781
مشترکین
+124 ساعت
اطلاعاتی وجود ندارد7 روز
-130 روز
آرشیو پست ها
781
Փրկեց հրեշից,
բարձրացրեց երկինք,
խոստացավ, որ կսիրի միշտ։
Տարավ խոնավ դղյակն իր
ու մենակ կերավ
ինձ
դղյակի լռության մեջ.
| Ռուզան Ազիզյան |
781
Փնտրել եմ ճանապարհներ` իմանալու, թե ինչու այլևս չկաս.
Եթե իրավ այսքան շուտ գնալու էիր,
ինչո՞ւ իմ ներսում այդքան հեռու գնացիր.
#Գայա
781
Փնտրել եմ ճանապարհներ իմանալու, թե ինչու այլևս չկաս,
և այդպես էլ չհասկացա ինչպես վրիպեցի քեզ իմ կյանքում,
և ինչպես մոլորվեցիր ինձ մոտ եկող ճանապարհին.
#Գայա
781
« ԻՄ ԿԱՐՈՏ, ԻՄ ՍԵՐ,
Քեզ հետ ես ճանաչեցի սերը: Քեզանից հեռանալով` ես ճանաչեցի կարոտը և հոգու անձգությունը, որը երբևէ ինձ բաց չի թողնի: Երբեմն ինձ թվում է, որ ես կանգ եմ առել ժամամակի փոխարեն, որ ամեն ինչ շարժվում է ու պտտվում է իմ շուրջ, իսկ ես... քեզ հետ եմ:
Երբեմն քո ծիծաղն է ականջներիս մեջ: Երբեմն քո հայացքով եմ նայում աշխարհին և շատ հաճախ դժվարությամբ եմ դիմանում քեզ մոտ վերադառնալու անհագ ցանկությանը: Ես քեզ խոստացել եմ չվերադառնալ, խոստացել եմ այլևս չխախտել ժամանակի և տարածության սահմանները, բայց ինչպե՞ս հաղթահարեմ քեզ նորից գրկելու երազը:
Իմ սիրելի, չմոռանաս ինձ, չջնջես ինձ քո կյանքի ժամանակից: Չմաքրես ինձ այն բոլոր հիշողություններից, որ միասին ստեղծել ենք: Եվ գուցե մի օր մեզ հետ նորից խաղա ժամանակը, ու մենք հանդիպենք, եթե ինչ֊որ մի տեղ, ինչ֊որ մեկը պարզապես գտնի այն, ինչը մենք կորցրել ենք: Ես կսպասեմ այդ օրվան, կսպասեմ հասկանալով, որ կյանքը երկրորդ անգամ նույն նվերը չի տալիս...».
| Միհրան Ժամագործյան, 1846 թ.,
Ալեքսանդրապոլ |
781
Բայց չէ՞ որ դու նա ես,
ում ես այլևս չեմ հիշում,
ում ես բոլորովին չեմ հիշում,
ում ես նամակներ եմ գրում ամեն օր.
| Հովհաննես Գրիգորյան |
781
Եվ խոզերի առջև ստիպված` դու չես սփռի մարգարիտները...
https://youtu.be/qwa3VQE5AHM?si=c_BgE3uiWXbR63k0
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
