cookie

Sizning foydalanuvchi tajribangizni yaxshilash uchun cookie-lardan foydalanamiz. Barchasini qabul qiling», bosing, cookie-lardan foydalanilishiga rozilik bildirishingiz talab qilinadi.

avatar

Հայք ֍

Ko'proq ko'rsatish
Reklama postlari
2 491
Obunachilar
-524 soatlar
-187 kunlar
-6830 kunlar

Ma'lumot yuklanmoqda...

Obunachilar o'sish tezligi

Ma'lumot yuklanmoqda...

Photo unavailableShow in Telegram
Քելե’ լաո Քելե’ լաո, քելե’ երթանք մըր էրգիր, Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ, Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր: Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա, Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա, Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա, Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր: Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին, Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին, Քարեր առանց մըզի արցունք կըթափին, Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր: Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին, Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին. Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր, Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր: ©️ Սիլվա Կապուտիկյան ✍️ ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք
Hammasini ko'rsatish...
14
🦅Բարի գալուստ Միացյալ Հայաստան Համայնք: 🇦🇲Մեր նպատակն է՝ 1.Հայաստանը տեսնել միավորված և անկախ։ 2.Տարածել հայրենասիրությունը մեր ազգի մեջ։ 3.Ոչնչացնել տարանջատման անօրինակ քայլերը մեր ազգի մեջ։ 4. Ոչնչացնել Դիլիջանցի, Երևանցի, Արցախցի ևլն հասկացողությունները Միայն ՀԱՅ: Մենք ուսուցանում ենք պատմություն, հայոց լեզու և գրականություն: Կհանդիպեք էդիթներ, երգեր, խոսքեր Հայ մեծերից Միացյալ Հայաստանը կազմակերպում է՝ հետաքրքիր քննարկումն էր, հավաքներ, որոնց ժամանակ փակցնվում է պաստառներ, պատրաստվում են վավերագրական ֆիլմեր: Միացյալ Հայաստան Համայնքը բացում է դպրոցներում խմբեր, որոնք տարածում են աշակերտների մեջ հայրենասիրություն🇦🇲🦅 Սիրով սպասում ենք բոլորին Միանալ Միացյալ Հայաստանին
Hammasini ko'rsatish...
10
Photo unavailableShow in Telegram
Հանդաբերդը ․․․ Քարվաճառ, Արցախ, Հայաստան։ 📷 Սասուն Դանիելյան
Hammasini ko'rsatish...
18
Photo unavailableShow in Telegram
Ինքնաճանաչ չէ՛ մերօրյա հայը: Նրա համար հայոց պատմությունն անզորության և պարտության, կոտորածների և տեղահանությունների տխուր նկարագրությունն է, և ո՛չ ավելին: Իսկ այդօրինակ ըմբռնումը սեփական պատմության մասին այլ բան չէ, եթե ոչ բացասական և աղետածին ինքնաներշնչում: Արդ, թե ինչու պետք է խորացնել մեր պատմական հիշողությունը՝ վերապրելով մեր ցեղի կտրած-անցած պատմական ողջ ճամփան: Առ այդ մեր անցյալին պետք է մոտենալ մեր պատմության խորիմաստ ուսումնասիրությամբ» ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք
Hammasini ko'rsatish...
11👏 1
Photo unavailableShow in Telegram
🇦🇲 ՀԱՅՐԵՆԻՔ  
Քեզնով երդվելիս Ձեռքըս դնում եմ իմ սրտի վրա՝ Սեղմելո՛ւ նման, Որ… հանկարծակի չպայթի դողից…   Ինձնով երդվելիս Ափըս դնում եմ քո մի ափ հողին, Ինչպես իմ նախնիք՝ Սուրբ Գրքին իրենց…   Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել, Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում: Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի, Սուրբ Գիրք… ծամո՜ւմ են… յուղոտ բերանո՜վ՝ Քո լավաշիդ պես, Նշխարիդ նման…   Եվ աջից նայում՝ Տեսնում եմ հրդեհ, Ձախից եմ նայում՝ Տեսնում եմ մոխիր: Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել Ու դաստիարակել մի ամբողջ նախիր…   Ճակատագըրի բերումով դաժան Ճակատըդ հիմա՝ փոքրի՜ց էլ փոքրիկ, Մինչդեռ ճակատիդ գիրը՝ մեծից մե՜ծ: Իսկ ո՞վ է դրա ընթերցողն, ո՞ւր է…
©️ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք
Hammasini ko'rsatish...
❤‍🔥 11🔥 1
Photo unavailableShow in Telegram
«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:» ©️ Անդրանիկ Օզանյան ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք
Hammasini ko'rsatish...
🔥 13
Photo unavailableShow in Telegram
Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է: «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։
Hammasini ko'rsatish...
16
🇦🇲
Hammasini ko'rsatish...
6
Photo unavailableShow in Telegram
🇦🇲 Մեր խմբերում կարող եք գտնել գաղափարակից նոր ընկերների, իսկ ալիքներում՝ տեղեկություններ մեր Հայրենիքի մասին։ Միացեք՝ միասին պահպանենք մեր հայկական ժառանգությունը: ֍ Մեծ Հայք ֍ Գարեգին Նժդեհ ֍ Ցեղակրոն Համայնք (խումբ) ֍ Պատմական հետքերով ֍ Պատմական լուսանկարներ ֍ ԱՍԱԼԱ ֍ Հայկական լեգեոն ֍ Միացյալ Հայաստան (խումբ)
Hammasini ko'rsatish...
9
Photo unavailableShow in Telegram
•Մոնթե Մելքոնյանն իր մարտական ընկերների հետ ազատագրված Քարվաճառ քաղաքում 🇦🇲🦅 •1993 թվական
Hammasini ko'rsatish...
19😍 8
Boshqa reja tanlang

Joriy rejangiz faqat 5 ta kanal uchun analitika imkoniyatini beradi. Ko'proq olish uchun, iltimos, boshqa reja tanlang.