786
المشتركون
-224 ساعات
-27 أيام
لا توجد بيانات30 أيام
أرشيف المشاركات
786
...որովհետև ինչ֊որ պահի շնչահեղձ ես լինում մարդու չլինելուց
ու չես հասկանում` որ կողմ թեքվես, որ գտնես իրեն,
որ մեջքդ ամուր լինի,
որ ուղղակի մեջք ունենաս,
որ չքանդվես
ու սովորես դուրս գալ բոլոր թակարդներից։
Ինչ֊որ պահի մի բացակայությունը ներսդ ավերում ա,
ու քանդվում ես,
գրողը տանի, մաս առ մաս հավաքվելուց հետո քանդվում ես...
Մի օր անպայման. Երկրից դեպի Երկինք...
786
Այս փողոցներում, ուր ես դեռ քայլում եմ
տարիների հաշիվը կորցրած,
դու գուցե անցնում ես առանց հետ նայելու.
| Ադի Ալյեն |
786
Հարց չկա, ավարտենք այս ամենը, բայց եթե ինչ-որ բան զգաս մի օր, իմացիր`
ես չափազանց քաղաքավարի եմ սիրո մեջ․ եթե ինձ չեն հիշում,
մոռանում եմ․
| Ծով alizé |
786
ՎԱՂԸ ՁՅՈՒՆ ԿԳԱ
Պիտի լիներ այսպես,
պիտի լիներ տխուր,
պիտի լիներ տխուր
մի սենտիմենտալ աշուն:
Օրորվեին պիտի տերևները
ու լինեին սոսկալի դեղին
և խարույկ պիտի դառնային մի օր,
ու բոցը բարձրանար երկինք:
Ես պիտի քայլեի փողոցով
սոսկալի, սոսկալի մենակ,
և տրամվայները պիտի անցնեին`
լույսերը պայծառ վառած:
Եվ դու պիտի անցնեիր փողոցով
աչքերդ զարմանալի կապույտ.
և
այս
ամենի
վրա
վաղը ձյուն կգա
| Հովհաննես Գրիգորյան |
786
ՎԱՂԸ ՁՅՈՒՆ ԿԳԱ
Պիտի լիներ այսպես,
պիտի լիներ տխուր,
պիտի լիներ տխուր
մի սենտիմենտալ աշուն:
Օրորվեին պիտի տերևները
ու լինեին սոսկալի դեղին
և խարույկ պիտի դառնային մի օր,
ու բոցը բարձրանար երկինք:
Ես պիտի քայլեի փողոցով
սոսկալի, սոսկալի մենակ,
և տրամվայները պիտի անցնեին
լույսերը պայծառ վառած:
Եվ դու պիտի անցնեիր փողոցով
աչքերդ զարմանալի կապույտ.
և
այս
ամենի
վրա
վաղը ձյուն կգա
| Հովհաննես Գրիգորյան |786
...քո գնալուց հետո
ես սաստիկ տխուր եմ,
և այն միտքը,
որ կիսատ-պռատ ես կատարվել,
ինձ սպանում է
ինչպես ձկանը
հենց իր ջրում.
| Անի Հակոբջանյան |
