uz
Feedback
Dear •

Dear •

Kanalga Telegram’da o‘tish
778
Obunachilar
+324 soatlar
Ma'lumot yo'q7 kunlar
-330 kunlar
Postlar arxiv
...իսկ հիմա... Նա ոչինչ չի սիրում, ոչ մեկի չի սիրում չի սպասում էլ ոչինչ արևից, Եվ նրա աչքերին արցունքներ են նիրհում ու թափվում հասարակ բարևից․ | Ծով alizé |

Մեղք իմ.

Այս բոլոր օրերի մեջ մեկը չեղավ, որ քեզնով չլուսանա, իսկ դու ոչ մի անգամ չհայտնվեցիր. | Էդգար Կոստանդյան |

Ի՞նչ կատարվեց սիրո հետ: Ինչո՞ւ հանկարծ ամեն ինչ պարպվեց այդպես միանգամից, ինչո՞ւ գույները խամրեցին, բույրերն անհետացան, թրթիռները մարեցին: Դեռ բոլորովին վերջերս էր, որ սերը ծփում էր լիությամբ, շնչում էր լիաթոք, երդվում էր լիահույս: Որտե՞ղ չքվեց, անէացավ այն խորին հավատը, թե աշխարհները կործանվում են սիրո պակասից. | Հովիկ Չարխչյան |

Այդ օրը ես նրան այնքան էի սիրում, որ աղոթելիս խառնում էի բառերը. | Համո Մուրադյան |

Հողը քեզ կանչելու հատկություն ունի...

Եվ այդ պահին, ես երդվում եմ, մենք անվերջ էինք. | Սթիվեն Չբոսկի |

Քեզ մոտ եմ եկել, որ խնդրեմ այլևս երբեք չգալ երազիս. | Անի Առաքելյան |

արի պատճառներ չհորինենք, սեր իմ, արի ասա, որ սեր չկա պարզապես, ու վերջ, արի ասա, որ ժամանակի հրապուրանք կամ խաղ էր, ու վերջ, պարզապես սիրուն եմ եղել, (ես քրքջում եմ) ու վերջ. ասա, որ չես սիրում ինձ. այնքան շատ եմ ուզում լսել դա հիմա, կատարյալ խելագարության համար դա է միայն պակասում, կատարյալ ցավի համար դա է միայն պակասում. ուզում եմ կատարյալ լինել, սեր իմ, ասա, որ չես սիրում ինձ, ու վերջ. | անի հակոբջանյան |

...մի տար ինձ դեպի փորձություն. պարզապես՝ տուն. տուն տար ինձ... | Եր Կար |

Repost from Dear •
Շա՞տ են քո կյանքում մարդիկ, ովքեր խոսում են քեզ հետ քեզանից... | Հարուկի Մուրակամի |

...որովհետև ինչ֊որ պահի շնչահեղձ ես լինում մարդու չլինելուց ու չես հասկանում` որ կողմ թեքվես, որ գտնես իրեն, որ մեջքդ ամուր լինի, որ ուղղակի մեջք ունենաս, որ չքանդվես ու սովորես դուրս գալ բոլոր թակարդներից։ Ինչ֊որ պահի մի բացակայությունը ներսդ ավերում ա, ու քանդվում ես, գրողը տանի, մաս առ մաս հավաքվելուց հետո քանդվում ես... Մի օր անպայման. Երկրից դեպի Երկինք...

...որտե՞ղ կարող եմ ապրել առանց քեզ հիշելու, և որտե՞ղ հիշել այնպես, որ չցավեմ. | Բորխես |

...մենակ մնամ երևի.

Քո ներսը տեսանելի է միայն քո ներսիններին... | Պետրոս Հոկտանյան |

Ես ավելի շատ ապրել եմ քո չլինելը և քո լինելը` միայն իմ մտքում. #Գայա.

Repost from Dear •
Հայերենում ասում են. ֊քեզ չեմ մոռացել Իսկ պոեզիայում. ֊ես քեզ փնտրում եմ ամենուր` մարդկանցից մինչև բառեր. #Գայա

Երանի մեկն իրականում գար ու ասեր` բարև, ես եմ քո հորինածը. | Հենրի Արամյան |

Քո չլինելուց ավելի շատ բան ծնվեց իմ կյանքում. #Գայա

....մենք բանաստեղծում ենք, երբ ցավում ենք...