այս հաղթանակը Ատլետիկոյին մոտեցրեց Սիթիին, սակայն դեռ 5 միավորի տարբերություն կա և Մանչեսթեր Սիթին կդառնա չեմպիոն, եթե հաղթի հաջորդ բոլոր խաղերում, կամ չհաղթի հաջորդ խաղերից միայն մեկում:
4 822
Չելսին՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր 🏆
Կախարդական եզրափակիչը ավարտվեց Չելսիի հաղթանակով Սելթիկի նկատմամբ՝ 4:3:
Խաղն անցավ եզրափակիչի համար արտասավոր վառ ֆուտբոլի պայմաններում:
Առաջին կեսից հետո 3:0 հաշվով թոշակառուները հաղթում էին, սակայն Սելթիկը բնավորություն ցույց տվեց և հավասարեցրեց հաշիվը:
Ամեն դեպքում, վերջում Չելսին կարողացավ հաղթողի նժարը թեքել իր կողմն ու հաղթել:
Թիմերի մասին արդեն խոսել ենք, շնորհավորում ենք երկու կողմերին էլ, փառահեղ մրցաշրջան էր:
4 822
Չելսիի համառությունը. ծանոթացեք եզրափակիչի մյուս մասնակցի հետ⚽
Անցած մրցաշրջանում թոշակառուները դուրս էին մնացել պայքարից 1/8-րդ եզրափակիչում🔠
Արդեն այսօր նրանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում են🏆
Փայլուն պերֆորմանս Նյուքասլի հետ խաղում՝ անգլիական գերդժվար դիմակայությունում:
4 822
Սելթիկը իր դեբյուտային մրցաշրջանում դուրս եկավ եզրափակիչ⚽️
Էմոցիաները իսկապես աննկարագրելի են, եզրափակիչ դուրս գալը այդ պահին հաճելի է, հետո սկսում ես հասկանալ, որ ամենաբարդը դեռ առջևում է:
Ուժեղ կազմ՝ AMF-ում արդեն փորձ ունեցած ֆուտբոլիստներով: Եզրափակիչ պատահական թիմեր չեն հասնում🌍
4 822
Мой любимый Марко Ройс снова не чемпион Германии.💔
Նյուքասլը և Ռոման դուրս մնացին պայքարից:
Երկու թիմերն էլ գերազանցել էին Չեմպիոնների լիգայի իրենց նախորդ ցուցանիշը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ:
Գայլերին պայքարից դուրս թողեց Սելթիկը՝ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, իսկ Չելսին Նյուքասլին հաղթեց հիմնական ժամանակում:
Ռոման և Նյուքասլը ցույց տվեցին, որ հաջորդ անգամ արդեն գլխավոր ֆավորիտի կարգավիճակ կունենան՝ երկու անընդմեջ մրցաշարում գրանցած առաջընթացի համար:
4 822
Մարզչի վստահությանը պատասխան՝ վստահություն և հետաքրքիր բացառիկ իրադարձություն🥶
Ատլետիկո - Նյուքասլ խաղում երբ հաշիվը 1:0 էր հօգուտ Ատլետիկոյի, Մարդիդյան թիմի գլխավոր մարզիչը դաշտ դուրս բերեց Գուրգեն Ավդալյանին՝ հարձակվող Արման Ավդալյանի որդուն:
Գուրգեն Ավդալյանը դաշտում անցկարցեց մոտ 5-7 րոպե, բայց տպավորեց համարձակ որոշումներով, որոնք ամբողջությամբ արդարացված էին:
4 822
Բորուսիայի փայլուն մեկնարկը⚽️
Դորտմունդի Բորուսիան առաջնությանը վերջերս է միացել և հասցրել է անցկացնել արդեն 5 հանդիպում:✅
5 խաղից հետո մեղուները ունեն 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն (պարտվել են միայն իրենց առաջին խաղում):🐝
Բորուսիան աչքի է ընկնում իր ճկուն խաղով, հատկապես դաշտի միջին գծում և հարձակման կրակագծում ստեղծագործ ֆուտբոլիստներ կան, ովքեր նաև ապահովում են գոլերը:🔥
Ամեն դեպքում Բորուսիային խաղի ընթացքում ամբողջական կենտորանցում է պետք, Այնտրախտի հետ խաղում կարող էին պահել հաղթանակը՝ չստացվեց, Նապոլիի հետ խաղում էլ մի պահ 4:0 հաշիվը կորցնելու եզրին էին:
Մայնցը, Արսենալը, Ֆուլհեմը և առհասարակ, մրցաշարային աղյուսակի բարձր տեղերում գտնվող թիմերը այդ ամենից հաստատ կօգտվեն, պետք է լավ պատրաստվել առաջիկա կարևոր խաղերին
4 822
Երկու կարևոր գոլ Լիվերպուլի հետ խաղում⚽️
Լևոն Ամիրաղյանը ճանաչվեց շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ❤️
4 822
Մինի լիգայի խորհրդանշական հավաքականը 3-րդ տուրում⭐
Արսենալից և ՊՍԺ-ից ընդգրկվել է միանգամից 2 ֆուտբոլիստ🔫🇫🇷
4 822
Ատլետիկոն շրջանցեց Սպորտինգին🔥
Այսօր տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ, որտեղ Ատլետիկոն 3:1 հաշվով հաղթեց Սպորտինգին և բարձրացավ 2-րդ հորիզանական:
Միրզոյանի թիմը փայլուն հանդիպում անցկացրեց, հանդիպման մեծամասամբ հատվածում Սպորտինգը գոլային պահեր չէր ունեցել, սակայն այստեղ աշխատեցին բոլորը՝ դարպասապահից մինչև հարձակման գիծ:
Տպավորեց Ակուլյանը, որը ամենակարևոր պահերին ապահովեց Ատլետիկոյի առաջին երկու գոլերը:
Հիմա Ատլետիկոն պետք է հաղթի մնացած բոլոր խաղերում և հուսա, որ Մանչեսթեր Սիթին ինչ-որ պահի միավորներ կկորցնի, որպեսզի լինի շանս չեմպիոն դառնալու:
4 822
Յուրի Քոլոզյանը փայլում է✨
Ռեալ Մադրիդի ավագը այս մրցաշրջանում հասցրել է արդեն 20 գոլ խփել ու երկրորդ տեղում է ռմբարկուների ցանկում, դա էլ այն դեպքում երբ արքայական ակումբը մրցաշարային աղյուսակի միայն 6-րդ տեղում է:
Քոլոզյանի ուժեղ կողմը նրա ռեալիզացիան է, բարդ իրավիճակներում անգամ նա փորձում է արդյունավետ լինել:
Քոլոզյանը նաև շատ լավ բացվում է մրցակցի պաշտպանության թիկունքում, անընդատ գնդակներ էստանում, ինչպես նաև գտնում ազատ խաղընկերներին, որոնք միանում են հակագրոհների ժամանակ:
Քոլոզյանը կարողանում է նաև երկու ոտքով լավ խաղալ ինչը թույլ է տալիս նրան բացվել թե աջից թե ձախից:
4 822
Ինտերի արագ և փայլուն հակագրոհը🚀
Վայելենք նաև հարձակման գծի 2 առաջատարների՝ Հովհաննիսյանի ու Թադևոսյանի հիանալի համագործակցությունը🔥
